Ես գտա իմ հերոսին
Ապրի հեղինակը: Ապրի էն իմաստով, որ ոչ թե շարադրություն է գրել, այլ էսսե: Կառուցվածքը շատ դուրս եկավ: Հեղինակի մտածողությունն էլ, գաղափարախոսությունն էլ դուրս եկավ: Ինչ խոսք, էնքան էլ օրիգինալ չէր միտքը, բայց դե ոչինչ: Թերություններից կնշեի, որ սկզբում սոցիալական ցանցերից խոսելիս ինչ-որ ուրիշ բանի ես սպասում, բայց տեքստն ուրիշ ուղղությամբ է գնում:
Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից
Հեղինակ ջան, մի պստիկ խորհուրդ. երբեք մի գրիր թեմաներով, որոնց ծանոթ չես: Դու էստեղ երկու կարևոր թեմա ես շոշափել ու երկուսն էլ ակնհայտորեն հեռու են քեզանից. հոգեբուժություն ու հայրենիքի կարոտ: Թարսի պես հենց էդ երկու թեմաներին ես բավական ծանոթ եմ: Հավատա, ոչ ոք հայրենիքի կարոտից չի գժվում, ու քո նկարագրածը բնավ նման չէ «հայրենիքի կարոտի» ախտանիշների: Հայրենիք կարոտողը փակվում է տանը, չի շփվում մարդկանց հետ, ուզում է տունդարձի տոմս գնել: Գուցե ինչ-որ պահի գնա հոգեբույժի մոտ, հոգեբույժն էլ դեպրեսիա կախտորոշի ու հակադեպրեսանտներ կնշանակի:
Տեքստդ գուցե հրաշալի է, որ դպրոցում հայոց լեզվի դասատուն հինգ ու խաչ դնի քեզ, բայց որպես ստեղծագործություն բանի պետք չէ: Փորձիր գրել էնպես, ինչպես խոսում ես, գրել էնպիսի թեմաներով, որոնք քեզ ծանոթ են: Մի օգտագործիր արհեստական պաթոս ու բացականչական նշաններ, դրանք քեզ պետք չեն:
Էջանիշներ