User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Նայեցի այս ֆիլմն ու...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նայեցի այս ֆիլմն ու...

    Արդեն երկար ժամանակ ակումբում հարմար թեմա էի փնտրում նայածս ֆիլմերի մասին գրելու համար, որովհետև երբեմն կարիք եմ ունենում ինչ-որ ֆիլմի մասին արտահայտվելու, բայց հարմար տեղ չկար: Էս թեման բացում եմ, զուտ կարծիքների համար, բայց խնդրում եմ ռեվյուների տեսքով գրել, հնարավորինս ընդգրկուն տեղեկություններ տալ ֆիլմի մասին ու նաև կարծիք, չնայած եթե հավես չունենաք՝ մենակ կարծիքն էլ կհետաքրքրի, քննարկումները թեմայում խրախուսվում ե՜ն: Կիսվեք ձեր նայած կինոներով
    Սկզբի համար ես եմ ասում, թե ինչ ֆիլմ եմ նայել:
    No mires para abajo
    Don't Look Down
    Не смотри вниз

    Արգենտինա, 2008
    Ռեժ՝ Էլիզեո Սուբիելա
    Դերերում՝ Անտոնելլա Կոստա, Լեանդրո Սթիվելման, ՈՒգո Արանա
    18+


    Մինչև էս ֆիլմը Արգենտինայի մասին մենակ Բորխեսի գրքերից ունեի պատկերացումներ ու էդ երկիրն ավելի պատկերավոր բացահայտեցի՝ կերպարներով, ապրելակերպով ու մտածելակերպով: Բանականության սահմաններից դուրս տանող ֆիլմ է, ինձ թվում էր, թե ես էլ եմ ճանապարհորդում աշխարհով մեկ հերոսի հետ, ոնց որ նոր քաղաքներ բացահայտես, նոր մոլորակներ: Գլխավոր հերոսն էլ էնքան անջատված, օդերով կերպար է, որ քեզնից անկախ սկսում ես սիրել էդ դմբոյին: Նայելուց իրոք թվում էր, թե Բորխեսի գրքերից եմ կարդում: Ռեժիսորը բացահայտում էր ինձ համար, յուրօրինակ փիլիսոփայություն է դրել մեջը ու հետաքրքիր մեսիջներ: Ծաղիկի հետ պարելու տեսարանը տեսածս ամենասիրուն տեսարաններից մեկն էր, նենց նուրբ ու սիրուն էր, ուֆ: Ինչ-որ էկզոտիկ բան կա էս ֆիլմի մեջ, շատ սիրուն երաժշտություն ու հետաքրքիր դերասաններ:
    Էս ֆիլմը ստիպում է սիրել ինքդ քեզ, դիմացինին, բոլոր-բոլորին, համբերատար լինել, հարգել, սիրել, սիրե՜լ ու կապ չունի, որ էրոտիկ, կամասուտրայոտ տեսարաններ կան մեջը:
    ՈՒ վերջի համար. Դու ամբողջ կյանքումդ ստիպված ես լինելու հրաժեշտ տալ, բայց դա չի նշանակում, որ պիտի դադարես սիրել:
    Վերջին խմբագրող՝ մարիօ: 16.05.2015, 15:52:
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.05.2015), erexa (16.05.2015), Mr. Annoying (17.06.2015), Sambitbaba (16.05.2015), Աթեիստ (16.05.2015), Դատարկություն (22.05.2015), Հայկօ (16.05.2015), Մուշու (18.05.2015), Նիկեա (18.05.2015), Ռուֆուս (16.05.2015), Վոլտերա (16.05.2015), Տրիբուն (16.05.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •