User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Մանկական բանաստեղծություններ

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանկական բանաստեղծություններ

    Կայքս ինձ դրդում է մանկագիր դառնալ
    Խնդրում եմ, կարդացեք, գնահատեք ու ուղղումներ մտցրեք անհրաժեշտության դեպքում։

    ***
    Տիկնի՛կ, գիտե՞ս, վաղը արդեն
    Մանկապարտեզ չեմ գնալու։
    Մեծացել եմ ու աշնան հետ
    Ես դպրոց եմ հաճախելու։
    Պիտի այնտեղ ես սովորեմ
    Կարդալ, գրել ու գումարել։
    Ուսուցիչներն ինձ կպատմեն
    Հետաքրքիր ու նոր բաներ։
    Դպրոցում ես կսովորեմ
    Ու դասերը մտապահեմ,
    Շուտ տուն կգամ ու իրար հետ
    Դպրոց-դպրոց կխաղանք մենք։

    ***
    Շուտով դպրոց եմ գնալու
    Ու տառերն եմ սովորելու:
    Չգիտեմ ես հիմա շատ բան,
    Բայց հենց տառերը իմանամ,
    Գրքեր պիտի շատ-շատ կարդամ,
    Որ խելացի մարդ դառնամ:
    Ու թվերն եմ սովորելու,
    Որ երբ ինչ-որ խնդիր կարդամ,
    Արագ-արագ, մտքում անձայն,
    Կգումարեմ ու կհանեմ,
    Պատասխանը ես ձեզ կասեմ:


    Ու մի հատ էլ քրոջս գրածը.

    ***
    Մեծ եմ արդեն' վեց տարեկան,
    Սեպտեմբերից' դպրոցական,
    Ես հաշվել եմ սովորելու
    Եվ լեզուներ բազմազան:
    Ու հետո, երբ մեծանամ,
    Հաստափոր գրքեր կարդամ,
    Գիտնական եմ դառնալու՝
    Ծնողներս հպարտանան:
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 14.05.2015, 16:40:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (14.05.2015), Malxas (15.05.2015), Մուշու (14.05.2015), Նիկեա (14.05.2015), Ռուֆուս (14.05.2015)

  3. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2012
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստացվում է

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատը չէր, բայց մի փոքր լավացնելու տեղ ունի
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (15.05.2015)

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, էն ես-երի մասերին ուշադրություն դարձրու, շատ ա շեշտվում
    Թե չէ հավեսն են:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Cassiopeia (15.05.2015)

  8. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դժվար ա մանկական բանաստեղծություն գրելը։ Պիտի բառերն էնպես ընտրես, որ հասկանալի լինի երեխուն։ Ու դա ոնց որ բառապաշարը խիստ սուղ ա դարձնում։

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Զաքար (15.05.2015), Ուլուանա (16.05.2015)

  10. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանաստեղծություններ գրելիս ուզում եք շեշտը դնել բարոյական վարքագծի ձևավորման, թե ճանաչողական ինֆորմացիայի փոխանցման վրա?
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.05.2015, 02:04: Պատճառ: հեղինակի խնդրանքով

  11. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Վեռա ջան, հաշվի առնելով որ քրոջ պես քեզ սիրում եմ, պիտի ասեմ. չէ, լավը չեն: Իհարկե հանգավորված կարելի ա երեխեքի հետ խոսել, ու ոչ միայն կարելի ա, այլև պետք ա: Բայց էդ պահին հանգավորված խոսքերն ասելը ու դա բոլոր երեխեքի համար որպես ոտանավոր տարածելը տարբեր բաներ են:

    Ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, մանկական բանաստեղծություններ, ոտանավորներ գրելը ամենադժվար բանն ա: Ահավոր դժվար ա: Էն ոլորտն ա, որտեղ պարզն ու պարզունակը խառնվում են իրար: Սրանք պարզ չեն, իրանք խրթին են: Մանկական ոտանավորը պետք ա պարզ լինի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.05.2015), Sambitbaba (17.05.2015), Աթեիստ (17.05.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանկական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 72
    Վերջինը: 08.06.2016, 08:18
  2. Բանաստեղծություններ Հայկից:)
    Հեղինակ՝ Guest, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 56
    Վերջինը: 11.06.2014, 19:14
  3. Պոեզիա. Դորիան` բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 214
    Վերջինը: 07.09.2009, 18:46
  4. Պատմական բանաստեղծություններ
    Հեղինակ՝ Vive L'Armenie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 25.07.2008, 17:46
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •