User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Ինչպե՞ս լուսաբանել ինքնասպանության դեպքերը

  1. #1
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ինչպե՞ս լուսաբանել ինքնասպանության դեպքերը

    Մեր լրատվական կայքերը, կարելի է ասել, հեղեված են նմանատիպ լուրերով։ Լրատվական կայքերում ամեն օր կարդում ենք, որ ինչ-որ մեկը կամ ինքնասպանություն է գործել, կամ ինքնասպանության փորձ է կատարել։
    Բայց պե՞տք է արդյոք նմանատիպ լուրերը լուսաբանել։ Եվ եթե լուսաբանել, ապա ինչպե՞ս։
    Գաղտնիք չէ, որ շատ լրատվական կայքեր, իրենց գումարի համար ոչ միայն լուսաբանում են, այլև տեղադում են լուսանկարներ /էլ չխոսեմ տեսանյութերի մասին/։ Ինձ թվում է, որ այս թեմայի լուսաբանման համար պետք է լինի հատուկ մոտեցում։ Ի վերջո, շատ սուիցիդալ հակումներ ունեցող մարդկանց համար գուցե գովազդ է թվում նմանատիպ լուրերը։ Ուստի՝ խթան կհանդիսանա ինքնասպանությունների թվի աճին։

    Թեման, ցավոք, այնքան ցավալի է դարձել մեր օրերում, որ դրա մասին լռելն էլ մի բան չէ։ Բայց հարցը լռելու մեջ չէ, այլ ճիշտ մոտեցմամբ լսարանին հասցնելու խնդիր կա։ Ու վատ չէր լինի, որ այդ թեմայով ավելի շատ հաղորդումներ լինեին, որոնց նպատակը կլիներ թեմայի բարձրացմամբ կանխել նմանատիպ դեպքերը, ոչ թե ․․․
    Վերջին խմբագրող՝ Այբ: 25.04.2015, 14:12:

  2. #2
    Մշտական անդամ kitty-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2011
    Գրառումներ
    170
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր օրերում կարծում եմ շատ են այնպիսի մարդիկ, ովքեր շրջապատի, հարազատների կողմից ուշադրության պակաս են զգում ու կատարելով ինքնասպանության փորձեր կարողանում են թեկուզ մի պահ լինել "ուշադրության կենտրոնում":Համացանցում ամենավառ կերպով լուսաբանվող ինքնասպանության փործերը դեպրեսիվ վիճակի հասած /նաև որոշակի շեղումներ ունեցող/ մարդկանց մոտ հնարավոր է նույնիսկ գրավիչ լինեն,բայց դրանք ընդհանրապես չլուսաբանելը նույնպես հնարավոր չէ:
    Կարծում եմ լուսաբանվող նյութի հետ միասին պետք է նաև ներկայացված լինի մի փոքր գրավոր կամ բանավոր խոսք, որը կթուլացնի տպավորությունները ու մարդուն հոգեբանորեն հետ կպահի նման քայլերից:
    Ես մոլորվեցի ու հոգնեցի ներքև տանող աստիճանով բարձրանալուց...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (25.04.2015)

  4. #3
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kitty-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր օրերում կարծում եմ շատ են այնպիսի մարդիկ, ովքեր շրջապատի, հարազատների կողմից ուշադրության պակաս են զգում ու կատարելով ինքնասպանության փորձեր կարողանում են թեկուզ մի պահ լինել "ուշադրության կենտրոնում":Համացանցում ամենավառ կերպով լուսաբանվող ինքնասպանության փործերը դեպրեսիվ վիճակի հասած /նաև որոշակի շեղումներ ունեցող/ մարդկանց մոտ հնարավոր է նույնիսկ գրավիչ լինեն,բայց դրանք ընդհանրապես չլուսաբանելը նույնպես հնարավոր չէ:
    Կարծում եմ լուսաբանվող նյութի հետ միասին պետք է նաև ներկայացված լինի մի փոքր գրավոր կամ բանավոր խոսք, որը կթուլացնի տպավորությունները ու մարդուն հոգեբանորեն հետ կպահի նման քայլերից:
    kitty ջան, հա, պետք է լուսաբանվի, բայց ինչպե՞ս․․․դա է գլխավոր հարցը, որովհետև այն վիճակը, ինչ հիմա տիրում է մեր լրատվական կայքերում, ընդհանրապես հեռու է թեման հատուկ մոտեցմամբ լուսաբանելուց։
    Շատ դեպքերում նույնիսկ տեսանյութեր են տեղադրում։ Գոնե դա չանեն։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    GriFFin (26.04.2015)

  6. #4
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով լրատվական միջոցները իրավունք չունեն իրենց երկար քթերը խոթեն ուրիշի անձնական կյանքը : Ինքնասպան եղածի ընտանիքը արդեն իսկ հոգեպես վատ վիճակում է , չի կարելի այդ մարդկանց ևս մի անգամ հոգեբանական տրավմայի ենթարկել !!!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Այբ (25.04.2015)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրատվական կայքերում ամեն օր կարդում ենք, որ ինչ-որ մեկը կամ ինքնասպանություն է գործել, կամ ինքնասպանության փորձ է կատարել։
    Բայց պե՞տք է արդյոք նմանատիպ լուրերը լուսաբանել։ Եվ եթե լուսաբանել, ապա ինչպե՞ս։
    Իմ կարծիքով ամեն դեպք չէ, որ պետք է լուսաբանել: Մեր երկրում ցանկացած էական, ոչ էական դեպք լուսաբանվում է, և դրա պատճառը կայանում է նարնում, որ երկիրը փոքր է, դեպքերը քիչ են, նորությունները քիչ են, դրա համար էլ ամեն ինչ` ինքնասպանություն, ավտովթար և այլ բաներ լուսաբանվում են:
    Պատկերացնում եք, եթե ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի բոլոր վթարները կամ ինքնասպանությունները լուսաբանվեին... դա անհնար է, քանի որ ամեն օր կարելի է ենթադրել, թե որքան մարդ է մահանում այդ երկրներում:
    Բարև Ձեզ

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ կարծիքով մաքսիմումը սա պետք է լիներ.

    «Ապրիլի 25-ի պատահարները

    Հանրապետությունում ապրիլի 25-ին.
    - Տեղի է ունեցել 78 վթար, կա 1 զոհ, 2 վիրավոր,
    - Գրանցվել է հրդեհի 16 դեպք, զոհեր չկան,
    - Կատարվել է ինքնասպանության երկու փորձ, երկուսին էլ փրկել են,
    - Քանդվել է մեկ շենք,
    - Կատարվել է 268 կողոպուտ,
    - Վիճաբանության ու կռվի 89.5 դեպք,
    - Անձրևի տակ է ընկել 96453 հոգի»

    Բնական ա, միայն էն դեպքերը, որ եղել են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (26.04.2015), Tiger29 (26.04.2015), Նաիրուհի (27.04.2015), Վոլտերա (26.04.2015)

  11. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արտ, տրոլլինգ ռեժիմն անջատի, մարդիկ լուրջ հարց են տվել ։)

    Ես գտնում եմ, որ լրագրողը ինչ ուզում ա ու ինչքան մանրամասն ուզում ա կարա ներկայացնի ցանկացած նյութ, քանի դեռ չի խախտում օրենքը (օրինակ՝ մարդու անձնական ինֆորմացիայի անձեռնխելիությունը)։
    Մեկը գնում ա սաղ օրը Քարդաշյանի թշերից ա կախվում, մյուսը ման ա գալիս, որ վթար գտնի ...

    Արդյունքում ունենում ենք լիքը լրատվականներ, մարդ կա Slaq.am ա հավանում, մարդ կա՝ Shamshyan.com և այլ։

    Ես որ լավ հիշում եմ 2008 մարտի մեկից հետո մի ամիսը։ Ախպոր պես, սենց լավ ա։
    Ասենք ես գիտեմ, եթե վթար եմ տեսել, ու ինֆո եմ ուզում, մտնում եմ շամշյանի մոտ, լուրերի համար ըտեղ չեն գնում։

    Հ.Գ.
    Ինչ վերաբերում ա էդ լուրերով ինքնասպաններին դրդելուն, մի հատ սմայլ՝ ։
    Մեկ էլ նույնասեռականների մասին հոդվածներն են դրդիչ, ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.05.2015), ivy (26.04.2015), Վոլտերա (26.04.2015)

  13. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, տրոլլինգ ռեժիմն անջատի, մարդիկ լուրջ հարց են տվել ։)

    Ես գտնում եմ, որ լրագրողը ինչ ուզում ա ու ինչքան մանրամասն ուզում ա կարա ներկայացնի ցանկացած նյութ, քանի դեռ չի խախտում օրենքը (օրինակ՝ մարդու անձնական ինֆորմացիայի անձեռնխելիությունը)։
    Մեկը գնում ա սաղ օրը Քարդաշյանի թշերից ա կախվում, մյուսը ման ա գալիս, որ վթար գտնի ...

    Արդյունքում ունենում ենք լիքը լրատվականներ, մարդ կա Slaq.am ա հավանում, մարդ կա՝ Shamshyan.com և այլ։

    Ես որ լավ հիշում եմ 2008 մարտի մեկից հետո մի ամիսը։ Ախպոր պես, սենց լավ ա։
    Ասենք ես գիտեմ, եթե վթար եմ տեսել, ու ինֆո եմ ուզում, մտնում եմ շամշյանի մոտ, լուրերի համար ըտեղ չեն գնում։

    Հ.Գ.
    Ինչ վերաբերում ա էդ լուրերով ինքնասպաններին դրդելուն, մի հատ սմայլ՝ ։
    Մեկ էլ նույնասեռականների մասին հոդվածներն են դրդիչ, ։
    Արտ, տրոլինգ ռեժիմ չկա: Իմ կարծիքով առավելագույնը դա կարող ա լինի: Կամ այլ կերպ ասած առավելագույնը էդ տիպի նյութերն են, որոնց ես նորմալ կվերաբերվեմ:

    Իհարկե խոսքը չի գնում արտառոց դեպքերի մասին, որոնց մասին պետք ա գրվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք ես գիտեմ, եթե վթար եմ տեսել, ու ինֆո եմ ուզում, մտնում եմ շամշյանի մոտ, լուրերի համար ըտեղ չեն գնում։
    Եթե թեման մի քիչ ավելի լրջացնենք, ապա երևի կնկատենք, որ հարցը հենց նրանից ա առաջանում, որ քո ասածով չի:

    Հարցը առաջանում ա, որտև ոչ թե մենակ շամշյանն ա գրում դրա մասին, այլ բոլորը: Ընդ որում հիմնականում Շամշյանից թռցնելով, ոմանք աղբյուր նշելով, ոմանք չէ: Ու մեկ էլ տեսնում ես, որ ասենք մի խեղճ երեխա դեպրեսված ինքնասպանության փորձ ա արել, բայց քո երկրի սաղ լրատվական դաշտը նստած իրա մասին լուր գրելով քլիք ա հավաքում: Որ մեկը վթար ա տվել, մարդ ա զոհվել, բայց սաղ լրատվական դաշտը դրանով քլիք ա հավաքում:

    Նմանատիպ ինֆորմացիան, իրականում, սահմանափակ քանակով մարդկանց հետաքրքրության շրջանակում պետք ա լիներ, իսկ հրամցվում ա, զոռով, սաղիս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.05.2015)

  16. #10
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չգիտեմ ձեզ ոնց ա հրամցվում, ես ՖԲ-ում մի հատ լրատվականի եմ գրանցվել՝ Առավոտ։
    Ու ինչ որ չեմ հիշում, որ տենց անկապ լուր աչքով ընկած լինի։
    Կարող ա նույնիսկ եղել ա, բայց փաստորեն ոչ քո ասածի պես, զոռով։

    Մի երկու անգամ բացել եմ Վերայի լրահոսը (ինքը մի քանի լրատվականի ա գրանցված) ու իսկականից տեսել եմ էդ «լուրերը», բայց դա իրա որոշումն ա։
    Իսկ ես ուզում եվ վթար լինելու դեպքում տենց լրատվականներից ստանամ ինֆորմացիան, ոչ թե պաշտոնական աղբյուրներից։

    Անցած տարի ծանոթիս աղջիկն ինքնասպան եղավ։ Նախօրոք գրություն էր թողել, ահագին երկար, բայց գրությունը հայտնաբերելու պահին մայրը 2 տող կարդացել ու վազել էր աղջկան գտնելու։
    Հետո գրությունը ոստիկանությունն առգրավեց ու վերջ։
    Էլ ոչ մեկ չգիտի ինչ էր գրել։ Նույնիսկ մայրը։

    Ու ես շատ ուրախ կլինեմ, որ գոնե տենց մի լրատվական սեփական մեթոդներով կարանա էդ նամակը ճարի ու հրապարակի։
    Նույնիսկ դառը ճշմարտությունը անորոշությունից լավ ա։

    Քանի դեռ մեր մոտ կես գրամ վստահություն չկա պետական ոչ մի կառույցի հանդեպ, ես նախըտրում եմ դեղին մամուլի առատություն ու նույնիսկ չնչին լուրերի հրապարակում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (02.05.2015)

  18. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ձեզ ոնց ա հրամցվում, ես ՖԲ-ում մի հատ լրատվականի եմ գրանցվել՝ Առավոտ։։
    Արտ, ես ոչ մի լրատվականի գրանցված չեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի դեռ մեր մոտ կես գրամ վստահություն չկա պետական ոչ մի կառույցի հանդեպ, ես նախըտրում եմ դեղին մամուլի առատություն ու նույնիսկ չնչին լուրերի հրապարակում։
    Նեա:
    Հետաքննողական լրագրության դեպքում ես նախընտրում եմ «Հետք»-ի տիպի պրոֆեսիոնալ լրագրությունը:

    Թե չէ դեղինով կարող ա «դառը ճշմարտության» փոխարեն ինչ-որ մեկի բստրած էշությունը կարդաս՝ որպես իրա թողած նամակ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (02.05.2015)

  21. #13
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, ես ոչ մի լրատվականի գրանցված չեմ
    Առավել ևս ։)

    Մի բան էլ հիշեցի։

    Մարտի 1-ից հետո ընկերս պատմում էր, որ իր հետ աշխատող կանանցից մեկի 2 տղաներից մեկին սպանել էին 1-ի գիշերը իրանց տան դեմը, Մաշտոցի սկիզբ, բայց երբ գնացել էին դիակը վերցնելու, ստիպել էին ինչ-որ թղթեր ստորագրել, ըստ որոնց նա մահացել է Վանաձորում, ինչ որ ծեծկռտուքի ընթացքում։ Սպառնացել էին, հիշեցնելով, որ դեռ մի որդի էլ ունի։

    Կարծում եմ, դու էլ լավ հիշում էս թե էդ օրերին ինչքան լուրեր էին ֆռռում, որ իրականում զոհերը 10-ից ավել են։
    Բայց պաշտոնականը քո ուզածի պես էր հնչում՝
    զոհ՝ 10
    Վիրավոր՝ 300 (օրինակ)

    Եվ այլն։

    Էդ ընդդիմությունն էր, որ հատիկ հատիկ տալիս էր էդ 10-ի անունը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեա:
    Հետաքննողական լրագրության դեպքում ես նախընտրում եմ «Հետք»-ի տիպի պրոֆեսիոնալ լրագրությունը:

    Թե չէ դեղինով կարող ա «դառը ճշմարտության» փոխարեն ինչ-որ մեկի բստրած էշությունը կարդաս՝ որպես իրա թողած նամակ:
    «Հետք»-ի նմանները շատ քիչ են, ու ինչքան էլ երկիրը փոքր լինի, մեկ ա, չեն հերիքում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  23. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավել ևս ։)

    Մի բան էլ հիշեցի։

    Մարտի 1-ից հետո ընկերս պատմում էր, որ իր հետ աշխատող կանանցից մեկի 2 տղաներից մեկին սպանել էին 1-ի գիշերը իրանց տան դեմը, Մաշտոցի սկիզբ, բայց երբ գնացել էին դիակը վերցնելու, ստիպել էին ինչ-որ թղթեր ստորագրել, ըստ որոնց նա մահացել է Վանաձորում, ինչ որ ծեծկռտուքի ընթացքում։ Սպառնացել էին, հիշեցնելով, որ դեռ մի որդի էլ ունի։

    Կարծում եմ, դու էլ լավ հիշում էս թե էդ օրերին ինչքան լուրեր էին ֆռռում, որ իրականում զոհերը 10-ից ավել են։
    Բայց պաշտոնականը քո ուզածի պես էր հնչում՝
    զոհ՝ 10
    Վիրավոր՝ 300 (օրինակ)

    Եվ այլն։

    Էդ ընդդիմությունն էր, որ հատիկ հատիկ տալիս էր էդ 10-ի անունը։
    Արտ ջան, ես հստակ գրել էի «Իհարկե խոսքը չի գնում արտառոց դեպքերի մասին, որոնց մասին պետք ա գրվի:»

    Իսկ նենց ես էլ կարող եմ օրինակ բերեմ նույն Շամշյանից, թե ոնց էր մի վթարի մասին խայտառակ ապատեղեկատվություն տվել, ու ոչ միայն մամուլում, որի արդյունքում կոմայի մեջ գտնվող, բայց իրականում ղեկին չեղած մարդու հարազատներին հա անհանգստացնում էին քննչականից: Նենց որ էդ դեղին մամուլը ռադ արա, ես դրա հետևանքները տեսել եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչպե՞ս բոյ քաշել
    Հեղինակ՝ .N.a.R.e.K., բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 23.12.2011, 12:06
  3. Ուրանի հանք բացելը=ինքնասպանության
    Հեղինակ՝ Erevan, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 27.10.2011, 11:48
  4. Կհիշվե՞ն արդյոք Մարտի մեկի–երկուսի դեպքերը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 05.02.2009, 03:28
  5. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •