Մուշու (19.06.2015)
Ուշացումով շնորհավո՜ր: Ես գիտեյի,որ Հասմիկի պատմությունը բոլորն էլ հավանելու են:Ամենալավն էն կլինի,որ Տիգրանն իրոք Հասմիկին գտնի![]()
Չեմ ճանաչում,բայց պատմության ամեն բառը տպավորվելալավն էր
Ինձ թվում ա Արուսիկը ոչ թե Տիգրանին սիրահարվելու պատճառովա նամակը հանձնել դասղեկին,այլ նախանձությունից դրդված:Եթե սիրեր սկզբում ինչի պիտի առաջարկեր տեղերով փոխվել Հասմիկի հետ
Նորից հիշեցում. էսօր ժամը 19:00-ին Թումանյանի այգում տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Ով ինձ դեմքով չի ճանաչում, ձեռքիս համարը. 043379344
Ռիփ, եթե դժվար չի, կարո՞ղ ես մի հատ խմբակային մեյլ ուղարկել հիշեցման տեսքով, համարս էլ հետը, որ հեշտ գտնենք իրար:
Դեռ հետ չե՞ք եկել հանդիպումից, մի քիչ պատմեք, նկարներ ցույց տվեք, հետաքրքիր ա![]()
Տիգրանը զանգեց, չկարողացավ գալ, մրցանակն առանձին մի ուրիշ օր պիտի փոխանցեմ:
Ժող, կներեք, վրաս հալ չկա, չգրեմ էլի, ով ով ա
![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
enna (30.06.2015), ivy (30.06.2015), John (30.06.2015), Lusina (30.06.2015), Malxas (30.06.2015), Mr. Annoying (02.07.2015), Sambitbaba (30.06.2015), Smokie (30.06.2015), Աթեիստ (30.06.2015), մարդագայլուկ (02.07.2015), Մուշու (30.06.2015), Նիկեա (30.06.2015), Ուլուանա (01.07.2015), Ռուֆուս (30.06.2015), Վոլտերա (30.06.2015)
Բարի լույս
Քանի որ մտածում ենք՝ արժի պատանեկան նախագծերը պարբերաբար անցկացնել, որոշեցինք մրցանակային ֆոնդ բացել, որի հավաքմանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող:
Աթեիստը օգնեց մեզ էդ հարցում ու մի հաշիվ բացեց, որտեղ ամեն մեկը կարող է իր փոքրիկ լուման ներդնել. ինչքան մեծ լինի մրցանակային ֆոնդը, էնքան ավելի հաճախ կարող ենք անցկացնել պատանեկան մրցույթները:
Ահա հաշվեհամարը, որն ամբողջովին ծառայելու է նախագծի նպատակներին.
20500-6156231-1002 (AMD)
Գաբոյան Արտակ
Ինեկոբանկ ՓԲԸ
Կարող եք նաև ցանկացած տերմինալից փոխանցում կատարել Աթեիստի Idram-ային հաշվին (ID: 106-436-061), ինքը դա հետո կփոխանցի վերոհիշյալ հաշվեհամարին։
Telcel-ը պահում է 1%, իսկ նոր բացված S-PAY-ով ուղարկելիս պահումներ չկան։
Կարծում եմ, հաջորդ մրցույթը կանցկացնենք աշնան սկզբին:
Եթե անցկացման վերաբերյալ նոր առաջարկներ ու գաղափարներ կան, կարող եք գրել էստեղ, կքննարկենք:
Sambitbaba (04.07.2015), Նիկեա (06.07.2015), Վոլտերա (07.07.2015)
Պատանի ստեղծագործողներ և նախագծին հետևող ընթերցասերներ, ուրախ եմ հայտնել բոլորին, որ հաջորդ մրցույթի ֆոնդն արդեն հավաքվել է:
Հավաքածու մրցույթից հետո կարող ենք մեր նախագիծն անցկացնել:
Ի՞նչ առաջարկներ ունեք ընթացակարգի վերաբերյալ: Ամեն ինչ նույնը թողնե՞լ, թե՞ ինչ-որ բաներ փոփոխել: Գուցե թեմատիկ կամ ժանրային սարքե՞լ:
Կարևոր են բոլորիդ կարծիքները:
Բացի դրանից, կխնդրեի անցյալ մրցույթի ժյուրիի անդամներին գրել, թե ով կուզենար նաև հաջորդ անգամ լինել ժյուրիի կազմում: Եթե կան նաև ուրիշ ակումբցիներ (25+), ովքեր կուզենային կցվել այս գործին, գրեք էստեղ: Գիտեմ, որ ժամանակատար աշխատանք է, բայց կարծում եմ, լավ գործ ենք անում: Էնպես որ, վատ չէր լինի, եթե նորից կարողանանք առանց դժվարությամբ 10-հոգանոց ժյուրի հավաքել:
Հաջորդ անգամ երևի չկարողանամ որպես ժյուրի օգտակար լինել: Ունեմ կիսատ ստեղծագործություններ, որոնք պետք է ավարտեմ:![]()
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Ես ներկա հաջորդ անգամվա համար![]()
ivy (09.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ