User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #34
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սալվե Իտալիա

    Չէի ուզում տնից դուրս գալ: Անգամ իրերս հավաքեցի հնարավորինս ուշ: Որևէ պատճառ չկար, ուղղակի ներքին զգացում էր: Բայց դե ճար չունեի, տոմսս առած էր, հյուրանոցը վերցրած:

    -Արթնացի՛, աէրոպորտ գնալու վախտն ա:
    -Հը՞ն:
    -Հե՛լ, չուշանանք:
    -Հիվանդ եմ... տաքսով գնացեք...

    Արդեն տաքսիի մեջ էինք: Առաջին անգամ էի օդանավակայան տաքսիով գնում: Ու երևի էդ էլ էր վստահ լինելու պատճառներից, որ էս ճամփորդությունը ուրիշ ա լինելու: Շատ ուրիշ:

    Օդանավակայան հասանք մնացած մասնակիցներից շուտ, գրանցումը անցա ու սպասում էի: Բացի ինձնից մի տղա ու մի աղջիկ էլ էին գալու: Էդ աղջիկը՝ Տաթևիկը, եկավ ու սյուպրիզ՝ պարզվեց իրա հայրիկին ճանաչում եմ դեռ մանկուց: Բայց իրեն ոչ մի կերպ չէի հիշում, չնայած պիտի որ փոքր ժամանակ միասին խաղացած լինեինք

    իսկ տղան տենց էլ չեկավ: Ու մեզ թվում էր ուշացել ա, քնած ա մնացել: Թռանք զզվակայան Մոսկվայով, ու հասանք Վենետիկ: Իսկ Վենետիկը ժպտում էր՝ հաճելի արև ու մեղմ, հաճելի ջերմաստիճան: Ոչ մի վատ տրամադրություն չմնաց: Վենետիկում կառնավալ էր: Մարդիկ ուրախ, ներկված, հեքիաթային շորեր հագած շրջում էին քաղաքով, երգում, գժություններ անում Շատ ափսոս, կարճ մնացինք ու համարյա չքայլեցինք քաղաքում: Արդեն գնացքի կայարանում էինք, դեպի Տրիեստ տոմս առած ու սպասում էինք գնացքին: Բայց տոմսը չէինք ակտիվացրել, ձևն էլ չգիտեինք: Մի մարդու հարցրեցինք, ինքն էլ ահավոր լուրջ մյուս մայթին գտնվող սարքը ցույց տվեց ու ձևը ասեց: Տաթևիկը երկուսիս տոմսը տարավ, որ ակտիվացնի, իսկ էս մարդը ուշադիր իրան ա նայում, ու մանր ժպտում ա: Լավ ա ուրիշ մարդուց էլ հարցրեց ու ճիշտ ձևը ասեցին, թե չէ տոմսերը չգիտեմ ինչ կարող էին լինել, իսկ մեր «ընկերն» էլ ծիծաղից մահանար

    Հասանք Տրիեստ, հեշտ գտանք մեր հյուրանոց տանող տրանսպորտը ու ճանապարհ ընկանք: Իջանք կանգառում, մի պապիկի ճանապարհը հարցրեցինք, ու մեզնից գոհ մեր ճամպրուկները բլուրն ի վեր քարշ էինք տալիս: Գնացինք ու օ՜ հրաշք, սխալ ենք եկել, պետք էր ծովափ իջնել

    Հա, ծովափին ա հյուրանոցը: Ու երբ պարզվեց պատուհանս էլ ա նայում ծովին, ես դարձա ծովատառեխ: Ադրիատիկ ծովի Իսկ երեկոյան նամակներս կարդացի ու հոգնած քնեցի իմ կոշտ, բայց հարմարավետ անկողնում:

    Առավոտյան զարմանալի հեշտ ու թարմացած արթնացա: Հայաստանում վերջին շրջանում տենց չէր եղել: Ու լավ շուտ արթնացա: Որոշել էինք նախաճաշել, էն էլ հիանալի էր ճաշարանը. «Ձեր կտրոնով կարող եք օգտվել այսքանից ու այսքանից: Բայց գիտեք, սա այսօր չկա, սա վերջացավ, իսկ սա էլ այս սեզոնին չի լինում»: Մեկ-երկու տեսակ ուտելիք մնաց Էհ, ամեն տեղ սե՞նց ա:

    Թեյեցինք, քարտեզը նայեցինք ու որոշեցինք մոտիկ մի այգի գնալ: Մի 30 րոպեի ճանապարհ: Ճանապարհից բնականաբար շեղվեցինք, ոչ ստանդարտ՝ քարտեզում չնշված ճանապարհ էինք գտել, ու իջանք դրանով: Ու էդ մեզ տանում էր ամրոց Թանգարան, այգի... ու անվճար էր կիրակի օրը Պտտվեցինք, գնացինք էլի ճանապարհը չկրկնելու սկզբունքով, ու պարզվեց էդ այգի մեր հյուրանոցից էլ կարելի էր գնալ, շատ ավելի կարճ ճանապարհով

    Պտտվեցինք, ու դեպի Տրիեստ: Իսկ ճանապարհը կարճ չէր: Ու զգում էինք՝ գնալով գնալով մերն էր դառնում քաղաքը: Ամբողջ Տրիեստով մի քանի անգամ պտտվեցինք, եկեղեցիներ մտանք, նավահանգիստ գնացինք, պատմության թանգարանը էլի անվճար էր ու այցելեցինք: Իմ խելքի մարդ ա Տաթևիկը ֆիզիկոսները երևի իրար նման են

    Հետ էինք քայլում արդեն սատկած: Ահավոր ոտքերս ցավում էին: 8 ժամ միայն քայլել էինք, մի քանի րոպե հանգստանալով: Ու ճանապարհին պլանավորում, թե հաջորդ հանգստյան օրերին ուր ենք գնալու: Հասանք հյուրանոցի մոտ, բարձրաձայն խոսելով քայլում էինք, մեկ էլ հայերեն մեկը ասում ա անունս: Մյուս հայն էր, պարզվում ա իրա թռիչքը մի օր ուշ էր մենք արդեն գլխի էինք ընկել, բայց դե վստահ չէինք: Իմ սենյակում մի հնդիկ պիտի մնար, բայց պարզվեց էդ հայ տղեն աշխատողներին լավ համոզել ա ու ինքն ա մնալու շատ ա խոսում, մնացածը ընտիր ա

    Վաղվանից դասերը սկսում են: Առաջին շաբաթը խիտ դասեր են, նախապատրաստում են հիմնական դասերին: Ու հիմնական մասնակիցները մեր բախտակից՝ վատ կրթական համակարգ ունեցող երկրներից են: Կխոսենք, կծանոթանանք, տեսնենք ինչ են անում էդ վիճակից դուրս գալու համար:

    Իտալիան ինձ լավ ողջունեց, ու ես սիրահարվեցի իրան: Ու ոչինչ որ իտալացիները հայերին ահագին նման են: Դեռ չի խանգարում ու զգում եմ, որ համ լավ հանգստանալու եմ, համ լավ սովորեմ ու աշխատեմ Հա, մի քանի սովորածս Իտալերեն բառերը շատ են օգնել, իսկ խանութում վաճառողին հասկացա, չնայած մաքուր իտալերեն էր խոսում հավես ա սենց

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.02.2016), CactuSoul (18.02.2016), John (08.02.2016), kitty (08.02.2016), laro (08.02.2016), Rammstein (08.02.2016), Ruby Rue (08.02.2016), Smokie (29.02.2016), մարիօ (09.02.2016), Ներսես_AM (09.02.2016), Նիկեա (08.02.2016), Շինարար (08.02.2016)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •