Ըստ Գալաթեայի առաջարկի՝ եկեք ընտրենք ընթերցանության ակումբի առաջին գիրքը, որն էլ կարդալուց հետո քննարկելու ենք:
Տեղադրում եմ մինչ այժմ հնչած բոլոր տարբերակները:
Մասնակցեք քվեարկությանը, որ տեսնենք՝ ինչ ենք կարդալու:
Հելլե Հելլե «Դա պետք է գրվի ներկա ժամանակով»
Օրհան Փամուկ «Անմեղության թանգարան»
Ջոն Կալման Ստեֆանսոն «Դրախտ և դժոխք»
Մո Յան «Գինու երկիրը»
Ջոն Սթեյնբեք «Ցասման ողկույզները»
Րյու Մուրակամի «Համարյա թափանցիկ կապույտ»
Նիլ Գեյման «Քորալայն»
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին»
Ջոն Վիլյամս «Սթոուներ»
Ջեֆրի Եվգենիդիս «Միջին սեռ»
Մարգտըրիտ Դյուրաս «Սիրեկանը»
Խալեդ Հոսեինի «Օդապարուկ թռցնողը»
Ըստ Գալաթեայի առաջարկի՝ եկեք ընտրենք ընթերցանության ակումբի առաջին գիրքը, որն էլ կարդալուց հետո քննարկելու ենք:
Տեղադրում եմ մինչ այժմ հնչած բոլոր տարբերակները:
Մասնակցեք քվեարկությանը, որ տեսնենք՝ ինչ ենք կարդալու:
Քվեարկեցի ու գուդրիսը հիշեցի Էնտեղ կարողանում ես ձայնդ փոխել: Շատ լավ հարմարանք ա. երբ տեսնում ես՝ ընտրածդ գիրքը մեկ ա չի անցնելու, փոխում, ձայն տալիս ես մեկ այլ գրքի, որ ուզում ես կարդալ, բայց ավելի շատ ձայն ունի:
մարիօ (11.05.2015)
«Գինու երկիրը» համացանցում մենակ ռուսերեն գտա, անգլերեն չկա:
Նայում եմ, ահագին հավեսն ա
Չնայած ես արդեն «Անմեղության թանգարանն» էլ եմ սկսել. անցնի, թե չանցնի, կարդում եմ:
Ժող, իսկ հիմա գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ ժանրեր էլ չկա՞ն, թե ուղղակի «լուրջ» ուղղություններ չեն համարվում։
Ես չեմ հանդիպել վերջի տարիներին գրված լավ գիտական ֆանտաստիկայի։
Ռուսներն են ինչ-որ շաբլոն, կինոներում հազար անգամ տեսած բաներ գրում, ուրիշ ոնց որ չկա։
Թե՞ ես տեղյակ չեմ։
Վերջին խմբագրող՝ Malxas: 11.05.2015, 17:22:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Նիլ Ստիվենսոն եմ հիմա կարդում, հույժ գոհ եմ:
DIXIcarpe noctem
Իսկ ինչի՞ հիման վրա եք քվեարկել: Լսե՞լ եք էդ գրքերի մասին, թե վերնագիրն եք հավանել, թե արդեն կարդացել եք:
Ես ժամանակակիցներից Դոկտորով եմ կարդացել: Ինքը թինեյջերական գրականություն ա, բայց վատը չի: Բայց հա, մի տեսակ գիտաֆանտաստիկան շատ ա էժանացել մեր օրերում, ինչը տխուր ա
Ես քվեարկել եմ, որտև կես տարի ա շա՜տ դանդաղ էդ գիրքը կարդում եմ: Բայց դե մեծ մասամբ ինձ մեկ ա որը կընտրվի, որտև էղած գրքերը կա՛մ կարդացել եմ, կա՛մ կարդում եմ, կա՛մ ուզում եմ կարդալ:
Դոկտորովն ո՞վ ա, Բյուր, չգտա տենց ֆանտաստ։
Ահա, հետաքրքրեց, գնաց ցուցակ։
Ես նորերից «Մետրո 2033»-ը վերջացրեցի մի ամիս առաջ, պոստապոկալիպսիս ա։ Որոշ տեղերում բավականին պարզունակ ու սուտ ա, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքրությամբ կարդացվեց։
Հիմա շարունակությունն եմ կարդում «Մետրո 2034», բայց ոնց սպասելի էր, չի կարդացվում, չնայած ես էլ չեմ կարողանում ժամանակ տրամադրել, կարող ա դրանից ա։
Հ.Գ. Թեմայից լավ դուրս եմ հա ոնց որ
Չէ, թեմայից դուրս չես. մյուս անգամ կարող ենք էդ ժանրի գրքեր էլ ընդգրկել:
Կոնկրետ ինձ գիտական ֆանտաստիկան հեչ հետաքրքիր չի (ներառյալ՝ կիբերպանկը), բայց դե քեզ ու Կլօրի նման ուրիշներն էլ կլինեն, որ սիրում են ժանրը ու կուզենային կարդալ, քննարկել:
Կլօրը գիտեմ, որ լրիվ էդ ժանրի երկրպագուներից ա, որ իրեն դիմենք, մի ընտիր ցուցակ կներկայացնի
Արէա (12.05.2015)
Արէայի էն գիտաֆանտաստիկ գործը հիշեցի մրցույթի
Ես Փամուկին եմ քվեարկել, որտև վաղուց էի ուզում իրան կարդալ, չէի հավաքվում։ Բայց լիքը ուրիշ գրավիչ բաներ կան ցուցակում․․․
Արէա (12.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ