Մուշու (31.07.2015)
Պալանիկից "Choke"-ը կառաջարկեի։
Վերջին խմբագրող՝ ivy: 30.07.2015, 20:48:
Գալաթեա (30.07.2015)
Լավ, շուտով կբացեմ հարցումը։
Գալ, One Man's Bible-ը հանի էլի: Առաջին քառորդից հետո շատ դժվար ա կարդացվում, հաստատ լռվելու ա, եթե հանկարծ ընտրվի:
Հանեց։
Կներեք զանուդայության համար, բայց չնայած հասկանում եմ, որ պետք չի ամեն ինչ բառացի թարգմանել, ամեն դեպքում ավելի ճիշտ կլինի «Բիլլի Միլիգանի (բազմաքանակ) բանականությունները» Կարդացածս ոչ գեղարվեստական գրքերից երևի լավագույնն ա իմ համար, կարդացել եմ before it was cool Շուտով ֆիլմ էլ են նկարահանելու իրա հիման վրա, գլխավոր դերում՝ Լեո ԴիԿապրիոն ))
Սթեյնբեքի «Ցասման ողկույզներն» էլ ա լավը, ես ավելի շատ եմ հավանել, քան «Մկների ու մարդկանց մասինը»: Սրա հիման վրա էլ ֆիլմ կա նկարած 1940 թվականին, բայց ահագին շեղված ա աղբյուրից ու վերջաբանն էլ փոխած-լղոզած ա:
Sambitbaba (11.08.2015), Գալաթեա (31.07.2015)
Ժամանակակից հայ հրողներին չեք ուզու՞մ կարդալ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Երևի ընթերցողներին, իրենցից հեռու:
Մինչև հրողից գրող չդառնան, չենք կարդալու
վատ ա որ տենց եք մտածում
Կոնկրետ առաջարկ ունե՞ս, Մեֆիստոֆելես։
Չունեմ... ես հայաստանյան գրական կյանքին ծանոթ չեմ... ուղղակի կարծում եմ որ ապրելով էդ հասարակության մեջ լինելով էդ հասարակության արդյունքը, ավելի productive ու substantial կլինի քննարկել՝ կարդալ էդ գրականությունը... գտնել գրողների... գուցեև բացահայտել...
չի կարող պատահել որ ոչ մի լավ գրականություն չլինի...
Բյուր, պետք չի էդքան կատեգորիկ վանել... վերջիվերջո մենք էս ենք
Մեֆ, մի քիչ կարդացել եմ, դրա համար եմ տենց ասում: Նայած ինչի համար ես ուզում կարդալ: Եթե ուզում ես նոր հայ գրողներ բացահայտել, կարելի ա: Բայց ընդհանրապես ես կարդում եմ իմ հաճույքի համար: Դրա համար չեմ ուզում հարյուր հատ գիրք կարդալ, որ դրանցից մեկից հաճույք ստանամ կամ չստանամ:
Բյուր, Օուեն Մինիի համար մերսի ի դեպ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ