User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #61
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ ա օրագիր չեմ գրել, դրա պատճառով լիքը բան կա գրելու: Ու էս մի էջը ահավոր խառն ա լինելու, ամեն ինչից քիչ-քիչ:

    Հայաստան եկա: Լիքը կայֆ ու ոչ էնքան կայֆ գործեր կան: Համակարգիչս վերանորոգելուց սկսեցի: Բուժզննում, ժողով ու պրակտիկա դպրոցում: Ու մի հիմար ձևով կազմակերպված օպտիկայի դասընթաց ուսանողների համար: Երևի խիստ սահմանափակել ա պետք էն ինչ պիտի անեմ, թե չէ լիքը բան չեմ հասցնելու: Բայց դե ոնց որ նոր լինեմ՝ թարմացել եմ: Լիքը նոր իդեաներ են ծնվել ու ծնվում: Կպել ենք գործի, անում ենք: Ոչ գիտականը սկսեց ուժեղ գերակշռել: Բայց ոչինչ, դեռ պլաններիցս չեմ շեղվել, հենց շեղվեցի, կմտածեմ:

    Քայլում էի հին փողոցներով դեպի Ֆիզմաթ դպրոց: Հիշեցի, որ առաջ, երբ աշակերտ էի, պարապմունքներից դուրս էի գալիս ու չլուծված խնդիրների վրա մտածելով քայլում էի տուն: Հաճախ մինչև տուն հասնելը խնդիրը լուծվում էր: Ու երբ լուծվում էր սկսում էի ինչ-որ բաներ պատկերացնել: Եղել ա պատկերացրել եմ, թե ինչ կանեի, եթե դպրոցի տնօրենը ես լինեի, կամ մտածում էի թե ինչ քայլերով պիտի Հայաստանում ֆիզիկայի կրթական կենտրոն սարքել: Հա, եղել ա սիրահարված եմ եղել ու պատկերացրել եմ թե ինչպես պիտի առաջարկություն անեմ: Էդ ժամանակ օրագիր չունեի ու հիմա շատ եմ ափսոսում: Բայց ճանապարհի ամեն հատված ինչ-որ բան հիշացնում էր: Ժամանակի մեջ ճամփորդության էր նման

    Վերջին անգամ Դուրյանի ներկայացմանը գնացել էի երեք տարի առաջ: Ավելի ճիշտ գնացել էինք: «Սե լա վի», ու կարծիքս փոխվել էր Դուրյանի մասին: Երկու օր առաջ էլ գնացի: «Կոմա Նոստրա»: Կամ ինքն էր փոխվել, կամ ես, բայց նախորդի պես չհավանեցի: Մեկ-մեկ ջրիկանում էր, մեկ-մեկ էլ Վարդան Պետրոսյանին հիշացնում: Բայց ես սիրում եմ էդ ոճը, երբ անմիջական են, ու ոնց որ չխաղան, ուղղակի պատմում են: Հա, ի՞նչ անենք ֆիզֆակում եմ սովորում, չե՞մ կարող փորձել խաղալ: Փոքր երեխեքի պես եմ, էն որ ինչ-որ բան են ուզում, ու հա մտածում են դրա մասին, մինչև փոխարինող մի բան են գտնում:

    Վաղվանից սկսում եմ աշխատել: Ու ես հիմա արդեն պաշտոնապես աշխատավարձ եմ ստանում

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.03.2016), GriFFin (08.03.2016), Smokie (19.03.2016), Բարեկամ (28.10.2016), Զաքար (08.03.2016), Նիկեա (08.03.2016)

  3. #62
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Լեո...

    Ես կրկին շունիկ ունեմ: Նախորդից հետո ընտանիքում լուռ, առանց քննարկման որոշել էինք, որ էլ չենք պահելու: Ու ամեն անգամ հուզվում էի, երբ դմբոյի պահած ոսկորներից էի գտնում: Իսկ Լեոն ծիտ գունավորում ունի, խելացի աչքեր: Մենակ թե շատ փոքր ա ու մի քանի անգամ քիչ էր մնում ոտքի տակ ընկնի:

    Ես փռվել էի արևին: Թեթև սառը քամի էր: Դեմքիս մի կեսը արևից տաքացել էր, մյուսը քամուց սառել: Ու ամեն անգամ, հենց արևի դիմացով փոքր ամպեր էին անցնում զգում էի դեմքիս տաք մասի դեֆորմացիան: Դանդաղ, հավես, ոնց որ էներգիան շարժվեր միջովս: Ու չնայած դեմքս իրականում չէր դեֆորմանում, ես ներսից եմ ձևափոխվում: Լիքը բան սկսել ա նշանակություն չունենալ, ու սկսել եմ ահավոր շատ գնահատել իմ հանգստությունը: Ինձ եսասեր դարձնող հերթական քայլ:

    Ես գիտեի, որ մի բան մտածել են սրանք: Ու հիմա տեսա ինչ արեցին: Իսկ ինձ համար մեկ ա: Ես գիտեմ իմ պլանները, մնացած ամեն ինչ անկարևոր ա: Այ էս էն կետն էր, որին ուզում էի հասնել էս տարի, հասա: Ապրեմ ես: Անցանք քննություններին պատրաստվելուն:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.03.2016), kitty (23.03.2016), Smokie (07.04.2016), մարդագայլուկ (28.03.2016), մարիօ (23.03.2016), Նաիրուհի (27.03.2016), Նիկեա (23.03.2016), Շինարար (28.03.2016)

  5. #63
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պապիկս մի հատ մեծ ճամպրուկ ուներ, որի մեջ խնամքով շարված էին գործիքները: Ինքը լիքը հին լամպեր էլ էր պահում՝ մի օր պետք կգա սկզբունքով: Փոքր ժամանակ մեծ ուրախություն էր ինձ համար իրա ճամպրուկ բացելը: Հենց մի բան էր փչանում տանը ինքն էր սարքում: Ու նայում էի, թե ոնց ա զոդում, ամրացնում լարերը, քանդում-հավաքում սխեմաները, փոխում դիոդները: Ու անում էր շատ զգույշ ու ահավոր դանդաղ: Ու չնայած դրան, կլանված նայում էի, մեկ-մեկ էլ օգնում: Իրանից հետո տան փչացած ապրանքները սարքելը ես եմ անում: Ու հիշում եմ՝ ինքը հայրիկիս վրա ջղայնանում էր, որ տանը գործիք չի թողնում: Էդ էլ եմ ես ժառանգել

    Ինձ ահագին սկսել ա հետաքրքրել կենսաբանությունը: Չնայած դպրոցական ժամանակ էլ էր հետաքրքիր, բայց մի տեսակ հագեցած էի՝ նախ ծնողներս կենսաբան են, հետո էլ մի տեսակ շատ բան պիտի անգիր հիշեի, իսկ ես ահավոր տանել չէի կարողանում էդ: Ու տենց որոշեցի կենսաբանությունով չզբաղվել: Համ էլ չէի ուզում ծնողներս խառնվեն իմ կյանքին Բայց հիմա մի տեսակ ոգևորված եմ կենսաֆիզիկայի ու օպտիկայի խառնուրդով: Անգամ ուզում եմ ինչ-որ փորձերի մասնակցել: Սպասում եմ թարմ իդեաների գլխումս

    Մտքովս անցնում ա, որ եթե մի նորմալ համալսարանում սովորելուց լինեմ, իմ կրթաթոշակից կամ աշխատավարձից մի քիչ, շատ քիչ, կտամ Հայաստանում սովորող ինչ-որ երեխեքի, որ իմ համար փոքր հաշվարկներ անեն, կամ գրաֆիկներ կառուցեն: Համ իրանք տենց կմոտիվանան, համ էլ կապ կպահպանեմ համալսարանի հետ գնալուս դեպքում: Գուցե հետո մի քիչ էլ մեծանա, բայց էդ արդեն գլխումս եմ պահում, ու անգամ էս օրագրում չեմ գրի Ոնց որ թե էս միտքը ինձ հավելյալ մոտիվացիա ա տալիս դուրս դիմելու համար:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (09.04.2016), John (08.04.2016), kitty (08.04.2016), Smokie (25.04.2016), Աթեիստ (08.04.2016), Այբ (01.05.2016), Բարեկամ (28.10.2016), Նաիրուհի (08.04.2016), Նիկեա (08.04.2016), Ուլուանա (04.05.2016)

  7. #64
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի սխալ արեցի: Սկզբից էլ որոշել էի չմասնակցել: Ու խիստ էի որոշել: Բայց չդիմացա, սկզբից խնդրեցին որ մամուլի հաղորդագրություն ես գրեմ, դե տղեքը չեն հասցնում իհարկե կօգնեմ: Հետո էլ առավոտից իրանց էի օգնում, ու ծայրը ծայրին իրանց միջոցառումը սկսեցին: Մի 5 անգամ ասեցի ցուցակ սարքեն մասնակիցների, բայց դե ինչի՞ պետք ա ինձ լսեն: Ու խառնաշփոթ սկսեց, կամավորները ուշանում են, ու... հա լավ, կարևոր չեն մանրամասները, բայց իհարկե էս ամեն ինչը լիքը մարդու մոտ իմ դեմ խոսելու առիթ բերեց, ու սխալ էր էս մարդկանց օգնելը: Քանի որ աչքի ընկնող գործը իմ վրա թողեցին, բնականաբար անկազմակերպ կազմակերպելու պիտակ ա մնալու վրաս, իսկ էդ մարդկանց սենց մի առիթ էր պետք, նախկինում բառացի կասկածանքներ էին հնչել: Մի խոսքով եթե որոշում եմ, սրանից հետո խիստ եմ լինելու որոշումներս պահելու մեջ:

    Էնքան լարված էի, որ ոչ մի տեղ ոչ մի բան չգրեցի «Ֆիզիկան բոլորի համար է» թեմայով: Իսկ իրականում բալիկը արդեն մեկ տարեկան դարձավ ու էս ընթացքում օգնեց առաջ գնալ, սովորել ու չհանձնվել: Ու եթե Ռուբիի միտքը չլներ բլոգ բացել, եթե ապրիլի 24-ը տենց անմոռուկախեղդ չլիներ, մենք երևի ոչ էլ կսկսեինք: Ճիշտ ա, բլոգը ուշ-ուշ ենք թարմացնում, թիմը չենք կարողանում մեծացնել ու կայքի վերածել, բայց էն նախագծերի արձագանքը, որ ընթացքում առաջացան, հույս ա տալիս, որ ամեն ինչ էլ մեր ուզածով ա լինելու:

    Հ.Գ. Մաֆիայի դեմ խաղ չկա, ավելի լավ ա թողել, մի օր կինքնաոչնչանան:
    Հ.Գ.Գ Վերջ ոչ գիտականներին հանդուրժելուն: Ինչքան էլ ռեսուրս ունենաք, ձեր փարթին մեր ճամբարի հետ կապ չունի: Գրողի ծոցը

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.05.2016), kitty (01.05.2016), Ruby Rue (01.05.2016), Smokie (16.05.2016), Աթեիստ (01.05.2016), Այբ (01.05.2016), մարիօ (04.05.2016), Մուշու (01.05.2016), Նաիրուհի (04.05.2016), Նիկեա (01.05.2016), Ուլուանա (04.05.2016)

  9. #65
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետականներից ու դիպլոմայիններից հետո վերջապես ես ազատ մարդ եմ: Բայց էսօրվանից հետո նաև նախագահ: Օպտիկական ընկերության հայկական մասնաճյուղի Ինձ մի քիչ Սերժ եմ զգում, բոլոր պաշտոններում իմ առաջարկած մարդկիկ ընտրվեցին: Չէ, դե ընտրվելը որն ա, նենց ստացվեց, որ իմ առաջարկից հետո իրանք մնացին միակ առաջարկվածները, ու ավտոմատ ստանձնեցին պաշտոնները Ռուբիդիումն էլ փոխնախագահն ա: Մի քիչ թարսվելու են որոշ մարդիկ հետս, բայց ինչ արած: Չեմ կարող աշխատել մարդկանց հետ մենակ նրա խաթր, որ օպտիկ լինեն: Պատասխանատու ու ազնիվ պիտի լինեն, ու մոտիվացիան էլ պիտի նեղ անձնական չլինի: Չէ, ինձ շատ չեմ մեղադրում, ճիշտ մարդիկ են, *զավրիքսներ չեն:

    Մի բան էլ երբ բոլորը ինձ առաջարկեցին նախագահ, ու փաստորեն միաձայն անցա, ինձ ահագին վստահություն տվեցին: Չգիտեմ, կարող ա մի մասը ինձ էին ուզում, որտև փափուկ եմ իրանց թվում, կամ թվում ա թե իմ հետ հեշտ կլնի, բայց չէ: Ես Ռուբիի պես բարի չեմ, եթե ինչ որ բան խոսք տան բայց չանեն, ոտով-գլխով կորած են Ու իմ խոսքն էլ ընտրվելուց հետո ինչ որ խիստ ստացվեց: Ես էլ ինձնից չէի սպասում:

    Ամառվա համար հազար ու մի նախագիծ կա, գումարած դրանց լաբի փորձերը, GRE պարապելը, ու գիտական ճամբարը, եթե ֆինանսները հաստատվեն: Գժանոց ա: Տենաս հետ գնալու ձև կա դեպի էն իմ հին, բարի ու հանգիստ կյանքը:

    Վաղը, կամ արդեն էսօր, առաջին հանրապետության օրն ա: Չգիտեմ փոքր ժամանակվանից ա թե ինչ, բայց էս օրը շատ եմ սիրում: Ու համարյա միշտ ինչ-որ հետաքրքիր բան ա կատարվում էդ օրը ինձ հետ: Էս տարի գնալու եմ Գյումրին չափչփելու: Հա, շնորհավոր բոլորին, զիլ օր

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.05.2016), John (11.06.2016), laro (30.05.2016), Ruby Rue (28.05.2016), Smokie (09.06.2016), մարդագայլուկ (28.05.2016), մարիօ (28.05.2016), Մուշու (28.05.2016), Նիկեա (28.05.2016), Շինարար (28.05.2016), Ուլուանա (29.05.2016), Վոլտերա (28.05.2016)

  11. #66
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի գրեմ, անցնեմ առաջ: Ամսվա փոքր ամփոփում:

    Ամսվա սկզբում Գյումրի էի գնացել ընկերների հետ: Տպավորությունները՝ զիլ քաղաք, տխուր, ուժեղ: Դրանից մեկ շաբաթ անց Ռուբիի հետ ավտոստոպեցինք: Չգիտեինք ուր, չգիտեինք ինչքան ժամանակով: Ավտոբուսով Աշտարակ գնացինք, մնացածը քայլելով ու մեքենաներով՝ ուր պատահի: Եկեղեցիներով, դիվաօձերի մասին պատմություններով, Ամբերդ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր: Ահավոր բարիություն, լիքը դրական տպավորություններ, աննորմալ քանակի ծախսված էներգիա մեր կողմից:

    Ամսվա ընթացքում պարզվեց, որ դրամաշնորհ ենք ստացել՝ ֆիզիկայի ամառային ճամբար կազմակերպելու համար: Հետո իմացանք ինչ-որ նման ճամբարի մասին ԵՊՀ-ի կազմակերպած: Արա դե մի քիչ շուտ ասեք, ուսանողներին էլ մի քիչ մարդատեղ դրեք, իրարից անկախ չաշխատենք, էլի: Ինչ գիտենք, որ ճամբար ենք անելու զգում եմ, որ խայտառակ եմ/ենք լինելու: Ախր շատ մեծ ծրագիր ա, Ռուբին էլ էդ ժամանակ ստեղ չի լինի, ու գրողը տանի, կարող ա սաղ ծանրությունը վրես մնա:

    Մի շաբաթ առաջ պաշտոնապես ֆիզիկոս/ֆիզիկայի դասավանդող դարձա: Բակալավրը պրծա, բայց ափսոս, որ դեռ համալսարանում երկար եմ մնալու: Էշ-էշ կպել էի, որ ուսանողները մյուս կիսամյակից պրակտիկաներ տան ավելի ցածր կուրսեցիներին: Բայց համ դասախոսներն են դիմադրում, համ մի քանի տարի մեծ ուսանողները՝ յանի թե դուք էդքան չգիտեք, որ էրեխեքի համար խնդիրներ լուծեք: Յուհուու, տղերք չկպավ: Դպրոցում մի քանի գլուխ ավելի բարդ խնդիրներ էի լուծում, քանի համալսարանում երբևէ լուծել եմ: Կարճ ասած՝ լավ մնացեք, երկար չեք դիմադրելու:

    Շատ երկար ընդմիջումից հետո խոսեցի նախկինիս հետ: Ու թեթևացած եմ, տարօրինակ կայֆ ա, չգիտեմ ինչից ա: Իրա հետ չեմ լինի, գիտեի, բայց մի տեսակ տարիօրինակ անծանոթ թվաց:

    Ընկերներս հեռանում են Հայաստանից: Շատերը: Ով էլ չի հեռանում, ես եմ ինձնից հեռացնում: Ամառը ամբողջովին մենակ եմ լինելու՝ վախերս հաղթահարել ա պետք վերջապես: Դեպսրեսված, մեռած, սատկած եմ: Մարտահրավեր էլ չեմ գտնում աշխատելիս: Գիտական մոտիվացիա չկա մոտս, ոչ գիտական մոտիվացիա առավել ևս, ուզում եմ պառկել, քնել: Մարդու հետ շփվել չեմ ուզում: Գիրք եմ ուզում կարդալ:

    Հ.Գ. Նախկին ընկերներիցս մեկի մասին ասեցի, թե ինքը հայ չի: Բերանիցս թռավ, չգիտեմ էլ ինչի ասեցի: Ինչի՞ ասեցի:
    Հ.Գ.Գ. Հոկտեմբերին, եթե վիզա ստանամ, Նյու Յորքում կոնֆերանսի եմ մասնակցելու: Ինձ հաջողություն, արա:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 03.07.2016, 20:54:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (05.07.2016), Ruby Rue (04.07.2016), Smokie (15.07.2016), Բարեկամ (28.10.2016), Նիկեա (03.07.2016), Շինարար (04.07.2016), Ռուֆուս (03.07.2016)

  13. #67
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապուշիստական գրառում նախկինների, ներկաների և այլնների մասին:

    Ինչ-որ մյարդիկ քո անցյալն են ու էդ փոխել չի լինի ոչ մոռանալով, ոչ իրանց հետ կապը խզելով: Իրանք կան, իրանց հետ լիքը պատմությունները ու իրանց շունչը քաղաքի տարբեր մասերում ուղեկցում ա քեզ: Ինչ ուզում ես արա: Ինչ-որ մեկի ձեռքը առաջին անգամ բռնելն ես հիշում մետրոյի շարժասանդուղքների վրա, մյուսի դաշնամուր նվագելը ու ժպիտը, որ քեզ, մենակ քեզ էր ուղղված, էն մյուսի հետ առաջին համբույրդ ես հիշում՝ il solo gelato: Իրոք որ, իմ սիրելի պաղպաղակ: Մյուսի հետ մենակ կանաչ լույսերով փողոսներով անցնելն ես հիշում կամ գիշերը լուսացնելը: Ու հիմա իրանք բոլորն էլ անցյալ են՝ գրեթե առանց հետադարձի հնարավորության:

    Բայց ես «ֆիզիկոս» չէի լինի, եթե ժամանի ընթացքը չխախտվեր իմ կյանքում, թունելային անցումներ ու ժամանակային թռիչքներ չլինեին: Մենակ էն դեպքում, երբ խմում եմ ահագին: Այ էդ ժամանակ թևավորվում, վիշապազգի եմ դառնում ու գնում եմ մտքով անցյալ՝ մնալով ներկայում: Ինչ ասես կարող ա անեմ՝ նամակ գրեմ ոչ մի բան չասող, զանգեմ երգեմ կամ ինչ-որ մեկի ձևով խոսեմ: Էս շաբաթ մի քանի անգամ խախտվեց անդորրը, գարեջրվեցի ու ճամփորդեցի, օղիացվեցի ու հրթիռվեցի: Մեկին նամակ գրեցի, մյուսին զանգեցի, էն մյուսին սկայպի զանգ արեցի, ու միայն մեկից ոչ մի կոնտակտ չի մնացել: Երևի ինքն էլ առանձնապես հետք չի ունեցել: Երևի սխալ ա մարդկանց անհանգստացնելը, բայց ախր իրանք էնքան բան էին նշանակում իմ կյանքում ու նենց միանգամից են վերանում, որ չեմ հասկանում թե ուր են կորում: Իսկ ես բացառությամբ խմած «թռիչքների» սովորաբար իրենց չեմ գրում:

    Գրեցի մի բան էլ հիշեցի: Ծանոթներ ունեմ, որ հիշեցնում են Հախվերդյանի երգերը: Էնքան հավես ա իրանց խոսքը լսելը, իրանց դաշնակցական երգերը լսելը, գիտության մասին իրանց պատմածները, կյանքից դրվագները: Ուղղակի մանկության կտորներ են վերականգնվում աչքերիս առաջ, հիշում եմ աստղագետ դառնալուս ցանկությունը, հիշում եմ, որ նախընտրեցի էդքան պնդաճակատ չլինելը, հիշում եմ Բյուրականը ու դաղձով թեյս, անձրևի տակ առավոտը աստղադիտարան գնալը, հետևելը, թե ոնց են մարդիկ լապտերները ցերեկը լիցքավորում, որ գիշերը գնան դիտումների: Աաա, լապտեր ասեցի հիշեցի, մեծ լապտեր էր, մեքենայի լուսարձակի չափ, ու տակից կախված սև ակումլյատորով: Մի ձող ուներ, որից բռնում էինք ու մի լավ դժվար ճտտացող ճտտիկ՝ լույսը միացնելու համար:


    Էսքան գրեցի, վերջին կայֆերիս մասին էլ գրեմ: Մեկին խնդրեցի կայք սարքել մեր ճամբարի համար: Մի երկու ժամ գլուխհարդուկոցի, հետո ասում ա, որ առանց գումար չի կարա անի, ու որ բարդ ա, պիտի ուրիշին տա: Ես ու Ռուբիկոնը իրար նայեցինք էշացած, ասինք էդ տղուն՝ լյաավ: Մինչև վերջերս ես չգիտեի ինչ ա դոմեյն ու հոսթինգ, հոսթինգին սերվեր էի ասում: Մի քանի օրում wordpress-ով կայք սարքեցինք, որի մի քանի ֆունկցիա ճպցրեցինք php կոդով: Տենց եսիմ ինչեր չի, ամենահեշտ հնարավոր գուգլվող զրթիկներն են, բայց էդ տղուն էլ տենց էինք ասել, որ անի: Մի խոսքով, թռչնակ ա դրվում ևս մի վարդանիում ֆունկցիայի կողքին՝ տուֆտակայքազավրաշինարար

    Էսքանը, խմած եմ՝ գրածս չեմ վերընթերցելու:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (17.07.2016), reminilo (17.07.2016), Ruby Rue (18.07.2016), Smokie (23.07.2016), Բարեկամ (28.10.2016), Մուշու (31.07.2016), Նիկեա (17.07.2016), Ուլուանա (17.07.2016)

  15. #68
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անորոշ ամիս էր: Լույս չկա: Կարող ա չէր էլ եղել: Մի ժամանակ սիրում էի եսասեր մի մարդու: Քանի որ մի քիչ խմած եմ անկեղծ կասեմ, որ հիմա էլ եմ սիրում: Եթե ավելի անկեղծ ես իրան ամբողջությամբ հանել էի կյանքիցս: Կամ ինքն էր հեռացել, չգիտեմ: Բայց փաստը էն էր, որ ինքը չկար: Ու հիմա ինքը ներխուժեց: Իրա ոտքով: Ու փոթորիկ ա մոտս: Խախտվել ա «հավասարակշռությունս»: Ո՞նց կարելի ա էդքան եսասեր մարդուն սիրել: Ո՞նց: Ու ես կրակի մեջ եմ, չեմ ուզում գրել բայց գրում եմ, չեմ ուզում զանգել բայց զանգում եմ, չեմ ուզում տեսնել բայց կտեսնեմ:

    Եթե անկեղծ ասեմ, ես չգիտեմ կյանքիս որ էջն եմ թերթել, որի վրա եմ հիմա ու որը կլինի հաջորդը:

    Հա, բայց դեպրեսված չեմ: Աշխատում եմ: Հարցազրույցվել եմ էսօր, ու ճամբարի նախապատրաստություններն եմ տեսել: Հնդիկ ընկերոջ հետ խմել ենք ու խոսացել: Էշ-էշ քաղաքում քայլել եմ, ոտքերիս տակը ահավոր ցավում ա ֆուտբոլի վերքից, բայց մեկ ա, լավ եմ: Հա մի բան էլ: Էս պահին չկա ոչ մեկ քաղաքում ում կարամ զանգեմ բողոքեմ: Ում կարամ զանգեմ հրհռամ: Կամ նոր նախագծերիցս խոսամ, կամ խմած ժամանակ երգեմ: Մենակ եմ մնացել քաղաքում: Հլա սենց չէր եղել

    Գրել ա պետք, ու կդզվեմ: Սկսում եմ գրել, ուրեմն, կգրեմ:

    Ապուշ օրագրի ապուշ էջ: Բայց ամեն ինչ լավ կլնի
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 02.08.2016, 02:40:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (02.08.2016), reminilo (02.08.2016), Smokie (16.08.2016), Մուշու (02.08.2016), Նիկեա (02.08.2016)

  17. #69
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկսեմ սկզբից:

    Օգոստոսը սկսվեց ահավոր տխուր: Ռուբիին հրաժեշտը շատ ծանր տարա:
    Հետո վազվզում էի ճամբարի գործերով սաղ օրը, մի քանի անգամ ղեկավարիս հետ կռվեցի(մարդը տաղանդ ունի քո ամենանյարդային պահերին քեզ ավելի նյարդային դարձնելու, ու էս առաջին անգամը չի, բայց վերջ, վերջինն ա) ու պայուսակները սարքողի վրա լիքը ջղայնացա, հետո Նաիրյոնների, Աստղաթիռների ու Բադակտուցների հետ տարբեր պրոբլեմներ, հետո չանցած երեխեքի անկապ բողոքները, մուննաթները, իմ տխրած հայացքը, իրանց ապուշ սմայլիկները: Հետո ճամբարի նախորդ օրը իմ տրաքելը ամբողջությամբ, բայց մի ձև վերջին ուժեր լարելը:

    Ճամբար.

    Ուշանում էր ավտոբուսը, 30 րոպե ուշացումով եկավ, մուննաթազուննաթա: Արագ տեղավորվեցինք ու բարձրացանք Բյուրական: Հով, հանգիստ, ապուշ հյուրատուն: Բայց հանգիստ մթնոլորտ: Ջրահարսերի մասին հիմար բլթոց, ու չնայած դրան նորմալ մարդիկ: Ուշացել էինք, առանց գրանցելու դասավորեցինք «մաֆիա» խաղի համար դասավորած աթոռները, միացրեցի պռոեկտրը, ու սկսեց «քվանտային մեխանիկայի ներածություն» դասախոսությունը: Լավ էր, ոչինչ: Հանգստացանք ընդմիջմանը, պայուսակները մինչև ճաշ բաժանեցինք, ու գնացինք հաց ուտելու:

    Առաջին օրը ունեցանք մեկ կորուստ: Փափկամազիկ անձ մը, ով որոշել էր թե գալու է դրախտ, գահավիժեց երևակայության անդունդներից դեպի Բյուրականյան պարզ երկինք ու զանգահարեց ծնողներին, եկան հավաքեցին, իսկի ինձ չէին էլ ուզում զգուշացնել, բայց վերջում ասեցին երեխու դուրը պայմանները չի գալիս, իսկ մի ուսուցչի էլ ասել էին մի քիչ էլ երեխեքի պայմանների մասին մտածեք: Ինքն էլ լավ կոռեկտ պատասխանել էր, ուղղակի հասա՞վ պատասխանը տեղ:

    Երեխեքը կայֆ խաղեր էին խաղում իրիկունը, ես կիսամեռ էի: Խիստ չէի, սաղ ազատ էին, անում էին ինչ կուզեին:

    Հաջորդ օրը էլի դասերով սկսվեց: Լիքը մարդ եկավ-գնաց: Երեխեքը ընթացքում քնեցին-արթնացան: Երեկոյան էլի խաղեր, ֆռֆռալ, քնել: Էլի կազմակերպիչներից ինձ ջղայնացնողներ, էլի լիքը տախտակ մարդ: Մի քիչ գլուխգովանք, հաջորդ տարի էլի կանեք, մեզ ասեք մի քիչ միջոցներ մենք էլ կգտնենք: Գիշերը գժական երկինք, ապուշ աստղադիտում:

    Խմբերի ենք բաժանել երեխեքին ըստ իրանց դիմումների: 6 խումբ, որոնցից մեկի ղեկավարն ա տեղում, սկսել ա դասերը առավոտը 7-ից: Հետո մնացածն էլ եկան, սկսեցին իսկական դասերը: Սաղ դաս են անում, աշխատում են, խնդիր լուծում, ռոբոտ ու հրթիռ հավաքում: Ես էլի վազվզում եմ: Ես մեռնում եմ, համարյա: Վեճիկ Բյուրականի դիտարանի հետ:

    Առավոտ, բոլորը բացում են աչքերը: Գիշերը բարի չէր ձանձրալիների համար: Որոշները բարձրացել էին տանիք: Տնօրինությունից ահագին խիստ նկատողություն եմ ստանում: Հավաքում եմ սաղին, գիշերը ժամը 1-ին քնած լինելու հրաման իջեցնում: Հակիրճ:

    Աշխատում են խմբերով մինչև երեկո: Ընթացքում դիտարան, էլի մարդիկ են կորում, պարզվում ա ծաղիկների հետ էին նկարվում, իա, հետո հետ ԵՊՀ շենք:

    Գիշերը աստղաթափ, աստղադիտում, Անդրոմեդա, Պետրոս 1-ի կորելը, հայտնվելը:

    Հետո տորթիկ, «ֆիզիկան բոլորի համար է», կենաց եմ խմում երեխաների կառուցելիքի համար, խմում ենք բոլորս, կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու (էդ էն վախտ էր, հիմա գալիս ա): Այ ստեղ մի րոպե: Խարույկ: Երեխեքն են վառել: Երգում են: Կիլիկիա՞: Հա էլի: Գինի լից: Արի իմ սոխակ: Աչքերս լցվում են: Ես չեմ լացում: Խոսում ենք լարերի տեսությունից:

    Փակում: Հետ ճանապարհ: Տխուր երեխեք: Արդեն ընկերներ:

    Տուն: Դատարկություն: Մեռածություն: Ճանապարհ դեպի Վանաձոր ավտոստոպով:

    Վանաձոր: Տնեցիք: Ջան: Ջան: Կարոտել էի, կարոտել էին: Բարեկամներ: Քաղաք: Լույսեր: Գնալով քչացող լույսեր:

    Գյումրի: Մարիամ: Ըհն, այ ստեղ մի րոպե: Մարիօյին վաղուց էի ճանաչում, դե գոնե անունով: Բայց երևի նոր եմ բացահայտել: Հավես մարդ, հավես գործեր անող ու համ էլ մինչև վերջ սիրում ա էն ինչ անում ա: Ու լրիվ դզզ: Ու չնայած նրան որ ես Վանաձորում կարող եմ իրան ավելի շատ բան ցույց տալ քան ինքը Գյումրիում ինձ ինքը ծիդ է: Ու կռիս էլ:

    Ավտոստոպ դեպի Վանաձոր: Երկրաշարժ 88: Կորցրած հարազատներ, պատնություններ, ուժեղ մարդիկ: Հուզվեցի: Չէ, ուժեղ մարդիկ: Էքստրիմ: Հարբած ընտանիք, որ քեֆ են անում հենց մեքենայի մեջ: Քյաբաբ, արաղ, կայֆեր: 1.5 ժամ Սպիտակից Վանաձոր ոտքով քայլել, ապուշ սաքունցներ, մաքունցներ, պաշտպանակներ բառլադո մառլանդո: Ու մի հատ ինժիներ, որ առանց կանգնացնելու որոշեց կանգնի ու տրաքած ճանապարհորդին հետը տանի: Ուֆ եսիմ է:

    Վանաձոր, թեյախմություն ընկերների հետ: Ուժեղ տպեր: Գիտնականներ: Կայֆ ա, որ ես սենց մարդկանց եմ ճանաչում:

    Երկու օր բացարձակ հանգիստ, գրիպ-մրիպ:

    Նախապատրաստություն դեպի Ստեփանավան ու Ալավերդի գնալու: Անձնագրի զրթիկ: Չքնել: Առավոտը Երևան զրթիկը ուղղելու: Ուղղում: Շուշան: Էս անգամ չեմ տեսնի քեզ: Չէ, չենք տեսնվի:

    Պարզվում ա ճամբարի մասին պիտի ռիփորթեինք մի շաբաթվա ընթացքում: Ռուբիին դասերից կտրել ու ճպցնել բլոգի գրածդ ապուշ փոսթը կարդալու, ուղղելու, ավելացնելու, ստեղծագործելու: Ըսպես:

    Կայք, ակումբ, ամփոփում: Նկարներ, կիսատ հիշողություններ ճամբարից:

    Ամառ: Ոչ գիտական կայֆեր: Օգուտ: Էշի գլխություն: Բայց լիքը էներգիա: Ապուշ գրառում: Գիտափորձեր սեփական անձի վրա: Շրջապատի վրա: Ռեակցիա:

    Բարի գիշեր:

    Հ.Գ. Լիքը լավ ընկերներ ունեմ: Սիրում եմ բոլորիդ, ընկերներ ջաներ: Ջաներ:

  18. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (19.08.2016), Rammstein (19.08.2016), Ruby Rue (20.08.2016), Smokie (03.09.2016), Աթեիստ (19.08.2016), Բարեկամ (28.10.2016), մարիօ (20.08.2016), Մուշու (20.08.2016), Յոհաննես (28.08.2016), Նաիրուհի (19.08.2016), Նիկեա (19.08.2016)

  19. #70
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծանր ամառվանից հետո դեռ չեմ վերականգնվել: Զգում եմ, որ չնայած մոտ երկու շաբաթ ազատ էի, բայց կուտակված հոգնածություն կա մոտս, որ ոչ մի ձև չի ցրվում: Չեմ սիրում ոչ մի ձևի ծրագրավորումով զբաղվել: Բայց վերջին շրջանում ճամբարի կայքն էի սարքում, ու չնայած վորդպրես էր, բայց անընդհատ ինչ-որ բաներ դուրս չէին գալիս ու ստիպված կոդ էի գրում, ինտերնետում փնտրում էի փոխելու ձևերը ու անում: Եթե ստիպված չլինեմ, երբեք էլ չեմ անի:

    Սեպտեմբերը թվում ա լավ սկսվեց: Դե գոնե անձնական կյանքում ամեն ինչ կարգավորվեց: Ասում էի նոր շրջանի առաջ եմ կանգնած, ու էլի որոշեցի պտտվել էդ շրջանով: Գիտեմ, որիշ շրջան ա, ճանապարհը արդեն իսկ ուրիշ եմ վերցրել՝ որոշել եմ էս տարի անպայման գնալ դուրս մագիստրատուրա, բայց ահագին շատ են նմանությունները:

    Վաղվանից սկսում եմ թոյֆլ պարապել: Եթե հոկտեմբերի սկզբում կարողացա ստանալ 100-ից ավել, ուրեմն GRE էլ կպարապեմ ու ամերիկաներ էլ կդիմեմ, եթե չէ, մենակ Գերմանիա ու կարող ա նաև Անգլիա:

    Կուրսեցուս հետ որոշել ենք երեխեքի խումբ հավաքենք ու ամեն շաբաթ ֆիզիկայի ու էլեկտրոնիկայի խորացված դասեր անենք հետները: Չգիտեմ ինչքանով կստացվի, բայց հույս ունեմ լավ խումբ կհավաքվի, որի հետ հետո լավ նախագծեր կանենք: Բայց նախ դասերը:

    Պիտի տարբեր մարզեր գնանք դասեր անելու էդ մարզերում: Չգիտեմ, հույս ունեմ շատ չեմ ժամանակ ծախսի, բայց ոնց որ թե չէ, էդքան էլ հարթ չի ընթանում: Չէի ուզենա որ սենց լիներ, բայց վերջին հաշվով ես եմ պատասխանատու, ուրեմն իմ շահերից էլի կզիջեմ:

    Մաքրում եմ սենյակս: Վերջին անգամ սեղանս, թղթերս, գրքերս դասավորել էի համարյա մի տարի առաջ: Ամեն մի իր, որ վերցնում էի, կյանքիս մի դրվագն էր հիշացնում: Ինչ-որ Ժնևի թանգարաններ, Բեռլինի ինքնաթիռի տոմսը, Ավտոբուսի ու գնացքի տոմսեր: Հետո Իտալիա, ապահովագրությանս թղթերը, դասերս: Հասա ամերիկային, էլի թղթեր: Բաժակներ տարբեր տեղերից: Մի մասը փիս փոշոտ: Փոշոտ կիթառ:

    Կիսատ պատմվածքներ, բանաստեղծություններ: Սևագրերի կույտի տակ դրված: Երևի երբեք էլ չեն շարունակվի: Մի օր էլ կճմրթվեն, կթափվեն: Առաջ էսքան անտարբեր չէի սեփական միջավայրիս նկատմամբ, բայց հիմա էլ չեմ սիրում «սենյակս»: Ու երևի նրանից ա, որ սենյակս հեչ էլ սենյակ չի, բալկոնի մի կտոր, որի մյուս կտորը մի քանի անգամ ավելի թափթփված ա, համարյա միշտ մետաղի փոշի ա գետնին, գործիքներ ու տոպրակներ դիվանին: Ու ինչքան էլ տրամադրվեմ հիմա, էլ չեմ կարողանա իմ կտորը նախկինի պես մաքրել:

    Էս ամեն ինչի հետ նաև էն, որ ես մասնագիտական առումով չեմ աճել դպրոցից հետո: Հասկանո՞ւմ ես, քիչ ա չեմ աճել, դեռ մի բան էլ չեմ կարողանում նորմալ դասավորեմ անելիքներս: Ու անտանելի ղեկավար ունեմ, որի հետ չգիտեմ ոնց էի յոլա գնում առաջ: Ու նաև լաբորատորիայում աշխատանքը, որը հեչ էլ աշխատանք չի, այլ ինքնախաբեություն: Ու էն, որ ես ուզում եմ աշխատել: ՈՒ ամեն օր ես ինձ կմխիթարեմ նրանով, որ հաջորդ օրը նոր օր ա, ու մաքուր էջից կարամ սկսեմ: Հուսով եմ, որ մյուս տարի ես կսկսեմ սովորել: Վերջապես կսկսեմ: Ցը

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (05.09.2016), laro (05.09.2016), Quyr Qery (05.09.2016), Smokie (23.09.2016), Նիկեա (05.09.2016), Շինարար (04.09.2016)

  21. #71
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ արագ վերջին ամսվա մասին:

    Սկզբում TOEFL հանձնեցի: Հետո պարզվեց 94 եմ ստացել: Եթե դպրոցական լինեի հիմա երջանկությունից պատեպատ էի ինձ տվել, բայց քիչ ա: Մտածում էի գոնե 100 կստանամ:

    Հետո կոնֆերանս, Նյու Յորք, Ռոչեսթր: Նյու Յորքում մի գլուխ էշություն: Սենց թե նենց պիտի օդանավակայանում իրերս ստանայի նորից հանձնեի, ու լիքը ժամանակ մնար, որոշեցի դուրս գալ: Սկզբում ավտոբուս, հետո գնացք, հետո նույն ճանապարհով հետ: Արդյունքում ոչ մի բան էլ չտեսա բացի սևական թաղամասերից, բայց դե չպլանավորած էր, նորմալ ա երևի

    Կոնֆերանսը գժություն էր: Լիքը մարդու հետ ծանոթացա, նոր մտքեր ունեմ, նոր գործընկերներ, տարբեր ձևերով մարդկանց համոզելու փորձեր Նոբելյան 6 մրցանակակիր եմ միանգամից տեսել, էն դիսքավերիի ճապոնացի էշ-էշ խոսացող մարդուն լսել, ու տենց բաներ: Չնայած մեր նոր լաբի համար իսկական գործ չգտա, բայց ցուցահանդեսին լավ նախագծեր ընկան աչքովս, կարելի ա փորձել: Ռոչեսթերն էլ փոքր, անձրևոտ քաղաք էր:

    Գնացինք Նիագարայի ջրվեժը: Մի իտալացու հետ, ով պարզվում ա ընկերոջս ընկերն ա, ու էլի երկուսի հետ: Գժիզմ էր, համ էլ ահագին թրջվեցինք: Հետո էլ ամերիկական ռեստորանում կայֆ սուպ կերա, թեյեցինք, նկարվեցինք: Համոզեցի, հետ գնալը անցանք երկար ճանապարհով, բնակավայրերի միջով: Կայֆն էին, հելոուինին էին պատրաստվել, սաղ տները զարդարված, լույսերով, ներկված: Էդ ճանապարհը Օնտարիո լճի մոտով էր անցնում: Կանգնեցինք լճին մոտիկ, իջա ուսումնասիրելու: Տեղից էլ լավ թրջված էի անձրևի պատճառով, մի հատ էլ էդ անտեր լիճը վրես էկավ, ճվճվալով դուրս էկա, ասում եմ լիճը շարժվում էր, դեպի ինձ էր գալիս, մի էրկու օր վրես խնդում էին, ասում էին գրավիտացիոն ալիքներից հետո ամենամեծ բացահայտումն եմ արել՝ ջրի ալիքները: Հա բայց իսկականից, ալիք չէր, լիճը բարձրացավ, լուրջ եմ ասում

    Հետ էի գալիս: Նյու Յորքում ինքնաթիռս իջավ 50 րոպե առաջ Մոսկվա թռիչքիցս, ես էլ վազելով մի կերպ հասա մյուս թռիչքիս: Բայց երևի ճամպրուկս ինձնից դանդաղ գտնվեց, չհասավ հետևիցս: Ու երբ Երևանում էի, պարզվեց առանց ճամպրուկի եմ: Ու ոչ մի նորություն չկար ճամպրուկիցս: Լավ ա նոր, քիչ առաջ ասեցին գտել են, բերել:

    Ամերիկան շատ հակասական էր: Ոչ լավն էր, ոչ վատը: Բայց մի բան զգացի, որ չեմ ուզում ընդեղ ապրել: Երևի մի ամիս ապրեի կսատկեի: Գիտեմ, որ մեծ հնարավորություններ կարա առաջացնի ու հարուստ երկիր ա: Հա բայց հեչ իմը չի, հո զոռով չի:

    Ամենաբարդ ամիսն ա սպասվում առջևում: Հաշվետվությունների ու նոր նախագծերը ներկայացնելու ժամանակաշրջանն ա: Համ էլ եթե ուզում եմ դրսում մագիստրատուրա անել, պիտի արդեն դիմել: Էսքանը: Հույս ունեմ օրագիր կգրեմ մեկ-մեկ: Ուզում եմ գրել, բայց ժամանակ չեմ գտնում:

    Հ.Գ. իմ իմացած մի քիչ իտալերենը օգնեց էս անգամ: Նոր իտալացի գործընկեր եմ գտել: Պետք ա սովորել, հետո էլ գերմաներեն սովորել: Ընդհանրապես որոշել եմ լեզուներ սովորել:

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.10.2016), John (24.10.2016), kitty (24.10.2016), Ruby Rue (24.10.2016), Smokie (26.10.2016), Բարեկամ (28.10.2016), մարիօ (24.10.2016), Մուշու (24.10.2016), Յոհաննես (25.10.2016), Նաիրուհի (25.10.2016), Նիկեա (24.10.2016)

  23. #72
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդկանց դերը իմ կյանքում.

    Առաջ երբ դպրոցում էի սովորում շփվող չէի: Ունեի անհստակ երազանքներ, սիրում էի ֆիզիկան, սիրահարվում էի տարբեր աղջիկների՝ ընդ որում անհընդհատ, ու կամայական հարաբերություն անհստակ էր, արագ վերջացող, կամ իսկի չսկսող: Դպրոցում ես համարյա ցնդած ֆիզիկոսի համբավ ունեի: Չէի սիրում մարդկանց հետ ժամանակ անց կացնել դասերից հետո, քայլում էի հազվագյուտ մոտիկներիս հետ, գնում էի խմբակներին, տուն, գիրք էի կարդում, լուծում էի խնդիրներ: Ֆիլմեր էի նայում: Էսքանը: Հա, երազում էի:

    Համալսարանում կյանքս փոխվեց: Նախ մի քանի հարցազրույց մեդալ բերելուց հետո: Ու տարօրինակ էր, մարդիկ քեզնից փոփոխություններ էին ակնկալում: Հույս էին դնում վրադ: Նենց տարօրինակ էր ճանաչվելը փողոցում, տրանսպորտի մեջ, համալսարանում: Հետո եկավ համալսարանի գժիզմ կուրսս: Անկեղծ, բացարձակ ֆիզիկա չեմ սովորել, բայց... էն ինչ սովորեցի ու ձեռք բերեցի հազար տարի ոչ մի ուրիշ տեղ չէի ձեռք բերի: Մենակ ստեղ կարելի ա խոսալ աբսուրդի թատրոնից, խաղալ թատրոնում, հետո հելնել երեխեքի համար գիտական դպրոց, ճամբար կազմակերպել, գնալ փորձերի, հանդիպել դիլետանտ ու պրոֆեսիոնալ մաֆիոզների, ռադ անել սաղին բայց հաջորդ օրը քո հետ նենց հավեսով խոսեն, որ սիրտդ հալվի:

    Մարդիկ գալիս են մեր կյանք ու գնում են: Իմ կյանքում էլ լիքը մարդ ներխուժեց համալսարանի ու հետագա զարգացումների շնորհիվ: Մի մասը ուժեղ չէին տարբեր տեսակետներից: Ու հիմա հեռու են ինձնից: Էլի հոսքը կա, էլի գալիս են մարդիկ, ես իմ իդեաները խցկում եմ նրանց գլուխները, նրանք կամ մնում կամ գնում են: Հա ինչ խոսք, ուրիշիիդեաներն էլ են ինձ վրա ազդում, ու ինչ-որ հետաքրքիր ինտերֆերենցիա ա տալիս մոտս:

    Էսօր բեղմնավոր օր էր: Էդ նշանակում ա ես գեներատոր էի: Գոնե 4 հատ նոր իդեա ունեմ: Ինձ թիմ ա պետք: Ես կհավաքեմ էդ թիմը: Ու ռեալ օգնության կարիք կունենամ: Կգտնեմ, որովհետև մի տեսակ ներքին ինքնավստահություն ունեմ, որ էս մտքերս պետքական են լինելու, մարդկանց գնելու են թե հիմա, թե հետագայում:

    Հա, մարդիկ այժմ ինձ համար էներգիայի աղբյուր են: Նոր գաղափարներ ստեղծելու ու մտածելու «գործիքներ»: Ու ինչ-որ ժամանակը մեկ ես մարդկանց կարիքն եմ զգում վերալիցքավորվելու համար: Հետաքրքիր փոփոխություն ա, որը նոր նկատեցի:

    Ինքնագովասանքով գրառում: Ես էսօր ինքնասիրահարված եմ: Ես էսօր ուղղակի սիվիս էի թարմացնում
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 28.10.2016, 01:55:

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.11.2016), boooooooom (28.10.2016), GriFFin (14.11.2016), kitty (28.10.2016), laro (29.10.2016), Smokie (29.10.2016), Բարեկամ (28.10.2016), մարիօ (28.10.2016), Յոհաննես (29.10.2016), Նաիրուհի (28.10.2016), Նիկեա (28.10.2016), Ուլուանա (28.10.2016)

  25. #73
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան մեռած եմ, որ օրագիր էլ չեմ ուզում գրել, ուղղակի հոգեբանական արգելք ա մոտս: Փորձեմ հիմա:

    Ամեն ինչ երևի նրանից էր սկսել, որ Ամերիկայից եկա, ու հանկարծ հոպ. հավաքածս գումարը գրեթե ոչնչացրել էի: Հիմա մեղմ ասած չեմ աշխատում, անընդհատ ծախսում եմ: Ու շատ շուտով էլ գումար չեմ ունենա: Դրան գումարվեց, որ էլ գիտություն ոչ մի կերպ չեմ անում: Անորոշ ա ապագաս համալսարանում, ղեկավարս հիվանդ, էս մյուսն էլ անասուն, էլի մեղմ ասած: Հա, հետո էլ էդ անասուն ԴԱԱԴ-ի հարցազրույցը, երբ բանաձև հարցնելով ուզում են որոշել գիտեմ ֆիզիկա թե չէ: Իդյոտներ: Էսքանը իրար հետ մի հատ նենց անասուն շիլաշփոթ են սարքել իմ գլխում, որ կորել եմ, խորտակվել:

    Ծաղկաձորում էի վերջին շաբաթ-կիրակին, ՈՒԳԸ աշխատաժողովի: Ես ջրիկ էի, խնդացնում էի սաղ օրը, անկապ դուրս տալիս, ցինիկություններ անում: Հա, ուղղակի եթե ես պահեի ինձ իմ իրական հոգեվիճակին համապատասխան ավելի վատ կլներ, չէ՞: Իսկ իրանք ինչ խոսք լավն են: Մոտիվացնող են, հավես աշխատող, ադեկվատ: Երբեմն մեր ֆիզիկների միջավայրից ուզում եմ վերանամ, գնամ անծանոթ ինչ-որ միջավայր: Մարդկանց անպատասխանատվությունը, անկապ գզվրտոցը, իրանց մասին բարձր կարծիք ունենալը ուղղակի սպանում են: Չէ էլի, չէ:

    Ես հասկանում եմ, որ մի գլուխ սխալներ եմ անում իրականում: Բայց չեմ կարող էլ բան փոխել: Ընկել եմ, պիտի աշխատել դուրս գալ էս վիճակից: Զգում եմ, որ պիտի ուղղակի անջատվել ամեն ինչից, դրական տրամադրվել, բայց էլ ինքնամոտիվանալու ուժ չկա, չեմ հասկանում տրամաբանական բացատրությունը իմ արածի, ես էլ չե գտնում, որ կարող եմ օգնել մարդկանց չլճանալ, կարող եմ ֆիզիկա սովորեցնել: Մնում ա ցինիկությունս ու ես: Բա, եղբայր

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (14.12.2016), kitty (14.12.2016), laro (14.12.2016), Մուշու (15.12.2016), Նաիրուհի (20.12.2016), Նիկեա (14.12.2016)

  27. #74
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտավ ննջասենյակ: Պահարանի դուռը բաց էր, մի քանի շոր էր կախված դարակներից: Դռան հետևում ոնց որ մեկը կար: Վախենալու էր: Խշշոց էր լսվում, մեկը դարակն էր քրքրում:
    -Աաա, կանֆետի տեղը ջոկե՞լ եք,-մաման:

    Ինչ խոսք, իմ նոր տարին սկսում ա էն ժամանակ, երբ մաման շոկոլադներ ա առնում նոր տարվա համար ու ամեն տարի տարբեր ձևերով քողարկում ա, որ չգտնենք: Բայց ես ու ախպերս չենք հանձնվում: Ամեն տարի դեկտեմբերի կեսերից սկսում ենք ակտի որոնողափրկողական աշխատանքները ու վուալյա, միշտ մեր հյուրերին ա հասնում «բելոչկա»-ները, «կարա-կում»-ները և այլ անհետաքրքիր քաղցրավենիքներ:


    Երկար անհասկանալի շրջանը մոտենում ա իրա ավարտին: Ես էսօրվանից պիտի մաքսիմալ հավաքված ու ռացիոնալ լինեմ: Տարին լավ ենք ավարտում ու մյուսը գժական սկսում: Տարվա վերջում լավ առաջարկ ունեմ մյուս տարվա համար: Մինչև էս մագիստրատուրայի համար հարցազրույցի էի՝ դեկտեմբերի սկզբին: Էս դասախոսը յանի ուզում ա ֆիզիկա իմանալս ստուգի, բռնում Մաքսվելի հավասարումներն ա հարցնում, որոնց ուղիղ կեսը ես չհիշեցի տենց էլ: Ու հիմա էլ չեմ հիշի: Ու ընդհանրապես, ո՞նց ա կարելի բանաձևեր հիշել: Ասա ֆիզիկա հարցրեք, երևույթներից, շատ գիտեմ ասենք ալիքներից: Էհ:

    Վերջին շաբաթն ա դասերի: Մի սեմինար եմ անելու ուրբաթ ցածր կուրսերի ուսանողների համար, թե ոնց անեն, որ ուսանողական ծրագրերի դիմեն անցնեն: Ու իմ չանցած դպրոցների օրինակներն եմ բերելու ու վերլուծեմ: Ինձ թվում ա թույն բան կլնի: Ուղղակի հավես չեմ անում պրեզենտացիաս սարքեմ:

    Շաբաթ էլ գնալու եմ Արցախ: Վերջապես, իրականում շատ երկար էի սպասում հնարավորության: Տպավորությունները հաջորդ գրառման մեջ կգրեմ: Դեմոտիվացված եմ, բայց ուրիշների մոտիվացվածությունից եմ մոտիվացվում: Տարօրինակ վիճակ ա

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.01.2017), kitty (22.12.2016), laro (22.12.2016), Մուշու (02.01.2017), Նաիրուհի (22.12.2016), Նիկեա (22.12.2016), Ուլուանա (22.12.2016)

  29. #75
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արցախից գալուց հետո գրելս չի գալիս: Չգիտեմ, դժվար ա ասել ինչ ա պատահել հետս: Արցախում էլ, երկակի էին զգացողություններս: Երեխեքի աչքերը ջերմ էին, երազկոտ: Ու երևում էր, որ ահավոր պայմաններում են ապրում մեծամասամբ: Մյուս կողմից էլ Ստեփանակերտի հրապարակի պատերազմին միշտ պատրաստ գծանշումները, Մարտակերտի ծաղկի խանութը, որտեղ արկի պարկուճի մեջ էին ծաղիկներ դրած: Սենց մի ահավոր խառնաշփոթ ա տիրում մոտս, չեմ կարողանում դասավորել:

    Անցած տարին ահավոր խառն էր, ամեն ինչով լիքը: Իրականում էլ ոչ մի բան չեմ կարողանա ամփոփել, սենց մի տեսակ համ ամեն ինչ եղել ա, համ էլ ինչ-որ բան պակասել ա: Ու տարվա վերջում զգացածս իմաստային ճգնաժամը ընդհանրապես, պատկերը հիանալի լրացնում ա: Կորել ա եղբայր, մեր կյանքից իմաստային բաղադրիչները կորել են:

    Մի հատ հետաքրքիր շրջանակի մեջ եմ ընկած, ու պտտվում եմ: Էլի մի շրջան պրծա ու նորն ա սկսվում Հիմա մարդիկ ուրիշ են, դերերն էլ տարբեր: Ու իրականությունից փախչելու կարիք ունեմ: Ուզում եմ մի օր արթնանալ, տեսնել, որ ես չեմ իմ դերը խաղում, ու կարողանամ գնամ ուր ուզում եմ: Իրոք, ճահճային վիճակում եմ:

    Բոլոր մոտ ծանոթներիս համար նվերներ էի սարքել: Հավես էր տալը, իրանց ուրախությունը տեսնելը: Ու էդ տալուց սենց մի տեսակ դատարկվում եմ: Սենց ոնց որ ինձնից մի կտոր պոկում եմ, տալիս եմ: Կարող ա չափից դուրս եսասեր եմ, որ սենց եմ մտածում, ու կարող ա իրականում ուրիշ ռեակցիա էի սպասում, բայց դե: Ես սիրում եմ ինձ բաժանել:

    Պրծա: Վատ եմ սկսել տարին, առանց գործ անելու: Էսօր հեռախոսի միկրոֆոնը սարքեցի, վաղը համակարգիչը կնայեմ: ԵՐևի անգյալության շղթայից դուրս կգամ ու գործերովս կզբաղվեմ: Ես սիրում էի աշխատել, մի ժամանակ: Ի գործ, ընկեր: Գնա աշխատելու:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.01.2017), laro (04.01.2017), Smokie (25.02.2017), Նիկեա (04.01.2017)

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •