Վաղուց կար մտքումս, բայց էսօր մի ֆիլմ էի նայում, Book club էին անում, հավեսս տվեց։ Նոր էլ, որ Վահրամի գրքից խոսք գնաց ՖԲ-ում, ուզեցի իրականացնել արդեն։
Չգիտեմ՝ կաշխատի թե չէ, բայց փորձել հաստատ արժի։
Սենց եմ պատկերացնում։
Ընթերցասերներով հավաքվում ենք, գրքեր առաջարկում, ցանկալի ա նոր ու ոչ շատ մեծ ծավալով, ցուցակ կազմում ու գուցե քվեարկությամբ, կամ շնորհակալությունների քանակով ընտրում ենք մեկը։
Հետո սկսում ենք կարդալ ու հենց բոլորը կամ մեծ մասը կարդում վերջացնում են՝ (թեմայում կարող են գրել, որ վերջացրել են, բայց սփոյլերություն անել չկա, պարզ ա, մինչև քննարկումը օֆիցիալ չսկսվի) սկսում ենք քննարկել, կարծիքներ փոխանակել, հիանալ կամ քլնգել։
Չուկն ասեց՝ ՖԲ-ում կան նման խմբեր, կարծում եմ արժի էստեղ էլ անել։
Ինչ կասեք։
Էջանիշներ