Վարդ, էս ի՞նչ գիրք ա: Մի քիչ գուգլեցի, չկարողացա օրիգինալ լեզվովը գտնել, բայց պարզեցի, որ մանկական գրականություն ա: Ուղղակի ստեղ սենց խնդիր ա առաջանում. մյուս ակումբցիների համար հնարավոր կլինի՞ էս գիրքը ճարել:
Ամեն դեպքում, ոնց հասկանում եմ, ստեղ ահագին բարդ ա դառնում ընթերցանության կազմակերպումը (շատերն ուզում են կարդալ, քչերն ուզում են առաջարկել): Մենք մեր գուդրիդսի խումբն էս քանի օրն ակտիվացնելու ենք: Հետաքրքրվողները կարող են միանալ: Կարող ենք նաև էստեղ զուգահեռ քննարկումներ անել: Էնտեղի ընթերցանության ակումբը բավական հստակ կանոններ ունի, նենց որ կազմակերպելն ավելի հեշտ ա ստացվում, արդեն կազմակերպվածն էլ կարանք ավելի հեշտ բերենք ակումբ:
Էջանիշներ