User Tag List

Էջ 7 22-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

  1. #91
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Ճանապարհի սերը

    Կյանքիս մեջ մի քանի հազար գիրք կարդացած կլինեմ, դրանցից մի քսանը չեմ հիշում, թե ինչի մասին էր, բայց անկասկած մի ինչ որ ժամանակահատված հիշել եմ: «Ճանապարհի սերը» կարդալուց հետո անմիջապես մոռացա թե ինչի մասին էր, կարդալուց էլ դա արեցի որպես պարտականություն, հազիվ հասա մինչև վերջ ու որևէ իմաստ, հետաքրքրություն կամ գեղեցկություն չգտա: Դժվարանում եմ ինչ որ բան ավելացնել:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (04.06.2015)

  3. #92
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ

    10/5 : Վատը չէր, նորմալ շարադրված, մոտավորապես օգտագործված այնպիսի բառեր, որոնք կսազեին նման ստեղծագործությանը: Ընտրված թեման էլ ոչ մի դեպքում ծեծված համարել չի կարելի, բայց էսպես ասած՝ պատկառելիությունը չի բավականացնում, որպեսզի շատ բարձր տեղերի հավակնի: Ընդհանրապես, կարճ պատմությունները պետք է աշխատել ավելի տպավորիչ արտահայտել, մանավանդ վերջը, իսկ փոքրիկ Լյուսիի մահը մի փոքր տխրեցնում է միայն ու վերջ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Աթեիստ (04.06.2015)

  5. #93
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ թեմայից շեղվելով հիշեցնեմ, որ օրինակ ձեռագրում Ու-ն մեծատառ գրելուց մենակ դեմի Ո-ն ա մեծանում, ւ մասնիկը տենց փոքր էլ գրվում ա։

    Մեծատառով գրելուց էլ, որ գրում ես Ու, ոչ մեկ դա վատ ֆոնտի պատճառով ոի չի կարդա։
    Մի անգամ գրել եմ, էլի կրկնեմ, որ փոքր վախտ գիրք եմ կարդացել, Ինժեներ Գարինի Հիպերբոլուդը, այսինքն գրքի կազմի վրա գրած էր լրիվ մեծատառ, էս էլ կարդացել էի ու, ոչ թե ոի, մինչև գրքի մեջ հասա փոքրտառով գրածին։

    Ես հիմի ինչքան էլ ուզեմ, չեմ կարա էդ ւ-ը մեծատառ գրեմ, իմ ստեղնաշարից դա վերացրել եմ ։)))
    Վայ, ու՞ ա ես սաղ կյանքս կարծել եմ՝ ոի ա

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.06.2015)

  7. #94
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ու՞ ա ես սաղ կյանքս կարծել եմ՝ ոի ա
    Ես էլ. ամոթից ձեն չհանեցի

  8. #95
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Իմ կերտած Երևանը

    Ակնհայտորեն գործ ունենք տաղանդավոր դպրոցականի հետ, որը գտնվելով ասույթներ սերտած միջակ դասատուների ազդեցության տակ, այս պահին սխալ ստեղծագործական ճանապարհի վրա է: Չէի ցանկանա այս դեպքում չափից ավելի խիստ դատել, բայց մրցույթ է, և բոլոր մասնակիցների նկատմամբ մոտեցումը հավասար պետք է լինի:
    Տպավորությունն այնպիսին է, որ հեղինակը առաջադրանք է ստացել գրականության դասատուից ու նաև «արժեքավոր խորհուրդներ», թե ինչպիսի բառեր ու դարձվածքներ պետք է օգտագործել, որպեսզի գեղեցիկ, ուժեղ և ռազմահայրենասեր գործ ստացվի: Արդյունքում մի հակաբնական բան է ստացվել: Այլևս չմանրանամ, դրանով պարզապես կրկնած կլինեմ մյուսների կարծիքը: Ինձ թույլ կտամ խորհուրդ տալ պատանի հեղինակին. Հեռու մնա բոլոր ամպագոռգոռ երևույթներից, նախօրոք բառեր և դարձվածքներ մի սերտիր, կամ եթե սերտել ես, առանց անհրաժեշտության ստեղծագործության մեջ մի օգտագործիր: Նաև շատ կարդա:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.06.2015)

  10. #96
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ անդրադառնամ «Իմ կերտած Երևանին»՝ էլի մեջ գցելով իմ մի քիչ ավել իմանալը:
    Նախ հետաքրքիր է, որ հեղինակը հեչ էլ Երևանից չի, բայց Երևանի մասին է գրել՝ որպես նրա բնակիչ: Ինձ մի քիչ զարմացրեց դա:
    Հետն էլ մրցույթի ամենափոքր մասնակիցն է
    Իրենից երեկ նամակ էի ստացել, որտեղ ասում էր, թե չգիտեր, որ պիտի պատմվածք ուղարկեր: Ես էլ ասեցի, որ էդպիսի պայման չկար. պիտի ուղարկվեր արձակ ստեղծագործություն, ինչն էլ որ արել էր:
    Հարցը էն չի՝ պատմվածք, էսսե, թե ուրիշ արձակ, հարցն էն է, թե դա ոնց է շարադրված:
    Նաև գրել էր, որ մենք տարիքային առանձնահատկությունները հաշվի չենք առնում: Իմ կարծիքով, լավ էլ հաշվի ենք առնում: Ով տեղյակ չի՝ մեզ մոտ ինչ անողոք քննարկումներ ու կարծիքներ են լինում, երբ սովորական մրցույթներ են անցկացվում, թող էս բաժնում մի երկու թեմա բացի, նայի: Ու կհասկանա, թե հիմա ինչքան բարի ու մեղմ մթնոլորտ է տիրում, որի պատճառն էլ հենց մասնակիցների տարիքը հաշվի առնելն է:
    Ու համ էլ ասում էր, որ ինքն էս գործով իր ցասումն է արտահայտել էն մարդկանց հանդեպ, ովքեր լքում են հայրենիքը: Մենք դա հասկանում ենք, ուղղակի արժի մտածել, թե ոնց շարադրել մտքերը, որ ավելի բնական լինեն, էդքան արհեստական ու պլպլան խոսքեր չլինեն:
    Ընդհանրապես, հայրենասիրության թեման ահագին սիրված է Հայաստանի դպրոցներում, բայց էդ «սերը» հեչ լավ արտահայտում չի գտնում: Լրիվ փչացրել թողել են...

    Հեղինակ, արի էստեղ, դու էլ մասնակցիր քննարկումներին
    Էս ամենը քեզ համար եմ գրել:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Աթեիստ (04.06.2015), Ռուֆուս (04.06.2015)

  12. #97
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վերջին մի քանի գործին մեջբերումներով-բանով եմ անդրադառնալու:
    Ճանապարհի սերը

    Սկիզբը խոստումնալից էր: Բայց կամաց-կամաց սկսեց թուլանալ: Ահագին խանգարում էր արհեստական լեզուն: Չգիտեմ ինչու, սկզբում ինձ թվաց, թե պատմողը տղա է, Վահանն իր ընկերն է: Մերիին էնպես է նկարագրում, ասես պիտի որ ինքը սիրահարվի Մերիին: Էն էլ հետո ինչ-որ Արիս է մտնում: Մտածում եմ՝ գուցե հոմոսեքսուալ է: Բայց վերջում արդեն շատ աղջկական է դառնում տեքստը: Շատերը գրել են, որ բան չեն հասկացել: Կարծում եմ՝ հեղինակն ինքն էլ չի հասկացել, թե ինչի մասին է ուզում պատմվածք գրել: Գործը ողնաշար չունի, մի թեմայից մյուսին է թռնում: Չկա գլխավոր կերպար, ամեն ինչ լղոզված է իրար: Մի քանի խնդրանք հեղինակին: Նախ, գրելուց հետո լավ կլինի՝ բարձրաձայն կարդա իր տեքստը, փորձի լսել ու հասկանալ: Օրինակ, այս նախադասությունն ի՞նչ է նշանակում.

    Կարոտեցի,թեև գիտեմ,որ Եվրոպան և աշխարհի մնացած մասերը զառիթափ են ապրում ինչ-որ կարևոր մի կետում,որից այն կողմ դատարկություն է:
    Մեկ էլ համեմատություններ (թե՞ եսիմինչեր, դրանց ո՞նց են ասում որպես գրական տերմին, որ անշունչ բաները շնչավորների բայերով են նկարագրում) անելիս խորհուրդ կտայի զգույշ լինել, որովհետև դրանք տեքստն ահագին ծանրացնում են: Օրինակ.
    Մայթերը գլորվեցին ոտքերիս տակ և վախով մեխվեցին հանկարծ քո առաջ:
    կամ.
    Մեկիս չոր մատներում սպասման կրակը հանգել էր,մյուսիս երակներում վազում էր:
    Շատ ծանր են այս նախադասությունները:

    Իսկ օրինակ էս պարզ կենցաղային նախադասությունները շատ ավելի կենդանի են, բնական, հեշտ հասկանալի.
    Առավոտյան կանուխ արթնացա: Կանգնեցի տաք ցնցուղի տակ, նախաճաշեցի, տնից դուրս եկա: Տրանսպորտը սովորականի պես լիքն էր, որոշեցի ոտքով իջնել: Վահանին պետք է հանդիպեի: Ժամանակ դեռ կար, որոշեցի գրադարան գնալ:
    Էս վերջին մեջբերման մեջ էլ կետադրությունը հատուկ ուղղեցի, որ հեղինակը տեսնի, էլ նույն սխալը թույլ չտա:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.06.2015), Աթեիստ (04.06.2015)

  14. #98
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան կանուխ արթնացա: Կանգնեցի տաք ցնցուղի տակ, նախաճաշեցի, տնից դուրս եկա: Տրանսպորտը սովորականի պես լիքն էր, որոշեցի ոտքով իջնել: Վահանին պետք է հանդիպեի: Ժամանակ դեռ կար, որոշեցի գրադարան գնալ:
    Բյուր, դու էլ ես սենց նախադասություններով գրում, դրա համար լավ նկատել ես

  15. #99
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ

    Էս գործի վերնագիրը տեսա, միանգամից հալվեցի: Անկեղծ ասած, սպասում էի, որ մրցույթի ամենալավ գործն եմ կարդալու: Մի քիչ հիասթափվեցի, բայց դե միևնույն է ահագին լավն էր:
    Ինչ-որ լուսավոր, անմեղ բան կար էս գործի մեջ: Գործը հավես պատկերներ ունի: Օրինակ.

    Լյուսիի անունն Աննան էր դրել, երբ գտել էր շեկ ու փոքր շանը կապույտ ստվարաթղթե արկղում՝ սպիտակ պենոպլաստե փաթիլների մեջ: Այդ օրվանից ամեն անգամ անտուն շանը տեսնելիս Աննան ուրախ երգում էր Բիթլզ խմբի հայտնի երգի բառերը:
    Բայց հեղինակին կխնդրեի համեմատություններ անելիս մի քիչ զգույշ լինել ու մտածել, թե որքան բնական կամ արհեստական են դրանք: Օրինակ.
    Քամին բարակ դանակի նման մտնում է մորթու, կաշվի մեջ մինչև ոսկորները:
    Այս նախադասությունը մի կողմից արհեստական է, մյուս կողմից էլ կլիշեի վրա կառուցված:

    Կարծում եմ՝ հեղինակը կառուցել է պատմվածքի սկիզբ միայն, հետո շըփ-թըփ, առանց սյուժեի արագ-արագ վերջացրել: Խորհուրդ կտայի զարգացնել, մանրամասն պատմել Աննայի ու Լյուսիի մասին, չֆիքսվել մահվան վրան:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Աթեիստ (04.06.2015)

  17. #100
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված իմ կյանքի օրագրից

    Ինձ թվաց, սա ոչ թե վերնագիրն էր, այլ մարդն իսկապես նկատի ուներ, որ մի հատված է դնում իր օրագրից: Որովհետև տեքստն էնպես է գրված, որ հենց դա էլ մտածում ես կարդալիս: Փնթի շարադրանքն էլ է օրագրից «պոկածի» մասին վկայում:

    Հավեսն էր, ամեն դեպքում, ինձ դուր եկավ: Սիրում եմ զգացմունքային տղաների մասին պատմություններ կարդալ
    Թեթև, հանգիստ ու պարզ շարադրանք: Ինչքան լիներ, էնքան կկարդայի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 04.06.2015, 01:18:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.06.2015), Աթեիստ (04.06.2015), Ռուֆուս (04.06.2015), Վոլտերա (04.06.2015)

  19. #101
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վեցերորդ թե յոթերորդ դասարանում մի էսպիսի շարադրություն էի գրել, ուսուցչուհիս մինչև դպրոցն ավարտելս հիացած բոլորին պատմում էր թե ես ինչ տաղանդավոր եմ, էդ տարվա ընթացքում, մի տաս անգամ, գրատախտակի մոտ, էսպես, պաթետիկ տոնով կարդացի շարադրությունս, տարբեր ուսուցիչների պահանջով։
    Հիմա գիտեմ որ հեղինակին նույն կերպ թևեր են տալիս, բայց պետք չի։
    Պետք չի էսպիսի բաներ գրել։ ԱՎելի պարզ, ավելի ձեզ առօրյայում հետաքրքրող թեմաների մասին, ավելի պաթոսազերծ ու բնական աշխատեք լինել։
    Ես դպրոցում ատում էի, երբ շարադրություններ էին հանձնարարում: Գրել շատ էի սիրում ու իմ կարծիքով բավականին լավ էր մոտս ստացվում, գրում էի մոտավորապես նույն ձևի, ոնց որ հիմա եմ օրագրերումս գրում, պարզ լեզվով ու առանց ավելորդ տվայտանքների մեջ ընկնելու: Բայց ամենաբարձրը որ ստացել եմ շարադրություններիցս 4-ից հանածն ա եղել, որովհետև դասատուս նախապատվությունը տալիս էր ճոռոմ բառերով գրված պաթոսախեղդ արած շարադրություններին: Դասարանումս աղջիկների մի խումբ կար, էս պաթոսիկները նույնիսկ ամենահասարակ թեմայից նենց մի լացակումած գործ էին ստանում Սևակ ու Տերյան մեջբերելով, մակդիրախեղդ անելով, ամենաանհավանական համեմատություններ անելով, որ դասատուս դրանց տետրերը վերցնում, էն լաչառ ու հիստերիկ ասմունքողների ձենով գրատախտակի դեմը կանգնած բարձր կարդում էր, էյֆորիայի մեջ ընկնելով ու բոլորիս խորհուրդ էր տալիս, որ մենք էլ էդ ձևով գրենք:

    Հա ինչ էի ասում, ես ատում էի հայոցիս դասատուին էլ ու էդ աղջիկներին էլ առավել ևս:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (04.06.2015), Արէա (04.06.2015), Նիկեա (04.06.2015)

  21. #102
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    1. Գինու մեջ թաթախված սիրտը

    Վատ չէր, զգացվում էր, որ մարդը գիտի ինչի մասին ա գրում։ Ոնց հասկանում դա էս մրցույթի մասնակիցների ամենաթույլ կողմն ա։

    Էն անձնական մասը շեղեց ավելի հետաքրքիր մասից, տարավ լրիվ այլ ուղղությամբ, էն դեպքում, որ հենց բժիշկների առօրյան էր իրա մոտ լավ ստացվում։ Ախր մենակ էդ առօրյան նենց բան ա, որ հա էլ կարելի ա գրել։

    Հավանեցի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (16.06.2015)

  23. #103
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կերտած Երևանը

    Հեղինակ ջան, ինչպես մրցույթի մնացած մասնակիցներին եմ խորհուրդ տվել, քեզ էլ նույնը խորհուրդ կտայի. գրիր այն թեմաներով, որոնց ծանոթ ես: Մրցույթի կազմակերպիչը հայտնեց, որ սկի Երևանից էլ չես: Բա ինչու՞ ես Երևանի մասին գործ ուղարկում: Գրի քո քաղաքի, քո գյուղի մասին: Դա շատ ավելի մեծ հաճույքով կկարդայի, քան քո էս տեքստը, որը ոչ մի կապ չունի էն քաղաքի հետ, որտեղ անցկացրել եմ կյանքիս երեք քառորդը:

    Բա Ցեղասպանությունն ի՞նչ կապ ունի: Եթե Երևանի մասին ես գրում, ուրեմն ի՞նչ 15 թիվ, ի՞նչ անմոռուկ, ի՞նչ բան: Թե՞ ձեր դպրոցում լավ գործերում անպայման էս թեմաներին անդրադառնում են:

    Մեկ էլ գրում ես՝ ցավն ինձ շեղեց բուն թեմայից: Ո՞րն էր բուն թեման: Ի՞նչ ցավ: Մի հատ ձեռքդ դիր կրծքից ու անկեղծորեն ինքդ քեզ, ոչ թե մրցույթի ժյուրիին խոստովանիր, թե արդյոք որևէ տեսակի ցավ զգու՞մ ես: Քո գործում քո ցավը կեղծ է, հորինված, ես չեմ հավատում, որ դու դա զգում ես:

    Ըստ էության, հետաքրքիր գաղափար ա Երևանի քանդակ ստանալը: Բայց արա դա իրական կերպով, նայելով քաղաքին էնպիսին, ինչպիսին կա: Ասենք, օրինակ, ես կասեի, որ քանդակի բաբաթին ոտքերը Փարպեցու փաբերից են բաղկացած:

    Տեսնում եմ՝ ահագին գրագետ ես, կարողանում ես նախադասություններն իրար կապացկել: Մնում է՝ դուրս գաս դպրոցական կաղապարներից ու գրես էնպիսի թեմաներով, որոնք իրոք քեզ հետաքրքրում ու հուզում են:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (13.06.2015), Tiger29 (06.06.2015)

  25. #104
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, դու էլ ես սենց նախադասություններով գրում, դրա համար լավ նկատել ես
    Գիտեմ Ես կարդում եմ էն, ինչ գրում եմ ու գրում եմ էն, ինչ կարդում եմ

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (04.06.2015)

  27. #105
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    2. Ես գտա իմ հերոսին

    Էլի վատը չի։
    Մի քիչ սենտիմենտալ էր, ասենք էս բառերից հետո ուզում եմ մի քանի տող թռնեմ. «Տղան խոսում էր և ժպտում հազարավոր արևների ջերմությամբ»։
    Ընդհանուր համ միտքը հավանեցի, համ շարադրանքը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.06.2015)

Էջ 7 22-ից ԱռաջինԱռաջին ... 3456789101117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •