Գալ, կարդու՞մ ես: Թե կարդում ես, ձեն հանի, քննարկենք: Ես էլ եմ կարդում, ձեռներս քոր են գալիս, ուզում եմ մեկի հետ քննարկեմ, մարդ չկա:
Հա, Մեֆ, ես էլ եմ սիրում նոր գրողների բացահայտել, բայց ոչ հայ, որովհետև գիտեմ, որ երբ մտնում եմ գրախանութ ու անհայտ հեղինակի գիրք առնում, ինչքան էլ անհայտ լինի ինքը, մեկ ա հրատարակչության ձեռի տակով անցել ա, հետևաբար ինչ-որ արժեք ունի, իսկ հայ գրականության մեջ էնքան շատ են self-publisher-ները, որ շատ դժվար ա էդ կույտի միջից լավ բաներ հայտնաբերելը:
Միայն Մեֆիստոֆելե՞ս, թե՞ կարող եմ և ես...
Տարիներ առաջ կարդացել եմ Գառնիկ Սահակյանի "Գիսանե տաճարի գանձերը" վեպը: Ինձ շատ դուր եկավ:
Մոտավորապես Վասիլի Ակսյոնովի և Դեն Բրաունի մեջտեղն ընկած ոճի է նման: Հասկանում եմ, ձեզանից ոմանց համար գրողին Դեն Դբաունի հետ համեմատելն ավելի շատ նվաստացում է նշանակում տվյալ գրողի համար, քան գովաբանում, բայց և այնպես կան նաև նրանք, ովքեր դա էլ են սիրում, չէ՞:
Համենայն դեպս, եթե "Գիսանե տաճարի գանձերի" հեղինակը այդ երկու գրողներից մեկը լիներ, գիրքը հարյուր տոկոսանոց բեսթսելլեր կդառնար:
Շատ հետաքրքիր է գրված, ու լիքը հետաքրքիր տեղեկություններ կան մեջը:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (19.08.2015)
Հա՜: Ասենք էն որ անունների վրա ֆիքսված ա Հարիեթը, իմ տատն էլ որ ընկերուհիներիցս բան եմ պատմում, անունը հարցնում ա: Մեկ էլ հենց անվան հիման վրա կարա ասի, որ «հիմարի մեկն» ա: Կամ որ մեկնումեկս մեկի հետ հանդիպում ենք, մի հատ պարտադիր պիտի պարզի, թե ինչացու ա: Հետո տատս լրիվ գրական հայերեն ա խոսում, Հարիեթն էլ գրական անգլերեն: Ու սենց լիքը բաներ: Տատս լրիվ աչքիս առաջ ա, որ կարդում եմ
Գալաթեա (18.08.2015)
Հարիեթը շատ լավն ա։
Ես իրա կարի մեքենան եմ շատ սիրում
Ես ճիշտն ասած Թաբիթային էլ սիրեցի։
Չնայած մի քիչ սարքածոտ կերպար ա, շատ չի համոզում, բայց մեկ ա անուշն ա։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ