User Tag List

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #91
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրագրի անունը կարար լիներ «Անհաջողակի օրագիրը»: Որոշել էինք գնալ Վանաձորի սարերը՝ վրանային արշավի: Էկանք Վանաձոր, հա տատանվում էինք, վստահ չէինք անձրև գալու ա թե չէ: Որոշեցինք ռիսկի դիմել: Հավաքվեցինք, մի քիչ առևտուր արեցինք, բարձրացանք: Հասանք տեղ, սկսեցինք վրանները բացել: Հա, կայծակ, ուժեղ անձրև, լիքը մարդ ու տհենց:

    -Տատի, ընկերոջս տանն եմ, կգամ, թեյ ենք խմում:

    Թեյը Սլովակիայից էր, 56% ալկոհոլ:

    Էս երկու օրն էլ բարեկամներիս այցելեցի, երեկ էլ ընկերներիս տեսա, իրանց ընկերների հետ ծանոթացա: Ես սիրում եմ ստեղի մարդկանց: Ես սիրում եմ Վանաձորը, բայց համ էլ շատ եմ դեպրեսվում ստեղ: Էսօր մեկին էի հիշել, կարոտել էի մանկությանս էդ մի կտորը: Ուրեմն նենց հավես էին անցնում հանդիպումները: Վանաձորյանը, Երևանյանը հիմարություն էին: Վանաձորում մինչև հիմա իրա տրամադրությունն եմ զգում:

    Տաքսու վարորդների հետ եմ ստեղ շփվում: Երևանում հետները չեմ խոսում, առանձնապես հետաքրքիր չեն, բայց ստեղ հավեսս տալիս ա: Նախորդ օրվա վարորդը ասում էր, որ ինքը հո տաքսու վարորդ չի, ուրիշ գործ ունի, էս հենց նենց, ձեռի հետ բզբզում ա: Տենց, ամաչում էի, վերջում հարցրի, պարզվեց դերասան ա, թատրոնում ա աշխատում: Բա: Էսօրվա վարորդն էլ տուգանվել էր Սոչիում, իրա ասելով հայկական վարորդական իրավունքով աշխատելու համար:

    -Էս կաֆեն հլա որձանոց չի դարձել, հա՞:

    «ՏՈՒՆ»-ի մասին էր: Ոչ էն ա ասեի հա, ոչ էն ա չէ Եսիմ, ստեղ կաֆեները որձանո՞ց են դառնում:

    Էս ինչ հակասական ա, էս ինչ հակասական: Ես էլ չեմ կարում ուժ գտնեմ իմ մեջ հետ գնամ Երևան: Նյետ: Ստեղ լավ ա:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.07.2017), Cassiopeia (02.08.2017), GriFFin (19.07.2017), Progart (19.07.2017), Smokie (02.08.2017), Դեղին մուկիկ (19.07.2017), Նաիրուհի (03.08.2017), Նիկեա (19.07.2017)

  3. #92
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գժական միտք ունեմ: Մյուս ամառվա վերջին՝ կոնֆերանսներից, ասպիրանտուրայի քննություններից, ընդունելություններից, դրամաշնորհների ռիփորթներից հետո գնում ենք հյուսիս՝ սկզբից Հելսինկի, հետո նավով Տալին՝ ընկերոջս հյուր, ընդեղից ավտոբուսով Տարտու՝ մյուս ընկերոջս հյուր: Մի քանի օր ֆռֆռալուց հետո ավտոբուսով Ռիգա: Ընդեղից հետո նավով Շվեդիա, հետո Դանիա՝ Կոպենհագեն, նավով Ռոստոկ, հետո էլ Բեռլին, Պոտսդամ ու հետ Հայաստան: Կամ էլ Ռիգայից հետո ավտոբուսով Վիլնյուս, Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Բեռլին, Ռոստոկ, Կոպենհագեն Հա չէ, գիտեմ, խայտառակ գումար ա պետք, ու էդ էլ ա մոտիվացիա, որ ավելի ինտենսիվ աշխատեմ, ուրիշ տեղ էլ, ու գումար խնայեմ: Մի տեսակ ինչ-որ սենց մեծ երազանքի կարիք ունեի վերջերս, գոնե հիմա տենց եմ կարծում: Ու ահավոր հաճելի ա էս հիվանդ ժամանակ սենց մի լուսավոր կետի շուրջ մտածելը, երազելը

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.08.2017), Smokie (12.08.2017), Յոհաննես (02.08.2017), Նաիրուհի (03.08.2017), Նիկեա (03.08.2017)

  5. #93
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հաննա

    Շուտվա պատմություն:

    Մեկը թեթև հրեց առաջ, ես էլ դիմացս կանգնածի ոտքը տրորեցի: Ներողություն խնդրեցի ու պտտվեցի տեսնեմ, թե ով էր հրողը:

    -Կներես,-ֆրանսիական ակցենտով անգլերենով ասում ա մեծ աչքերը վրես չռած անծանոթը:

    Շատ արագ սքան արեցի: Ինձնից բարձրահասակ, մի քանի տարի մեծ, մի քիչ թուխ մաշկով սիրունիկ էր: Պիտի որ մի քիչ էլ խմած լիներ: Հրավառությունը շարունակվում էր ու հերթական պայթունից վեր թռա: Պտտվեցի, շարունակեցի զմայլվել տեսարանով: Մատանիների տիրակալից երաժշտությունը, հրավառությունը, մոտ մեկ միլիոն հավաքվածները, ամեն պայթունից հետո մարդկանց բղավոցները լրիվ կտրել էին ինձ իրականությունից: Չգիտեմ երբ, բայց ինչ-որ պահից սկսեցի զգալ, որ ֆրանսիական ակցենտով աղջիկը շատ մոտ ա կանգնած ինձ: Հետո ձեռքը դրեց ուսիս: Շրջվեցի:

    -Ինձ մի քիչ վատ եմ զգում, ջուր կունենա՞ք:

    Միշտ ջուր եմ պահում պայուսակիս արտաքին գրպանում: Շիշը հանեցի, փոխանցեցի: Նույն ֆրանսիական ակցենտով շնորհակալություն հայտնեց:

    -Ես Հաննան եմ: Սովոր չեմ ամբոխի մեջ էսքան երկար մնալուն, ինձ վատ զգացի:

    Ես էլ ներկայացա, մեկ-երկու րոպե կարճ հարցերով զրուցեցինք: Շատ չոր էի խոսում: Իսկ ինքը էմոցիոնալ էր, անընդհատ ֆիզիկական կոնտակտ էր փնտրում՝ մեկ ձեռքն էր առաջ բերում, յանի շատ ծիծաղելի էր ասածս, կամ շիշը հետ փոխանցելուց ձեռքս ահագին երկար սեղմում:
    Կողքս երկու Կոստյաներն էին: Մեկը նիհար ու բարձրահասակ էր՝ Սիբիրի ռուս, ազգասեր, «наша держава» տիպի մարդ, ու խելացի գիտնական: Մյուսը Էստոնիայում ծնված ռուս էր, ով 17 տարեկանից ընկերուհու հետ գնացել էր Էդինբուրգ՝ սովորելու: Խոսակցությանն իրանք էլ էին խառնվում մի թեթև, ու ինչ-որ ժամանակ հետո Հաննան սկսեց հարցեր տալ բարձրահասակ Կոստյաին: Ես էլ պահը ֆիքսեցի ու շուռ եկա հրավառությամբ հրճվելու:

    Վերջացավ հրավառությունը: Կոստյան ու Հաննան դեռ զրուցում էին: Հաննան ոնց որ թե ձանձրացել էր՝ աչքերով էս ու էն կողմ էր ընկնում, հարցեր էլ չէր տալիս, մենակ Կոստյաի հարցերին էր պատասխանում: Երբ տեսավ մոտեցել եմ իրենց, պտտվեց դեպի ինձ, ասեց.

    -Անունդ անսովոր էր, մոռացել եմ: Էլի կասե՞ս:
    -Վ-ա-ր-դ-ա-ն, մեջտեղում «ղ» չէ, «ր», կամ գոնե «ռ»:
    -Որտեղի՞ց ես, Վաղդա:

    Սկսեցի պատմել, որ Հայաստանից եմ, հետո էլ պատմեցի թե ինչ եմ անում ըտեղ: Ինքն էլ պատմեց, որ Մարոկոյից ա: Ասեց ինչ-որ ծրագրի ա մասնակցում 4 ամսով: Հետո էլ այցեքարտը տվեց, թե բա կարող ա մի օր իրան կարոտեմ, զանգեմ կամ գրեմ: Էդ ընթացքում անընդհատ շարժման մեջ էինք՝ հեռանում էինք լճափից: Տղեքը մի քիչ առաջ ընկան ու ամբոխի մեջ էլ չկարողացա գտնել իրանց: Մի քիչ փնտրեցինք, բայց դե պարզ էր, որ էդքան մարդու մեջ երկու մարդ գտնելը աբսուրդ ա:

    -Կխմե՞ս: Արի էսօր նշենք տոնը: Հյուրասիրում եմ,- ասեց Հաննան:

    Ժամին նայեցի: Ժամը 11-ն էր: Հեծանիվս կայարանում էի թողել, տեսախցիկի տակ: Ասեցի գնանք, վերցնենք, հետո կմտածենք: Մինչև կայարան հասնելը ես հարցեր էի տալիս, ինքն էլ մեծ հաճույքով պատասխանում էր: Պատմում էր Մարոկոյի, լիքը դասընթացների ու աշխատանքների մասին, որոնց ամեն տարի արտասահմանում ա մասնակցում: Ու երկրորդ անգամ, երբ հարցրեցի թե ինչ ա անում հիմա, ասեց, որ հանգստանում ա ընտանիքից ու ընկերներից: Ասում էր փող ա հավաքել ու փախել Մարոկոյից: Բայց արագ թեման փոխեց: Հասանք կայարան, հեծանիվս վերցրեցինք, մտանք իրա առաջարկած գարեջրատունը:

    -Գարեջուր սիրո՞ւմ ես:
    -Խմում եմ:

    Առանց մենյուն վերցնելու պատվիրեց մեր համար: Մինչև բերում էին պատմում էր, որ Ֆրանսիայում ա եղել վերջին անգամ: Չգնաս, ասում էր: Ասեցի, որ ընդեղ եմ ապրում, զարմացավ: Սկսեցի պատմել, որ Մարոկացի ներգաղթյալների հետ «խնդիրներ» ունեի: Ծիծաղեց: Խմիչքը բերեցին, ու ամեն կումի հետ ինքը ավելի երկար էր ծիծաղում: Սկզբից ես լուրջ էի մնում, ուսումնասիրում էի իրան: Հետո խմիչքը ինձ էլ տարավ, սկսեցի անեկդոտներ, ապուշ պատմություններ պատմել:

    Արդեն ժամը 1-ն անց էր: Հաննան խմած էր ինչքան ուժ ուներ: Գնաց զուգարան: Ես մենակ մնացի, խմած էի ու ոնց լինում ա նման դեպքերում սկսեցի կյանքս հիշել: Հաննա անունով մի ուրիշ ծանոթ էլ ունեի՝ Էստոնացի աղջիկ էր: Կարմիր մազեր ուներ, լայն ժպիտ՝ էն չարագործների ժպիտներից, բայց ինքը ահավոր բարի էր: Նույն հյուրանոցում էինք ապրում մի երկու շաբաթ: Մի օր դուռս խփեց, ու մինչև կբացեի գնաց, միջանցքում գետնին նստեց ու մեջքը պահին հենեց: Բացեցի, տեսա հեռվում նստած ա: Երեկոյան զգեստով էր, կարճ, ահավոր սեքսուալ: Մոտեցա, տեսնեմ լացում ա: Հարցրեցի ի՞նչ ա եղել: Նայեց դեմքիս, չպատասխանեց, էլի ներքև տարավ աչքերը: Ինչ-որ ոչ ադեկվատ էր: Մի հատ էլ որ հարցրեցի, ասեց խմած ա ու իրան լավ չի զգում: Օգնեցի, տարա իրա սենյակ: Մի բաժակ ջուրը խմեց, պառկեց անկողնում: Հարցրեց կարո՞ղ եմ իրան գրկել: Բաժակը վերցրեցի, տարա պետքարանում դատարկեմ: Մինչև էկա քնել էր: Ծածկեցի, դուրս եկա սենյակից: Էստոնացի Հաննային դրանից հետո չտեսա՝ հաջորդ առավոտյան ուրիշ քաղաք էի գնալու, իսկ երբ հետ եկա, նա գնացել էր: Մինչև հիմա 2 նամակ եմ գրել իրան, ոչ մեկին էլ չի պատասխանել:

    Էս ընթացքում մյուս Հաննան եկավ հետ ու խնդրեց, որ իրեն տուն տանեմ: Հարցրեցի, թե ի՞նչ տուն: Երկար ծիծաղելուց հետո ասեց, որ շատ հեռու չի, մի կանգառ վերև: Դուրս եկանք: Մաքուր օդին Հաննան աշխուժացավ մի քիչ: Ասեց, որ տանն էլի խմիչք ունի: Հասնելուց հետո ոչ մի լույս չթողեց վառեմ: Հեռախոսի լույսով հասանք խոհանոց:

    -Գիտե՞ս, միշտ ուզեցել եմ էսքան ազատ ապրել:

    Ամեն դեպքում մի քանի թույլ լույս վառեցինք: Ընտիր գինի ուներ Հաննան, բացեցինք, շարունակեցինք խմելը: Երբ հարց էր տալիս ու պիտի ես պատասխանեի, մատերով դեմքս էր շոշափում: Հետո սկսեց պատմել, որ ընկերոջը թողել ա Մարոկոյում, փախել ստեղ: Լացում էր: Ասում էր իրա ընկերոջ նման եմ:
    Քնեց Հաննան: Ամբողջ ընթացքում գլուխը գիրկս էր դրել, ինչ-որ պատմություններ պատմում, որոնք չեմ էլ հիշում: Հետո սկսեց մրթմրթալ ու քնեց: Շատ զգույշ իջացրեցի գլուխը, տակը բարձ դրեցի: Դուրս եկա տնից, գնացի գարեջրատան մոտի կանգառից վերցրեցի կապած հեծանիվս ու չեմ էլ հիշում ոնց, բայց հասա տուն:

    Մի քանի օր անց որոշեցի տեսնեմ, թե Հաննան ոնց ա: Նախ զանգեցի: Պարզվեց սխալ համար էր գրված այցեքարտում: Հետո ֆբ պրոֆիլը փորձեցի գտնել՝ նշված էր քարտի վրա: Դա էլ գոյություն չուներ: Վերջում էլ մեյլը: Ու պարզվեց, որ մեյլի անգամ դոմեյնը գոյություն չունի: Լավն էր Հաննան: Ուզում եմ հավատալ, որ անունը իսկապես Հաննա էր:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (18.08.2017), GriFFin (16.08.2017), Moonwalker (01.09.2017), Progart (16.08.2017), Աթեիստ (16.08.2017), Գաղթական (16.08.2017), Մուշու (19.08.2017), Նիկեա (16.08.2017)

  7. #94
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բաբու

    -Չեմ խմում, չէ:

    Բաբուն Մոնղոլիայից էր: Նույն լաբորատորիայում ու աշխատասենյակում էինք աշխատում, նույն շենքում ապրում՝ ինքը երկու հարկ ներքև: Հերթապահությունը երեկոյան 8-ին էր ավարտվում, առաջարկեցի խմել միասին: Շատ խիստ մերժեց: Տարօրինակ էր: Ահագին ժամանակ էր աշխատում էինք միասին ու ահագին ջերմ էին մեր հարաբերությունները: Մի անգամ խմբով հավաքված գրապպա էինք խմել միասին, հետո էլ իրան տուն էի հասցրել, որովհետև իրականությունը կորցրել էր:

    -Ի՞սկ թեյ:
    -Թեյը հա, բայց ես կպատրաստեմ:

    Ժամն էլ պայմանավորվեցինք: Չնայած ինքը պիտի պատրաստեր, բայց ես իմ թեյի գույնն ու մի քիչ քաղցրավենիք էլ տարա հետս: Թեյը դրեցինք թրմվի, նստեցինք: Քանի որ խոսալու կարիք ունեի, սկսեցի ղեկավարիս հետ կոնֆլիկտներից ու փորձի անհաջող գնալուց պատմել: Ինքն էլ պատմում էր, որ իրա ղեկավարը փորձառու չի, ու առանձնապես չի հասկանում թե իրանց նախագիծը ոնց են ավարտելու: Ես իրա ղեկավարին գիտեի՝ Թոմն էր: Զիլ տղա էր, Անգլիայից էր եկել: Թոմը շատ էր օգնել ինձ, իմ նախագծից ահագին տեղյակ էր ու քանի որ ինձնից շատ մեծ չէր ընկերական էինք իրար հետ՝ խմում էինք գործից հետո, սրճում երբ շատ էինք հոգնում: Էդքանը պատմեցի, Բաբուն զարմացավ:

    Թեյը լցրեցինք, ես էլ շարունակեցի: Պատմում էի, որ Հայաստանում երբ փչանում ա սարքդ, ամենաքիչը մի կես տարի ձգվում ա, մինչև կամ վերանորոգես, կամ նորը գնես: Սկսեց խնդալ, Մոնղոլիայում նորմալ լազեր չունեն, ուր մնաց փչանա կամ չգիտեմ ինչ լինի:

    -Բայց մեզ մոտ լիքը IT լավ ֆիրմաներ կան: Դե գիտություն մեզ նման քիչ բնակչությամբ երկրում հնարավոր չի:
    -Ինչքա՞ն եք որ:
    -3 միլիոն:
    -Ո՞նց թե, էդքան տարածքում ընդամե՞նը 3 միլիոն:

    Ասում էր, որ լիքը թշնամիներ ունեն, որոնք անընդհատ իրանց հզոր պետությանը խեղճացրել են, բնակչությանը կոտորել: Հիմա էլ չինացիներն ու ռուսները չեն թողնում, որ ուժեղանա Մոնղոլիան: Թեյը վերջացրեցինք:

    -Կխմե՞ս,- ասեց Բաբուն:

    Սառնարանից երկու շիշ գարեջուր հանեց, բացեց:

    -Մոնղոլիայում դժվար ա: Շատ աղջիկների խմիչքի մեջ դեղ են լցնում, քնացնում են: Վախենալու ա անծանոթների հետ խմելը:
    -Հա բայց մենք ինչքան վախտ ա միասին ենք աշխատում, չէ՞:
    -Չէ, էդ չէի ասում: Որ խմում եմ, ջախջախվում եմ: Սկսում եմ էշ-էշ խոսել:
    -Թխի գա:

    Խմեցինք, իրար դարդերն էինք պատմում, երկրներն ու մարդկանց համեմատում: Վերջացավ գարեջուրը:

    -Ես ունեմ սառնարանում: Գնա՞մ բերեմ:
    -Արի տեղափոխվենք ձեր հարկ: Բաժակը լվամ կբարձրանամ:

    Մեր հարկում Միկելի ծնունդն էր: Միկելը բարձրահասակ ֆին էր: Ամենաուշն էր եկել, տարիքով ամենամեծն ու ամենաուրախն էր: Մի քանի տարի թողել էր ֆիզիկան, հետո հետ եկել: Ես տորթ կտրելուց առաջ մտա:

    -Հեսա քո ծնունդն ա, արի դու կտրի:

    Ստիպեց տորթը կտրտել: Հետո բաժանեցինք, սկսեցինք խմել: Բաբուն էլ միացավ: Չգիտեմ ինչքան ենք խմել ու ոնց ենք որոշել իմ սենյակ գնալ, բայց առավոտյան սենյակումս 8 մարդ կար՝ չհաշված ես: Մի ինդոնեզացի աղջիկ էլ միջանցքում էր քնել, երևի իրա համար հարամ էր նույն սենյակում մեր հետ լինելը

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (17.08.2017), Cassiopeia (18.08.2017), GriFFin (18.08.2017), Moonwalker (17.08.2017), Smokie (10.09.2017), Աթեիստ (17.08.2017), Գաղթական (17.08.2017), Նիկեա (18.08.2017)

  9. #95
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կանգնած եմ անցյալի ու ներկայի ճամփաբաժանին: Շուտով շատ քիչ բան կմնա հին Վարդանից աշխատանքի ժամանակ:

    Մի քանի պլան ունեմ, որ ուզում եմ անել: Գրեմ, հետո կնայեմ, կտեսնեմ արել եմ, թե չէ:

    1. Մի քիչ քիմիա ու կենսաբ սովորել, համոզել, որ մեր լաբում էդ բնագավառներին էլ անդրադառնանք. սպեկտրասկոպիա, բան:
    2. Քիչ զգացմունքային լինեմ աշխատանքի մեջ, ավելի չոր, պրագմատիկ ու հաշվարկված:
    3. Սաղին գրողի ծոցը, ու դիմանամ ինչքան կարող եմ:
    4. Նայեմ գտածս ֆիզիկայի օնլայն կուրսերը, անեմ տնայինները, կարդամ գրքերը:
    5. Պսևդոգիտական բաների վրա էլ ոչ մի ժամանակ չծախսեմ: Մի երկու դեբիլ բան են կարդում, կամ ոչ էլ կարդում են, գալիս գլուխ են արդուկում:
    6. Հիմար պրովոկացիաները, սիմուլիացիաները, բզբզալը թարգեմ:
    7. Գտածս արտասահմանյան կուրսերը, փոխանակման ծրագրերը նորմալ ուսումնասիրեմ:

    Ոնց որ թե վերջ: Չգիտեմ ինչի, բայց էն հիմար վիճակներս անցան իրանք իրանց: Լավ եմ արդեն: Կաշկանդվածությունս էլ: Հա, էսարձակուրդներիս հիմար հիվանդությունն էլ անցավ: 3 շաբաթ ա հիվանդ էի: Վերջ: Ի գործ:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.08.2017), Cassiopeia (18.08.2017), Progart (18.08.2017), Մուշու (19.08.2017), Նիկեա (18.08.2017), Շինարար (18.08.2017)

  11. #96
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն, որ արդեն հոգնել եմ ամեն անգամ էս նույն պտույտները ֆռալուց: Ամեն տարի գալիս ա, սենց մի հուզիչ հանդիպում ենք ունենում, գնում ա շարունակում ենք մեր կյանքերով ապրել: Հա, ես չեմ կարա նոր շանս տամ՝ էլ նույնը չեմ զգում: Ու հիմա ինձ խայտառակ մեղադրում եմ՝ նախ կոպիտ հասկացրեցի, որ էլ չեմ ուզում նորից հանդիպել իրեն հետ, ու եթե ստեղ էլ ապրեր, չէր հետաքրքրելու ինձ որպես զուգընկեր, հետո էլ չեմ սիրում իրան, ու դրանից վաշե ա նեղվում: Էն, ինչ կար 5 տարի առաջ էլ չկա, ու հիմա ինչքան էլ հարցեր առաջանան մոտս՝ կա՞ր 5 տարի առաջ ինչ-որ բան, թե՞ չէ, հիմա ավելի հստակ ա պատասխանս՝ չկա ոչ մի բան: Պրծել ա, ես էլ եմ պրծել: Իսկ ինչերի միջով ա անցել, որ գա, ինչ ա առաջարկում, արդեն կարևոր չեն: Պրծ:

    Խայտառակ հոգնած եմ ամեն ինչից, էս շրջաններից: Մոլորակը պտտվում ա: Ու պտտվում, ու պտտվում: Էդ անտերը, ինձ հետաքրքիր են մարդիկ, ես իրանց ուսումնասիրում եմ, մոտիկից, հեռվից, կռիվներով, չգիտեմ լավ հարաբորություններով, իրանց մասին իրենցից իմանալով, էդ ամեն ինչը կամ ինչ-որ նյութական տեղ, կամ գլխումս պահելով: Բայց, մարդիկ գալիս-գնում են, չկան մշտական մնացողներ: Ու հիմա սհենց, գալիս, պտտվում ա, կանգնում ա նույն տեղը, ինձ էլ նույն ձև ցավացնում: Ասում էի՝ երկիրը մեծ արագությամբ առաջ ա գնում, հետևից պիտի հասցնես, որ պտտվես, չես կարենալու հասնել: Ա, դե, սաղ նույն տաշտակն ա, սաղ նույն զիբիլ վիճակը: Իսկ ճիշտը էն ա, որ ինքը անցյալ ա, ու ափսոս, որ չի գիտակցում, հոգեբանական ճնշում ա կիրառում, ու որպես ընկեր էլ չեմ կարող իրան ընկալել: Ֆսյո:

    Ես մտածում էի, թե ճահճում եմ: Չեմ: Ճահիճ չկա: Կա մենակ մտավոր ճահիճ, որում ընկղմված էի իրոք: Երբ դառնամ 23 հավանաբար ասպիրանտ կլինեմ: Այ էդ ժամանակ կերևա՝ ես է՞ն եմ, ինչ կարծիք որ ունեի իմ մասին, թե՞ հերթական մուկ տշող ապագա գիտնականը: Յանի: Քվազի: Էս ի՞նչ ա, ուզում եմ գրեմ հա, բայց չգիտեմ ինչ: Երևի էլի վերհիշեմ հին դեպքերից, գրեմ ստեղ:

    Մի բան էլ հիշեցի: Ինչի՞ եմ ուզում դուրսը ապրել: Չեմ ուզում: Հայաստանում մնալս ձեռք ա տալիս: Միայն պիտի ժամանակ առ ժամանակ գնալ գործուղումների: Չեմ հիշում, որ ինչ-որ տեղ էնքան գնահատված լինե ու էնքան պիտանի զգամ ինձ, ինչքան ստեղ: Գրողը տանի, ոչ մի բան էլ կարևոր չի, ոչ կոնֆլիկտները, ոչ անհաջող մարդիկ, մենակ էս պահին մտքիս ա գալիս էն երեխեքի դեմքերը, որ ֆիզիկայի մասին խոսալուցս, կամ փորձեր ցույց տալուցս վրես էին նայում: Հա, ինչ էի մտածում էս քանի օրը: Պետք ա օրինակ ցույց տալ, որ լինելով ֆիզիկոս հնարավոր ա ահագին հաջողությունների հասնել: Տհենց մարդիկ կհասկանան, որ գնալը պարտադիր չի, էլի: Ես կարող ա չհասնեմ տենց հաջողությունների, կարա տենց էլ լինի, բայց որ փորձելու եմ ու հեշտ չեմ հանձնվելու, էդ մեկը հաստատ: Էտը մոյ պլան, ձետկա:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 20.08.2017, 03:06:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.08.2017), GriFFin (20.08.2017), Smokie (10.09.2017), StrangeLittleGirl (22.08.2017), Նիկեա (20.08.2017), Ուլուանա (22.08.2017)

  13. #97
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց որ ամեն տարի, տհենց էլ հիմա, նույն խնդրի առաջ եմ: Լավ պայմաններով աշխատանք են առաջարկում, տնեցիք հասկացնում են, որ պիտի ավելի շատ աշխատեմ (աշխատավարձը նկատի ունեն), ես էլ դեմ չէի լինի աշխատավարձ ստանալ, ոչ թե ինչ-որ հիմար ժամավճար: Բայց գալիս ա գործի մյուս կողմը՝ եթե ազատ ժամանակս ոչ թե ինքնակրթությամբ զբաղվեմ, մասնագիտական հոդվածներ, գրքեր կարդամ, գիտնական չեմ դառնա: Իսկ ես ուզում եմ գիտությամբ շարունակել: Ու ոնց ամեն տարի, հիմա էլ եմ դեպրեսիաների մեջ:

    Մարդիկ վատն են, իրանց չի կարելի վստահել: Իրանք անշնորհակալ են, անշնորհք, ենթամտքերով ու ենթատեքստերով: Ու հա, իրանց պետք չի շանս տալ, ով որ պիտի կակոյ նիբուձ ուխականների հետևից քարշ եկող դառնա, դառնալու ա՝ անկախ քեզնից: Իսկ ուխները էդ լրիվ ուրիշ մի կյանքություն են, իրանց վերաբերմունքով, ուսանողների վրա անասուն տրյուկներով: Սաղ պիտի փակել, ու պիտի համալսարանը իրա գործը անի, ոչ թե պարտավորությունները ուսանողական կառույցների վրա գցել:

    Հոգնած եմ, գժգոհ, սաղին վառել ա պետք ու կեցցե սեպտեմբերի 1-ը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (01.09.2017), Smokie (07.09.2017), Նիկեա (02.09.2017)

  15. #98
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց. ինչի՞ ա մարդկանց թվում, թե դու իրանց պարտական ես: Կան ինչի՞ պիտի իրանց գրաֆիկով շարժվես:
    Պատասխան. идите на х..

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (01.09.2017), Smokie (07.09.2017), Նիկեա (02.09.2017), Շինարար (01.09.2017)

  17. #99
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի անգամ եղել ա ինձ հարցնեմ, թե որն ա իմ հնարավորությունների սահմանը:
    Համ էլ հետաքրքրել ա, որ ավելի շատ զբաղվածության դեպքում ավե՞լի կկազմակերպվեմ, թե՞ խուճապի կմատնվեմ:
    Փորձե՞նք:
    Հա՞:
    Հաստա՞տ:
    Գնացինք

    Հ.Գ. փորձեմ, որ պատմեմ, իմ մասին պատմելու բան ունենամ
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 20.09.2017, 01:10:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.10.2017), Cassiopeia (30.09.2017), Smokie (20.09.2017), Աթեիստ (20.09.2017), Նիկեա (22.09.2017)

  19. #100
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խայտառակ վազվզոցի մեջ եմ: Ամեն օր տնից դուրս եմ գալիս 9-ին կամ 10-ին, գնում համալսարան, շաբաթը երկու օր 2:30-ից մինչև 5:30 Օրբելու ինստիտուտում լրիվ ուրիշ ոլորտի դասերի եմ գնում(կենսաբանություն+քիմիա+մի քիչ ֆիզիկա, ու էն տիպի ա, որ լաբի ժամին ես ստիպված առնետի 2 օրեկան ճուտին մորթեցի, սրըից հյուսվածքներից բջիջներ առանջնացրեցի ու փորձեցի աճացնել միաշերտ հյուսվածք ): Հետո գնում եմ համալսարան, ու մինչև համարյա 9-ը փորձ անում: Ու ես էլ հավես չեմ ունենում ուրիշ բան անելու: Բայց չէ, պարզվում ա պիտի անեմ:

    Դե ոշըմ, հոգնած եմ ամեն ինչից, սովետ համալսարանից, նեխած մարդկանցից, տրանսպորտի որակից(վերջին մի ամսում ավելի շատ եմ ավտոբուս նստել, քան դպրոցն ավարտելուց հետո): Իսկ ամենաշատը հոգնել եմ մարդկանց անպատասխանատվությունից ու ժամանակի ընկալման իսպառ բացակայությունից: Ֆսյո, լավ, էլ չեմ բողոքում, գնամ, կգամ դեռ
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 29.09.2017, 00:37:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.09.2017), CactuSoul (01.10.2017), Cassiopeia (30.09.2017), Նիկեա (30.09.2017)

  21. #101
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Բա՜րև Վրթո, ո՞նց ես: Երևանում եմ, երեկ եմ եկել:
    Հեռախոսի վրա գրած էր «Din»: Չճանաչեցի սկզբից: Ու հետո, էդ ո՞վ էր, որ հետս սենց ջերմ-ընկերական-հարազատական էր խոսում:
    -Հա, ո՞վ ա, ճանաչո՞ւմ ենք:
    -Դինան ա, Վրթ, ո՞վ ա: Մոռացե՞լ ես:

    Դինան 2րդ կուրսում դուրս եկավ ֆիզֆակից, երազանքները դրեց ճամպրուկը ու գնաց Գերմանիա՝ մաթեմատիկա ու կենսաբանություն սովորելու: Շաբաթը մեկ ինչ-որ հերձած կենդանու ու լաբորատորիայի նկար էր դնում երբ առաջին կուրս էր, հետո կորավ: Մի անգամ Գերմանիայում հանդիպեցինք՝ Բեռլինում, մի անգամ 2 տարի առաջ Երևանում, իսկ ընդհանրապես համարյա չենք շփվում: Հիմա զանգեց ու հարցնում էր շրջապատի մասին՝ ով ինչով ա զբաղվում: Բայց իրա նախկինի անունը չտվեց, բայց զգացվում էր, որ իրականում Դանիի մասին էր հարցնում: Ես էլ չորով մենակ Դանիից խոսացի: Վերջում էլ ասեց, թե վաղը կզանգի, հանդիպենք: Ու մինչև էսօր, արդեն 3 օր անց, չի զանգել: Ընդհանրապես պարզ պատկեր ա, բայց ինձ մի տեսակ տհաճ ա: Ու ընդհանրապես, իմ շրջապատի լիքը մարդ ա ինձ տհաճ դառնում, անգամ էն մարդիկ, ովքեր մի ժամանակ շատ կարևոր էին ինձ համար: Դուք, ընկերներ, լավ մարդ չեք:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.10.2017), Smokie (10.11.2017), Նիկեա (01.10.2017)

  23. #102
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անկախության մասին:

    Շաբաթվա ընթացքում հնարավորինս գրաֆիկով եմ աշխատում: Գիտեմ որ ժամին որտեղ եմ: Այ ուրիշ են շաբաթ-կիրակիներս: Մի ժամանակ էդ օրերին ամեն ինչ խառնվում էր իրար: Չէի իմանում ազատությունս ոնց օգտագործել: Նկարե՞լ, ֆիլմե՞ր նայել, երգե՞ր լսել, ինքնակրթվե՞լ: Ու շատ անարդյունավետ էի օգտագործում, հիմնականում: Լիքը վատնված ժամանակ, ինքնագնահատականի անկում: Հիմա քչից շատից սովորել եմ ինձ ոնց պահեմ, ոնց ազատությունս օգտագործեմ: Ասածս ինչա, իմ մոտ էն տպավորությունն ա, որ Հայաստանում անկախությունը դեռ չենք սովորել օգտագործել, դեռ չենք որոշել ու նպատակակետ չունենք, չգիտենք ուր ենք գնում ու ոնց: Պիտի որ ժամանակի հետ չափահաս դառնանք ու սովորենք:
    Ըստեղ հասանք սեպտեմբերի 21-ին: Հաջորդը սեպտեմբերի 4-ի մասին ա:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.10.2017), CactuSoul (02.10.2017), Smokie (10.11.2017), Նիկեա (01.10.2017)

  25. #103
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2017.10.02

    Չէի կարողանում քնել: Գիշերը պիտի օդանավակայանից հյուր դիմավորեի ՈՒԳԸ-ի գիտաժողովի համար: Գնացի, դիմավորեցի, տարա հյուրերի տուն, ու առավոտյան ժամը 7-ին գնացի լաբ՝ աշխատելու: Պահակը զարմացավ, որ էդ ժամին ինչ-որ մեկը եկել ա, հետո խնդաց, թողեց ներս, չնայած մինչև 8-ը իրավունք չուներ: 2 ժամ աշխատեցի մինչև 9-ը: Հավաքարարը դուռն էր փորձում բացել: Նոր կին էր, չէի ճանաչում: ԵՊՀ-ի հավաքարարները սովորաբար շատ արհամարհական են թե՛ գիտնականների, թե՛ ուսանողների հետ ու մենակ ղեկավարության առաջ են մեղանչում: Էս կինը տենց չէր: Խայտառակ հարգանքով, զգուշորեն մաքրեց աշխատասենյակը, հազար անգամ ներողություն խնդրեց անհանգստացնելու համար ու գնաց: Ու մի տեսակ ինձ կարևոր ու հարգված զգացի

    Որոշել էի ֆորմալությունը կոտրել: Կոստյում էի հագել իմ լաբորատոր կեդերով ու գնացի գիտաժողովի բացմանը:

    2017.10.07
    Գիտաժողովի ընթացքում հյուրերին Հայաստանով ֆռռացրինք, ու իրանց շատ էր դուր եկել, զարմացել էին, որ սենց ա լինում կոնֆերանսը: Երեկ էլ մի խումբ հյուրերի հետ Երևանով էինք շրջում: Նենց հավես էր իրանց հետ Կասկադով, Հրապարակով, օպերայով, Հաղթանակի կամրջով, կոնյակի գործարանով ֆռռալը, տարբերություն պատմելը: Հավես բան ա գիդությունը, իմացածդ հյուրերին պատմելը: Հրապարակում հյուրերից մի քանիսը սկսեցին պարելը Շառլի ու Պիաֆի երգերի տակ, նենց հավես էին զվարճանում: Հետո քյարթազավրերը հավաքվեցին,ու թռանք:

    Վերջերս առնետ եմ հերձել: Հավես ա կենդանիների հետ փորձեր անելը:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.10.2017), Cassiopeia (27.10.2017), Smokie (10.11.2017), Նիկեա (08.10.2017)

  27. #104
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ դիսկրիմինացիա եմ զգացել իմ նկատմամբ: Թե բա՝ օլիմպիականները սենց, օլիմպիականները նենց: Առաջին տենց վերաբերմունքը համալսարանում էր: Օ՜, դուք ֆիզմաթից եք, հետն էլ օլիմպիական, հմմ, բա խի՞ եք քթներդ ցցել: Ասենք որտե՞ղ տեսան ցցած քիթ, ընդե՞ղ, որ համեստաբար լռում էինք իրանց սխալ լուծումների մասին, թե՞ ընդեղ, որ նույն խնդրից հազար հատ տալիս էին ու դպրոցի նման շարքից-շարք անցնելով ստուգում ծավալը:

    Հիմա էլ էլի՝ օլիմպիականները ոչ մեկից ոչ մի բանով առավել չեն: Էս իմ համար նույն տիպի արտահայտություն ա, ոնց որ սպորտի դեպքում՝ աշխարհի առաջնությունից ոսկի բերածին ասես, որ իրա ոսկին կապ չունի, էնքա՜ն մարզիկ կա, որին էդ ոսկին պետք չի, դրա համար չի մասնակցել: Սովորաբար օլիմպիադաների գնացող երեխեքը իրանց ազատ ժամանակը մասնագիտական զարգացմանն են նվիրում՝ կարդում են, խնդիրներ լուծում, միասին քննարկում տարբեր հարցեր: Հա, իրանք կարան իրանց ազատ ժամանակին ինչ ասես անեն, ոնց որ դպրոցականների մեծ մասը, բայց իրանք կրթվում են, ու ասել, որ իրանք ոչ մեկից ոչ մի բանով առավել չեն, եսիմ, ճիշտ չի: Ոբշըմ, էս գրածս հետգրություն ա 7 տարվա դեպքերի, ուղղակի վերջերս էլի տենց արտահայտության հանդիպեցի ու մի տեսակ չուզեցի պատասխանել՝ հասկացողը գիտի, չհասկացողին էլ պետք չի:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2017), Cassiopeia (27.10.2017), Smokie (10.11.2017), Ներսես_AM (13.10.2017), Նիկեա (13.10.2017), Ուլուանա (14.10.2017)

  29. #105
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրբաթ իրիկունը պիտի հանդիպեի Դինային: Երկար քայլեցինք, խոսացինք: Ճիշտ էր հանդիպելը: Ինչից ասես խոսացինք, Շ-ից, մեր նախկին կուրսեցիքից, Գերմանիայից, Հայաստանից, իրա, իմ պլաններից: Վերջում ասեց, որ ոնց որ թե հին Վարդանն եմ, իրան էլ թվում էր փոխվել եմ, միշտ սենց լուրջ, գործնական, բան: Նիկիի հետ էլ ծանոթացրեցի վերջում:

    Հետո սկսեց խնդալունը: Իրան ճամփեցինք ու սկսեցինք վազել, որ զուգարան գտնենք: Երևանում զուգարան չկա: ՉԿԱ: Երիտասարդականինը փակ էր, չգիտես ինչի, ու ֆսյո, դու թքում ես, որովհետև ուրիշ ոչ մի տեղ չկա որևէ զուգարան: Մի խոսքով, մի կերպ հասա տուն:

    Երեկ էլ կյանքումս առաջին անգամ մենակով համերգի եմ գնացել: Հաղթահարեցի կոմպլեքսներս ու գնացի Դոգմայի տակ տժժալու:

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.10.2017), Cassiopeia (27.10.2017), Smokie (10.11.2017), StrangeLittleGirl (15.10.2017), Աթեիստ (15.10.2017), Նիկեա (15.10.2017), Ուլուանա (15.10.2017)

Էջ 7 9-ից ԱռաջինԱռաջին ... 3456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •