Մտածեցի՝ թեմա բացեմ էս հոդվածի մասին, մի քիչ թեթևի մեջ քննարկենք, ուրախանանք: Հույս ունեմ՝ Չուկն ինձ չի ծեծի:
Ուրեմն համաձայն անհայտ մեթոդաբանությամբ հետազոտության աճման կարգով ամենասեքսուալն են համարվում հետևյալ ազգությամբ կանայք.
10. Լիբանանուհիներ
9. Բուլղարուհիներ
8. Ֆիլիպինուհիներ
7. Բրազիլուհիներ
6. Ավստրալուհիներ
5. Անգլուհիներ
4. Կոլումբիացիներ (էս մեկի ուհին չկարացա սարքեմ)
3. Ամերիկուհիներ
2. Բարբադուհիներ (էս ի՞նչ ցեղ ա)
1. Հայուհիներ
Եվ տղամարդիկ.
10. Իսպանացիներ
9. Դանիացիներ
8. Նիգերացիներ
7. Իտալացիներ
6. Շոտլանդացիներ
5. Անգլիացիներ
4. Ամերիկացիներ
3. Պակիստանցիներ
2. Ավստրալացիներ
1. Իռլանդացիներ
Ողջունվում են ցանկացած տիպի լուրջ և անլուրջ մտքեր էս ցուցակների վերաբերյալ: Թեման էլ բացել եմ ակումբի հին ու լավ օրերը հիշելով, երբ էսպիսի թեմաները լուրջ-լուրջ օրերով քննարկում էինք:
Մի երկու բան իմ կողմից: Երևի սա ա պատճառը, թե ինչու են մուսուլման հայ տղամարդիկ իրանց կանանց փակի տակ պահում: Բայց դե հայ աղջկան ոչ հարիր ցուցակ ա: Մի խոսքով, արտահայտվեք![]()
Էջանիշներ