User Tag List

Էջ 4 22-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

  1. #46
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Ես գտա իմ հերոսին

    10/4: Շարադրանքը վատը չէր, կարելի է ասել՝ կար ջանադրություն և ընթերցողի նկատմամբ հարգանք: Սկզբունքորեն՝ ընտրված թեման տարիքային առումով նորմալ է, բայց սա բնավ այն ստեղծագործությունը չէ, որը կարդում ես կլանված, ինչ որ հույզեր ես ստանում և ինչ որ բան ես սովորում: Նույնիսկ մի փոքր ափսոս է հեղինակի գրելու շնորհքը, որն այսպիսի ստեղծագործության վրա է ծախսվել, կա վստահություն, որ նա կամ ունի ավելի հաջողված գործեր, կամ էլ կունենա հետագայում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. #47
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով, էդ գործում ամենասխալ ընտրված պահը ՝ դա վերնագիրն էր, մնացածը նորմալ է , Վոլտ

  3. #48
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վոլտերա ջան, իսկ ի՞նչ առիթով ես դու ինձ սա ասում:

    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մալխաս, բայց սա պատմվածքի մրցույթ չի ախր, ցանկացած արձակ ստեղծագործություն հաշվի մեջ է:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. #49
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից

    Տվյալ ստեղծագործությունը պատրաստ չէ մասնակցել մրցույթին:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  5. #50
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ես էլ առաջին գործի մասին գրեմ

    Գինու մեջ թաթախված սիրտը

    Ինչ խոսք, հիստերիկ շնչով էր գրված, բայց դա հեղինակից է գալիս, ոչ մի կեղծ բան չկար էս գործի մեջ: Քանի որ ոնց որ թե հասկացել եմ, թե ով ա հեղինակը՝ լրիվ ոնց որ իր օրագիրը լինի, դրա համար ուրիշ կողմից եմ նայում: Էս օրագրային լավ ստացված գրառում էր, ու քանի որ մրցույթի կանոնները չի խախտում էդ ֆորմատը, դրա համար ստացված գործ է ինքը: Չգիտեմ ինչի են ասում, որ վատ էր շարադրված, ինձ թվում ա ուղղակի չափից դուրս անկեղծ էր շարադրված, երևի էդ ա մի քիչ փչացնում տեսքը: Մեկ էլ ոնց որ արագի մեջ ա գրել հեղինակը՝ հերթականությունից դատելով:
    Թամ, դե վերնագիրը նորմալ է, համենայն դեպս նենց բան չի, որ լրիվ գործը հարամ անի էլի: Ես շատ բառացի եմ հասկացել վերնագիրն ու ինձ դուր ա գալիս էդ պատկերացնելը :Դ
    Blessed the poison which brings the end

  6. #51
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Վոլտերա ջան, իսկ ի՞նչ առիթով ես դու ինձ սա ասում:
    Ինձ թվաց կենտրոնացել ես էդ գործի` որպես պատմվածք ստացված լինել-չլինելու մեջ, դրա համար ասեցի, որ պատմվածքի մրցույթ չի:
    Blessed the poison which brings the end

  7. #52
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Հատված իմ կյանքի օրագրից

    Մրցույթի ամենալուրջ գործը: Պարզ, հասարակ, իր տարիքին համապատասխան, հեղինակն իր ոչ ընդարձակ ստեղծագործության մեջ ավելի շատ ասելիք և հույզեր է մատուցում իր ընթերցողին, քան մրցույթի մյուս ստեղծագործությունների մեծագույն մասը: Պատմվածքը կարդացվում է հետաքրքիր, մի բան, որը կաղում է գրողներից շատերի մոտ: Անպայմանորեն պետք է նշել նաև, որ շարադրանքը լավանալու տեղ ունի: Այս պահին չեմ գնահատում, շատ եմ վախենում սխալվել
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.06.2015)

  9. #53
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկատի եմ ունեցել ստեղծագործություն, բայց ոնց որ թե արդեն հասկացանք իրար

    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվաց կենտրոնացել ես էդ գործի` որպես պատմվածք ստացված լինել-չլինելու մեջ, դրա համար ասեցի, որ պատմվածքի մրցույթ չի:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (02.06.2015)

  11. #54
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Տարօրինակ կենդանիներ

    10/3.5 : Ահավասիկ մի ստեղծագործություն, որը կարելի է ծայրահեղ ռեֆորմացիայի ենթարկելով մի շատ գեղեցիկ գործ դարձնել: Երկխոսությունների ուղիղ կեսը պետք է կրճատել, ձերբազատվել արհեստահան լուծումներից, հերոսներին դարձնել ավելի բնական: Շարադրանքը և մատուցելու ձևը նույնպես բարելավման կարիք ունեն:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  12. #55
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Սատանաբներ

    10/2 Ցավոք ընտրված թեման միակ լավ բանն է, որը կարելի է առանձնացնել այս ստեղծագործության մեջ: Հեղինակը գրելու վարպետություն չունի և թվում է հետաքրքիր գաղափարը նրա ձեռքերում խունացել է և կորցրել իր գրավչությունը:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  13. #56
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2015
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սատանաբներ

    Ինչ ասեմ, լավն էր․․․ լեգենդը շատ զարգացնելու տեղ ունի, կարելի է զարգացնել, ճոխացնել, էլի պերսոնաժներ մտցնել․․․ անգամ ֆիլմի, կամ մինի սերիալի սցենար դարձնել․․․

  14. #57
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Helium

    Որպես ժյուրի կասկածանք եմ հայտնել, թե արդյոք այս ստեղծագործությանը պետք է թույլ տալ մասնակցել մրցույթին, որովհետև հեղինակը ակումբացի է և վերին աստիճանի հնարամիտ ձևով գտել է ժյուրիի անդամների նուրբ լարերի վրա ազդելու ձևը:
    Այնուամենայնիվ. որպես ժյուրի, որպես ակումբացի և որպես ընթերցող, մի շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել հեղինակին: Սա Ակումբում կարդացած իմ միակ գործն է, որը ինձ ստիպել է երկար և լիաթոք ծիծաղել և բավական երկար ժամանակ մնալ դրական լիցքերի ազդեցության տակ: Ստեղծագործության տված դրական հույզերն այնքան ազդու են, որ մարդ կմոռանա էլ շարադրանքի ու մյուս բաների մասին կարծիք հայտնել: Այնուամենայնիվ մի երկու խոսք ասեմ. գործը երկար էր, բայց այնտեղ ոչ մի բան ավելորդ չէր: Երկխոսություններ ճիշտ այնքան էին՝ որքան անհրաժեշտ էր:
    Եվս մեկ անգամ շնորհակալություն հեղինակին
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  15. #58
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Թայգեր, բայց ինչի՞ էր վատ շարադրանք, ավելի մանրամասն կասե՞ս:
    Հիմնական պատճառը գրել եմ, դժվար կարդացվեց: Սա ասեց, նա գնաց, նա հրեց, սա կանչեց, հետո սա եղավ, հետո նա եղավ:
    Մեջի ինֆորմացիան շատ էր խցկած: Կարելի էր ավելի երկար գրել: Բայց սա չի նշանակում, որ վատ եմ վերաբերվում ստեղծագործությանը: Ցանկացած աշխատանք էլ պետք է գնահատվի` իհարկե ըստ արժանիքների:
    Մեկ էլ էդ <<տառասխալներին եմ>> վատ վերաբերվում` կնիգ, քամագ: Հասկանալի ա, որ հատուկ ա արվել, բայց իմ անձնական կարծիքը էդպիսին ա: Չգիտեմ ինչքան ուժեղ գործ պետք ա լինի, որ էդպիսի գրված բառերը համ ու հոտ ունենան:

  16. #59
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    7. Helium

    ***
    Մեծ հաճույքով կարդացի, սկզբից մինչև վերջ: Բավականին հաջող գործ էր: Երևաց, որ հեղինակը լավ աշխատել է գրելուց առաջ, մեջը տարբեր բնագավառներից նյութեր կային, որոնք քիչ թե շատ ուսումնասիրության կարիք ունեին:
    Հին ակումբցու տպավորություն թողեց: Լավ տեղեկացված էր կարգերից ու բարքերից
    Լավ ձեռագիր ունի հեղինակը, բավականին հմուտ է գրում ու կարողանում է <<խաղալ>> ընթերցողի հետ: Լավ պատկերացնում է, թե էդ պահին ինչ է զգում ընթերցողը, ինչ ինֆորմացիայի պակաս ունի:

    Հեղինակի ուրիշ գործերին էլ կսպասեմ` ակումբից դուրս թեմաներով:

    Առավելություն`
    Հեշտ կարդացվող, հասուն ձեռագիր, հեղինակի և ընթերցողի հիանալի կապ:

    Թերություն`
    Լայն մասսաների համար ոչ էդքան հասկանալի գործ:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (02.06.2015), Mephistopheles (02.06.2015), Մուշու (10.06.2015)

  18. #60
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, ես էլ սկսեմ, չնայած դեռ բոլորը չեմ կարդացել

    Գինու մեջ թաթախված սիրտը

    Անկեղծ ասած, էս գործն ինձ ահագին դուր եկավ: Չգիտեմ՝ գուցե հեղինակին կռահելու սուբյեկտիվ գործոնը կա կամ գուցե թեմայի ծանոթ լինելը:
    Հեղինակն էստեղ խոսում է էնպիսի բաների մասին, որոնց մասին չեն խոսում սովորաբար: Հաճախ են մարդիկ բողոքում բժիշկների սառնասրտությունից, էմպաթիայի բացակայությունից: Իսկ էստեղ տեսեք, որ կա էմպաթիան, տեսեք, թե ուր է տանում դա: Ու պատկերացրեք ստեղծագործության գլխավոր հերոսին էմպաթիայի նույն մակարդակով տարիներ շարունակ նույն գործն անելիս: Ի՞նչ կլինի նրա հետ:
    Ահագին կենդանի, վառ պատկերներով հիվանդանոցային իրական առօրյան ջրի երես է հանել: Երկխոսությունները կենդանի էին (հատկապես «բան ջան» արտահայտությունը շատ դուրս եկավ), իսկ կերպարները նույնիսկ աչքիս առաջ եկան: Ու նաև անկեղծ էր. հեղինակը պահարանից հանում է իր անձնական փորձը, զուգահեռներ անցկացնում:

    Թերություններից. սյուժեն մի քիչ կաղում էր, բացականչական նշաններն էն չէին, մեկ էլ վերջը մի քիչ պաթետիկ էր:

    Հեղինակին խորհուրդ կտայի վերցնել էս թեման ու զարգացնել, ամբողջական պատմվածք ստանալ:

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.06.2015), Tiger29 (02.06.2015), Աթեիստ (02.06.2015), Մուշու (03.06.2015), Վոլտերա (02.06.2015)

Էջ 4 22-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •