Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Վարդ, էս ի՞նչ գիրք ա: Մի քիչ գուգլեցի, չկարողացա օրիգինալ լեզվովը գտնել, բայց պարզեցի, որ մանկական գրականություն ա: Ուղղակի ստեղ սենց խնդիր ա առաջանում. մյուս ակումբցիների համար հնարավոր կլինի՞ էս գիրքը ճարել:

Ամեն դեպքում, ոնց հասկանում եմ, ստեղ ահագին բարդ ա դառնում ընթերցանության կազմակերպումը (շատերն ուզում են կարդալ, քչերն ուզում են առաջարկել): Մենք մեր գուդրիդսի խումբն էս քանի օրն ակտիվացնելու ենք: Հետաքրքրվողները կարող են միանալ: Կարող ենք նաև էստեղ զուգահեռ քննարկումներ անել: Էնտեղի ընթերցանության ակումբը բավական հստակ կանոններ ունի, նենց որ կազմակերպելն ավելի հեշտ ա ստացվում, արդեն կազմակերպվածն էլ կարանք ավելի հեշտ բերենք ակումբ:
Բյուր ջան, ես չսպասեցի և սկսել էի կարդալ, համարյա վերջացնում եմ, պարզվեց Մարքսի կյանքն ա ներկայացված գեղարվեստական ձևով, թե քանի տոկոսն ա ճշմարիտ, քանիսը հորինված, չգիտեմ, բայց չարժի կարդալ, ես պիտի վերջացնեմ իմ սկզբունքներից ելնելով, բայց ինքը իրանից ոչ մի արժեք չունի, ոչ ժամանակաշրջանի վառ բկարագրություն կա, ոչ Մարքսի բնավորության, երևի թե իսկապես մանկական գիրքա, որ կոմունիստ դպրոցականները կարդային և ոգևորվեին ու աստվածացնեին էդ ամենը։