Ես ու կուրսընկերս (Mr. Annoying) մի բլոգ ենք բացել, որտեղ փորձում ենք ֆիզիկան հավես ու հետաքրքիր ներկայացնել: Սա էլ մեր բլոգիկը` http://armphys.blogspot.com/:
Հիմնականում բնության հետաքրքիր երևույթներ ենք մեկնաբանում, հետաքրքիր փորձերի մասին ենք պատմում. մի խոսքով էն ամենի, ինչ ըստ մեզ հետաքրքիր կլինի նաև բնական ու ճշգրիտ գիտությունների հետ կապ չունեցող մարդկանց համար: Արդեն գրել ենք դիսպերսիայի, բևեռափայլերի, հավերժական շարժիչների, կանաչ արևների ու նմանատիպ թեմաներով:
Երևի ակումբցիներից շատերը ֆեյսբուքում արդեն տեսել են, բայց էստեղ էլ եմ տեղադրում, որովհետև ուզում եմ ավելի շատ կարծիքներ լսել. թե կոնտեքստի, թե ընդհանուր բլոգի ու թե նյութերի հետաքրքրության աստիճանի մասին: Ինձ թվում ա, որ դիզայնն ու հարմարավետությունը լավը չի, բայց դե բլոգսփոթից ավելին դժվար է պոկել:
Հուսամ կարծիքներ ու քննադատություններ կլինեն, բայց քլունգներով չեք ջախջախի:
Էջանիշներ