Ջրի հիշողության մասին հոդված ա տպագրվել "Nature" ամսագրում 1980-ականներին, հրատարակողն էլ իմունոլոգ էր: Դրանից հետո շատերը հերքել են, բայց ամեն դեպքում մինչև հիմա էլ կենսաբաններ կան, որ դրան հավատում են: Մի հատ Մասարու Էմոտո կա, ինքն ա շատ գրել, բայց նոր նայեցի, բնական գիտությունների հետ կապ չունի:
Սենց մի բան կա. ջրի կառուցվածքի վրա բնականաբար կարա ազդի երաժշտությունը, որովհետև ինքը ալիք ա, ֆիզիկապես կարա կառուցվածք փոխի: Ու կախված ալիքի երկարությունից, հաճախությունից, պարբերությունից տարբեր ձև կարա ազդի: Բայց քանի որ միջավայրի ուրիշ ազդեցություններից կամ թեկուզ քաոսային շարժման հետևանքով էդ կառուցվածքները շատ արագ են փոխվում, հետևաբար զգալի ազդեցություն չի ունենա:
Ամեն դեպքում, էսօր դասախոսս ասեց, որ հիմա էլ կենսաբաններ կան, որ փորձեր են դնում, որոնք էդ գաղափարը հաստատում են, բայց ֆիզիկայի տեսանկյունից պսևդո ա:
Էջանիշներ