User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Նայեցի այս ֆիլմն ու...

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նայեցի այս ֆիլմն ու...

    Արդեն երկար ժամանակ ակումբում հարմար թեմա էի փնտրում նայածս ֆիլմերի մասին գրելու համար, որովհետև երբեմն կարիք եմ ունենում ինչ-որ ֆիլմի մասին արտահայտվելու, բայց հարմար տեղ չկար: Էս թեման բացում եմ, զուտ կարծիքների համար, բայց խնդրում եմ ռեվյուների տեսքով գրել, հնարավորինս ընդգրկուն տեղեկություններ տալ ֆիլմի մասին ու նաև կարծիք, չնայած եթե հավես չունենաք՝ մենակ կարծիքն էլ կհետաքրքրի, քննարկումները թեմայում խրախուսվում ե՜ն: Կիսվեք ձեր նայած կինոներով
    Սկզբի համար ես եմ ասում, թե ինչ ֆիլմ եմ նայել:
    No mires para abajo
    Don't Look Down
    Не смотри вниз

    Արգենտինա, 2008
    Ռեժ՝ Էլիզեո Սուբիելա
    Դերերում՝ Անտոնելլա Կոստա, Լեանդրո Սթիվելման, ՈՒգո Արանա
    18+


    Մինչև էս ֆիլմը Արգենտինայի մասին մենակ Բորխեսի գրքերից ունեի պատկերացումներ ու էդ երկիրն ավելի պատկերավոր բացահայտեցի՝ կերպարներով, ապրելակերպով ու մտածելակերպով: Բանականության սահմաններից դուրս տանող ֆիլմ է, ինձ թվում էր, թե ես էլ եմ ճանապարհորդում աշխարհով մեկ հերոսի հետ, ոնց որ նոր քաղաքներ բացահայտես, նոր մոլորակներ: Գլխավոր հերոսն էլ էնքան անջատված, օդերով կերպար է, որ քեզնից անկախ սկսում ես սիրել էդ դմբոյին: Նայելուց իրոք թվում էր, թե Բորխեսի գրքերից եմ կարդում: Ռեժիսորը բացահայտում էր ինձ համար, յուրօրինակ փիլիսոփայություն է դրել մեջը ու հետաքրքիր մեսիջներ: Ծաղիկի հետ պարելու տեսարանը տեսածս ամենասիրուն տեսարաններից մեկն էր, նենց նուրբ ու սիրուն էր, ուֆ: Ինչ-որ էկզոտիկ բան կա էս ֆիլմի մեջ, շատ սիրուն երաժշտություն ու հետաքրքիր դերասաններ:
    Էս ֆիլմը ստիպում է սիրել ինքդ քեզ, դիմացինին, բոլոր-բոլորին, համբերատար լինել, հարգել, սիրել, սիրե՜լ ու կապ չունի, որ էրոտիկ, կամասուտրայոտ տեսարաններ կան մեջը:
    ՈՒ վերջի համար. Դու ամբողջ կյանքումդ ստիպված ես լինելու հրաժեշտ տալ, բայց դա չի նշանակում, որ պիտի դադարես սիրել:
    Վերջին խմբագրող՝ մարիօ: 16.05.2015, 15:52:
    i wanted to destroy something beautiful

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (16.05.2015), erexa (16.05.2015), Mr. Annoying (17.06.2015), Sambitbaba (16.05.2015), Աթեիստ (16.05.2015), Դատարկություն (22.05.2015), Հայկօ (16.05.2015), Մուշու (18.05.2015), Նիկեա (18.05.2015), Ռուֆուս (16.05.2015), Վոլտերա (16.05.2015), Տրիբուն (16.05.2015)

  3. #2
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, երկրորդ գրառումն էլ թող ես արած լինեմ
    Գիտեմ էս ֆիլմը բոլորը տեսել են ակումբում, բայց իմ դեպքում նորմալ ա, որ նոր եմ տեսնում: Ես միշտ էլ ուշացած եմ ամեն ինչից:
    Քանի որ Մարիամի թեման ա, իրա օրենքներով շարժվեմ :Դ
    Ուրեմն. Dancer in the dark
    Ռեժ. Լարս ֆոն Տրիեր
    2000 թ., գլխ. դերում` Բյորկ



    Լսել էի, որ Լարսը վերջին շրջանում կտրուկ փոխել ա ֆիլմերի ոճը, բայց սենց տարբեր չէի պատկերացնում: Չնայած մի բան կա, որը չի փոխել` էդ իր ֆիլմերի առիթմիան ա: Բայց էս մեկը ավելի քան արագ տևեց, քան թվում էր սկզբից: Էդ երաժշտական պահերը ընտիր էին, Բյորկը մի այլ տեսակի սիրուն էր խաղում ու նուրբ, ու նենց չի, որ հատուկ էր անում, էնքան որ դերն ընդգծելու համար, չէ, ամբողջությամբ մտել էր կերպարի մեջ: Իրա տղային սիրելու պահերն էլ էին շատ նուրբ արած, ու հետաքրքիր պահ կար` Սելմայի ( գլխավոր հերոսուհու) տարիքը հատուկ փակ էր նայողի համար, մանավանդ էն սկզբներում, չէի կողմնորոշվում քանի տարեկան կլինի, մեկ շատ փոքր էր երևում` երեխայի տեղ կանցներ, մեկ էլ շատ հասուն: Մի քիչ իրա լացելն էր նյարդայնացնում, բայց դրա վրա կարելի ա աչք փակել: Հա ու ես կզարմանայի, որ տենց չպրծներ էս ֆիլմը, էն սկզբից էլ զգացվում էր որ մի դրամատիկ բան ա լինելու վերջում:

    Էլի բաներ կան, որ կնայեմ Լարսից, բայց մեկ ա իրենից ամենասիրելի ֆիլմը մնում ա Մելանխոլիան, որը Մարիամը չի սիրում, իսկ Դավիթը տենց էլ չկարողացավ մինչև վերջ նայել :
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 18.05.2015, 19:03:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (22.05.2015), մարիօ (18.05.2015), Մուշու (10.11.2015)

  5. #3
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի բաներ կան, որ կնայեմ Լարսից, բայց մեկ ա իրենից ամենասիրելի ֆիլմը մնում ա Մելանխոլիան, որը Մարիամը չի սիրում, իսկ Դավիթը տենց էլ չկարողացավ մինչև վերջ նայել :
    Թրիերը սիրածս ռեժիսորն ա, ո՞նց ես ինչ-որ ֆիլմ իրենից չեմ սիրի, ե՞րբ եմ տենց բան ասել: Ես ուղղակի միշտ ասել եմ, որ Թրիերը Անտիքրիստից առաջ ու Անտիքրիստից հետո իմ համար մի քիչ տարբեր է ու հին ֆիլմերն ավելի շատ եմ սիրում: Փաստորեն դու Անտիքրիստից հետոն ես սիրում
    Բայց դե էս ֆիլմը ահավոր շատ եմ սիրում, ապրես գրելու համար
    i wanted to destroy something beautiful

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (18.05.2015)

  7. #4
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Թրիերը սիրածս ռեժիսորն ա, ո՞նց ես ինչ-որ ֆիլմ իրենից չեմ սիրի, ե՞րբ եմ տենց բան ասել: Ես ուղղակի միշտ ասել եմ, որ Թրիերը Անտիքրիստից առաջ ու Անտիքրիստից հետո իմ համար մի քիչ տարբեր է ու հին ֆիլմերն ավելի շատ եմ սիրում: Փաստորեն դու Անտիքրիստից հետոն ես սիրում
    Բայց դե էս ֆիլմը ահավոր շատ եմ սիրում, ապրես գրելու համար
    Դու ես ասել, որ չես սիրում ոչ թե անտիքրիստից հետոն եմ սիրում, այլ դրանք էի տեսել մենակ: Բայց սխալս ուղղում եմ մանրից
    Յոհանի ականջն էլ կանչի, ինքն ինձ գցեց Լարսի ջրերը ^^

  8. #5
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ես ասել, որ չես սիրում ոչ թե անտիքրիստից հետոն եմ սիրում, այլ դրանք էի տեսել մենակ: Բայց սխալս ուղղում եմ մանրից
    Յոհանի ականջն էլ կանչի, ինքն ինձ գցեց Լարսի ջրերը ^^
    Տարօրինակ ա ու ինձնից չի Յոհանը Անտիքրիստի տարած ա, էդ նայի:
    i wanted to destroy something beautiful

  9. #6
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mari Sari-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ ա ու ինձնից չի Յոհանը Անտիքրիստի տարած ա, էդ նայի:
    Տեսել եմ սկզբից սիրում էի, հիմա էլ չէ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •