Մենք՝ հայերս /ու ոչ միայն/, ինչ որ բան գնելիս, եթե դա գնում ենք հայտարաության և նմանատիպ այլ միջոցներով, շատ ենք սիրում հարցնել, թե ի՞նչ պատճառով է վաճառողն այն վաճառում: Օրինակ՝ «Բա խի՞ էս ծախում, ախպերս» - էս հարցը ավտոշուկաներում անպակաս է:
Չգիտեմ, թե էդ հարցի պատասխանն իրականում ի՞նչ է տալիս Գնորդին, բայց էս վերջերս շատ եմ նկատել, որ վաճառողները հենց իրենց հայտարարության մեջ նշում են իրենց ապրանիք վաճառքի պատճառը: Թե ինչու են վաճառողները դա նշում, դա էլ միանշանակ պատասխան չունի: Առաջինը երևի նրա համար, որ դրա «պահանջարկը» կա: Թե որքանով են անկեղծ վաճառողները, չեմ կարող ասել: Քանի որ, իրական պատճառը, ոչ բոլորն են ճիշտ գրում/ասում: Չէ, որ դա խիստ անձնական ինֆորմացիա կարող է լինել: Ո՞ւմ ի՞նչ գործն է:
Ի վերջո, ինչի՞ համար պետք է վաճառողը ցույց տա, պարզաբանի, ասի թե ինչի համար է իր ապրանքը վաճառում: Մյուս կողմից էլ, պատճառը նշելը, լրացուցիչ խթան, ինչու չէ, նաև հենց ապրանքի գովազդ կարող է դառնալ: «Ճիշտ ընտրված» վաճառքի պատճառը կարող է խթան դառնալ, Գնորդի մոտ կարող է ինչ-ինչ հարցեր փարատել և արդյունքում նա գնի այդ ապրանքը:
Ի՞նչ կասեք![]()
Էջանիշներ