5. Տարօրինակ կենդանիներ
Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
Վերջապես մի գործ, որտեղ տառապանք չկա: Սկիզբը հուսադրիչ էր, ափսոս, որ հետո կարծիքս դեպի բացասական փոխվեց:
Լավը.
Թեման լավն էր, ծերունիների մասին ստեղծագործությունները սովորաբար հաջող են լինում ու ուրախ եմ, որ հեղինակը փորձել է «շարադրության» ստանդարտներից դուրս գալ:
Վատը.
Ցավոք լիքը վատ բաներ ունեմ ասելու:
Սյուժեն շատ թույլ էր, ու աշխատելու լիքը տեղ ուներ: Դիալոգները շատ արհեստական ու անբնական են, ծեր մարդիկ իրար հետ էդպես հաստատ չեն խոսի: Հետո 55 տարեկան մարդկանց ես «ծերունի» չէի անվանի, հերոսների տարիքները վստահություն չեն ներշնչում: Գրելաոճը կաղում էր, ուղղակի խոսքից հերոսները մտքերին անցնելը սահուն չէր:
Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
Ես վստահ եմ, որ հեղինակը կարող է ավելի լավ գրել, բայց լավ գրելու համար նախ պետք է իրեն հոգեհարազատ թեմա ընտրի: Կոնկրետ էս ստեղծագործությունն ու ստեղծագործության հերոսները հեչ համոզիչ չէին ինձ համար:
Վերջնական կարծիքս.
Ոչ լավ, ոչ էլ վատ: Անկախ ամեն ինչից հեղինակին խորհուրդ կտամ չընկճվել ու անպայման շարունակել գրելը:
Էջանիշներ