& - Բիտային և
գրելավոճը․ արտահայտություն & արտահայտություն
նկարագրություն․ Բիտային և օպերատորը առաջին արտահայտության ամեն հերթական բիտ-ը համեմատում է երկրորդ արտահայատության համապատասխան բիտ-ի հետ։ Եթե երկուսն էլ 1 են ապա արդյունքի համապատասխան բիտ-ը կլինի 1, հակառակ դեպքում 0։
օրինակ․
Կոդ:
unsigned short a = 0xFFFF; // 2-ականով 1111 ...
unsigned short b = 0xAAAA; // 2-ականով 1010 ...
cout << ( a & b ) << endl; // տպում է "0xAAAA", երկուականով 1010 ...
կոնկրետ դեպքում․
Այս տողը ստուգում է, եթե i+j` հերթական շախմատի վանդակը, զույգ թիվ է թե կենտ, ավելի կոնկրետ ստուգում է i+j -ի վերջին բիտը 1-ի հետ, այսինքն եթե i+j վերջին բիտը դրված է` 1 է, նշանակում է, որ թիվը կենտ է, եթե դրված չէ ուրեմն թիվը զույգ է։
Այսինքն, եթե c==1, ուրեմն թիվը կենտ է, հակառակ դեպքում զույգ։
Այս ստուգումը անում է սպիտակ/սև վանդակ նկարելուց՝
Կոդ:
if (c == 1){
cout << black;
}
else{
cout << white;
}
Էջանիշներ