Երկար ժամանակ ա օրագիր չեմ գրել, դրա պատճառով լիքը բան կա գրելու: Ու էս մի էջը ահավոր խառն ա լինելու, ամեն ինչից քիչ-քիչ:
Հայաստան եկա: Լիքը կայֆ ու ոչ էնքան կայֆ գործեր կան: Համակարգիչս վերանորոգելուց սկսեցի: Բուժզննում, ժողով ու պրակտիկա դպրոցում: Ու մի հիմար ձևով կազմակերպված օպտիկայի դասընթաց ուսանողների համար: Երևի խիստ սահմանափակել ա պետք էն ինչ պիտի անեմ, թե չէ լիքը բան չեմ հասցնելու: Բայց դե ոնց որ նոր լինեմ՝ թարմացել եմ: Լիքը նոր իդեաներ են ծնվել ու ծնվում: Կպել ենք գործի, անում ենք: Ոչ գիտականը սկսեց ուժեղ գերակշռել: Բայց ոչինչ, դեռ պլաններիցս չեմ շեղվել, հենց շեղվեցի, կմտածեմ:
Քայլում էի հին փողոցներով դեպի Ֆիզմաթ դպրոց: Հիշեցի, որ առաջ, երբ աշակերտ էի, պարապմունքներից դուրս էի գալիս ու չլուծված խնդիրների վրա մտածելով քայլում էի տուն: Հաճախ մինչև տուն հասնելը խնդիրը լուծվում էր: Ու երբ լուծվում էր սկսում էի ինչ-որ բաներ պատկերացնել: Եղել ա պատկերացրել եմ, թե ինչ կանեի, եթե դպրոցի տնօրենը ես լինեի, կամ մտածում էի թե ինչ քայլերով պիտի Հայաստանում ֆիզիկայի կրթական կենտրոն սարքել: Հա, եղել ա սիրահարված եմ եղել ու պատկերացրել եմ թե ինչպես պիտի առաջարկություն անեմ: Էդ ժամանակ օրագիր չունեի ու հիմա շատ եմ ափսոսում: Բայց ճանապարհի ամեն հատված ինչ-որ բան հիշացնում էր: Ժամանակի մեջ ճամփորդության էր նման
Վերջին անգամ Դուրյանի ներկայացմանը գնացել էի երեք տարի առաջ: Ավելի ճիշտ գնացել էինք: «Սե լա վի», ու կարծիքս փոխվել էր Դուրյանի մասին: Երկու օր առաջ էլ գնացի: «Կոմա Նոստրա»: Կամ ինքն էր փոխվել, կամ ես, բայց նախորդի պես չհավանեցի: Մեկ-մեկ ջրիկանում էր, մեկ-մեկ էլ Վարդան Պետրոսյանին հիշացնում: Բայց ես սիրում եմ էդ ոճը, երբ անմիջական են, ու ոնց որ չխաղան, ուղղակի պատմում են: Հա, ի՞նչ անենք ֆիզֆակում եմ սովորում, չե՞մ կարող փորձել խաղալ: Փոքր երեխեքի պես եմ, էն որ ինչ-որ բան են ուզում, ու հա մտածում են դրա մասին, մինչև փոխարինող մի բան են գտնում:
Վաղվանից սկսում եմ աշխատել: Ու ես հիմա արդեն պաշտոնապես աշխատավարձ եմ ստանում
Էջանիշներ