Է՜հ էս գիրքը էդպես էլ կիսատ մնաց իմ մոտ:
Է՜հ էս գիրքը էդպես էլ կիսատ մնաց իմ մոտ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ընդհանուր հավեսով եմ կարդացել: Համաձայն եմ, որ կարելի էր ավելի կարճ գրել, բայց դե էդ էլ չխանգարեց կարդալուն:
Ընդհանրապես արագ եմ կարդում ու միշտ հետաքրքրում ա վերջը` էնպես որ փորձում եմ արագ հասնել եզրագծին:
Նաև օգնեց էն, որ ընկերոջս հետ էի կարդում` ընթացքում քննարկում էինք ու դա ավելի էր մոտիվացնում:
Էն ժամանակ գրել եմ, որ օրինակ ծխելու թեման էր շատ-շատ ներկայացրած, բայց դե դա էլ ա բարքերի մի մաս: Դա էլ իր տեղն ունի:
Մուշու (23.07.2015)
Գալ, եթե դու օրինակ Քինգ ես սիրում (ինչքան հիշում եմ), պարզ է, որ էս կարգի, մի քիչ ավելի կլասիկ ոճի վեպերը պիտի քեզ ձանձրալի լինեն: Էքշըն չկա, ադրենալին չկա:
Կարող ենք մյուս անգամ Քինգից մի բան կարդալ: Կամ Պալանիկ, Գեյման: Էդպիսի բաներ, որ ադրենալինի պակաս չլինի:
Վերջին խմբագրող՝ ivy: 23.07.2015, 15:03:
Աթեիստ (23.07.2015)
Քինգ երևի չէ, ինքը մի քիչ շատ սպեցիֆիկ ա, բայց Սամի առաջարկած Քիզը կամ Գեյման կարելի էր։ Չնայած քվեարկության մեջ Քինգն էլ ա կսրելի ներառել։
Փամուկի դանդաղությունն ու նույն թեմայի վրա էջերով լռվելն ա ինձ սպանում։ Նույնը բանը հազար ձև շուռ տված ասելը... բայց Ֆյուզունից էդ աննորմալ կախվածության հոգեբանական պահը մեկ ա հետաքրքիր ա։ Դրա խաթր վերջացնելու եմ, որ տեսնեմ՝ ինչ ֆինալ ա մտածել
Փամուկ ես էլ եմ զոռով կարդում, չնայած էքշընի սիրահար չեմ:
Իսկ նոր գրքեր առաջարկելու պահով... Քանի որ մինչև սեպտեմբեր չորս հատ 500+ էջանի գիրք ունեմ կարդալու, կուզեի դրանք առաջարկել:
1. Joseph Heller - Catch-22
Էս ամիս գուդրիդսի մեր խմբում ոնց որ թե սա ա ընտրվում՝ որպես երբևէ արգելված գրականություն: Մեր Մարին էլ վարելու ա քննարկումները, կարանք զուգահեռ անենք: Ու ընդհանրապես, լավ ռիվյուներ ունի էս գիրքը:
2. Jeffrey Eugenides - Middlesex
Սա ոնց որ անցյալ անգամ էլ եմ առաջարկել, չեմ հիշում: Ահագին արագ կարդացվող գիրք ա (ուղղակի դեռ չեմ պրծել, որտև արանքում անընդհատ ուրիշ գրքեր եմ կարդում): Մի հերմաֆրոդիտ անձի մասին ա, բայց ավելի շատ իրա ընտանեկան պատմության վրա ա ֆիքսված: Ցեղասպանությունից փրկված ու ԱՄՆ փախած հույներ են: Ահագին կոլորիտ կա մեջը, հետաքրքիր ա:
3. John Irving - A Prayer for Owen Meany
Տատս ա էս գիրքը կարդացել, ասում ա՝ շատ լավն ա: Իրվինգից ես մինչև հիմա մի հատ ուրիշ մի 800 էջանոց գիրք եմ կարդացել: Էլի թեթև ա կարդացվում: Ճիշտ ա՝ իմ սիրած գրողներից չի, բայց ընդհանրապես հաճելի ընթերցանություն ա քնելուց առաջ:
4. Gao Xingjian - One Man's Bible
Նոբելյան մրցանակակիր ա: Էս գիրքը պիտի մինչև մյուս շաբաթ վերջացնեմ, արդեն կեսից ավելին կարդացել եմ: Պատմում ա Չինաստանում կոմունիստական ռեժիմի մասին: Ահագին հետաքրքիր ա, բայց դանդաղ ա կարդացվում: Հետաքրքիր գրելաոճ ունի: Արժե որպես էկզոտիկա փորձել:
Catch-22-ը փորձել եմ կարդալ, ընդհանրապես էս գիրքը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գրքերից մեկը, բայց մի երկու գլխից հետո ոչ մի կերպ չկարողացա առաջ գնալ: Մեռնեմ էլ չեմ փորձի դա շարունակել:
I may be paranoid but no android!
Ժող, թազա թեմա չբացե՞նք, սկսենք առաջարկել ու քվեարկել: Թե չէ էլի ես իմ կարդալու ցուցակը հավաքելու եմ գլխիս, չկարողանամ մասնակցել ակումբի ընթերցանությանը:
Վաղը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ