Մեջբերում Այբ-ի խոսքերից Նայել գրառումը
Լրատվական կայքերում ամեն օր կարդում ենք, որ ինչ-որ մեկը կամ ինքնասպանություն է գործել, կամ ինքնասպանության փորձ է կատարել։
Բայց պե՞տք է արդյոք նմանատիպ լուրերը լուսաբանել։ Եվ եթե լուսաբանել, ապա ինչպե՞ս։
Իմ կարծիքով ամեն դեպք չէ, որ պետք է լուսաբանել: Մեր երկրում ցանկացած էական, ոչ էական դեպք լուսաբանվում է, և դրա պատճառը կայանում է նարնում, որ երկիրը փոքր է, դեպքերը քիչ են, նորությունները քիչ են, դրա համար էլ ամեն ինչ` ինքնասպանություն, ավտովթար և այլ բաներ լուսաբանվում են:
Պատկերացնում եք, եթե ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի բոլոր վթարները կամ ինքնասպանությունները լուսաբանվեին... դա անհնար է, քանի որ ամեն օր կարելի է ենթադրել, թե որքան մարդ է մահանում այդ երկրներում: