User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #121
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիմացի տանիքից էն կողմ, էն հեռվի երկու բարձրահարկերից ու եկեղեցուց հետո ծովն ա: Նստած եմ բալկոնում պլաստմասից բազկաթոռին, ձեռքիս տաք թեյ ու նայում եմ հեռու ամպերին: Չէ, ծովը հաստատ ընդեղ ա, ուղղակի ամպերը ծածկել են:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.03.2018), Freeman (06.03.2018), laro (06.03.2018), Smokie (31.03.2018), Նիկեա (04.04.2018)

  3. #122
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ խոսք, հանգստյան օրերը ձանձրալի էին, հիմնականում աշխատել եմ: Համ էլ հեռախոսս փացավ իմ հիմար փորձարման պատճառով: Մեկ էլ հիշել եմ 3-րդ դասարանի մի խոսակցություն: «Ա.-ն իմ ախպերն ա Վրթ, դու ընգերս: Համէ ընգերն ախպորից թանկա, ասում են»: Ինչ-որ մի տեսակ տարօրինակ ա էս հիշելը էսքան տարի անց: Ո՞ւր եք տղեք:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.03.2018), Smokie (31.03.2018), Նիկեա (04.04.2018)

  5. #123
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր բոմբ օր էր: Իրիկունը Մարիամի հետ քայլում էինք Թումանյանի այգում, մեկ էլ մի աղջիկ տենանք լաց ա լինում: Անցանք, Մարիամը մենակ մոտեցավ, մի քիչ հետը խոսաց, հետո ես էլ մոտեցա: Ասում ականգառում կանգնած ա եղել, ինչ-որ մեկը եկել վախացրել ա, իրան հետևում ա, եսիմ ինչ: Նայեցի, կանգառում ինչ-որ բարձրահասակ ուրվագիծ էր մեզ նայում: Դե երևի, էլի, մտածեցի: Հարցրեցի, թե ուր ա գնում, պարզվեց մեր ուղղության հետ համընկնում ա, տենց մինչև կանգառ քայլեցինք միասին: Ճամփին որ հարցեր չտանք, անհարմար չլինի, մենք ամբաղ-զամբաղ խոսում էինք, ես դաժը Մարուշկան էի երգում Բրեգովիչի: Մի խոսքով, կանգառից նստեց, հետո էլ սմս արեց, ասեց հասել ա տուն: Պարզվեց դպրոցական էր, ԹՈՒՄՈ-ում էր, ինչ-որ եսիմ ինչ էին նկարում, մնացել էր երկար:
    Հետո տուն էի քայլում: Ինձնից մի քիչ մեծ մի տղա ա մոտիկացել, պատմում ա, որ ինչ-որ մաս ա ավտոյից փչացել, մոտն էլ մի կոպեկ փող չկա, որ կնգան ու երեխուն տուն հասցնի: 700դրամ էր ուզում, որ հասներ: Մոտս չէր դրամապանակս, բարձրացա տնից վերցրեցի 1000դրամ, տվեցի: Համարս վերցրեց, ասում ա մի օր կոֆե խմենք: Ա հմի չգիտեմ, կարո՞ղ ա հարիֆ եմ, թե՞ իրոք ճիշտ էր ասում:

    Շաբաթ օրը բոթասներս էկան: Արա էդ ի՜նչ լավն են, թռվռում էի ուրախությունից: Վերջապես կարգին արշավական պարագաներ ունեմ: Հեռախոսս էլ սարքվեց, վերցրեցի: Ոնց որ սաղ լավ ա

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (19.03.2018), Smokie (31.03.2018), մարիօ (19.03.2018), Նիկեա (04.04.2018), Ուլուանա (03.04.2018)

  7. #124
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկեղծ ասած չգիտեմ ինչ ա հետս կատարվում:
    Լռված եմ անորոշության մեջ: Ի՞նչ եմ անում հիմա: Ի՞նչ եմ անելու մի ամիս հետո: Ո՞ւմ եմ պետք լինելու կամ ինչի՞ եմ պիտանի լինելու վերջում:
    Ու վերջում, սաղ պլաններիս հերը անիծվում են ամեն անգամ:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 03.04.2018, 13:09:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (24.04.2018), Նիկեա (04.04.2018)

  9. #125
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարելի ա ասել ոչ մի բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ դզող էր: Վրանով, Պարզ լճի ափին լռված, Դիլիջանի անտառների մեջ խորացած, խոնավության ու ցեխի հետ կռիվ տալով: Գիշերային ձեները, կողքի ծառի բուն, որ տենց էլ չէր թողնում քնել, առավոտյան 6-ի կողմերը արշալույսին սկսած ծտերի երգը, նախաճաշը, լիճը, ծաղկները, ծաղկած ծառերը: Խի՞ հետ էկանք քաղաք:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (24.04.2018), Աթեիստ (21.04.2018), Դեղին մուկիկ (12.04.2018), Ծլնգ (09.04.2018), Մոշ (13.05.2018), Նիկեա (09.04.2018)

  11. #126
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուպերունակություններ չունեմ: Բայց գոնե մարդու հայացքից զգում եմ թե ոնց ա վերաբերվում էդ մարդը ինձ՝ սե՞ր, արհամարհա՞նք, զզվա՞նք, տո էլ շատ գիտեմ ինչ: Մի խոսքով, էն վախտ Վ.-ն աշխատակազմի ղեկավարն էր, մեզ էլ որպես օլիմպիական մեդալակիրներ տարել էին Ս.-ի մոտ, ընդունելության: Նայում էր մեզ ու զզվանք էր կաթում սույնի դեմքից: Ս.-ն խնամքով թաքցնում էր զգացմունքները, բայց մի հարցից վրդովվեց:

    Վերաբերմունքս անընդհատ տրանսֆորմացվում էր էս տարիների ընթացքում: Սկզբից մտածում էի, որ մենակ զինված ա հնարավոր հարցերը լուծել, հետո արդեն մի հինգ տարի ա հարմարվողական էի, մտածում էի ի՞նչ կապ ունի ով ա, կարևորը մարդա մեր գործը լավ անենք: Հա էլի, ի՞նչ կապ ունի ռեկտորը ինչ բ.ի տղեքով ա իրան շրջապատել, ո՞նց ա ուխ նախորոք գրա հարցերին պատասխանում, ու երևի էս ձևը համ էլ վերևում էր: Դիլիջան ջնալուց, ապրիլի 7-ին, ավտոբուսի մեջ մարդիկ ընտանիքով գնում էին Ն.-ին ընդառաջ, իրա հետ քայլելու, դե մենք էլ լիճ էինք գնում, համ էլ թերահավատ էի, թե ինչ-որ բան ձև ա լինի: Հետո Երևան հասան, գնում էինք ցույցերին: Հա, էդ առաջին նռնակների օրը կասծյումով էի, անտերը միջազգային գիտաժողով էինք կազմակերպել, ու բացումը էդ օրն էր: Վրայից կպցրել էի էն կպչուն թղթերից՝ Քայլ արա մերժիր սերժին, էս պռառետորը ուշադիր զննում էր ինձ, մի քանի անգամ էլ բացման ժամանակ ֆիքսեցի հայացքը: Վախ կար խորը թաքնված: Մ.-ն, նախագահը, ասեց էս ռադ արա, հիմքեր չկան որ Ս.-ն չլնի վրչո, ուզում էր պոկեր, չթողեցի, դե ինքը քաղաքագետ ա, հեսա գ.թ. էլ կդառնա քանիմ օրից, ըտեղ վաշե տխրեցի: Իրոք, ինչ-որ տեղ ընկեր էի համարում իրան: Հետո Վ.-ն, ով հմի ա նախագահ, հանկարծակի պոկեց էդ թղթիկը, կատաղեցի, ասեցի ռադ էղի համբալ, ներսից կպցրեց, սկսեց խնդալ, թե բա զիլ տղա ես բան: Էդ օրվա համար կներեն իրանք ինձ, բայց ես իրանց չէ: Հետո Բրեգովիչի համերգն էր, ու թվում ա թե պիտի տժժայինք, արա բայց չկար տժժալու ցանկություն, հեչ էլ ուրախ չէինք, կեղծ էր էդ սաղ, ու ուզում էի հավատալ, որ հեսա կասի՝ դե վերջ, դավայծե մնացածն էլ օպերայի բակում կնվագենք տղեք:

    Ընթացքում, մի օր, երբ շատ քիչ մարդ էր առավոտ դուրս եկել, հիմնականում ուսանող, ահագին կազմակերպիչներից բերման էին ենթարկել, էդ թվում ծանոթներիս ահագին մասին, երիտասարդականում էինք: Հելանք, Ա.-ին տեսա Աբովյանի վրա: Սենց ինքը իմ բոյի, նիհար տղա ա, մենակով ավտոբուսի դեմն էր փակել, երեխեքն էլ փողոցի մյուս մասը: Կանգնեցինք, եկան, վազեցինք, հավաքվեցինք ԵՊՀ-ի մոտ: Ու սկսվեց զզվելին, որին ես չէի ուզի վկա լինել: Իջավ պռոռեկտորներից ամենագ.ը, պահակապետի հետ, էն ցմփոր ձյաձիկոն, որին թվում ա ինքն ա որոշում ով ինչքան որտեղ ու խի: Նստել էինք աստիճաններին ԵՊՀ-ի: Էկան , հավաքեցին մի քանիսին, մի քանիսը վազելով փախան: Արա սրանց ժպիտներն եմ հիշում ֆազերս ընգնում են: Էդ օրվանից հետո ԵՊՀ չեմ մտել, ձև լիներ ոչ էլ կմտնեի: Ու վաբշե, որ խոր մտածում եմ, ոչ էլ պետք ա մագիստրոսի դիպլոմը: Ինչի՞ս ա պետք: Հետո հետաքրքիր բան եղավ, Ն.-ենց քայլերթը հասավ ԵՊՀ, էդ ի՜նչ կայֆ էր էդ պահին, ի՜նչ ոգևորություն: Թվում էր թե պրծ, ի՞նչ անենք էլ, էն էլ կպանք, սկսցինք քաղաքով քայլել: Ու իմ գնահատականով էդ օրը մի 10-15,000 ուսանող արդեն հելել էր: Էդ օրը դզել ա ինձ, հիմնականում ջահելներ էին, զիլ ուսանողներ, որ մինչև վերջ էլ լինի գնալու էին:

    Սենց մի խոխմա բան ունեի վախտին՝ մտածում էի եթե վ.-պետ դառնամ, առաջինը ի՞նչ կասեմ, ի՞նչ հրաման կտամ: Էս անգամ չգիտեի, իրոք սպասում էի թե ի՞նչ կասի ինքը: Էս ընթացքում մի բան ա դզել՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ծանոթներս դրել, ԵԼՔ-ի հին ելույթներն են լսում, ուզում են ջոկեն ո՞վ են եղել, ի՞նչ են արել:

    Հետո, ընկերներիս մեջ երիտհանրպետականներ կան: Ես իրանց չեմ հեռացրել, չեմ էլ հեռացնելու, իրանք ինդիկատըր են: Իմ կարծիքով հիմա ակտիվ ցնցումներ ա մոտները, չգիտեն ոնց վերադասավորվեն, հլը չեն պատրաստվում հրաժարվել պախանից: Ճիշտ ա էս տղները նյարդերիս վրա ազդում են, բայց իրանց պահելու եմ:

    Ամենավատը, մարդիկ կային ընկերներիս մեջ, ում հարգում էի, իրոք, անվերապահ վստահում: Ընկան ցեխը: Իրանց հետ հարաբերությունները խորը վերանայեցի, իրանց նախկին արտահայտությունները վերաիմաստավորվեցին: Էս բնույթ ա մարդկանց՝ լողալ ցեխի ու ջրի արանքում: Տհե լավ ա: Ու իրանք էս պահին իրոք իմ նյարդերը քայքայում են: Ես երևի ավելի շատ վատ եմ զգում, որ մի ժամանակ իրանց էդքան մոտ եմ թողել: Իրանցից կոնկրետ մեկի մասին ասեմ, որ ես Ա.-ին շատ էի վստահում, բայց սկզբում ինչ-որ կեղծավոր բան էի նկատել: Երևույթներին վերևից նայելը, գրանտակեր տերմինը ճպցնելը: Ռուբին ասում էր՝ սեքսիստ խոզ ա: Ասում էի չէ, լավ, սեքսիստ ա, բայց խոզ չի, իրա համոզմունքն ա: Արա չէ, ստեղ են ասել՝ Ռուբին ճիշտ էր, ես սխալվեցի

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (11.06.2018), StrangeLittleGirl (15.05.2018), Աթեիստ (13.05.2018), Գաղթական (13.05.2018), Ծլնգ (13.05.2018), Մոշ (13.05.2018), Նաիրուհի (22.05.2018), Ներսես_AM (14.05.2018), Նիկեա (13.05.2018), Ուլուանա (17.05.2018)

  13. #127
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու վաբշե, ավելի լավ ա ստեղ արտահայտվեմ, հանգստանամ:

    Ախպեր, ազգ-բանակի արդյունքում տարկետումը վերացավ, ահագին ուսանողներ էլ գնացին Հայաստանից՝ բնական ա անօրինական: Ու հմի իրանց հետադարձ պնդումները էս ազգբանանի մասին վաշե սպանում են: Դե էլ չասած լիքը պաթոսը ու զռլամա բաները, որ ուղեկցում են: Լավ եղեք, բայց նեռվերդ չկա:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.05.2018), Աթեիստ (22.05.2018), Ծլնգ (22.05.2018), Նիկեա (27.05.2018)

  15. #128
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համ էլ կարիք ունեմ երկար-բարակ գրելու: Մի քիչ էլ զավզակեմ ու գնամ շնթռեմ՝ վաղը թեզիս նախապաշտպանություննա:

    Լավ, էս մագիստրոսական թեզի ամենաճիշտ մասը նախաբան-վերլուծությունն ա: Հոդվածներ ես թերթում լիքը, մոռացած ու չիմացած լիքը բան ես հայտնաբերում, նշումներ անում, վերհիշում էդ անտեր հետազոտությունը ինչից սկսեց, ուր ա գնացել ու լիքը նոր իդեաներ են ծնվում ընթացքում, որոնք էլի կարաս նշես եթե իմ նման դեմոտիվացված պարկ չես: Դե հա, դժվար ա մոտիվացված լինել, եթե տարկետումդ հեսա պրծնելու ա, դու էլ չես ուզում նոր տարկետում ունենաս, գնալու ես բանակ:

    Էս ամիս շա՜տ խնայողական էի, ահագին, ու հավաքածս գումարը տվեցի մերոնց: Մի տեսակ հանգստացա ինչ-որ պահի, ինձ թվում ա, որ եթե ուզեմ կկարողանամ հավաքել ու ինչ-որ երազանքներ կարելի ա պահել, փորձել իրագործել, ինչի՞ չէ:

    Տենց, վաղը թեզիս նախապաշտպանությունն ա: Նյարդային չեմ: Հանգիստ եմ: Էսօր պատմեցի լաբում, ասին լավ չի: Վստահ չէի պատմում, պատճառահետևանքային կապը չէի ասում: Արա, էս թեզս էնքան եմ ծեծել, որ ինձ թվում ա սաղ գիտեն արդեն, ամեն մի գրաֆիկս սաղին ծանոթ ա: Չէ, վաղը հավեսով կխոսամ, կանցնի: Սքամը

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (22.05.2018), Smokie (11.06.2018), Ծլնգ (22.05.2018), Նաիրուհի (22.05.2018), Նիկեա (27.05.2018), Ուլուանա (22.05.2018)

  17. #129
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաշտպանությունը շատ լավ անցավ՝ ի տարբերություն նախապաշտպանության: Հանգիստ խոսացի, հավեսով պատասխանեցի հարցերին: Հետո ղեկավարիս սենյակում էինք հավաքվել, խոսում էինք: Գովում էր գլուխս, ասում էր ամեն ինչից տեղեկացված տղա ա չգիտեի որ ծակը մտնեմ, հավեսով լիքը գովասանք եմ ստացել, ու մի տեսակ հավես էր: Հետո էլ մի խնդիր էինք բանավոր քննարկում, մոտավոր մի լուծում գտանք Կարենի հետ, հետո հոդվածներ սկսեցի նայել էդ ոլորտից, ոշըմ, մոտակա ժամանակներս մինչև ծառայության գնալը հավես կա էդ հարցով զբաղվելու:

    Նստած եմ սեղանիս դիմաց: Լիքը գործ կա անելու, բայց չգիտեմ ինչից սկսեմ: Լիքը դասավորելու բան կա՝ սարքերս, թղթերս, գլխի մի գլխի փոքր մի երկու պարագրաֆ, համակարգչի ֆայլերս, պահարանը: Հետո դասեր կան սովորելու մինչև ծառայության գնալը: Վստահ չեմ ինչից սկսել:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (11.06.2018), Գաղթական (26.05.2018), մարիօ (26.05.2018), Յոհաննես (26.05.2018), Նիկեա (27.05.2018), Ուլուանա (30.05.2018)

  19. #130
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պայմանականորեն Ա.-ն մեր կազմակերպած ճամբարի երեխեքից էր: Ամենափոքր աղջիկն էր՝ 15 տարեկան: Իրան երեխեքի հետ ազատ չէր պահում, կոմպլեքսավորված երեխու տպավորություն էր թողնում: Դասախոսությունների արանքներում երեխեքը շենքից դուրս էին գալիս, հետո հետ էին հավաքվում շարունակությունը լսելու: Նախատրամադրված էի, որ ոչ մեկ չի խաբելու, չեն թռնելու դասերից: Չէինք ստուգում ներկայությունը, ես էլ անընդհատ ներկա էի դասախոսություններին: Մի անգամ կեսից իջա ներքև, տեսնեմ Ա-ն մնացել ա, հյուրատանը հանգստացող ոչ էդքան հաճելի մի քանի տղեքի հետ կարտ ա խաղում, բարձր ծիծաղում, լավ էլ շփվում էր: Լավ վախեցա, ամենայն անկեղծությամբ, ուղարկեցի դասախոսությունը լսելու, ու որոշեցի վերջում մի թեթև հետը խոսալ, հասկացնել, որ իրանց համար պատասխանատու եմ, ու տենց անկապ լիքը բաներ պիտի ասեի, բայց մոռացա, որովհետև... արա թե ով էր խնդրում էրեխեքին նախորդ օրը բարձրանալ տանիք, պահակի կողմից նկատվել ու ես էլ անկապ խոսակցություն ունեցա տնօրինության հետ, մուննաթ-զուննաթ: Դասախոսությունների արանքում լավ փրփրված հելա, ձեռս պատին խփեցի, ասեցի վերջ՝ 11-ից քնած լինեք, ով մնաց հաջորդ օրվա ավտոբուսով կուղարկենք քաղաք:

    11-ին դեռ աղմուկ կար, ինձ ստիպեցի մի 10 րոպե սպասել, հետո իջա: Միջանցքներում մարդ էլ չկար: Համ ուրախ էի, որ ասածս անցել ա, համ անհանգիստ Ա.-ի համար: Դե հուսով էի էն տղեքի սենյակում չէր մնա: Տենց միջանցքում քայլում էի, մեկ էլ սենյակներից մեկում ինչ-որ խառը ծիծաղի, խոսակցության, կռվի ձեներ էին գալիս: Մտա: Բախտի բերմամբ ճամբարի աղջիկները ու մի քանի տղա էլի ճամբարից կինո էին նայում, ու Ա.-ն էլ հետներն էր: Խնդրեցին, որ գոնե ըտեղ թույլ տամ մի ժամ մնալ, հետո քնել: Էդ օրը երևի իմ համալսարանական կյանքի ամենասթրեսային ու անհանգիստ օրն էր:

    Հ.Գ. Էս գրելու ընթացքում համալսարանի վերջին անասունություններից դեռ տեղյակ չէի: Մինչև վերջ, ամեն առիթով ԵՊՀ-ն ինձ համոզում ա, որ տարկետում չստանալը ու ծառայելը ամենաճիշտ որոշումն էր էս պահին իմ համար: Ձեր լավագույններով ձեզ համար զբաղվեք ձեր «գիտությամբ»:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 28.06.2018, 02:55:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.06.2018), Smokie (29.12.2018), StrangeLittleGirl (28.06.2018), Ծլնգ (28.06.2018), Նիկեա (28.06.2018)

  21. #131
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում պիտի որ արդեն ոչ մի բան ինձ չնյարդայնացներ: Բայց արի ու տես, որ ԵՊՀ-ում ամեն ինչ ավելի վատ ա, քանկարելի ա պատկերացնել: Երկու օր առաջ մեր ֆակում գիտ. խորհրդի նիստ են արել, ինչ-որ պարգևներ են սահմանել, իսկ ես իսկի տեղյակ էլ չեմ եղել, որ նիստ կա, չնայած երկու տարուց ավել ա գիտ. խորհրդի անդամ եմ: Բայց դա դեռ ամենը չի: Իմ փոխարեն ստորագրել են, յանի թե մասնակցել եմ, իսկ արձանագրության մեջ գրել են, որ առաջարկությունները միձայն ընդունվել են քիչ ա ներկա եմ եղել, մի հատ ել կողմ եմ քվեարկել

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.12.2018), StrangeLittleGirl (29.06.2018), Ծլնգ (29.06.2018), Նիկեա (29.06.2018)

  23. #132
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիմուլիացիան մոտավորապես սենց բան ա՝ նկարագրում ես միջավայրը, ֆիզիկական գործոնները, սկզբնական ու եզրային պայմանները, ու համակարգչի միջոցով ստանում ես վերջնական արդյունքը: Այսինքն նախքան փորձ անելը կարաս փորձդ մոդելավորես, սիմուլիացիայի միջոցով պարզես ինչ ես ստանալու վերջում:
    Հիմա սենց մի ախմախ էքսպերիմենտ եմ արել: Ինթերնշիփի մի ծրագիր կա, ադմինիստրացիային գրել էի նամակ մի հատ ախմախ մեյլից, մի մարդու անունից, ով յանի երկու տարի առաջ ա մագիստրատուրան ավարտել ու երկու տարի ոչ-ակադեմիական գործով ա զբաղվել: Ու իրանք պատասխանել էին, որ մեծ ուրախությամբ կնայեն հայտը, չնայած, որ կայքում գրված էր թե մենակ դեռ սովորողները կարան: Մի խոսքով, թույն ա

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.07.2018), Smokie (29.12.2018), Գաղթական (27.07.2018), Նիկեա (06.07.2018)

  25. #133
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ, քայլում... ու տենց, գիշերվա հազարն ա, մեր քայլերի ճանապարհն անորոշ ա, բայց մի բան հաստատ որոշակի ա՝ առավոտյան 8:30, զինկոմիսարիատ...

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.08.2018), CactuSoul (31.07.2018), Cassiopeia (27.07.2018), Chuk (26.07.2018), kitty (27.07.2018), Ruby Rue (26.07.2018), Smokie (29.12.2018), StrangeLittleGirl (26.07.2018), Գաղթական (27.07.2018), Նիկեա (26.07.2018), Շինարար (27.07.2018), Ուլուանա (26.07.2018)

  27. #134
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի արժի ստեղ գրել, մարդկանց չնեղացնել, հավես չկա։
    Երբ զանգ ես ստանում ֆակուլտետից առաջին բանը որ մտածում ես էն ա, որ կարիքդ ունեն գիտական իմաստով։ Ինչ որ բան են մտածել, ուզում են մասնակցես։ Արա բայց ցա՞նց։ Լո՞ւրջ։ Ու էս էլ էն դեպքում, երբ պտի որ իմանան, թե ինչով էի զբաղվում վերջին տարիներին, դե հիմա էլ։ Էշացել էի։

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.11.2020), Աթեիստ (04.11.2020), մարդ եղած վախտ (06.11.2020), Նաիրուհի (11.11.2020), Նիկեա (09.11.2020)

  29. #135
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թվում ա թե լավ տեղում էի աշխատում բանակից հետո, բայց չէ, պետք ա դուրս գայի ու շատ անկանխատեսելի ուղղությունով գնայի։ Նենց, ոնց սաղս։
    Հիմա էլ մեր վարձած օֆիսում եմ, անում եմ ռեգուլյար աշխաատեղիս գործը։ Ու չգիտեմ ինչի մտածեցի որ վաղուց տեքստ չեմ գրել։

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (28.06.2021), ivy (27.06.2021), Աթեիստ (27.06.2021), Արէա (27.06.2021), Բարեկամ (28.06.2021), մարդ եղած վախտ (27.06.2021)

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •