User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատանեկան գրական նախագիծ

    Սկսում ենք նոր գրական նախագիծ՝ պատանի ստեղծագործողների համար:
    Նախագիծն անցկացվելու է մրցույթի տեսքով: Սահմանված են մրցանակներ:
    Մասնակցել կարող են մինչև 22 տարեկան բոլոր երիտասարդ ստեղծագործողները: Ակումբում գրանցված լինելը պարտադիր պայման չէ:

    Մրցույթին անհրաժեշտ է ներկայացնել արձակ ժանրի, հայերեն ստեղծագործություն՝ 700-7000 բառի սահմանում:
    Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն: Այն պետք է լինի վերնագրված:
    Ստեղծագործությունը չպետք է մինչ այդ որևէ տեղ հրապարակված լինի:
    Այլ սահմանափակումներ չկան:

    Պատրաստի աշխատանքը անհրաժեշտ է ներկայացնել մինչև մայիսի 31-ը, Երևանի ժամանակով 22:00՝ ուղարկելով այն iparika(at)gmail(dot)com էլեկտրոնային հասցեին: Չմոռանաք նշել ձեր անունն ու տարիքը:

    Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ նախագիծը հենց պատանիների համար է: Ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակից պիտի ինքնուրույն գրի և խմբագրի իր աշխատանքը:
    Արգելվում է դիմել որևէ մեկի օգնությանը, խորհրդին կամ խմբագրական աջակցությանը:
    Ներկայացվելիք աշխատանքը չի կարելի դնել քննարկման՝ մինչև այն մրցույթին ներկայացնելը:
    Ամեն մասնակից մրցույթին ներկայանալու է՝ նշելով իր իրական անուն-ազգանունը և իրական տարիքը: Անհրաժեշտության դեպքում, ներկայացված տվյալները ստուգվելու են:
    Վերոհիշյալ պայմանները խախտելու դեպքում, ներկայացվելիք աշխատանքն անմիջապես կհեռացվի նախագծից, և կարգելվի տվյալ հեղինակի հետագա մասնակցությունը այսուհետև անցկացվելիք բոլոր գրական նախագծերում:

    Նախագծին ուղարկված բոլոր ստեղծագործությունները հունիսի 1-ին դրվելու են Ակումբի համապատասխան թեմայում, և սկսվելու է քննարկումը: Քննարկմանը կարող են մասնակցել Ակումբում գրանցված բոլոր անդամները՝ արտահայտելով իրենց կարծիքը ներկայացված գործերի վերաբերյալ: Մեզ հետաքրքիր են բոլորի կարծիքները:
    Աշխատանքները գնահատվելու են Ակումբի «ավագ սերնդի» ներկայացուցիչներից կազմված ժյուրիի կողմից:
    Ժյուրիի անդամներն են.

    1. StrangeLittleGirl
    2. Արէա
    3. Lisbeth
    4. ivy
    5. Malxas
    6. Ռուֆուս
    7. Աթեիստ
    8. Tiger29
    9. Գալաթեա
    10. Sambitbaba

    Մրցույթի մասնակիցների անունները մնալու են գաղտնի (նաև ժյուրիի 9 անդամներից)՝ մինչև նախագծի ավարտը:
    Մասնակիցների անունները կհրապարակվեն միայն վերջում, երբ հայտնի դառնան հաղթողները:
    Խնդրում եմ հեղինակներին զերծ մնալ ինքնաբացահայտումներից:

    Հաղթողների համար նախատեսված են հետևյալ խրախուսական պարգևատրությունները.

    1-ին տեղ՝ 20.000 դրամ + գիրք (հեղինակը կարող է ընտրել մեր ներկայացրած ցանկից)
    2-րդ տեղ՝ 15.000 դրամ
    3-րդ տեղ՝ 10.000 դրամ


    Անհամբերությամբ և մեծ հետաքրքրությամբ սպասում ենք ձեր մասնակցությանը:

    Աշխատանքները կարող եք ուղարկել՝ այս պահից սկսած
    Վերջին խմբագրող՝ ivy: 10.05.2015, 23:41:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.05.2015), enna (10.05.2015), GriFFin (01.06.2015), LisBeth (13.05.2015), Malxas (10.05.2015), Norton (11.05.2015), Sambitbaba (11.05.2015), Tiger29 (10.05.2015), Աթեիստ (11.05.2015), Արէա (11.05.2015), Գալաթեա (11.05.2015), Ձայնալար (13.05.2015), մարդագայլուկ (14.05.2015), Մուշու (16.06.2015), Նիկեա (14.05.2015), Ռուֆուս (02.06.2015), Վոլտերա (11.05.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե հաջորդ տառը մեծատառ ա՝ գրվում ա ՈՒ, հակառակ դեպքում՝ Ու։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.06.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Ճանապարհի սերը

    Կյանքիս մեջ մի քանի հազար գիրք կարդացած կլինեմ, դրանցից մի քսանը չեմ հիշում, թե ինչի մասին էր, բայց անկասկած մի ինչ որ ժամանակահատված հիշել եմ: «Ճանապարհի սերը» կարդալուց հետո անմիջապես մոռացա թե ինչի մասին էր, կարդալուց էլ դա արեցի որպես պարտականություն, հազիվ հասա մինչև վերջ ու որևէ իմաստ, հետաքրքրություն կամ գեղեցկություն չգտա: Դժվարանում եմ ինչ որ բան ավելացնել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.06.2015)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ

    10/5 : Վատը չէր, նորմալ շարադրված, մոտավորապես օգտագործված այնպիսի բառեր, որոնք կսազեին նման ստեղծագործությանը: Ընտրված թեման էլ ոչ մի դեպքում ծեծված համարել չի կարելի, բայց էսպես ասած՝ պատկառելիությունը չի բավականացնում, որպեսզի շատ բարձր տեղերի հավակնի: Ընդհանրապես, կարճ պատմությունները պետք է աշխատել ավելի տպավորիչ արտահայտել, մանավանդ վերջը, իսկ փոքրիկ Լյուսիի մահը մի փոքր տխրեցնում է միայն ու վերջ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Աթեիստ (04.06.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ թեմայից շեղվելով հիշեցնեմ, որ օրինակ ձեռագրում Ու-ն մեծատառ գրելուց մենակ դեմի Ո-ն ա մեծանում, ւ մասնիկը տենց փոքր էլ գրվում ա։

    Մեծատառով գրելուց էլ, որ գրում ես Ու, ոչ մեկ դա վատ ֆոնտի պատճառով ոի չի կարդա։
    Մի անգամ գրել եմ, էլի կրկնեմ, որ փոքր վախտ գիրք եմ կարդացել, Ինժեներ Գարինի Հիպերբոլուդը, այսինքն գրքի կազմի վրա գրած էր լրիվ մեծատառ, էս էլ կարդացել էի ու, ոչ թե ոի, մինչև գրքի մեջ հասա փոքրտառով գրածին։

    Ես հիմի ինչքան էլ ուզեմ, չեմ կարա էդ ւ-ը մեծատառ գրեմ, իմ ստեղնաշարից դա վերացրել եմ ։)))
    Վայ, ու՞ ա ես սաղ կյանքս կարծել եմ՝ ոի ա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.06.2015)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ու՞ ա ես սաղ կյանքս կարծել եմ՝ ոի ա
    Ես էլ. ամոթից ձեն չհանեցի

  12. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ու՞ ա ես սաղ կյանքս կարծել եմ՝ ոի ա
    Հենց էդ, ա որ իրականում «ոի» ա, բայց ես նույնիսկ դա իմանալուց հետո կազմի վրա «ու» էի կարդում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Իմ կերտած Երևանը

    Ակնհայտորեն գործ ունենք տաղանդավոր դպրոցականի հետ, որը գտնվելով ասույթներ սերտած միջակ դասատուների ազդեցության տակ, այս պահին սխալ ստեղծագործական ճանապարհի վրա է: Չէի ցանկանա այս դեպքում չափից ավելի խիստ դատել, բայց մրցույթ է, և բոլոր մասնակիցների նկատմամբ մոտեցումը հավասար պետք է լինի:
    Տպավորությունն այնպիսին է, որ հեղինակը առաջադրանք է ստացել գրականության դասատուից ու նաև «արժեքավոր խորհուրդներ», թե ինչպիսի բառեր ու դարձվածքներ պետք է օգտագործել, որպեսզի գեղեցիկ, ուժեղ և ռազմահայրենասեր գործ ստացվի: Արդյունքում մի հակաբնական բան է ստացվել: Այլևս չմանրանամ, դրանով պարզապես կրկնած կլինեմ մյուսների կարծիքը: Ինձ թույլ կտամ խորհուրդ տալ պատանի հեղինակին. Հեռու մնա բոլոր ամպագոռգոռ երևույթներից, նախօրոք բառեր և դարձվածքներ մի սերտիր, կամ եթե սերտել ես, առանց անհրաժեշտության ստեղծագործության մեջ մի օգտագործիր: Նաև շատ կարդա:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.06.2015)

  15. #9
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ անդրադառնամ «Իմ կերտած Երևանին»՝ էլի մեջ գցելով իմ մի քիչ ավել իմանալը:
    Նախ հետաքրքիր է, որ հեղինակը հեչ էլ Երևանից չի, բայց Երևանի մասին է գրել՝ որպես նրա բնակիչ: Ինձ մի քիչ զարմացրեց դա:
    Հետն էլ մրցույթի ամենափոքր մասնակիցն է
    Իրենից երեկ նամակ էի ստացել, որտեղ ասում էր, թե չգիտեր, որ պիտի պատմվածք ուղարկեր: Ես էլ ասեցի, որ էդպիսի պայման չկար. պիտի ուղարկվեր արձակ ստեղծագործություն, ինչն էլ որ արել էր:
    Հարցը էն չի՝ պատմվածք, էսսե, թե ուրիշ արձակ, հարցն էն է, թե դա ոնց է շարադրված:
    Նաև գրել էր, որ մենք տարիքային առանձնահատկությունները հաշվի չենք առնում: Իմ կարծիքով, լավ էլ հաշվի ենք առնում: Ով տեղյակ չի՝ մեզ մոտ ինչ անողոք քննարկումներ ու կարծիքներ են լինում, երբ սովորական մրցույթներ են անցկացվում, թող էս բաժնում մի երկու թեմա բացի, նայի: Ու կհասկանա, թե հիմա ինչքան բարի ու մեղմ մթնոլորտ է տիրում, որի պատճառն էլ հենց մասնակիցների տարիքը հաշվի առնելն է:
    Ու համ էլ ասում էր, որ ինքն էս գործով իր ցասումն է արտահայտել էն մարդկանց հանդեպ, ովքեր լքում են հայրենիքը: Մենք դա հասկանում ենք, ուղղակի արժի մտածել, թե ոնց շարադրել մտքերը, որ ավելի բնական լինեն, էդքան արհեստական ու պլպլան խոսքեր չլինեն:
    Ընդհանրապես, հայրենասիրության թեման ահագին սիրված է Հայաստանի դպրոցներում, բայց էդ «սերը» հեչ լավ արտահայտում չի գտնում: Լրիվ փչացրել թողել են...

    Հեղինակ, արի էստեղ, դու էլ մասնակցիր քննարկումներին
    Էս ամենը քեզ համար եմ գրել:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Աթեիստ (04.06.2015), Ռուֆուս (04.06.2015)

  17. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջին մի քանի գործին մեջբերումներով-բանով եմ անդրադառնալու:
    Ճանապարհի սերը

    Սկիզբը խոստումնալից էր: Բայց կամաց-կամաց սկսեց թուլանալ: Ահագին խանգարում էր արհեստական լեզուն: Չգիտեմ ինչու, սկզբում ինձ թվաց, թե պատմողը տղա է, Վահանն իր ընկերն է: Մերիին էնպես է նկարագրում, ասես պիտի որ ինքը սիրահարվի Մերիին: Էն էլ հետո ինչ-որ Արիս է մտնում: Մտածում եմ՝ գուցե հոմոսեքսուալ է: Բայց վերջում արդեն շատ աղջկական է դառնում տեքստը: Շատերը գրել են, որ բան չեն հասկացել: Կարծում եմ՝ հեղինակն ինքն էլ չի հասկացել, թե ինչի մասին է ուզում պատմվածք գրել: Գործը ողնաշար չունի, մի թեմայից մյուսին է թռնում: Չկա գլխավոր կերպար, ամեն ինչ լղոզված է իրար: Մի քանի խնդրանք հեղինակին: Նախ, գրելուց հետո լավ կլինի՝ բարձրաձայն կարդա իր տեքստը, փորձի լսել ու հասկանալ: Օրինակ, այս նախադասությունն ի՞նչ է նշանակում.

    Կարոտեցի,թեև գիտեմ,որ Եվրոպան և աշխարհի մնացած մասերը զառիթափ են ապրում ինչ-որ կարևոր մի կետում,որից այն կողմ դատարկություն է:
    Մեկ էլ համեմատություններ (թե՞ եսիմինչեր, դրանց ո՞նց են ասում որպես գրական տերմին, որ անշունչ բաները շնչավորների բայերով են նկարագրում) անելիս խորհուրդ կտայի զգույշ լինել, որովհետև դրանք տեքստն ահագին ծանրացնում են: Օրինակ.
    Մայթերը գլորվեցին ոտքերիս տակ և վախով մեխվեցին հանկարծ քո առաջ:
    կամ.
    Մեկիս չոր մատներում սպասման կրակը հանգել էր,մյուսիս երակներում վազում էր:
    Շատ ծանր են այս նախադասությունները:

    Իսկ օրինակ էս պարզ կենցաղային նախադասությունները շատ ավելի կենդանի են, բնական, հեշտ հասկանալի.
    Առավոտյան կանուխ արթնացա: Կանգնեցի տաք ցնցուղի տակ, նախաճաշեցի, տնից դուրս եկա: Տրանսպորտը սովորականի պես լիքն էր, որոշեցի ոտքով իջնել: Վահանին պետք է հանդիպեի: Ժամանակ դեռ կար, որոշեցի գրադարան գնալ:
    Էս վերջին մեջբերման մեջ էլ կետադրությունը հատուկ ուղղեցի, որ հեղինակը տեսնի, էլ նույն սխալը թույլ չտա:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.06.2015), Աթեիստ (04.06.2015)

  19. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Գինու մեջ թաթախված սիրտը

    Չհասկացա՝ սրտի ու գինու կապը պատմվածքի հետ։ Կուզեի հետո հեղինակը պարզաբաներ։

    Գրողի զգացածի հետ համարյա հավասար զգալով կարդացել եմ։ Ավելորդ պաթոս չկար, որից նման թեմաներում դժվար է լինում խուսափել, հատկապես եթե պստո ա գրողը, մզմզ ու ծմծմ էլ չկար։
    Հոգնած սատկում եմ, բայց առանց կանգ առնելու կարդացել եմ։
    Շարադրանքը թերություններ ուներ, որ հիմնականում կախված էր գրվածի ինքնաբուխ ու ճիշտ տեղից եկած լինելուց։ Շուշաթղթած-փայլեցրած չէր։ Համով թերություններ էին։ Օրինակ որ մի տեղ "ա" էր օգտագործած "է"-ի տեղը, էդ մեկն էր կարծես ամբողջ գործի մեջ։ Բնական բացթողում էր շատ։

    Ապրի։ Պաչիկ հեղինակին։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (05.06.2015)

  21. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Ես գտա իմ հերոսին

    Վերնագիրն արդեն ստիպեց, որ մի քիչ լարվեմ։ Երբ որ ցինիկ վիճակներում "դու իմ հերոսն ես" արտահայտությունն օգտագործում ես մենակ ղժժալու համար՝ դժվար ա լուրջ մոտենալ դրա ռեալ կիրառմանը։
    Հեղինակն իսկապես հերոսության դեպք ա պատկերել։ Արված ա իհարկե հոդվածային/լրագրողական ոճով։ Բան չեմ ասում, ոնց հարմար ա, բայց ես իր փոխարեն սա պատմվածք կսարքեի։ Կփորձեի մտնել էդ պայծառ պստոյի կաշվի մեջ, իր անունից գրել, օրինակ, իր աչքերով տեսնել իրավիճակը։
    Թե չէ սենց շատ չոր ու ցամաք ա ստացվել, հեղինակ ջան։ Արի կլինի մի գնա էս ստանդարտ ժուռնալիստական փաստաներկայացնիչ, կողքից թեթևորեն սեփական դիրքորոշում դեմ տվիչ ճանապարհով։
    Քոնը գտի, քո շունչը դիր մեջը, ու ոչ միայն ընդունված բառակապակցություններով ու արտահայտչաձևերով։ Ռիսկով եղիր։ Մի վախեցիր բացվել։ Նախ՝ գրող եղիր, ժուռնալիստ հա էլ կհասցնես լինել։

    Ապրես

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.06.2015), Աթեիստ (05.06.2015)

  23. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից։

    Նենց եմ ուզում էս գրողին տեսնեմ Սուպեր Մարիո խաղալուց, Գանգնամ Սթայլի տակ տռճիկ տալուց կամ Չուպաչուպս ուտելուց։

    Հեղինակ ջան, շատ ես ջանացել, երևում ա, բայց խնդրում եմ քեզ, էլ սենց չգրես։ ԵՐԲԵՔ։
    Չեմ կարդացել, բայց համոզված եմ՝ քեզ արդեն ասել են էստեղ, թե ինչի չի կարելի սենց գրել։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.06.2015), Լոլիտա (06.06.2015)

  25. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Հատված իմ կյանքի օրագրից

    Ինչ բարի, փափուկ գործ էր
    Մի քիչ Վարդգես Պետրոսյան հիշեցրեց։ "Ապրած և չապրած տարիները", էս կարգի մի բան կար էնտեղ։
    Ուզեցի պստիկ ու նոր սիրահարված լինել։
    Ապրի հեղինակը կարողացավ սենց էմոցիաներ առաջացնի։

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.06.2015), Srtik (07.06.2015), Աթեիստ (06.06.2015), Լոլիտա (06.06.2015)

  27. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ շատ ա դուր գալիս, որ ժյուրիի կարծիքները շատ գործերի մասին չեն համընկնում: Հետաքրքիր մրցակցություն է լինելու
    I may be paranoid but no android!

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •