Վերադառնալով թեմային՝ կառաջարկեի էս չորսը ներառել ցուցակում.
Օրհան Փամուկ «Անմեղության թանգարան»
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին»
Մո Յան «Գինու երկիրը»
Րյու Մուրակամի «Համարյա թափանցիկ կապույտ»
Վերադառնալով թեմային՝ կառաջարկեի էս չորսը ներառել ցուցակում.
Օրհան Փամուկ «Անմեղության թանգարան»
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին»
Մո Յան «Գինու երկիրը»
Րյու Մուրակամի «Համարյա թափանցիկ կապույտ»
Աաա՜, գիտեմ
Լավ, վերադառնանք լրջին: Ուրեմն ես էս երեք հեղինակներին եմ առաջարկում, կարաք հանեք, կարաք դնեք.
Հելլե Հելլե - դանիացի ժամանակակից գրողուհի: Ինքը բավական պարզ լեզու ա գործածում, մինիմալիստական: Դրա համար իրան ասում են՝ դանիական Հեմինգուեյ: Ոնց որ դեռ մենակ "This Should be Written in the Present Tense"-ն ա թարգմանվել անգլերեն, բայց կարելի ա փորփրել, տեսնել ուրիշ ինչ կա:
Ջոն Կալման Ստեֆանսոն - իսլանդացի գրող, իրա Heaven and Hell-ն ա շատ հայտնի գործ: Ասում են՝ իսլանդական գրականության հետաքրքիր նմուշ ա, բայց դանդաղ ընթացքով գիրք ա:
Նիլ Գեյման - իրան սաղդ գիտեք
Ի դեպ, նոր նկատեցի, որ առաջարկածս երեք հեղինակներն էլ 60-ականներին են ծնվել
Ես Փամուկ եմ ուզում (ոնց ա ճիշտ, Փամուկ թե Պամուկ․․․)
Բայց որպես նախկին ալկագոլիկ՝ էն Գինու երկիրն էլ հետաքրքրեց
Մեկ էլ, եթե ոչ շատ մեծ ծավալով Գեյման լինի, էլի, շատ հավեսով կկարդամ։
Բայց ընթացքում բոլորի վրայով էլ կանցնենք։
Տեսնենք գաղափարը շնորհակալածներից էլ ով կարձագանքի։
Եթե որոշենք «Անմեղության թանգարանը» կարդալ, անգլերեն ու ռուսերեն թարգմանություններն էստեղ կան.
Музей невинности
The Museum of Innocence
Ափսոս, որ բնագրով կարդալ չենք կարող:
Ես սուսուփուս հետևում եմ ինչ էլ որոշվի, կկարդամ ու կքննարկեմ հավեսով
Blessed the poison which brings the end
Իսկ պարտադիր է, որ ժամանակակիցներից լինի՞։ Օրինակ նոբելյանակիրներից կառաջարկեի Ջոն Սթեյնբեքի «Ցասման ողկույզները»։ Սթեյնբեքից ժամանակին մի երկու բան կարդացել եմ ...սա վաղուց ուզում եմ կարդալ՝ չի ստացվում։
The Truth Is Out There
insider (11.05.2015)
Insider ջան, պարտադիր չի իհարկե, որ նոփ նոր բաներ լինեն, ուղղակի նորերի հետ ավելի մեծ են շանսերը, որ քիչ մարդիկ կարդացած կլինեն, շատերի համար նորություն կլինի։
Թե չէ հենց Սթայնբեք ես էլ եմ շատ սիրում, Of Mice and Men-ն եմ կարդացել մենակ ու The Winter of our Discontent-ը։
insider (11.05.2015)
Մի քանի գիրք էլ հիշեցի:
Մեկը Վիլյամսի «Սթոուներն» ա: Բուք քլաբերում ահագին մոդա ա էս գիրքը: Աննա Գավալդան էլ ջրի էրես ա հանել: Ճիշտ ա՝ գիրքը վաղուց ա տպվել, բայց էս վերջին մի քանի տարում ա ահագին պոպուլյար դարձել:
Մեկը Jeffrey Eugenides-ի Middlesex-ն ա: Էլի բուք քլաբերում մոդա ա: Ճիշտ ա՝ մեծոտ գիրք ա, բայց ահագին հետաքրքիր ա էն իմաստով, որ ահագին անդրադառնում ա հույների (ու դրա հետ կապված նաև հայերի) ցեղասպանությանն անձնական պատմության միջոցով ու էդ ամենը համեմում ա մեկ այլ՝ հերմաֆրոդիտ լինելու անձնական խնդրի հետ:
Մյուսն էլ Մարգտըրիտ Դյուրասի «Սիրեկանն» ա: Էլի մոդա ա բուք քլաբերում: Էլի մի քիչ հնոտ ա, հայերեն թարգմանությունն էլ կա, ու անկեղծ ասած Դյուրասին տենց էլ չսիրեցի: Բայց դե ասեցի ասեմ:
Հա, մի հեղինակ էլ հիշեցի՝ Խալեդ Հոսեինի: Ինքն էլ ա մոդա բուք քլաբերում:
Սենց հավետ կքննարկենք, եկեք մեկը ընտրենք, կարդանք:
Մենակ Գեյման չէ էլի, լրիվ կարդացել եմ, ու հաստատ ոչ միայն ես:
Այվ, կբացե՞ս դու քվեարկությունը, եթե շատ դժվար չի․․․․ձեռքդ սովոր ա։
Ոնց բացեմ, մենակ հեղինակո՞վ, թե ստեղծագործությունն էլ հետը:
Անցնում ենք երկրորդ գրքի ընտրությանը։
Ահա ցուցակը, որ ներառում է գրեթե բոլոր առաջարկները՝ հնչած տարբեր ընթերցասերների կողմից։
Մո Յան «Գինու երկիրը»
Joseph Heller - Catch-22
Նիլ Գեյման «Քորալայն»
Ջեֆրի Եվգենիդիս «Միջին սեռ»
Ջոն Սթեյնբեք «Ցասման ողկույզները»
John Irving - A Prayer for Owen Meany
Դէնիել Քիզ "Բիլլի Միլլիգանի բազմաքանակ մտքերը"
Gao Xingjian - One Man's Bible
Չակ Պալանիկ առաջարկեք, ինձ ծանոթ չի հեղինակը
Սթիվեն Քինգ "Children Of The Corn", գրական մի սայթում short story-ների տասներեքյակի առաջին տեղում էր սա, որպես լավագույն
Եթե ինչ-որ մեկը մի բան առաջարկել էր, որ աչքիցս վրիպել ա ու չեմ ներառել՝ ներեք ու ավելացրեք։
Արդեն տասը գիրք կա, երևի իմաստ չունի նոր բան առաջարկել՝ եթե համոզված չեք, որ շատ լավն ա ու չի կարելի չկարդալ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ