User Tag List

Էջ 5 22-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

  1. #61
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գտա իմ հերոսին

    Ապրի հեղինակը: Ապրի էն իմաստով, որ ոչ թե շարադրություն է գրել, այլ էսսե: Կառուցվածքը շատ դուրս եկավ: Հեղինակի մտածողությունն էլ, գաղափարախոսությունն էլ դուրս եկավ: Ինչ խոսք, էնքան էլ օրիգինալ չէր միտքը, բայց դե ոչինչ: Թերություններից կնշեի, որ սկզբում սոցիալական ցանցերից խոսելիս ինչ-որ ուրիշ բանի ես սպասում, բայց տեքստն ուրիշ ուղղությամբ է գնում:

    Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից

    Հեղինակ ջան, մի պստիկ խորհուրդ. երբեք մի գրիր թեմաներով, որոնց ծանոթ չես: Դու էստեղ երկու կարևոր թեմա ես շոշափել ու երկուսն էլ ակնհայտորեն հեռու են քեզանից. հոգեբուժություն ու հայրենիքի կարոտ: Թարսի պես հենց էդ երկու թեմաներին ես բավական ծանոթ եմ: Հավատա, ոչ ոք հայրենիքի կարոտից չի գժվում, ու քո նկարագրածը բնավ նման չէ «հայրենիքի կարոտի» ախտանիշների: Հայրենիք կարոտողը փակվում է տանը, չի շփվում մարդկանց հետ, ուզում է տունդարձի տոմս գնել: Գուցե ինչ-որ պահի գնա հոգեբույժի մոտ, հոգեբույժն էլ դեպրեսիա կախտորոշի ու հակադեպրեսանտներ կնշանակի:

    Տեքստդ գուցե հրաշալի է, որ դպրոցում հայոց լեզվի դասատուն հինգ ու խաչ դնի քեզ, բայց որպես ստեղծագործություն բանի պետք չէ: Փորձիր գրել էնպես, ինչպես խոսում ես, գրել էնպիսի թեմաներով, որոնք քեզ ծանոթ են: Մի օգտագործիր արհեստական պաթոս ու բացականչական նշաններ, դրանք քեզ պետք չեն:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (05.06.2015), Աթեիստ (02.06.2015), Ռուֆուս (03.06.2015)

  3. #62
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված իմ կյանքի օրագրից

    Դեռ ինը գործ եմ միայն կարդացել, ու առայժմ ինձ ամենաշատն էս գործն է դուր եկել: Հեղինակը պարզ լեզվով ու հասկանալի նախադասություններով էնքան լավ է կարողացել մեզ փոխանցել կերպարի ապրումները, ներկայիս դպրոցում սիրո ընկալումը ու էդ միջավայրում տարբեր կարևոր անձանց վարքը: Հեղինակը գրում է իրեն ծանոթ թեմայով, ծանոթ զգացողությունների մասին: Դրա համար էլ էսքան բնական ու գրավիչ է դառնում ստեղծագործությունը:

    Նաև ինձ դուր է գալիս հեղինակի համարձակությունը: Սովորաբար օրագիր պահելը ստերեոտիպային աղջկական բան է համարվում: Բայց էստեղ տղան է օրագիրը ջրի երես հանում: Ու դա անում է առանց տվայտանքների (տվայտանքներով օրագիր կարդալու համար բացեք Սենկևիչի «Առանց դավանանքին»): Ու էդքանով հանդերձ շատ ավելի շատ բան է կարողանում ընթերցողին փոխանցել, քան եթե ամպագոռգոռ ու պաթետիկ տեքստ օգտագործեր:

    Խորհուրդ կտայի, որ մրցույթի մնացած մասնակիցները կարդան այս գործը և օրինակ վերցնեն:

    Փոքրիկ խորհուրդ հեղինակին. վերջին նախադասությունը մի քիչ ավելորդ է: Ուրիշ վերջաբան ավելի կսազեր այս գործին:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.06.2015), Ռուֆուս (03.06.2015), Վոլտերա (03.06.2015)

  5. #63
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարօրինակ կենդանիներ

    Գաղափարը լավն է, կատարումը՝ չէ: Հեղինակը միանշանակ ընտրել է մի թեմա, որից գաղափար չունի: Երբ փորձում ես մի թեմա շոշափել, որին ծանոթ չես, առաջարկում եմ երկու բան. մանրամասն ուսումնասիրություն կատարել (տվյալ դեպքում՝ շփվել նման մարդկանց հետ, հարցեր տալ իրենց զգացողությունների ու ապրումների մասին) կամ ուղղակի հրաժարվել թեման շոշափելուց: Ամեն դեպքում, հաջողված պատկերներ կային: Օրինակ, էն շարֆի մասը շատ դուրս եկավ: Շարադրանքն էլ էր լավը:

    Երկխոսությունները շատ արհեստական էին: Հեղինակին խորհուրդ կտայի հետևել, թե մարդիկ ինչպես են իրար հետ խոսում, փորձել բնականին մոտ վերարտադրել դրանք:

    Մեկ էլ չհասկացա, թե վերնագիրն ինչ կապ ուներ բուն գործի հետ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.06.2015), Ռուֆուս (03.06.2015)

  7. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սատանաբներ

    Լավ լեգենդ էր ընտրված, բայց դրանից կարելի էր համով պատմվածք ստանալ, մինչդեռ այս գործը լի էր անհարկի պաթոսով, լեզուն էլ խիստ արհեստական էր: Հեղինակին խորհուրդ կտայի վերցնել նույն լեգենդն ու ավելի բնական լեզվով շարադրել, մի քիչ էլ համուհոտ ավելացնել՝ կերպարներին զարգացնելով:

    Ու մեկ էլ մի բան, որ ոչ միայն այս գործի, այլև մասնակիցներից մի քանիսին է վերաբերում. ժողովուրդ ջան, տպագիր տեքստը կետադրելիս կետադրական նշանը դրվում է բառին կպած, դրանից հետո՝ բացատ:
    Նա եկավ, երբ ճիշտ
    Նա եկավ , երբ սխալ
    Նա եկավ ,երբ սխալ

    Ու մեկ էլ «կոլեգաներիցս» ( ) մեկը նշել է արդեն, որ ձեր գրածները կարդաք ուղարկելուց առաջ: Ես էլ եմ ասում. կարդացեք, բարձրաձայն կարդացեք, տեսեք ոնց է հնչում, տվեք, թող ուրիշն էլ կարդա: Հավատացեք, կետադրական և ուղղագրական սխալներն ահագին գցում են գործի արժեքը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (03.06.2015), Ռուֆուս (03.06.2015)

  9. #65
    Պատվավոր անդամ Lusina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,186
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, իսկ "11. Կյանքի առեղծվածը"-ը ի՞նչ տիպի ստեղծագործություն ա.
    Նոր վերջացրեցի կարդալ բոլորը, հարցը մենակ էն չի, որ չհավանեցի, էլի կային, որ դուրս չեկան (համեմատական կարգով համենայնդեպս), բայց էս մեկից ուղղակի բան չհասկացա,
    Ինչ-որ հատուկ տեսա՞կ ա հա, որ պատմություն չկա հիմքում.

    Հ.Գ. Գրառումս որպես կարծիք հաշիվ չի.
    Վերջին խմբագրող՝ Lusina: 03.06.2015, 05:05:

  10. #66
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lusina-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, իսկ "11. Կյանքի առեղծվածը"-ը ի՞նչ տիպի ստեղծագործություն ա.
    Նոր վերջացրեցի կարդալ բոլորը, հարցը մենակ էն չի, որ չհավանեցի, էլի կային, որ դուրս չեկան (համեմատական կարգով համենայնդեպս), բայց էս մեկից ուղղակի բան չհասկացա,
    Ինչ-որ հատուկ տեսա՞կ ա հա, որ պատմություն չկա հիմքում.

    Հ.Գ. Գրառումս որպես կարծիք հաշիվ չի.
    Ինչու՞ չէ որ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.06.2015)

  12. #67
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Helium

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Սկիզբը շա՜տ խոստումնալից էր, հատկապես երբ պատմվածքի մեջ անունս տեսա: Խոստովանում եմ, երբ կարդացի «Գործի սկիզբը, որտեղ Ռուֆուսը....... է:», էդ կետերի փոխարեն ինչքան վատ բառ ասես մտքովս անցավ, ինչ լավ ա, ընդամենը «անհետացել» էի

    Լավը.
    Որոշ հատվածներ ահավոր լավն էին, օրինակ հելիումի նկարագրությունը: Ակումբի հավաքական կերպարն էդքան լավ երևի հնարավոր չէր նկարագրել: Հումորը շատ համովն էր ու ծաղրի չէր վերածվում: Հեղինակը գրելու լավ ձիրք ունի:

    Վատը.
    Ցավոք, պատմվածքի շատ հաջող հատվածներին հաջորդում են ոչ էնքան հաջող հատվածները: Օրինակ իմ ու Չուկի խոսակցությունը, պատմվածքի երկրորդ մասը դուրս չեկան, էն տպավորությունն է, որ արագի մեջ է գրվել, էնքան որ պատմվածքը ավարտին հասցվի: Կարելի էր պատմվածքը մի քիչ ուրիշ ուղղությամբ տանել, հումորային շատ սիրուն բան ստանալ, բայց հեղինակի մոտ դա էդքան էլ չի ստացվել: Մեկ էլ չեմ սիրում, երբ սկսում են բացատրություններ ու արդարացումներ գրել պատմվածքի մեջ, ասենք ինչ են գրել և այլն, դրանք ընդհանրապես պետք է հանվի:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Մոտավորապես գիտեմ, թե ով է հեղինակը ու մենակ կասեմ, որ հեղինակից ես ավելին էի սպասում: Եթե ավելի շատ ժամանակ ծախսեր էս պատմվածքի վրա, ընտիր գործ կստացվեր:

    Վերջնական կարծիքս.
    Կարծիքներ հնչեցին, որ էս գործը չի համապատասխանում մրցույթին: Ինչ-որ տեղ համաձայն եմ, որովհետև ոչ ակումբցիների համար լիքը բան անհասկանալի է, բայց մյուս կողմից էլ մրցույթի պահանջների մեջ ոչ մի կետ չկար նշած, որ արգելվում է ակումբին վերաբերվող պատմվածք գրել, էնպես որ էս գործը լրիվ իրավունք ունի մրցույթին մասնակցել: Ամեն դեպքում չնայած որոշ ընտիր մասերի, պատմվածքը ինչ-որ տեղ ձախողված ա ու ցավոք իմ ֆավորիտների մեջ չէ:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.06.2015), Աթեիստ (03.06.2015)

  14. #68
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Ճանապարհի սերը

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Եսիմ, սիրային պատմություններ էդքան էլ չեմ սիրում:

    Լավը.
    Անկեղծ ասած, շատ եմ ուզում ինչ-որ լավ բան նշեմ էս պատմվածքի մասին, բայց երբ հիշում եմ ահավոր փնթի գրելաձևը, կետադրական նշաններից հետո բացատների բացակայությունը, տառասխալները, հասկանում եմ, որ լավ բաներ ցավոք չեմ կարող ասել:

    Վատը.
    Հեղինակ ջան, խղճա ընթերցողներիդ, էս ստեղծագործությունը մանրակրկիտ խմբագրման կարիք ունի: Կետադրական նշաններից հետո բացատների բացակայությունը ստեղծագործությունը դժվարընթեռնելի է դարձնում ու չի թողնում, որ ընթերցողը հաճույք ստանա: Ու բացի դրանից ես պատմվածքից բան չհասկացա, չհասկացա, թե ով ով էր ու ում էր ուզում: Միգուցե մի հատ էլ պետք է կարդամ, որ բան հասկանամ, բայց ինձ սպանեք, ես էս պատմվածքին երկրորդ անգամ մոտիկ չեմ գա:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Ճիշտ կետադրել:

    Վերջնական կարծիքս.
    Բան չեմ հասկացել, ուրիշ բան չեմ կարող ասել:
    I may be paranoid but no android!

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (11.06.2015), Աթեիստ (03.06.2015)

  16. #69
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս, էս ինչ դաժան ես, տնաշեն իյա
    Blessed the poison which brings the end

  17. #70
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս, էս ինչ դաժան ես, տնաշեն իյա
    Դեռ սպասեք, հեսա հասնեմ էն մի երկուսին, կիմանաք դաժանը որն ա
    I may be paranoid but no android!

  18. #71
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ սպասեք, հեսա հասնեմ, էն մի երկուսին, կիմանաք դաժանը որն ա
    Ոնց հասկացա գործերից ոչ մեկը չես հավանել
    Blessed the poison which brings the end

  19. #72
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Լավն էր, հատկապես վերնագիրը (չնայած պատմվածքի վերջը սպոյլ էր անում), բայց չգիտեմ ինչի մտածում էի, որ Լյուսին կատու է:

    Լավը.
    Չնայած տխուր պատմություն էր, բայց շատ թեթև էր գրված, առանց ճոռոմ բառերի, նկարագրությունները լավն էին, հավեսով կարդացվեց ու վերջում էլ մի տխրեցի:

    Վատը.
    Իմ կարծիքով կարելի էր մի քիչ էլ երկարացնել, բայց էնպես, որ պատմվածքի որակը չտուժեր: Չնայած էսպես էլ վատիկը չի:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Խորհուրդ կտայի պարբերությունների արանքում բաց տող թողնել, էդպես ավելի հեշտ է կարդացվում:

    Վերջնական կարծիքս.
    Վերջնական կարծիքս դրական է, դրանից ավել շատ բան չեմ կարող ասել, որովհետև կարճ ու պարզ սյուժեով պատմվածք էր:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.06.2015)

  21. #73
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց հասկացա գործերից ոչ մեկը չես հավանել
    Ընդհակառակը, լիքը գործեր հավանել եմ
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (03.06.2015)

  23. #74
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    9. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Խորհուրդ կտայի պարբերությունների արանքում բաց տող թողնել, էդպես ավելի հեշտ է կարդացվում:
    Էդ ես էլ կարող եմ անել, սպասեք անեմ

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (03.06.2015), Արէա (03.06.2015), Ռուֆուս (03.06.2015)

  25. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուսի մեկնաբանությունները հետաքրքիր են։
    Մասնակիցներ ջան, անպայման ուշադրություն դարձրեք։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.06.2015)

Էջ 5 22-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •