Կայքս ինձ դրդում է մանկագիր դառնալ
Խնդրում եմ, կարդացեք, գնահատեք ու ուղղումներ մտցրեք անհրաժեշտության դեպքում։
***
Տիկնի՛կ, գիտե՞ս, վաղը արդեն
Մանկապարտեզ չեմ գնալու։
Մեծացել եմ ու աշնան հետ
Ես դպրոց եմ հաճախելու։
Պիտի այնտեղ ես սովորեմ
Կարդալ, գրել ու գումարել։
Ուսուցիչներն ինձ կպատմեն
Հետաքրքիր ու նոր բաներ։
Դպրոցում ես կսովորեմ
Ու դասերը մտապահեմ,
Շուտ տուն կգամ ու իրար հետ
Դպրոց-դպրոց կխաղանք մենք։
***
Շուտով դպրոց եմ գնալու
Ու տառերն եմ սովորելու:
Չգիտեմ ես հիմա շատ բան,
Բայց հենց տառերը իմանամ,
Գրքեր պիտի շատ-շատ կարդամ,
Որ խելացի մարդ դառնամ:
Ու թվերն եմ սովորելու,
Որ երբ ինչ-որ խնդիր կարդամ,
Արագ-արագ, մտքում անձայն,
Կգումարեմ ու կհանեմ,
Պատասխանը ես ձեզ կասեմ:
Ու մի հատ էլ քրոջս գրածը.
***
Մեծ եմ արդեն' վեց տարեկան,
Սեպտեմբերից' դպրոցական,
Ես հաշվել եմ սովորելու
Եվ լեզուներ բազմազան:
Ու հետո, երբ մեծանամ,
Հաստափոր գրքեր կարդամ,
Գիտնական եմ դառնալու՝
Ծնողներս հպարտանան:
Էջանիշներ