User Tag List

Էջ 3 22-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Պատանեկան գրական նախագիծ

  1. #31
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mane.-ի խոսքերից Նայել գրառումը
    10.Իմ կերտած Երևանը
    Բավականին գեղեցիկ նկարագրություն Երևանին:
    Եվ երևի միակ աշխատանքն է որտեղ անրադարձել են 1915 ցեղասպանությանը...Բավականին հետաքրքրեց...Կարդալով թե ինչն է քանդակում հեղինակը որպես <Երևանի գլուխ> ցանկանում ես տեսնել թե մարմնի մյուս հատվածներին ինչ անվանում է տալիս հեղինակը:
    Լավ աշխատանք է...
    Ցավոք, միակը չի:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարդագայլուկ (02.06.2015), Ռուֆուս (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  3. #32
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես բոլոր գործերը կարդացի, որոշները մեծ հաճույքով, մի քանիսը՝ մի կերպ ինքս ինձ ստիպելով:

    Նախ ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Իրոք լավ մրցույթ է ու ավելի լավը քան ես սպասում էի: Քննարկման ժամանակ լինելու եմ հնարավորինս չափ օբյեկտիվ ու խնդրում եմ մասնակիցներին քննադատությունս ծանր չտանել, որովհետև քննադատելու եմ ոչ թե գրողին, այլ ստեղծագործությունը, եթե լավն ա, լավ բաներ եմ ասելու, եթե վատն ա, վատ բաներն եմ նշելու, որ հաջորդ ստեղծագործությունը նախորդից լավը լինի: Ու մի կարևոր բան, որը վերաբերվում է գրեթե բոլոր մասնակիցներին, գրելուց հետո մի ալարեք, մի քանի անգամ անպայման կարդացեք ձեր գործերը, ուշադրություն դարձրեք ամեն մի տառին, կետադրությանը, փնթի գրված, տառասխալներով ու սխալ կետադրությամբ աշխատանքները միանգամից ստիպում են ինձ բացասաբար տրամադրվել ստեղծագործության նկատմամբ, ինչքան էլ որ սյուժեն հետաքրքիր լինի:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (16.06.2015), ivy (02.06.2015), Sambitbaba (02.06.2015), Աթեիստ (02.06.2015), Նիկեա (02.06.2015), Վոլտերա (02.06.2015)

  5. #33
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Գինու մեջ թաթախված սիրտը

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.

    Էս մրցույթի գլխավոր թեման ցավոք տառապանքն է: Ու ափսոս, որ հենց առաջին ստեղծագործությունը մահն է քննարկում: Ջահել երեխեք եք, ուրիշ թեմաներ չկա՞ն, որ գրեք: Համենայն դեպս սկիզբը տրամադրեց շարունակությունը կարդալ:

    Լավը.

    Չգիտեմ, էս պատմվածքն իմ համար բավականին ստերիլ է: Փորձել է շատ ծանր թեմայի մասին գրել (ենթադրում եմ, որ բժիշկ է (ավելի ճիշտ բժշկականի ուսանող) ու իրոք հույս ունեմ, որ սա անձնական փորձ չէ), բայց ցավոք էս զգացմունքների փունջն իմ սրտի լարերի հետ չկարողացավ խաղալ: Հեղինակը գրելու փորձ ունի, բայց դեռ լիքը բացվելու տեղ ունի:

    Վատը.

    Փնթի է գրված, առանց սրբագրման, մի քանի տառասխալներ աչքովս ընկան (քամագ և այլն): Խոսակցական լեզուն դիալոգներում օգտագործելը նորմալ է, բայց մյուս դեպքերում բավականին տհաճ է հնչում ու դժվարացնում է ընթերցանությունը: Ու միգուցե հեղինակի մոտ տեխնիկական խնդիր է, բայց լավ կլիներ ճիշտ բացականչական նշաններ օգտագործել, այ էսպես ՜, ոչ թե ~:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.

    Շատ ուշադիր լինել լեզվի նկատմամբ, փորձել խոսակցականից անցնել գրականի, մի քիչ էլ էսսեյներ գրելու տեխնիկան ուսումնասիրել:

    Վերջնական կարծիքս.

    Եսիմ, վատը չէր, ոչ էլ շատ լավը: Եթե հեղինակն ավելի շատ աշխատեր ստեղծագործության վրա, կարծիքս ավելի դրական կլիներ, իսկ այսպես, միջին որակի գործ է, որն իմ կարծիքով չի կարողանա մրցակցել մրցույթի լավագույն գործերի կողքին:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.06.2015), Աթեիստ (02.06.2015)

  7. #34
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Ես գտա իմ հերոսին

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.

    Ներածությունը շատ լավն էր ու միանգամից տրամադրեց, որ շարունակությունը կարդամ: Ափսոս չգիտեի, որ էլի տառապանք էի կարդալու

    Լավը.

    Մի հատ շատ լավ բան կարող եմ ասել էս ստեղծագործության մասին. հեղինակը գրելու հոյակապ տեխնիկա ունի: Ու շատ լավ գրված ստեղծագործություն է, ներածությունով, բուն թեմայով, վերջաբանով, անցումները հստակ են ու սահուն, շատ հեշտ է կարդացվում:

    Վատը.

    Առաջին անգամ կարդալուց տպավորություններս բավականին վատն էին, հենց ընտրված թեմայի պատճառով, բայց նոր մի հատ էլ կարդացի ու տարօրինակորեն բոլոր բացասական բաներն անհետացան ու հասկացա, որ ինչքան էլ թեման դուրս չգա, միևնույնն է, լավ գրված գործ է:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.

    Գրել, շատ գրել: Հեղինակը լավ տեխնիկա ունի, մնում է ճիշտ թեմաներ ընտրի ու լիքը հաջողությունների կհասնի:

    Վերջնական կարծիքս.

    Վարժ գրված ստեղծագործություն, ոչ այնքան հաջող թեմայով: Եթե հեղինակն ուրիշ գործեր ունի, մեծ հաճույքով կկարդամ:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.06.2015), Աթեիստ (02.06.2015)

  9. #35
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Խիստ բացասական, մրցույթի էն քիչ թվով ստեղծագործություններից է, որը մի կերպ եմ կարողացել վերջացնել: Շարունակելով մրցույթի գլխավոր թեման՝ կրկին տառապանք...

    Լավը.
    Փորձում եմ լավ բաներ փնտրել էս ստեղծագործության մեջ, բայց չեմ գտնում: Միգուցե դպրոցներում հենց էս կարգի շարադրություններ են պահանջում, բայց հեղինակին խորհուրդ կտայի էս ստանդարտից դուրս գալ:

    Վատը.
    Գրելու տեխնիկա կարելի է ասել չկա, փոխարենը կա պաթոս, ինչը գործը ցավոք պաթետիկ է դարձնում: Հեղինակ ջան, մի քիչ խղճա՛ ընթերցողներիդ: Եթե ճիշտ եմ գուշակել հեղինակը դեռ շատ ջահել է ու չգիտի, թե հայրենիքի կարոտն ինչ է ու ինչ ձևով է արտահայտվում: Էս տողը.
    (ինձ թվում է՝ գոնե հայ հոգեբույժները չէին տեսնի այդ գժությունը՝ հասկանալով, որ այդ կարոտ է, և ոչ խելագարություն)
    Չէ, հեղինակ ջան, հայ հոգեբույժները չէին ասի, որ դա կարոտ է, էլի կասեին գիժ է:

    Հետո չգիտեմ Կոմիտաս Վարդապետն ու Ռուբեն Սևակն էստեղ ինչ էին անում: Գումարած սրան փնթի գրելաձևը, ասենք կետադրական նշանների ու բառերի միջև բացատ դնելը, բավականին վատ տպավորություն է թողնում:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.

    Հեղինակին խորհուրդ կտամ կարդալ, լիքը կարդալ, հետո նոր փորձել գրել: Պաթոսն ընդհանրապես հանել, ռադ անել ու փոխարենը գրելու տեխնիկա սովորել:

    Վերջնական կարծիքս.
    Իմ կարծիքով մրցույթի ամենաթույլ գործերից մեկն է, ուրիշ բան չեմ կարող ասել:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.06.2015), Աթեիստ (02.06.2015)

  11. #36
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Հատված իմ կյանքի օրագրից

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Մի քիչ անսպասելի էր ինձ համար, որ տղան կարող ա Աննա Ֆրենքի օրագիրը կարդալուց հետո որոշի օրագիր պահի, բայց դե ամեն ինչ էլ պատահում է: Համենայն դեպս, սկիզբը դուրս եկավ

    Լավը.
    Գրելաոճի թեթևությունը, շատ պարզ ու տրամադրող էր գրված ու մինչև վերջ մի շնչով կարդացվեց: Մեջը թեթև հումոր կար, ինչը գործն ավելի լավն ա դարձնում, պաթոսը բացակայում է իսպառ, առօրյան սիրուն էր նկարագրված:

    Վատը.

    Փնթի էր գրված, հատկապես կետադրությունը պետք է մի լավ սրբագրել, վերջակետերի փոխարեն շատ տեղերում ; էր դրված:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.

    Շարունակել ստեղծագործել ու շատ ուշադիր լինել վրիպակների ու կետադրության նկատմամբ: Եթե հեղինակն ուրիշ գործեր ունի գրած, մրցույթից հետո կուզենայի դրանք էլ կարդալ:

    Վերջնական կարծիքս.
    Վրիպակները չհաշված, շատ լավ ու հաջողված ստեղծագործություն էր: Ապրի՛ հեղինակը:
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.06.2015), Աթեիստ (02.06.2015)

  13. #37
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Տարօրինակ կենդանիներ

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Վերջապես մի գործ, որտեղ տառապանք չկա: Սկիզբը հուսադրիչ էր, ափսոս, որ հետո կարծիքս դեպի բացասական փոխվեց:

    Լավը.
    Թեման լավն էր, ծերունիների մասին ստեղծագործությունները սովորաբար հաջող են լինում ու ուրախ եմ, որ հեղինակը փորձել է «շարադրության» ստանդարտներից դուրս գալ:

    Վատը.
    Ցավոք լիքը վատ բաներ ունեմ ասելու:
    Սյուժեն շատ թույլ էր, ու աշխատելու լիքը տեղ ուներ: Դիալոգները շատ արհեստական ու անբնական են, ծեր մարդիկ իրար հետ էդպես հաստատ չեն խոսի: Հետո 55 տարեկան մարդկանց ես «ծերունի» չէի անվանի, հերոսների տարիքները վստահություն չեն ներշնչում: Գրելաոճը կաղում էր, ուղղակի խոսքից հերոսները մտքերին անցնելը սահուն չէր:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Ես վստահ եմ, որ հեղինակը կարող է ավելի լավ գրել, բայց լավ գրելու համար նախ պետք է իրեն հոգեհարազատ թեմա ընտրի: Կոնկրետ էս ստեղծագործությունն ու ստեղծագործության հերոսները հեչ համոզիչ չէին ինձ համար:

    Վերջնական կարծիքս.
    Ոչ լավ, ոչ էլ վատ: Անկախ ամեն ինչից հեղինակին խորհուրդ կտամ չընկճվել ու անպայման շարունակել գրելը:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (02.06.2015), Աթեիստ (02.06.2015)

  15. #38
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Սատանաբներ

    Կարծիքս սկիզբը կարդալուց հետո.
    Սկիզբը բավականին լավն էր ու ու դուրս եկավ:

    Լավը.
    Ափսոս, էս ստեղծագործությունը սպասելիքներս չարդարացրեց: Մենակ երկու լավ բան կարող եմ նշել. պատմվածքի սկիզբը ու բուն լեգենդը:

    Վատը.
    Էս ստեղծագործություն կարող էր բավականին լավ գործ լինել, եթե հեղինակը մի քիչ լուրճ վերաբերմունք ցույց տար: Գրելաոճը մեղմ ասած պրիմիտիվ էր, ասենք չորրորդ ստեղծագործությունը (Հատված իմ կյանքի օրագրից), պարզ էր գրված, բայց պրիմիտիվ չէր, իսկ սա շատ պրիմիտիվ էր, գնաց, տեսավ, վախեցավ, բռնեց, և այլն: Էն տպավորությունն էր, որ մեկը կանգառում կանգնած մյուսին ինչ-որ բան է պատմում: Ու իրոք ափսոսում եմ, որ պոտենցիալ ունեցող ստեղծագործությունը լրիվ վարի էր տրված:

    Ինչ խորհուրդ կտայի հեղինակին.
    Նախ մի քիչ գրելու տեխնիկա սովորել, հետո շա՜տ ուշադիր լինել տառասխալների ու վրիպակների նկատմամբ, հատկապես կետադրությունը խայտառակություն էր:

    Վերջնական կարծիքս.
    Լավը չէր, ափսոս:
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.06.2015)

  17. #39
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էսքանը, մյուս ստեղծագործություններին ավելի ուշ կանդրադառնամ:
    I may be paranoid but no android!

  18. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Հատված իմ կյանքի օրագրից
    Ինչ հավես էր գրած ապրի հեղինակը

  19. #41
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գինու մեջ թաթախված սիրտը վերնագիրը մի տեսակ հենց սկզբից տրամադրումա շարքային սիրավեպի , որտեղ տղամարդը տանջվումա , սիրտը նվիրելա, չի կարում հետ վերցնի բլա՜ բլա՜ բլա՜ , դրա համար վանեց ։

    Մնացածը կկարդամ մանրամասն ու կգրեմ կարծիքս ։

  20. #42
    Նաբոկովա Լոլիտա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2014
    Գրառումներ
    54
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված իմ կյանքի օրագրից գործը լավիկն էր , պարզ , մատչելի , բարի ։ Մրցույթից հետո հեղինակի հետ կծանոթանամ ։
    Չեմ ասի, որ հզոր , գաղափարապես հարուստ գործ էր, բայց թեթև կարդացվող , հավես օրագիր էր ։ Ապրի

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (02.06.2015)

  22. #43
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լոլիտա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատված իմ կյանքի օրագրից գործը լավիկն էր , պարզ , մատչելի , բարի ։ Մրցույթից հետո հեղինակի հետ կծանոթանամ ։
    Չեմ ասի, որ հզոր , գաղափարապես հարուստ գործ էր, բայց թեթև կարդացվող , հավես օրագիր էր ։ Ապրի
    Հա ես էլ կուզեի ծանոթանալ հետը, մանավանդ եթե տղա է հեղինակը:
    Blessed the poison which brings the end

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լոլիտա (02.06.2015), Մուշու (10.06.2015), Նիկեա (02.06.2015)

  24. #44
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Գինու մեջ թաթախված սիրտը

    Միջակից ցածր ստեղծագործություն, տասը բալային համակարգով՝ 10/2: Ընտրած թեման ծեծված էր, մատուցման ձևը կոպիտ, լուրջ կաղում էր շարադրանքը, կարդալը այնքան էլ հետաքրքիր չէր: Խոսակցականը ստեղծագործության մեջ տեղափոխելը պահանջում է գրողի վարպետություն, որը հեղինակը ակնհայտորեն չունի: Ըստ այս ստեղծագործության՝ հեղինակը դեռ չի կարողացել պատկերացում կազմել, թե ինչպես պետք է պատմվածք գրել և գտնվում է այդ ճանապարհի ամենասկզբում: Տվյալ պատմվածքը համարում եմ չհաջողված:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  25. #45
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մալխաս, բայց սա պատմվածքի մրցույթ չի ախր, ցանկացած արձակ ստեղծագործություն հաշվի մեջ է:
    Blessed the poison which brings the end

Էջ 3 22-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 115
    Վերջինը: 22.12.2018, 23:51
  2. Պատանեկան գրական նախագիծ 3
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 201
    Վերջինը: 26.06.2018, 01:01
  3. Պատանեկան գրական նախագիծ 2
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 346
    Վերջինը: 06.11.2015, 19:28
  4. «Հայ ասպետ» պատանեկան ինտելեկտուալ հեռուստաշոու
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 09.08.2012, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •