էսօր դպրոցում 13 գլուխ կարդացի: Թեթև կարդացվող գիրք է երևում: Ուղղակի ես սիրավեպեր կարդալիս ջղայնանում եմ:
էսօր դպրոցում 13 գլուխ կարդացի: Թեթև կարդացվող գիրք է երևում: Ուղղակի ես սիրավեպեր կարդալիս ջղայնանում եմ:
laro (15.05.2015)
Չուկ, Գալ, կարդո՞ւմ եք:
Որ մի քիչ քննարկենք:
ivy (15.05.2015)
Էսօր էս մասերն եմ դնում, բայց կարծես թե հետաքրքրությունը մարեց:
5 Ресторан «Фойе»
6 Слезы Фюсун
7 «Дом милосердия»
8 Первый турецкий фруктовый лимонад
Հ.Գ. Ինձ մնաց 1/3-ը կարդամ:
Քեմալի մասին ինչ կարծիքի եք։
Իսկ Փամուկի՞
Կեսը չէ, բայց ահագին կարդացի գիշերը։
Ճիշտն ասած մի քիչ ավելի հետաքրքիր գրիչ էի սպասում Փամուկից։ Չեմ ասում՝ թույլ ա, բայց դեռ սպասումներս չեն արդարանում։ Գուցե պատճառն էն ա նաև, որ բնագիր լեզուն չի։
Քեմալը հետաքրքիր ա երևում։ Բայց ինձ ավելի շատ Ֆյուզունն ա դուր գալիս դեռ։
LisBeth (16.05.2015)
Էն ամուսնանալուց առաջ աղջիկների սեքսից վախենալն էր հետաքրքիր։
Շատ նման ենք է ախր, ինչքան էլ չուզենանք։
Նիկեա (18.05.2015)
Փամուկն ինձ շատ ա դուր գալիս, նրանով, թե ոնց ա պատմությունը ստեղծում, ոնց ա գրում: Ընդհանրապես, վեպը ահագին բարդ կառուցվածքով ստեղծագործություն ա, պատմվածք չի, որ սկիզբն ու վերջը լավ պատկերացնես, ընթացքն էլ դրան ծառայի՝ առանց աջ ու ձախ գնալու: Վեպն ուրիշ ա: Վեպում լիքը տարածվելու տեղ կա, լիքը մանրուքների ու կողքից հյուսվող պատմությունների դաշտ: Ու հեղինակից ա կախված, թե ինքը դա ոնց կօգտագործի: Իմ կարծիքով, Փամուկը հոյակապ ձևով օգտագործում ա էդ հնարավորությունները: Մի հատ նայեք՝ ոնց ա ներկայացնում Թուրքիան, մարդկանց մտածելակերպը, ավանդույթները: Օրինակ՝ «մատաղի» տեսարանը, չգիտեմ հասել եք, թե չէ, նենց վառ ու պատկերավոր էր. մտածում ես, կարող էր և չլինել, ինչ կապ ունի ամբողջ պատմության հետ ի վերջո, բայց ինքը ներգրավել ա դա գրքում և շատ տեղին: Ու հա, մեր մշակույթները շատ նման են, դրանով էլ գիրքն ավելի հետաքրքիր ա կարդացվում:
Մեկ էլ նայեք՝ ոնց ա կերպարներ ստեղծել: Գլխավոր հերոսը՝ Քեմալը, լրիվ հակասական կերպար ա. ոչ դրական կանվանես, ոչ բացասական: Իհարկե, ես որպես կին՝ ավելի շատ հակված եմ նրան, որ կազյոլի մեկն էր, բայց դե տղամարդկանց տեսանկյունից կարող ա հեչ էլ էդպիսին չի:
Մեծ հաճույք եմ ստացել ամբողջ վեպից: Ու ինձ համար էս հոյակապ օրինակ ա, թե ոնց պիտի վեպ գրվի:
Իհարկե, կախված է նրանից, թե ինչ սպասումներով ես գիրքը բացում: Եթե ժամանակակից մոդայիկ անգլիալեզու գրողներից հետո ես կարդում (Պալանիկ, Գեյման, Մարտին), կարող ա և տխրես, որ գժական սյուժեները, սպանիչ շրջադարձները ու «հատուկ էֆեկտները» քիչ էին կամ չկային: Բայց էս էլ ուրիշ ա, ու իր ձևի մեջ շատ լավը:
Էն էր հավես, որ պատմությունն ուղիղ գծով չի գնում։ Սիրում եմ, որ ժամանակի հետ խաղում են։
Ու հա, էդ բարքերի մասը, ինչքան հասցրել եմ կարդալ, ահագին անբռնազբոս ձևով ա մատուցում։
ivy (16.05.2015)
Ու ինչքան լավ կլիներ, որ սենց մի ժամանակակից հայ գրող էլ լիներ, որ այ էսպիսի, թեկուզ ամենահասարակ սիրային պատմության միջոցով ներկայացներ իր երկիրը, իր մշակույթը, իր մարդկանց՝ առանց գունավորելու, ոչ էլ հատուկ կեղտոտելու, էնպես, ինչպես կա: Ու նաև իր անձը, իր հոգու ճիչն ու հոգու տառապանքը մի կողմ թողներ: Ուղղակի պատմություն պատմեր: Էն որ փաթաթվում ես տաք վերմակի մեջ, գլուխդ հենում մի հարմար տեղ ու ականջ անում:
Հենց սենց գրողներն են Նոբելյան մրցանակ ստանում ու մի օր էլ դասական դառնում:
Հիշո՞ւմ եք ութսունականներին ոնց էինք ամբողջ շենքով դուրս գալիս բակ՝ թաղման արարողություններին նայելու, որոնք միշտ նվագախմբով էին ուղեկցվում: Մեծ իրադարձություն էր:
Չնայած մեռելապաշտությունը՝ տարբեր դրսևորումներով, մինչ օրս էլ կա մեր մշակույթի մեջ:
Էս հատվածը նենց տիպիկ էր.
— Отнесите мой кофе на балкон. Мы будем смотреть на похороны.
Во дворе мечети Тешвикие каждый день проходило несколько похорон, и поэтому наблюдение за ними для меня и брата было с детства интересным и притягательным развлечением, которое, однако, посвящало нас в пугающую тайну смерти. В мечети с похоронным намазом начинался «последний путь» не только для представителей влиятельных семейств Стамбула, но и для известных политиков, генералов, журналистов, певцов или актеров, и члены общины медленно несли на плечах гроб до площади Нишанташи в сопровождении военного или муниципального (исходя из ранга покойного) оркестра, игравшего траурный марш Шопена.
Мы с братом любили играть в похороны: клали на плечи тяжелую длинную подушку, выстраивали за собой повара Бекри-эфенди, Фатьму-ханым, водителя Четина и других и, распевая похоронный марш, медленно, слегка покачиваясь, ходили по комнатам. Перед похоронами премьер-министров, известных финансистов или певцов, о смерти которых знала вся страна, к нам домой то и дело заезжали незваные гости посмотреть на процессию, которые оправдывались, что «просто проезжали мимо и решили зайти», но мама всех всегда пускала, хотя и ворчала за их спиной: «Им не мы нужны, а похороны», а мы с братом считали, что церемония устроена не для того, чтобы отдать дань уважения покойному либо чтобы смерть послужила назиданием, а только ради интересного зрелища.
Мы уселись на балконе за маленьким столиком, и мать даже предложила мне свое место: «Если хочешь, иди сюда, отсюда лучше видно!» «Знаешь, я не пошла на похороны, хотя очень жалею эту женщину, не из-за плохого самочувствия твоего отца. Я подумала, что мне трудно будет перенести то, что её дружки, вроде Рыфкы или Самима. надели темные очки, чтобы скрыть, что не могут выдавить из себя ни слезинки и разыгрывают траур. И потом, отсюда лучше видно».
Գալ, նենց հասկանում եմ՝ ինչ ես ասում: Ես էդ կարգի զգացողություններ Ձյունը կարդալիս ունեցա, էն որ չես հասկանում՝ դուրդ գալիս ա, թե չէ: Ու պարզվում ա՝ մենակ ես չէի տենց: Դրա համար հիմա նորից Փամուկ կարդալուց առաջ մի քանի անգամ եմ մտածում:
Մի ձև չեմ կարա բացատրեմ ինչ զգացողություն ա: Չեմ կարում հասկանամ ինձ դուր ա գալիս ընդհանուր վեպը թե չէ: Չեմ կարողանում գտնել «սիրելի հերոս»: Քեմալին չեմ կարողանում ընբռնել որպես կամ դրական կամ բացասական կերպար. խառն ա: Հասել եմ 14-րդ գլխին. շա՞տ դանդաղ եմ գնում: Դեռ գոհ չեմ գրքից, եսիմինչ զգացողություններ չի տալիս, սպասում եմ շրջադարձների: Բայց դեռ էն կարգի չի ձանձրացնում որ թողնեմ կարդալը. չէ, չի իրոք ձանձրացնում:
laro (16.05.2015)
Ես էլ նոր եմ սկսել կարդալ. ընդամենը 15 գլուխ: Պահերով շատ տպավորիչ ա, հիմնականում Ստամբուլի տեսարանները, իրենց ավանդույթների ու ծեսերի նկարագրությունները: Ու ոնց որ Այվին նշեց, կարդալուց միշտ մտածում էի, թե ինչու սենց մի հայ գրող չկա, որ Հայաստանի ու Երևանի մասին սենց սիրուն գրեր: Կերպարներից Ֆյուսունն ա ավելի հետաքրքիր, իսկ Քեմալը տհաճ ա, ու հուսով եմ, որ ինձ չի հիասթափեցնի ու մինչև վեպի վերջ վատը կմնա: Անհամբեր սպասում եմ Սիբելի կերպարի զարգացմանը:
ivy (16.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ