Պատմվածքները կարդացի, չնայած դիտարկումներն ալարում էի կարդալ, բայց ամբողջական պատկերի համար դրանք էլ կարդացի:
«Սրճարանում»
Վերնագիրը պարզունակ է, հեղինակն էլ ամենայն հավանականությամբ դիտարկման փուլից հետո համարյա չի աշխատել վրան, քանի որ մի քիչ են իրարից տարբերվում: Ու երբ կարդացի դիտարկումը, հետո` պատմվածքը, ինձ մի քանի անգամ թվաց, որ էջերը խառնել եմ ու նորից դիտարկումն եմ կարդում: Ամեն դեպքում` շատ վատը չէր:
«Չծախվող պոեզիա»
Սրա դիտարկման մեջ ինձ հեղինակի` դիտարկվող լինելն էր դուր եկել, մեկ էլ հենց դիտարկման վայրից հասկացա, թե հեղինակն ով է: Հավեսով, առանց լարվելու կարդացվեց, ինձ դուր եկավ:
«Բակտերիաների վնասը»
Հերոսի բակտերիաֆոբ լինելը չհամոզեց, պատմվածքն ընդհանրապես ոչ մի բանում չհամոզեց:
«Սալոնային»
Ինձ դուր եկավ, որ հեղինակը դիտարկման բոլոր հերոսների կյանքը պատկերացրել էր, ամենքի մասին մի մանրապատում էր գրել, բայց մինչև վերջին հասնելը արդեն սկիզբը մոռացել էի ու խճճվել կենցաղային պատմություններում:
«Պակասող մարդիկ»
Դիտարկումը և հետագա հարցուպատասխանն էնքան մանրակրկիտ էին, որ արդեն ես էլ էի պատկերացնում ուսանողականի ժողովրդին: Պատմվածքից նման լուծում չէի սպասում, չէի սպասում, որ կպարզվի, որ Էրոն գեյ է, ու նման շրջադարձ կունենա: Բայց ինձ դուր եկավ, թե ինչպես է հեղինակը խոսում ավտոբուսի տրամադրության, մարդկանց ու Էրոյի մասին:
Էջանիշներ