Բյուր, տեղեր կային, որ ստացվել էր կերպարը, բայց ահագին կարևոր տեղերում հեչ համոզիչ չէր։ Երեխու պահն օրինակ։ Խառն ա ու անհասկանալի։ Մեկ ասում ես՝ Կարմենը մտածում ա հորը հանձնի վերջնական, որ նշանակում ա՝ իր հետ ա դեռ ապրում, բայց առավոտը Կարմենը զարթնում ա ու տանը չկա երեխա ինչ-որ։
Նման կյանքով ապրող կնոջ տանն ընդհանրապես երեխու տեղ չկա, նա վաղուց պետք ա ազատված լիներ, ոչ թե մեկ էլ հանկարծ հասկանար, որ խանգարում ա իրան։
Առանց երեխու մասին հիշատակելու ավելի շատ շանսեր կան իրան շնչող կերպար դարձնելու։ Թե չէ նենց տպավորություն ա ստեղծվում, որ 17 -19 տարեկան մեկն ա գրողը, որի համար խանգարող երեխա ունենալը տենց մակերեսային էմոցիոնալ մակարդակի վրա ա, որտև շատ բան չի հասկանում դեռ կյանքից, չգիտի՝ ոնց ավելի խորը զգա ու ներկայացնի էդ պահը։ Դրա համար էլ մտքովս չանցավ, որ սրա գրողը դու կարաս լինես։
Առաջինն էի համոզված որ դու ես, էն էլ նախընտրեցի ոչ մի բան չգրել, որտև ցբխելու էի պատերով՝ գյոզալ դիտարկումը blah դարձնելու համար
Մերսի, Այվ![]()





Մեջբերել
Էջանիշներ