Սկիզբը հավես գնում ա, բայց ձեր կարդալու արագությունը տեսնում եմ, տրամս ընկնում ա Ես տենց արագ չեմ կարող
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
insider (18.05.2015)
Կարդում եմ ու մտածում՝ արա, էս ինչ նման ազգեր ենք: Ու ոչ թե իրենք են մեզանից ինչ-որ բաներ վերցրել, այլ մենք իրենցից: Թողնես մենակ ազգային արժեքների, ադաթների պահպանության մասին խոսեն, էն դեպքում երբ ազգային դիմագիծը վաղու՜ց կորցրել ենք:
Ինձ դուր է գալիս դեպքերը պատմելու Փամուկի ձևը, հանգիստ, թեթև, առանց շատ զղիկանալու: Բայց մեկ ա ես շուշուտ եմ ջղայնանում: Քեմալը ինձ դուր չի գալիս, ես չսիրեցի իրեն հենց սկզբից: Ինքը փոքր չի, երիտասարդ չի, որ ասեմ հա, գլխում դեռ քամիներ են: ինչի՞ ա նշանվում… չեմ հասկանում: Չի՞ հասկանում, որ նշանդրեքին հարսանիքն է հաջորդելու ու որ երջանիկ չի լինելու: Հոր հետ խոսելուց հետո ինձ թվում էր թե սխալներ չի անի, բայց ինքը նույն ոգով շարունակում է: Հետո ես իրեն չեմ հասկանում, ի՞նչ է մտածում. եթե պահպանողական աղջկա հետ ես քնել ուրեմն վերջում պետք ա հետը ամուսնանաս, իսկ եթե աղջիկը թքել է ադաթ-մադաթի վրա, էդ էլ քիչ ա ժամանակին ինչ-որ գեղեցկության մրցույթի է մասնակցել, ուրեմն արխային արա ինչ ուզում ես, հա՞: Սիբելը… չսիրեցի իրեն, ինքը առանց ծիծակ կոշիկների քյառթու ա: Ինքն ու Քեմալի մայրը լավ էլ իրար գտել են:
Բա Ֆյուսունը… ոնց կարելի է համակերպվել սիրած մարդուն ուրիշի հետ կիսելու մտքի հետ:
Մինչև հիմա ինձ հանդիպած հերոներից մենակ Քեմալի հայրն է դուրս էկել: Չգիտեմ, ինքը լավ բիձուկ ա երևում:
Որ ասում եմ ինձ սիրային պատմություններ կարդալ չի կարելի էլի ջղայնացա: Իմ համար ամեն ինչ շատ պարզ է. եթե Քեմալը Սիբելի հետ չնշանվեր ամեն ինչ ուրիշ կլիներ, բայց չէ՜, էլ ոնց կլիներ:
Վերջացրեցի:
Ես էլ վերջացրի: Ես էլ ջղայնացա: է՜հ, ամեն մեկը յուրովի ա երջանիկ:
Այվ, Թայգեր, ինձ կարա՞ք բացատրեք՝ ոնց հաջողացրիք էս գիրքը կարդալ էդ կայծակնային արագություններով․․․․
Ինձ իհարկե որոշ բաներ խանգարեցին, որ ամեն օր կարդամ, ընդհանուր մի ամսով երկարեց կարդալս, բայց հիմա ինչքան ժամանակ ա փորձում եմ, ու նենց դանդաղ ա առաջ գնում, որ անհարմար եմ զգում։
Քնաբեր ա՝ բառիս բուն իմաստով։
Բացի Այվիից ու Թայգերից էլ մեկը կա՞ որ կարդաց վերջացրեց։
Ձեն հանեք։
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 22.07.2015, 19:20:
Մեկ էլ Նիկեայից ու Եվուկից
Մինչև քննությունների սկսվելը պետք ա վերջացնեի ու վերջացրի: Եթե կիսատ թողեի, սկիզբը կմոռանայի, հարյուր էջից շատ կարդացել էի ու էդքանը անգլերեն էլ չէի վերընթերցի, մնում էր սկսածը ավարտին հասցնել:
Սկզբում արագ էր կարդացվում, էդ հարյուրքանի էջը ֆիզկուլտի ժամերին ու դասամիջոցներին եմ կարդացել: Բայց հետո, երբ արդեն հասա էնտեղ, որ Քեմալը Ֆյուզումի (թե՞ Ֆյուզուն, վերջին տառը չեմ հիշում) մոտ սկսում ա ընթրել, ձեռքի հետ զըրթ ու փըրթ տանել, անմեղության թանգարանի հավաքածուն հավաքել… բլա, բլա, բլա… էդ սիրավեպերը չեմ սիրում էլի, ամեն ինչ շատ են բարդացնում… իսկ վերջը… ես նման ավարտի չէի սպասում:
Գալաթեա (22.07.2015)
Փաստորեն անսպասելի ա վերջանում...
Գոնե էդ ստիպի կարդամ, թե չէ ձանձրույթից կմեռնեմ։
Sambitbaba (23.07.2015), Աթեիստ (23.07.2015)
Դե ինձ դուր եկած բաները ես էլ շատ տենց թսթս չեմ վայելում
Ի դեպ կարդացածները կարող են արխային քննարկել։ Ես որ սփոյլերից չեմ նեղվի։
Ու կարելի ա արդեն հաջորդ գիրքը սկսել փնտրել, Հույս ունեմ դա ավելի շատ իմ սրտով կլինի
Մուշու (23.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ