Ոչ նոբելյանակիր ժամանակակիցներից կարելի ա Ամելի Նոթոմբ վերցնել կամ Աննա Գավալդա. թեթև են կարդացվում։
Մի խոսքով, մի հատ ցուցակ կազմենք, ընտրենք։
Իրանց ակումբով մեկ ով հնարավոր ա, կարդացել ա արդեն:
Չգիտեմ, հիմա ո՞նց ենք անում: Ցուցա՞կ առաջարկենք, թե՞ վերցնենք մի գիրք, սկսենք կարդալ: Ու մեզ կարդացած-դուր եկածների՞ց ենք առաջարկում, թե՞ նենց բաներ, որ ուզում ենք կարդալ: Կարամ, օրինակ, Ջոն Ստեֆանսոն կամ Հելլե Հելլե առաջարկեմ, բայց երկուսին էլ չեմ կարդացել, որակի երաշխիք չունեմ:
Եկեք սկզբում հեղինակներ առաջարկենք, ասենք 5 հեղինակ, ու գոնե մի երկու տողով իրանց մասին գրենք, ամեն մեկի, համ էլ ծանոթանանք ովքեր են, եթե չգիտենք։
Հինգի մեջից ընտրենք մեկին, ու հետո իր 3-5 գրքերից առաջարկենք, նենցները որ հնարավորինս քիչ մարդ ա կարդացել, ու ընտրենք էլի մեկը։
Շատ ջանջալ կլինի՞ տենց։
10-ն էլ շատ ա․․․
7-ի վրա բարիշե՞նք
Ես նորից կտրվել եմ գիրք կարդալուց ու հույս ունեմ, որ էս խթան կլինի, որ սկսեմ: Բայց դե ի՞նչ իմանաս, կարող ա թափս չհերիքի:
Մի հատ էլ էսպիսի առաջարկ: Սա օգտագործենք նաև ժամանակակից հայ գրականությունն ուսումնասիրելու համար: Ասենք մեկումեջ անենք, մի անգամ ընտրենք Նոբելյան մրցանակ ստացած գրողներից, մյուս անգամ՝ հայերից: Սրա դժվարն իհարկե էն ա, որ դեպքերի մեծ մասում ստիպված ենք լինելու գիրքն առնել, էլեկտրոնային չենք ճարի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գալաթեա (10.05.2015)
Եթե մեր Լիզի գրածների նման գործ ուզենանք, կարող ենք Րյու Մուրակամիի «Համարյա թափանցիկ կապույտը» վերցնել, չշփոթել Հարուկի Մուրակամիի հետ: Չգիտեմ՝ Ակումբում ինչքանով ա կարդացված:
Իսկ ցուցակը ո՞նց կազմենք, ամեն մեկն իրենը ներկայացնի՞:
Վոլտերա (10.05.2015)
Վատ միտք չի․․․թեև ես մի տեսակ եմ լինում հիմիկվա տպագրվող ժամանակակից հայ գրականության մեծ մասից, բայց կարող ա և լավ տարբերակներ լինեն։
Հա, մեկ էլ 50 Shade of Gray-ը ժամանակակից գրականության շեդևր
Տենց սարսափելի շարադրված, պրիմիտիվ գիրք կյանքումս չէի բացել. չկարդաք ժողովուրդ:
Srtik (11.05.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ