artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, էլի։
Ասենք ապացուցված ա, չէ՞, որ (կարծեմ) 5-րդ աստիճանի հավասարումները լուծում չունեն։ Դա շատ երկար ժամանակ ենթադրում էին, բայց ապացուցել չէին կարում։
Հետո ապացուցվեց։ Այսինքն կա լրիվ գիտականորեն հիմնավորված ապացույց, որ էդ հավասարումների լուծման ունիվերսալ ձև չի կարա գոյություն ունենա։
Էսքանը իմանալուց հետո ով էլ ասի թե դիսերտացիայի թեման 5-րդ աստիճանի հավասարումների լուծումն ա, էդ պահին իմ միակ ռեակցիան լինելու ա իրան շառլատան համարելը։
Կարող ա սկսեմ հետաքրքրվել, թե էդ մարդը նախկինում ինչով ա աչքի ընկել։ Մարդ ես, եթե պարզվի, որ մաթեմատիկական գիտությունների բնագավառում շատ հայտնի, անուն հանած մարդ ա, նոր մեջս կասկած կմտնի։
Բայց կան նաև նենց թեմաներ, որոնց դեպքում սկի չեմ էլ հետաքրքրվի թե ով ա։
Կոնկրետ էն «փորձը», որ ջրի մեջ թույն լուծելով ու թորելով ստացել են թունավոր ջուր, իմ համար շառլատանությունից առաջ չի կարա գնա։ Որտև որ հետազոտում են թույների ազդեցության մեխանիզմները, դրա մեջ ոչ մի ձև չես կարա խցկես ջրի մոլեկուլների փոխադարձ դիրքը։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հա դե իհարկե, Արտ ջան, քո էդ ոլորտում ոչ խորը գիտելիքները ավելին են, քան էդ դիսերտիայի օպոնենտների, հանձաժողովի ու մյուսների գիտելիքները: Անշուշտ: Անպայման: Անտարակույս:
Արտ, մի անգամ էլ կրկնեմ, ես ինքս էդ հարցին լուրջ չեմ վերաբերվում ու հակված եմ համարել, որ լուրջ չի, բայց նման բան պնդելու ու համոզված լինելու համար կամ պետք ա ոլորտի լուրջ մասնագետ լինեմ, կամ կոնկրետ աշխատությունը լավ ուսումնասիրած, կամ էլ՝ մեծամիտ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (13.05.2015), Sambitbaba (12.05.2015)
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այսինքն եթե չալարեմ, քո ուզած պահանջներին բավարարող օրինակ հիմա գտնեմ (մեկը, ոնց ուզել էիր), էդ քեզ էլի չի բավարարի, էդ դեպքում էլ բազումները կուզես։ Այսինքն իսկապես զուտ Քոչի տարբերակով էր ուզածդ։ Ի դեպ ժամանակի օրինակը ԲԱՎԱՐԱՐ օրինակ էր։ Բայց դե էս պահին սահմանափակվեմ ասելով, որ գիտության մասին էդ պատկերացումդ չեմ կիսում։ Հետո զահլա անեմ, քո ուզածի պես օրինակներ կհիշեմ/կգտնեմ, ցույց կտամ։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (13.05.2015), Sambitbaba (13.05.2015)
Շատ շնորհակալ կլնեմ, եթե մի օրինակ բերես։ Ժամանակի օրինակը բավարար չէր էնքանով, որ ինչպես ինքդ նշեցիր, ժամանակը ՀԱՄԱՐՎՈւՄ էր բացարձակ։
Մեր օրերում էն ա լավ, որ լիքը փաստեր էսօր լրացվում էր, բայց ոչ հերքվում։
Հա լսում ենք ինչ որ որ նոր հայտնագործությունների մասին, որոնք արդեն եղած փաստերին ուրիշ անկյան տակ են նայում ու լրացնում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ժողովուրդ, ով էս տեսության հավատում ա ու Ռուբի որ ասեցիր դասախոսդ պատմել ա սրա մասին, մի հատ կարո՞ղ եք ասել ջրի կառուցվածքը որն ա։ Ջուրը հեղուկ ա։ Հողուկը ըստ սահմանման ագրեգատային նենց վիճակ ա, որը ձև ու կառուցվածք չունի։ Ինչի մեջ լցնես տենց ա դառնում։ Իսկ էդ թունավոր ջուրը թորելը դրա ավելի ռադիկալ տեսակն ա։ Գոլորշին ըսկի ձև էլ չունի որ բաց թողնես կցրվի կգնա։ Գոլորշու մեջ ի՞նչ կառուցվածքի մասին կարող ա խոսք գնալ։
Դե հեղուկ ջրում, ջրի մոլեկուլները իրար հետ ջրածնական կապերով են կապված։ Այսինքն մի թթվածինը, բացի նրանից, որ երկու ջրածնի հետ մոլեկուլ ա ստեղծում, ևս երկու ջրածնի էլ կարողանում ա ավելի թույլ կապերով կապի։ Ջրի կառուցվածքի առանձնահատկությունները հենց էդ ջրածնական կապերով են պայմանավորված։
Տեսականորեն, եթե ջրածնական կապերը չլինեին, ջրի եռման ջերմաստիճանը շատ փոքր կլիներ, բայց քանի որ էդ կապերը դժվար ա քանդել, ջուրն էդքան բարձր ջերմաստիճանում ա եռում. մոլեկուլները քիչ–քիչ սկսում են պոկվել, ու հեռանալ։ Բնականաբար, գոլորշիացնելով ջուրը, դու իր հին կառուցվածքից բան չես թողնում։
Բայց եթե ջուրը դարձնենք սառույց, սառույցի բյուրեղային կառուցվածքը պայմանավորված կլինի հենց էդ կապերով։ Երբ սառույցը հալացնենք, էդ կապերը համարյա նույնպիսին կլինեն, ինչ հեղուկ ջրում։ Այ ըստ դասախոսիս, ( էս ուրիշ դասախոսի եմ հարցրել )էս ա ջրի «հիշողությունը»։
Ինչպես ցանկացած պսևդո բանի հիմքում, ստեղ էլ իրական, նորմալ, ապացուցված դատողություն ա ընկած, որովհետև մոլեկուլների միջև էդ կապերը ջրի լիքը անոմալ հատկությունների համար պատասխանատու են։ Իսկ որ էդ կապերը հեշտ չի քանդելը, որ դրանք փոխում են իրենց ձևը տարբեր ազդեցություններից, ճիշտ ա ու ապացուցված։
Chuk (13.05.2015), Rammstein (14.05.2015), Sambitbaba (13.05.2015), Աթեիստ (13.05.2015)
Այո, Գայլը մի քիչ սխալ է արտահայտվել։ Ոչ թե մոլեկուլն է փոխում իր ձևը այլ մոլեկուլների խմբավորումներ, որոնց գրառման հեղինակը եթե չեմ սխալվում այսբերգներ էր անվանել, իսկ այդ խմբավորումների կառուցվածքի փոփոխությունը ձայնի ազդեցությամբ շատ բնական երևույթ է, քանի որ ջրածնական կապերը, որոնք և կապում են մոլեկուլներն իրար, կարող են հեշտ քանդվել մեխանիկաման ալիքի ազդեցությամբ և կազմավորել մեկ այլ կառուցվածք
Վերջին խմբագրող՝ ԵլՄառզ: 14.05.2015, 00:29:
Ճիշտ ա, ձայնը շատ լավ սիգնալներ ա հաղորդում դրանց նկատմամբ ընկալուն մարմիններին, այդ թվում և ջրին, բայց ստեղ շատ կարևոր ա, որ ինչքան որ ջրի վրա ազդում ա ձայնը, ավելի ուժեղ ազդում են ֆիզիկական, մեխանիկական ազդակները։ Էն վերևի ընդգծածիս մեջ ամենակարևորը հենց «հեշտ» բառն ա։
Ու դրա համար ես մինչև իմ ձեռով էդ փորձը չանեմ, ու նույն արդյունքը ստանամ, նույնիսկ եթե Էնշտեյնը գա ու սկսի համոզել, չեմ հավատա էն թույնի փորձին։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ