User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #1
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձանձրալի օրագիր

    Երբեք օրագիր չեմ ունեցել, երբևէ գրելու տաղանդ չեմ ունեցել: Միշտ մտածել եմ, որ օրագիր պահում են այն մարդիկ, ովքեր յուրահատուկ, ամբողջ յոթ միլիարդից տարբերվող առօրյա ունեն:

    Չեմ ուզում շատ փիլիսոփայել, ուղակի կգրեմ այն ինչ կհամարեմ կիսվելու համար արժանի:

  2. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (25.04.2015), CactuSoul (30.06.2015), GriFFin (25.04.2015), Ruby Rue (25.04.2015), Sambitbaba (25.04.2015), Smokie (24.06.2015), Աթեիստ (25.04.2015), Այբ (29.04.2015), Դատարկություն (03.05.2015), մարդագայլուկ (25.04.2015), մարիօ (25.04.2015), Նիկեա (25.04.2015), Շինարար (28.03.2016), Ռուֆուս (27.04.2015), Վոլտերա (25.04.2015)

  3. #2
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կպանք գործի

    Երեք օր է տանն եմ: Թվում էր թե պիտի ձանձրույթից մահանամ, բայց արի ու տես, որ վերջին տարիների համար զարմանալի պրոդուկտիվ օրեր եղան: Փաստորեն՝ համալսարանը բացի նրանից, որ վերացնում է մոտիվացիադ, խլում է նաև էներգիադ, եռանդդ ու նորը սովորելու ցանկությունդ: Ինքնանպատակ տնից դասի ու դասից տուն: Իսկ այսպես կարդացի այն ինչ պլանավորել էի, արեցի այն ինչ մտքովս անցավ, թափառեցի այգում ու հիմա էլ դեռ ժամանակ ունեմ օրագրում գրառում անելու:

    Բոլորը միաձայն ասում են՝ համալսարանը ի՞նչ անի, եթե ուսանողը մոտիվացված չի: Բայց չպե՞տք ա համալսարանը մոտիվացնի: Եսիմ... մի տեսակ մեջտեղում ենք գտնվում, որը բնավ ոսկե չէ՝ ոչ հնից ենք ուզում հրաժարվել ոչ նորն ենք ընդունում:

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), Arpine (26.04.2015), CactuSoul (30.06.2015), Cassiopeia (26.04.2015), enna (28.04.2015), Ruby Rue (26.04.2015), Sambitbaba (26.04.2015), Smokie (24.06.2015), Աթեիստ (26.04.2015), Այբ (29.04.2015), Նիկեա (26.04.2015), Ուլուանա (26.04.2015), Ռուֆուս (27.04.2015)

  5. #3
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շաբաթ փորձում էի կիթառ նվագել սովորել: Չէր ստացվում ու դա մեկնաբանում էի ֆիզիկայի օրենքներով
    Կարո՞ղ ա պատճառը ֆիզիկան չի

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.01.2016), Sambitbaba (29.04.2015), Նիկեա (20.05.2015), Շինարար (28.03.2016), Վոլտերա (29.04.2015)

  7. #4
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրաշք

    Այսպես ուրեմն. Ասկարյանը առաջարկել էր փորձարարական եղանակ լիցքավորված մասնիկները հայտնաբերելու համար: Ինչքան հասկացա ոչ մեկ չի հավատացել իրան, կամ ամեն մեկը իրեն սեփական էգոն ա առաջ քաշել ու չեն իրականացրել փորձը: Հասկանու՞մ եք.

    Մի քանի տարի անց այդ փորձը իրականացնելու համար մի ամերիկացի ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ա ստանում:

    Ժողովուրդ, ամեն ինչ հիանալի ա ԵՊՀ-ում: Քեզ լսում են, քո կարծիքը հաշվի են առնում, ու ամենակարևորը՝ այնպես են անում, որ աճես: Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, որ անցյալում էլ ա զիբիլ եղել էս կառույցը: Իսկ որոշները դեռ գովում են իրենց ժամանակները:

    Հղումը՝ http://en.wikipedia.org/wiki/Gurgen_Askaryan

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), Ruby Rue (29.04.2015), Sambitbaba (29.04.2015), Smokie (24.06.2015), Նիկեա (20.05.2015)

  9. #5
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան հասկացա անցած շաբաթվա ընթացքում. երբ ընկած ես ու չես կարողանում բարձրանալ, պիտի քեզ ամեն կերպ պատրաստես բարձրանալուդ: Մի հիանալի օր կլինի առիթ վեր բարձրանալու, իսկ դու պիտի մաքսիմալ պատրաստ լինես դրան:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), Sambitbaba (17.07.2015), մարիօ (03.05.2015), Նիկեա (20.05.2015), Վոլտերա (03.05.2015)

  11. #6
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջ բողոքում էի, որ Հայաստանում քիչ են հնարավորությունները, շատ հեշտ ա տրվում համալսարանի գնահատականները, քիչ եմ դասերով զբաղվում ու այդպես շարունակ: Երկու ամիս է արդեն իմ ձեռքով կյանքս բարդացրել եմ, ինչ ծրագրի ասես մասնակցում եմ՝ գիտական և ոչ այնքան, ու հիմա էլ բողոքում եմ, որ չեմ հասցնում, ֆիզիկապես ջախջախվում եմ:

    Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած

    Հ.Գ. հիմա երջանիկ եմ, ինձ պիտանի եմ զգում

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.05.2015), CactuSoul (30.06.2015), Cassiopeia (02.01.2016), Ruby Rue (10.05.2015), Sambitbaba (17.07.2015), Smokie (24.06.2015), մարիօ (10.05.2015), Նիկեա (26.06.2016), Վոլտերա (10.05.2015)

  13. #7
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ ֆիզիկա

    Բոլոր մարդիկ քիչ թե շատ ունենում են դիսպերսիա(դեպրեսիա), բայց երբ ինքնաֆոկուսանում են(խելքը գլուխն են հավաքում, կենտրոնանում են), ու էդ ինքնաֆոկուսացումը համակշռում ա դիսպերսիային, առաջանում ա մարդկային սոլիտոն(իրեն եսը պահպանող մարդու տեսակ):

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), Cassiopeia (02.01.2016), Moonwalker (01.07.2015), Sambitbaba (17.07.2015), Բարեկամ (28.10.2016), մարդագայլուկ (11.05.2015), մարիօ (11.05.2015), Մուշու (12.05.2015), Ներսես_AM (12.05.2015), Նիկեա (13.05.2015), Վոլտերա (11.05.2015)

  15. #8
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քայլում ես քաղաքում ու չես հասկանում. սրճարաննե՞րն են քո մայթին, թե՞ դու սրճարաններում:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), Cassiopeia (02.01.2016), Sambitbaba (17.07.2015), Նարե91 (28.07.2015), Նիկեա (20.05.2015), Վոլտերա (20.05.2015)

  17. #9
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ ֆիզմաթ դպրոցի վերջին զանգին էի գնացել: Երեխեքի դեմքից կրակ էր թափվում, զգացվում էր որ մարդիկ են, ում վրա կարելի ա հույս դնել: Միջավայրը իրանց վրա մեծ ազդեցություն ա ունեցել:

    Հիմա, համացանցում այս հրաշքին եմ հանդիպել: Հասկացել եմ, թե ինչ ա ԱշոԾյանը մտածել նախարար դառնալուց. եթե ես չեմ էս պաշտոնին համապատասխանում, էս պաշտոնը ինձ կհամապատասխանացնեմ(դպրոցների հերը կանիծեմ, բլյա բլյա, բլյա):

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), Sambitbaba (17.07.2015), Նիկեա (28.05.2015)

  19. #10
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մամուլի Ասուլիս

    _Այս փուլում մեր երկիրը նոր թափ է հավաքում ու դեպի ապագան է նայում նոր, սահմաններ չճանաչող հայացքով,...(լավ է, ասա ո՞ւմ եմ խաբում։ Ոնց եմ զզվում տեքստս գրողից):
    _Զարգացումի այս փուլը թեև բազում անակնկալներով ու դժվարություններով է ուղեկցվում, սակայն մենք վստահ ենք, ...(չէ, երևի չդիմանամ, հանկարծ հասկացվի):
    _Մեզ այժմ անհրաժեշտ է ձեր ներուժը ու կենսափորձը, որով դուք պիտի կերտեք մեր և Ձեր…(ինչի՞ ա էսքան չափազանցրել էս մարդը):
    _Մենք սպասում ենք Ձեր առաջարկներին, մենք սպասում ենք Ձեր ներդրումներին տնտեսության ամենատարբեր ոլոլոլորտներում…(ըհն, ոնց որ վերջացնում եմ, հա)։
    _Սա վճռական փուլ է, և պիտի բարձր նոտայով ավարտենք այն, ինչ միասին սկսել ենք (ո՜ւֆ)։
    Դուրս եկա, ուղևորվեցի դեպի մեքենան։

    _Քշի գազանանոց, էն պարող դելֆիններին նայենք,_ասացի վարորդին ու քշեց։

    Ինչ լավ էր, մարդ բան չջոգեց։ Թ՞ե ոնց չզգցին, որ վարչապետի փոխարեն ես եմ եկել: Մտածում էի, երբ մի կին կանգնեցրեց մեքենան ու բարձր սկսեց բղավել.
    _Պարոն վարչա…դան, Վարդան, վե՛ր կաց այ տղա, քննության ես:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.07.2015), Նիկեա (04.06.2015)

  21. #11
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ ա նշանակում մասնագիտության տեղը գրված լինի «բնապահպան»: Էդ ո՞նց դարձավ մասնագիտություն:

    Հազար անգամ թղթերս քանդել ու հավաքել եմ, գրեթե ամբողջ փաստաթղթերը ունեմ դեսպանատուն դիմելու համար: Ու վաղը դեսպանատուն եմ գնում: Մինչ էդ ընկել էի շվեցարական ու հայկական բյուրոկրատիայի տակ՝ էսքան թղթաբանությունով զբաղվելը ինձ մի քանի տարի լրիվ հերիք ա: Իրանցից ամեն մեկը էնքան ձգեցին, որ հազիվ եմ հասցնելու գնալ մինչև ծրագրի սկսելը:

    Մազերս կտրելուց հետո դասախոսներիցս մեկը ինձ ընդհանրապես չճանաչեց:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), GriFFin (30.06.2015), Moonwalker (01.07.2015), Sambitbaba (17.07.2015), Նիկեա (16.06.2015)

  23. #12
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դժգոհ գրառում

    Մեծ կազմակերպությունները փոքր հարցերում մեծ խնդիրներ են ունենում: Հիմա մի այդպիսի վիճակում եմ՝ հրավերը ձեռքիս նստած սպասում եմ դեսպանատան մերժմանը: Հրավիրող կազմակերպությունը մոռացել ա ինչ-որ հատուկ Ֆրանսիայում աշխատանքի իրավունք ուղարկի: Ու չունեն լուծում, իսկ ամենավատը էն ա, որ մեռա իրանց ասելով, բավական ժամանակ ունեին հարցը լուծելու, բայց երևում ա ականջի հետև են գցել:

    Դժգոհ, մռթնած նստած եմ, քննաշրջանի վերջանալը անգամ չօգնեց:

    Ու ամենատխուրը էն ա, որ դեռ էդ երկիրը չգնացած պատկերացնում եմ էդ երկրի բյուրոկրատիան: Կարո՞ղ ա ԵՊՀ-ին երանի եմ տալու:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), GriFFin (30.06.2015), Moonwalker (01.07.2015), Sambitbaba (17.07.2015)

  25. #13
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ, դժգոհ մարդը ստացավ իր վիզան: Վաղվանից երկար ճամփորդությունը սկսվում ա: Մի ձանձրալի մարդ վաղվանից Հայաստանից երկու ամսով կպակասի:

    Դեռ չեմ պատկերացնում ինձ մենակ ուրիշ երկրում: Ոչ մի կերպ չի ստացվում:

    Շվեյցարիա, բռնվի

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.06.2015), erexa (27.06.2015), GriFFin (30.06.2015), laro (27.06.2015), Moonwalker (01.07.2015), Ruby Rue (30.06.2015), Sambitbaba (17.07.2015), Smokie (29.06.2015), Աթեիստ (27.06.2015), մարիօ (27.06.2015), Մուշու (28.06.2015), Յոհաննես (27.06.2015), Նիկեա (30.06.2015), Շինարար (27.06.2015), Վոլտերա (27.06.2015)

  27. #14
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճանապարհս Վրաստանով էր: Ախր շատ նման ենք Վրաստանին, ուղակի կարծես Վրաստանը ձգած լիներ, երկար ճանապարհներ, մի քիչ ավելի մեծ օդանավակայան, նույն մուննաթը...

    Ուկրաինայով էի թռչում դեպի Ժնև: Շատ վախենալու էր Կիևում վայրէջքը, ուղակի սարսափելի վատ իջավ, կարելի ա ասել խբվեց գետնին: Էլ հերթերի մասին չպատմեմ ու անգլերեն չիմացող աշխատակիցների: Ու քանի որ որոշել էի ընդհանրապես ոչ մի ռուսերեն բառ չօգտագործել առաջին փորձությունը եկավ գլխիս՝ սխալ հերթ էի կանգնել: 20 րոպե կանգնելուց հետո հասկացա, գնացի տրանզիտի գոտին գտա, ու հերթիս էի սպասում:

    Ժնև թռիչքը զարմանալի հեշտ էր: Օդանավը թարմ էր, քիչ աղմուկ կար: Ժնևը վերևից ընտիր էր: Մի մեծ լիճ կար ու լիքը ծառեր: Անգամ ինքնաթիռից լճի վրա շատրվանը երևում էր: Երբ իջա Ժնև, ամեն ինչ ֆրանսերեն էր, ամեն ամենը: Մարդիկ էլ հազվադեպ էին անգլերեն խոսում: Մի կերպ, երկար տանջանքից հետո գտա ավտոբուսի կայարանը, գնացի սպասելու ու նստեցի... սխալ ուղղությամբ...

    20 րոպե հետո, երբ հասանք վերջին կայարան իմացա, որ արդեն Ֆրանսիայում եմ, արագ իջա, գնացի հակառակ ուղղությամբ սպասելու: Պարզվեց ինչ-որ Ֆրանսիական ներգաղթյալների բնակատեղի ա, հիմնականում աֆրիկացիների հանդպեցի: Մի ֆրանսիացի տղա կար, եկավ, պատմեց ինչ-որ բաներ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի մասին, համարը տվեց ու մի օր խմելու հրավիրեց:

    1.5 ժամ անց եկավ երկար սպասված ավտոբուսը: Կիրակի օրը Շվեյցարիայում, ու ոնց հասկացա Եվրոպայում, տրանսպորտ գրեթե չկա: Նստեցի ու գնացի բանալիներս վերցնելու: "B" մուտքի անցակետում էր, լավ քաղաքավարի պարոն էր պահակը, արագ տվեց, ստորագրեցի, անցա: Ու կրկին պիտի նույն ավտոբուսին սպասեմ, որը միակն ա էդ ուղղությամբ: Մի հատ տատիկի հետ ծանոթացա, գիտնական, ով ամեն ամառ աշխատում ա էստեղ: Շատ բարեհամբյուր չէր, բայց ինչ պետք էր ասեց: 2 ժամ անց եկավ ավտոբուսը ու գնացի դեպի հյուրանոց...

    Գնացի-գնացի, մեկ էլ զգում եմ, որ մտնում ենք գյուղական վայրեր: Պարզվեց 2 կանգառ ուշ եմ նկատել: Իջա, ու քանի որ արդեն ուշ ժամ էր, ստիպված ուղեբեռս ձեռքիս ճամփա ընկա դեպի հյուրանոց: Ճանապարհին պայուսակիս ակերը կոտրվեցին, հետո բռնակը ջարդվեց, այնուհետև բռնիչները պոկվեցին: Արդյունքում գրկած 1 ժամ քայլելուց հետո հասա հյուրանոց, մի կերպ ընկա իմ սենյակ: Սկզբից շատ փոքր թվաց, ոնց որ մկան բույն լիներ: Չեմ էլ հիշում հոտո ինչ գերմարդկային ուժ եմ գտել, բայց իրերս դասավորել եմ, փոխել եմ շորերս ու սիրուն քնել: Արթնացա երեկոյան, 9-ից հետո: Դեռ ոչ մի ուսանող չկար տարածքում: Գնացի տարածքս տնտղելու, ու ամենամեծ սյուպրիզը՝ ես խոհանոցում դարակներ ունեմ, սառնարանում իմ հարկը ունեմ կողպեքով: Յահուու

    Ջուր չունեի, ծարավ էի շատ: Ոչ էլ կոպեկ ունեի, որ մեքենայից առնեի: Որոշեցի գնալ մոտական խանությերը, բայց պարզվեց չկա ոչ մի բաց խանութ: Շատ ծարավ ու սոված վերադարձա հյուրանոց:

    Դրսում երկու հոլանդացի հանդիպեցի՝ աղջիկ ու տղա: Սկզբում ամաչում էի մոտենալ, մտածում էի ընկեր-ընկերուհի են: Մոտեցա, բարևեցի, պարզվեց դուրս են եկել պիկնիկի, նույն կուրսից են: Հետները շփվեցի, մեզ էլի մի քանիսը միացան՝ նորվեգացի մի գիժ աղջիկ, մի քանի ճապոնացի: Ավարտեցինք զրույցը ու հայդա համարներով:

    Միանգամից սկսվեց իմ հարկի ուսումնասիրությունը: Բաղնիքը շատ զարմացրեց: Պարզվում ա ջուրը շատ ուժեղ շիթով ա գալիս, բայց կոճակով ա՝ ամեն անգամ սեղմելուց 10 վայրկյան, ոչ ավել: Ու սղմած էլ չես կարող պահել: Այ քեզ խնայող ազգ, մտածում էի, բայց հետո փորձեցի: Իսկականից գժական էր: Հետո պարզվեց միջանցքի լույսերն էլ են ժամանակով միանում՝ 20 վայրկյան: Իսկապես, շատ ապրեն, պիտի օրինակ վերցնել:

    Այսօր առաջին օրն էր, պիտի ներկայացնեին իրենց կազմակերպությունը: Սկզբում ամեն ինչից շատ էի վախենում: Ամեն ինչ դժվար ա թվում, երբ սենց փորձ չունես: Ու ոչ էլ համացանցին էի կարողանում միանալ՝ պիտի այստեղ ամեն ինչ գրացված լինի սերվերներում: Ներկայացումից հետո ղեկավարիս հանդիպեցի, մի ճապոնացի երիտասարդի, ով ինձնից ընդամենը 4-5 տարով ա մեծ, բայց արդեն գիտությունների դոկտոր ա: Տարավ, ցույց տվեց տարածքները, մեր լաբորատորիան ու իմ աշխատասենյակը:

    Ամենադաժանը օրվա վերջն էր: Պիտի ռեգիստրացի անեի համակարգիչս ու պլանշետս: Բայց դրա համար պիտի համակարգչի անվտանգության թեստ հանձնել: Ու հերթի մեջ սպասում էի: Եվրոպացի ուսանողները թեստը հանձնում են միանգամից, առանց վերահանձնելու: Ինձնից առաջ երկու աղջիկ էին, Նիգերիայից... հերթը իրենց հասավ ու առանց չափազանցնելու 2 ժամ սպասում էի որ ավարտեն: Անգամ մի քանի հարց օգնում էի, բայց չէ, գոնե մի սխալ անում էին վատ բան չեմ մտածում, ուղակի զարմանալի հեշտ էին հարցերը: Ասենք՝ դուք կօգտագործե՞ք մեր մեյլ սերվիսը ձեր անձնական նամակները ուղարկելու համար, կամ եթե ստանաք անծանոթ մեյլից նամակներ կբացե՞ք կից ֆայլերը:

    Հանձնեցի ու եկա հյուրանոց՝ իմ թագավորությունս: Վազելով էի գալիս, որ հասցնեմ՝ ընդունարանը չփակվի: Հասա, պայամանագիրս կնքեցի ու քանի որ գրանցել էի համակարգիչս կարող էի մուտք գործել համացանց: Ինչ էր կատարվում այնտեղ: Այնքան մարդ էր ինձ կարոտել

    Անջատվեցի ու արագ գնացի սուպերմարկետ՝ 30 րոպե քայլելու ճանապարհ: Ֆրանսիական մասում ա գտնվում, անունն էլ «Քարֆուր»: Եվրոպայի համար կարծես էժան էր իսկապես: Բավական ուտելիք ու միրգ առա ու պարզվեց անգամ տոպրակներն են վճարովի: Առա, շալակեցի ու ետ հյուրանոց:

    Ամենաշատը, ինչ հավանել եմ Էստեղ էն ա, որ ինձ տանն եմ զգում: Սկզբում լրիվ ուրիշ կերպ էի նախատրամադրված, առաջին օրվա մենակության սթրեսը անցավ շատ արագ: Կողքս եռներ են՝ ճիշտ Վանաձորի նման, եղանակը չոր ու շոգ: Մի խոսքով՝ Geneva: home, sweet home.

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), CactuSoul (30.06.2015), Cassiopeia (01.07.2015), GriFFin (30.06.2015), Moonwalker (01.07.2015), Ruby Rue (30.06.2015), Sambitbaba (29.12.2015), Smokie (30.06.2015), Աթեիստ (30.06.2015), Նիկեա (30.06.2015), Շինարար (01.07.2015), Վոլտերա (30.06.2015)

  29. #15
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացի կաթողիկոսը մի Հայաստանցի էլ Շվեյցարական բանկում հաշվեհամար ունեցավ, բա

    Առավոտս բանկում անցավ, հետո լեկցիաների ժամանակը եկավ: Ավելի մոտիվացնող, հեշտ բացատրող դասախոս չէի ունեցել: Գժական տպեր են: Քանի որ բցի ֆիզիկոսներից ինժեներներ ու IT մասնագետներ էլ են մասնակցում ծրագրին սկսեցին ամենախորքից ու հասան շատ ավելի հեռու քան համալսարանում անցանք: Ոչ մի ֆորմուլա, ոչ մի դուրս բերում, մենակ մաքուր ֆիզիկա ու երևույթների նկարագրություն:

    Ես էլ երբեք ու երբեք ճաշարան-ռեստորանից չեմ օգտվի: Համ թանկ, համ անհամ:

    Ճաշելուց հետո վազեցի հեծանիվիս հետևից: Գիշերը օնլայն քննությունը տվել էի երթևեկության կանոնների ու արդեն կարող եմ քշել: Վերցնելն ու փչանալը մեկ եղավ ու ստիպված թողեցի վերանորոգելու, ես էլ նախորդ օրվա նման շատ ուժեղ արևի տակ աշխատանքիս վայրը գնացի:

    Աշխատանքի վայրում դեռ ոչ մի բանի չեն թողնում մոտենալ: Միայն պիտի հանձնեմ էլեկտրականության ու ռադիոակտիվության անվտանգության թեստերը ու նոր կարելի կլինի մտնել լաբորատորիա: Էդ թեստերն էլ էնքան ձանձրալի են էլ չասելու: Բայց մի բան կա, շատ լավ համակարգ ա, որը կարելի ա Հայաստանում կիրառել՝ ասենք քաղ. պաշտպանության համար:

    Աշխատանքի վայրում օրվա երկրորդ կեսին խառնաշփոթ սկսվեց: Բոլորը վազում էին լաբորատորիա, ինձ էլ տարան երկրորդ հարկ՝ վերևից իրանց աշխատանքը նայելու: Ամբողջ թմով՝ քսան աշխատող, յուրաքանչյուրը մի լար կամ սարքավորում բռնած, շարժում էին մի մեծ մագնիսական «թակարդ», որը պիտի հակաջրածնի ատոմներ բռնի: Եթե մեկը հետ կամ առաջ ընկներ ու մի փոքր լար պոկվեր, ամբողջ թմով մի քանի շաբաթ ստիպված պիտի ման գային թե որտեղից ա էդ լարը գալիս ու ուր ա գնում, որ վերանորոգեին: Շատ նուրբ ու համախմբված էին աշխատում, հավեսս տվեց...

    Հենց 5:30 եղավ մեջիս եվրոպացին խոսեց ու արագ փախա, հեծանիվս վերցնելու: Պիտի էլեկտրոնիկայի խանութ գնայի: Ռուսները ասում էին մի ժամվա քայլելու ճանապարհ ա, ես էլ խնդացի, ասեցի հեծանիվով 5 րոպեում կհասնեմ ու թռա: Ինչ կայֆ էր, ահավոր արագ էի սլանում: 15 րոպե հետո հեծանիվիս ակը ծակվեց, ես էլ 40 րոպե քարշ տվեցի հեծանիվս դիպի հյուրանոց: Բայց ամենավատը էն ա, որ վաղը ավելի երկար եմ քարշ տալու մինչև արհեստանոց:

    Երեկոն եկավ ու ոչ մի մասնակից էլ չի երևում: Բոլորը սենյակներում են, ոչ մեկ չի սիրում շփվել: Մի քանի աղջիկ կան, որ հավեսով շփվում են, բայց մյուս ծայրում են տարածքի, 1 ժամ պիտի քայլեմ: Իսկ մեր հարկի խոհանոցում «խոհարար» թայլանդացին որոշել էր համեմունքներով բրինձ խաշեր: Քիչ ա համեմունքներն էին անտանելի, մի հատ էլ վառեց ամեն ինչը: Ու փոխանակ արագ թափի դրել ա պատուհանի գոգին, ո հոտը անցնի: Էսօր էլ սենց պրծավ: Բայց մի բան կա, որ շատ եմ ուզում՝ դաղձով թեյ

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), Cassiopeia (01.07.2015), Moonwalker (01.07.2015), Sambitbaba (29.12.2015), Smokie (02.07.2015), Աթեիստ (01.07.2015), Նիկեա (06.01.2016), Շինարար (01.07.2015)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •