User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #46
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mr. Annoying-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ ֆիզիկա

    Բոլոր մարդիկ քիչ թե շատ ունենում են դիսպերսիա(դեպրեսիա), բայց երբ ինքնաֆոկուսանում են(խելքը գլուխն են հավաքում, կենտրոնանում են), ու էդ ինքնաֆոկուսացումը համակշռում ա դիսպերսիային, առաջանում ա մարդկային սոլիտոն(իրեն եսը պահպանող մարդու տեսակ):
    Էլի էս գրողի տարած սոլիտոնները: Անցած կիսամյակի կուրսայինի ժամանակ սենց գրառում էի արել: Ու նոր կուրսայինս էլ բարձր կարգի սոլիտոնների մասին ա: Էդ անտերները ի տարբերություն սովորական սոլիտոնների իրանց տեսքը չեն պահպանում, բայց պարբերաբար կրկնում են նախնականը: Ոնց որ թե էդ ավելի շատ ա նման մարդուն՝ ոչ մի օր նախորդին չի կրկնում, բայց պարբերաբար կրկնվում են զգացմունքներդ, պարբերաբար նույն վիճակներում ես հայտնվում: Ու պարբերությունն էլ համարյա չի փոխվում:

    Հա, ինչ էի ասում, ղեկավարս վրաս խոսաց, դուրս հանեց իրա աշխատասենյակից: Ասում ա չես աշխատում, քեզ չեմ հասկանում: Դուրս արի, գնա՛: Ու սկսեցի աշխատացնել ժանգոտած մասերս: Արդյունքում էլի հետաքրքիր են ինձ էս ալիքները: Ու վերջապես կպած եմ մի գործի: Տեսնենք ինչքան ա տևելու:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 04.12.2015, 01:08:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.12.2015), Նիկեա (04.12.2015)

  3. #47
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտվանից լաբորատորիայում էի: 8 ժամ, ինչպես հին և բարի ժամանակներում: Բայց հիմա մի քիչ ուրիշ էր: Ես էի անում ամեն ինչը, բառացիորեն ամեն ինչ՝ ծրագիր գրեցի տվյալները համակարգչով ստանալու ու մշակելու համար, սխեմաները հավաքեցի, որոշեցի լարումները, դիմադրությունները, սուրճը վերցրեցի ու սկսեցի: Էդ լաբորատորիայում մեկ էլ մեկ տարի առաջ էի եղել, ընկերոջս հետ էինք փորձ անում: Ինքը ամերիկայում ա հիմա: Հիշեցի իրա հետ փորձ անելը, արդյունքներին սպասելու ընթացքում էսպրեսսո խմելը, իրա խոսալու ոճը, պատմությունները իրա նախկին ընկերուհիների մասին: Հա, ու խորհուրդները էս ճահճից դուրս գալու համար: Հա ընկերս, ես քեզ չեմ լսել, շատ հաճախ, երբեմն սխալվել եմ: Ինչ արած, համարենք փորձ էր:

    Հասկացել եմ, էն ոճը որով ապրում էի վերջին տարիներին(բացառությամբ վերջին շրջանը երևի), իմը չեն: Անկայուն եմ, ու չպիտի ջանամ կայուն դառնալու համար: Կանեմ էն, ինչը ինձ հետաքրքիր ա, թքած թե ինձնից ինչ ա պահանջվում: Կապրեմ նենց, ոնց սիրտս ա ուզում: Իսկ հիմա սիրտս գիտություն ա ուզում, կյանքն էլ ինձ լիքը հնարավորություններ ա տվել դրա համար: Աշխատանք կա, մնում ա աշխատես պարոն, մնում ա աշխատես:

    Վերջապես, որոշել եմ երկարաժամկետ պլաններս: Կամ ավելի ճիշտ ճանապարհը Հայաստանում իմ երազած կենտրոնը բացելու համար: Երկու ամսից Իտալիա՝ կապեր փնտրելու, ամառը «Լույսի» հետ աշխատանք, մինչև տարվա վերջ միջազգային կոնֆերանս կազմակերպել ու համալսարաններ դիմելու քննություններ հանձնել, 1.5 տարի հետո ամերիկա չվել՝ PhD անելու, 5-ից 10 տարի ամերիկայում աշխատանք, որի ընթացքում Հայաստանում երազանքը իրականացնելու համար կոնկրետ քայլեր: Էս ա:

    Գնա, գնա, պարապի, որ մարդ դառնաս

    Հ.Գ. կամ էլ Գիքորն եմ դառնալու
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 12.12.2015, 22:19:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2016), kitty (20.12.2015), Ruby Rue (12.12.2015), Smokie (15.12.2015), Դատարկություն (15.12.2015), Նիկեա (12.12.2015), Ուլուանա (15.12.2015), Ռուֆուս (12.12.2015)

  5. #48
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականությունից փախնում եմ: Հեռախոս արդեն չունեմ, ինտերնետ էլ վաղվանից չեմ ունենա:

    Միակ ձևը ոչ մի բանի մասին չմտածելու մնացել ա փորձերի մեջ խորանալը: Լիքը տվյալներ եմ շաբաթվա ընթացքում ստացել, ու հիմա նստած մշակում եմ: Քանի դեռ գործ ունեմ կանեմ, հետո ոնց էլ չլինի մի ձև կգտնեմ փախչելու:

    Ուզում եմ էլի չզգալ ոչինչ: Ասում էիր զգուշացնեմ, եթե զգամ ռոբոտ ես դառնում: Զգուշացնում եմ, վե՛ր կաց: Արթնացի՛ր, ինձ էլ արթնացրու: Ու չէ, հարցերս թղթի վրա չեմ գրել ու չեմ կարդում հերթով:

    Հերթական երգը, ու էլի էմոցիոնալ պոռթկում: Ու ես կորում եմ: Ի՞նչ եմ զգում, չեմ հասկանում: Ի՞սկ եթե ես չկամ, ու մարդիկ էլ չկան: Պատրա՞նք:

    Հիստերիկ տարվա հիստերիկ ավարտ: Ոչ մի բան էս տարի հեշտ չտրվեց, ու նույն ոգով էլ շարունակվում ա: Ու մյուսը խոստանում ա ավելի բարդը լինել:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (26.12.2015), մարիօ (20.12.2015), Նիկեա (20.12.2015), Վոլտերա (20.12.2015)

  7. #49
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1:11 կուրսայինիս վրա եմ աշխատում: Արդեն ինչքան ժամանակ ա նստած եմ: Ու ես հասկանում եմ, որ գրողի տարած քթի մազ եմ: Որոշել եմ էս մի գրառումը անեմ ըստ ժամերի: Գոնե ժամը մեկ կավելացնեմ:

    1:25 գլուխս ցավում է: Ու ես գնում եմ հերթական բաժակ թեյը դնելու: Գրողի տարած հոդվածից պիտի պիկային արժեքները գտնել, կուրսային գրականության վերլուծության մեջ գրել: Ու բնականաբար, ինչի՞ պետք ա գնտեի որ: Արա չէ, էսքան թվերի մեջ ուղակի ես չեմ հասկանում որը ինչ տերմինով են գրել: Գնամ բզբզամ, որ անցնեմ բուն աշխատանքս ուղղելուն:

    2:06 գտա, գրեցի, անցա առաջ: Գլուխս արդեն լավ ա: Շատ դանդաղ եմ առաջ գնում: Ահավոր դանդաղ:

    3:06 պահո, ուղիղ մի ժամ անցավ: Մի քիչ առաջ եմ գնացել: Բայց հասկացա, որ գրաֆիկները նույն մասշտաբով չեմ սարքել, ինքը նշանակում ա որ թքեցի: Հա, խուճապի չեմ մատնվում չհասցնելու համար, ես հաստատ չեմ հասցնի: Թե ասա քեզ ով էր խնդրում խոստանայիր, որ էսօր կուղարկես: Դախ:

    3:57 զզվեցի գրաֆիկներից: Արդեն էդ անտերների մոտ 20 տոկոսը արեցի: Ընտանիքի հետ յանի եկել եմ հանգստանալու, բա: Ու ի՞նչ եմ անում: Չէ, դու դեբիլ ես ընգեր: Ու էս տուն գալը լրիվ մազոխիզմ էր: Ընդամենը մի տարի առաջ, ճիշտ էս օրերին, էլի էստեղ էի, էլի ընտանիքիս ու իրա հետ: Բայց մի տեսակ հեռու, հաճելի հիշողություններ են դառնում, կամաց ցավը վերանում ա: Դզե՞ց: Գնամ շարունակեմ աշխատել: Կգամ եթե չսատկի էս դեբիլ համակարգիչս:

    4:21 հոգնել եմ, կոնցենտրացիաս ընկել ա: Բայց մեխանիկորեն շարունակում եմ: Հա, մոռացա, լավ եմ, ու չեմ հասկանում թե դու ինչի՞ ես արթուն մնում հետս Իսկ երգերը լավն են, շա՜տ: Լույսը սկսեց թարթել, խնձորը պրծավ, թեյ չեմ սարքի էլ: Ոչ մի հետաքրքիր բան, միայն տոթ խոհանոց, դեբիլ համակարգիչ ու դախ ուսանող:

    5:00 40%: Իսկ ես ուզում էի վաղը դահուկ քշել: Գնա գրողի ծոցը: Էս վիճակով դու ոնջ օրը քնելու ես: Հա, ձնեմարդ կսարքեմ, ոչինչ

    5:37 օքեյ, վերջը չի երևում: Նոր զիբիլներ հանդիպեցի, որ սխալ եմ արել: Հա, օրագրիս էս մի գրառումն էլ էսքան վատը ու անհետաքրքիրը թող լինի:

    6:04 60%: Իսկ երկուշաբթի որոշել եմ կուրսայինից հետո ավարտել աշխատանքային տարիս 3 օր կհանգստանամ ու կանցնեմ մյուսին: Անցա օպերայի, ռեփից հոգնեցի: Էս կուրսային, բանի վախտ ռեփը փրկություն ա: Ուղեղդ անջատում ա կողքի բաներից, ու դու գրում ես էն, ինչ պիտի գրես:

    6:31 վաու: Նշույլներ կան վերջացնելու: Մնաց մի քանի էջ: Իսկ ես հավի թևիկների հոտ եմ առնում: Հա, բան չմնաց, հես ա կքնես եղբայր:

    7:35 90%: Կեցցեմ ես: Ուզում էի ասել, որ անպատասխանատու չեմ, ու վերջին օրվան չեմ թողել: Այս անգամ ուղակի քթի մազ եմ, դրա պատճառով կրակն եմ ընկել:

    7:51 տնեցիք սկսում են արթնանալ, քնելուս ժամանակը մոտենում ա

    8:18 Բարի լույս: 2 գրաֆիկ ևս ու ռադ եմ լինում: Արդեն աչքերս կպնում են, յախք վիճակ ա:

    9:31 Բոլորը արցնացան, իսկ մի ձանձրալի մարդ գնում ա քնի: Թող Լավ օր լինի մարդկության համար
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 27.12.2015, 09:39:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.02.2016), unknown (27.12.2015), Նիկեա (27.12.2015)

  9. #50
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գերհագեցած օր էր:

    Սկզբից Ծաղկաձոր-Երևան թունելային անցումը կատարեցի, ճանապարհին կուրսայինս ինձ պատմելով: Ու բոլոր հնարավոր կռիսական հարցերը ինքս ինձ տալիս էի՝ այնպիսին, որ դասախոսները սիրում են տալ:

    Կուրսայինս ահավոր վատ պատմեցի: Շատ վատ: Էնքան վատ, որ ոչ մեկ չհասկացավ, որ իսկապես ես եմ արել ներկայացված աշխատանքը: Ինձ վառել ա պետք, մոխիսրս ուղարկել Գրենլանդիա մի քիչ օդափոխվելու: Գուցե կօգնի դիպլոմայինի ժամանակ:

    Ղեկավարս դժգոհ էր: Ու հիմա ինքը ինձնից լավ հիասթափված ա: Չգիտեմ էս տարի ինձնից ինչ էր սպասում, բայց մեկ-մեկ էն չեմ անում, ինչ պետք ա անեմ: Հունվարից լավ ես աշխատելու պարոն, լսո՞ւմ ես:

    Ընկերոջս տեսա: Ու տվյալները մշակելու ձև ասեց: Շատ քիչ ժամանակ կա, մինչև իրա գնալը, ու ես պիտի անեմ: Բայց նենց տարօրինակ էր, ոչինչ չխոսացինք աշխատանքից դուրս: Ահավոր վատ ա, իմ սպասելիքները ահավոր շատ էին: Մի անգամ գոնե կհանդիպենք էլի: Այ էդ ժամանակ ես հաստատ կխոսեմ:

    Իսկ վերջում , նոր տարվա սեզենը պաշտոնապես հայտարարվում է բացված: Առաջին նոր տարիս եղավ: Ու ես խնում էի էն մարդկանց հետ ում հետ աշխատում եմ: Գրողը տանի, ինչքան տարբեր են իրանք խմած ու չխմած ժամանակ: Միշտ խմեք, տղեք:

    Ես երգում էի: Մեր թաղում քայլում էի ձայնս գլուխս գցած: Ու զանգեցի, ու յանի խուսում էինք: Ու ես եսիմ ինչեր եմ խոսում Ես միշտ էլ շատ եմ անկապ խոսում: Հա, փիս խմած եմ, ահամ, տրամս բարձր ա: Բայց այ քեզ բան, ինչի՞ եմ քեզ զանգում ու երգում:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 29.12.2015, 01:11:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.12.2015), Freeman (29.12.2015), Smokie (29.02.2016), unknown (29.12.2015), Դատարկություն (29.12.2015), մարիօ (29.12.2015), Մուշու (29.12.2015), Ներսես_AM (29.12.2015), Նիկեա (29.12.2015), Շինարար (29.12.2015), Վոլտերա (29.12.2015)

  11. #51
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում, որը սկսելուց չգիտեմ թե ինչի մասին կլինի

    Մի ժամանակ փոքր տարիքում որոշել էի հատուկջոկատային դառնալ: Էն որ ամենավտանգավոր օպերացիաներն են անում, դժվարանցանելի վայրերով են գնում: Ու որ իրագործեմ երազանքս կառատեի սկսեցի գնալ, ֆիլմեր էի նայում, պատմվածքներ կարդում: Մի քիչ մեծացա ու ցանկությունս անցավ: Բայց էսօր վերհիշեցի: Մեր տնից դավթաշեն էի գնում ձյան ու ցեխերի միջով քայլելով, ու մանկությանս էդ մի հատվածը համարյա ամբողջությամբ հիշեցի: Տատիկը անընդհատ կեղտոտ ու թաց շալվարի, նասկիների համար վրես խոսում էր, իսկ մամայից գաղտնի պահում: Որ մաման իմանար չգիտեմ ինչ կաներ, երևի ոչ մի բան, բայց տենց խորհրդավոր գաղտնիք էինք պահում:

    Քայլելու ընթացքում հաջորդ կանգառս անցած տարվա մասին մտածելն էր: Լա՞վն էր թե՞ վատը: Մի բան հաստատ ա՝ շատ դժվար տարի էր: Ընդ որում բավական անհաջող սկսվեց: Անընդհատ մերժում էին: Օքսֆորդից մի հատ ծիծաղալու մերժում ստացա, ասում են մաթեմից լավ ես, բայց ֆիզիկան թույլ ա: Լո՞ւրջ եղբայր: Հետո սկսեցին գիտական դպրոցներից մերժել: Բայց էնքան տեղ էի դիմել, որ մենակ էդքան հավես ունենալու համար արժեր ինձ կանչել: Հա, էնքան վատ էր վիճակս, որ բոլորի հետ կռվում էի: Կամ էլ չէ, ուղակի արտահայտվում էի նենց ոնց մտածում էի ճիշտ ա, առանց ծանր-թեթև անելու: Իսկ սեփական սենյակ չունենալը, մանավանդ երբ դրա հնարավորությունը կա, ինձ լրիվ վառում էր, ու մի օր պայթեցի:

    Հա, կանչեցին ինձ CERN, իմ դիմածներից երևի ամենաշատ ինձնից հեռու, իմ մասնագիտացման հետ կապ չունեցող տեղը:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Գնաց, ու մնացի էն հույսով, որ ամառը կտեսնվենք:

    Դեսպանատան հետ խնդիրը քայքայում էր ինձ: Ամառն էլ տենց սկսվեց, քննություններս պրծան, վիզան ստացա վերջապես, չնայած չէի կարծում որ կտան ու թռա: Շվեյցարիայում մի քանի բան կա, որ սովորեցի՝


    • ճիշտ աշխատել
    • գրանցել թե ինչ եմ անում ու ինչ պիտի անեմ
    • ամեն ինչ հնարավոր ա, աշխատել ա պետք
    • ճաշ եփել, ինձ հետևել


    ընդ որում քանի որ ես էի իմ գլխի տերը, էնքան ապուշ բաներ էի անում էլ չասելու: Ոնց որ բթացած լիներ վախս: Գնում էի արագընթաց մայրուղու եզրով հեծանիվ քշելու, գետում լողալ սովորելու, խմում էի մինչև լույս ու հետո տենց խմած հեծանիվով տուն էի գնում, չհիշելով ինչ եմ արել: Լիքը ապուշ բաներ, որոնց արդյունքում լիքը փորձ հավաքեցի, մեծացա: Իմ տարիքի լիքը պայծառ դեմքերի հետ ծանոթացա ու կարևորը մի քանի կոմպլեքսներից ազատվեցի:

    Վերջացավ, գնացի Գերմանիա: Միակ բանը, որ Գերմանիայի մասին ուզում եմ գրել, էդ իրանց վերաբերմունքն ա: Օդանավակայանում՝ դեռ Բեռլին չմտած, մի կին մուննաթ դեմքով ասում ա՝ «Turkish?»: Ես ավելի մուննաթով՝ «Չէ՛»: Ու էդ հարցը էնքան ինձ տվեցին Բեռլինում, քանի դեռ չէի թրաշվել: Թող ոչ մեկ չասի, որ ֆաշիզմ չի սա: Չեմ ասում թե հայերի մեջ չկա սենց բան, բայց հաստատ ես Գերմանիայում սովորողը չեմ, գնացեք գրողի ծոցը:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Վերադարձա Երևան: Ոչ մի խնդիր չկար, գիտեի ուր եմ գալիս: Մի քանի տարի առաջ ավելի վատ էի տարել հետ գալս, հիմա նորմալ էր: Փորձ ունեի ու բացի էդ տարվա բացահայտման՝ Ռուբիի, հետ մի հատ լավ դպրոց արեցինք երեխաների համար: Հա, Ռուբին կարգին դեմք ա, վերին աստիճանի պատասխանատու գործընկեր:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Լիքը վեճեր տարբեր մարդկանց հետ նաև տարվա վերջում: Տո լավ եմ արել, մյուս տարի հաստատ ավելի շատ եմ անելու: Ու շոկային բաժանում: Չնայած որ հեռվից եմ նայում, բնական էր: Տարածաժամանակային բաժանումը պիտի սրան բերեր: Ու նույնն էր երեկ, ու նաև նախորդ անգամը: Բայց էն ժամանակ շատ ծանր տարա, մի քանի ամիս թթվել էի ու հիասթափվել լիքը բաներից: Հիմա չէ, լավ եմ, շնչում եմ, գուցե սիրահարվում եմ, չգիտեմ:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Շատ եմ սիրում ապրել: Էն որ զգում ես քո մեծանալը: Ու տեսնում ես, թե նոր սովորած բաները ինչքան են քեզ պետք գալիս: Էն որ ամեն ինչին սկսել եմ որպես փորձ/փորձառութոյւն վերաբերվել: Ու արդեն լինում են կարևոր որոշումներ, որ ոչ թե մենակ մտածելով, այլ փորձիս հաշվին եմ անում: Հավես ա անցնում ամեն օրս, ինչ էլ լինում ա:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Սենց հավես դեկտեմբերի 31, պարոն:

    Հ.Գ. մեջբերումների հեղինակներ. Վահան Արծրունի, Ռազմիկ Դավոյան, Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Կոմիտաս:
    Հ.Գ.Գ.
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.01.2016), CactuSoul (18.02.2016), Ruby Rue (31.12.2015), Smokie (29.02.2016), unknown (01.01.2016), Արէա (31.12.2015), մարիօ (01.01.2016), Նիկեա (31.12.2015), Վոլտերա (31.12.2015)

  13. #52
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Օր առաջին

    Դրսում մեծ փաթիլներով ձյուն, հիմար դեղին լույսեր ու մի փռչոտ շուն: Իրա հետ ես էսօր երկար թափառել եմ: Սկզբում ուղղակի գալիս էր հետևիցս, հետո առաջս ընկավ, կանգնեց: Ամբողջ մեջքը ձյուն էր եղել, ու լիքը սառույցի կտորներ էին կպած մազերից: Ես շոյեցի իրան, ձյունն ու սառույցը հնարավորինս մաքրեցի, ու սկսեցինք միասին թափառել: Բայց ինքը իմ առջևից էր գնում արդեն: Ընդ որում անընդհատ հետ էր շրջվում, տեսներ հո ինձ չի կորցրել: Ու ես էդ ժամանակ մտածում էի, թե ինչ մեծագույն սրիկայություն ա կենդանի վաճառելը: Կենդանին ընկեր ա, ոչ թե դիզայն: Իսկ ընկերներին չեն առնում: Ու հիշեցի, թե ես որքան սրտացավ էի իմ բռնած ձկնիկների հանդեպ, ու որքան անտարբեր հայրիկիս առած ոսկե ձկնիկների նկատմամբ:

    Երբ տեղ հասա, ինքը փողոցը էլ չանցավ, մնաց մյուս մայթին: Եթե գար հետս միասին էինք բարձրանալու տուն ու ինքը մի կուշտ փոր հաց կուտեր: Բայց ինքը մնաց սոված, ու նույնը ես արեցի: Ամբողջ օրվա ընթացքում մեկ բաժակ թեյ, մեկ հատ էլ նարինջ: Երբ տնեցիք քնեցին, ես ելա որսի: Հնդկահավի բուդիկից մի կտոր, մի քանի խնձոր, նարինջ: Ես կշտացա, իսկ շունը սոված ա դեռ: Սրանից հետո հետս միշտ ուտելիք եմ ման տալու, անտուն կենդանիների համար: Իսկ փռչոտը գնաց, էլ մեր բակում չի: Չհասցրեցի դմբոյին կերակրել:

    Հետաքրքիր օր էր: Գնում ես մարդկանց շնորհավորելու, տեսնելու, իրանց հետ շփվելու, սկսում են իրանց բլինչիկը գովալ: Ոչ մի ուրախություն, բոլորը իրանց սալաթների դարդն են:

    Զզվելի բան են նվերները: Չնայած սիրում եմ նվիրել ու ստանալ, բայց իրանք կապանք դառնալու սովորություն ունեն: Ժամացույցը բռնել էր ձեռքս, ինձ շղթայել ու վայրկյաններս էր հաշվում: Վերնաշապիկս մեջքս էր գրկել ու վիզս էր համբուրում ամբողջ օրը: Խանգարում էր, չնայած հաճելի էր, բայց ավելի խորացավ՝ սկսեց ձեռքերս սեղմել: Ուժեղ, շատ ուժեղ, էնքան, որ թվում էր արյուն չի գնում մատներիս: Ու վերջ, դեն եմ նետել նվերները, փակել դարակիս խորքերում: Մի օր կազատվեմ, չեմ ուզում պահել: Երևի հետ կվերադարձնեմ:

    Ասում ա ամանօրը մարդիկ հորինել են, որ կանգնեն, հետ նայեն, ու հասկանան ինչ են արել, ինչ չէ: Ու որ իրանց ապրելակերպը վերափոխեն: Ասում ա խիզախ եմ, բարի: Գրողը տանի, խիզախ ոչ եղել եմ, ոչ էլ կամ, բարի էի, իսկ հիմա չգիտեմ բարին որն ա: Էդ է՞ն ա, որ շունիկներին ու փիսիկներին եմ ուզում կերակրել, թե՞ ինձ ուշադիր հետևող մարդկանց վառել:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2016), kitty (27.01.2016), laro (02.01.2016), Ruby Rue (02.01.2016), Smokie (29.02.2016), Դատարկություն (02.01.2016), մարիօ (13.01.2016), Նիկեա (02.01.2016), Ուլուանա (03.01.2016), Վոլտերա (02.01.2016)

  15. #53
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Որ հաջորդ անգամ Հայաստան գամ, կարողանաս տաքսիստից 100 դրամ մանրդ ստանալ

    -Ամեն մարդու հետ իրա լեզվով պետք ա խոսաս: Մեկի հետ խիստ, մյուսի հետ ընկերական: Որ կարողանաս առաջ գնալ: Դու իրանց չես օգտագործում, մի բան դու ես տալիս, փոխարենը ստանում ինչ-որ բան: Դե հաջողություն քեզ:

    ------

    Ասում են ոնց սկսես տարին, տենց էլ կշարունակվի: Սկսել եմ աշխատանքով, մինչև գիշերվա 5-ը գրաֆիկներ էի գծում ջնջում: Հիմա էլ, դպրոցի կազմակերպչական գործերն եմ անում: Ու կայֆ ա աշխատելը: Մի բան եմ վերջերս հասկացել: Ես ալարկոտ չեմ, ուղակի անում եմ էն, ինչը անհրաժեշտ ա, ոչ թե իմ կարողությունների չափով: Պիտի էնքան ինձ ծանրաբեռնեմ, ինչքան կարողություններս են, էդ դեպքում անհրաժեշտը կլինի ավելի շատ, կհավասարվի կարողություններիս:

    Էս ինչքան եմ վերջերս փիլիսոփայում: Շատ, ահավոր շատ: Էս վերջերս իմ կյանքը դարձել ա փոքրիկ իշխանի նման: Ասում ա դու ընդմիշտ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես: Մի քիչ ծուռ, բայց տենց ա: Ահամ, անցյալն ու ներկան դասավորելուց էդ շատ լավ սկսեցի հասկանալ: Ու երջանիկ եմ հիմա: Ես ամեն դեպքում ինչ-որ բան կարող եմ, անպիտան չեմ մարդկության համար: Հա, աջակցելու եմ իմ մեծ տան համար լավ բան անողներին: Եկեք աշխատենք

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.02.2016), Նիկեա (09.01.2016)

  17. #54
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիքը հարցեր կան, որոնց պատասխանը չգիտեմ: Ու որոշել եմ՝ ոչ էլ ման եմ գալու: Երբ պատասխան պետք լինի, ինքն իրան կգտնվի: Բայց... ամբողջ օրը իրա ներկայությունն եմ զգում շուրջս: Կարծես մեկը գրկի ինձ, խառնի մազերս: Հա, իրա հետ ուրիշ ա, հանգիստ: Ես ես եմ իրա մոտ, չեմ խաղում , չեմ լարվում: Ո՞նց ա էսքան ուրիշ, էսքան իմը: Անգամ խոր թաքցրած երազանքներն են հետ եկել իրա պատճառով, ավելի ճիշտ շնորհիվ: Այ էդ արդեն չգիտեմ ոնց բացատրեմ: Ախր... լավ է:

    Իսկ ես սովորածս դասերն եմ հիշում: Ոչ թե իրանից, այլ իրա հետ: Ու դեռ պարում ենք: Ուժեղ գրկել ա ինձ, շատ ուժեղ, իսկ ես իրա մազերի բույրն եմ զգում: Ուժեղ եմ զգում: Ականջին երգի բառերն եմ շշնջում՝ «one, two, three, four, can I have a little more, five six, seven eight, nine ten, I... , a, b c, d, can I bring my friend to tea, e, f, g, h, i, j հմմ. All together now, all together now...»: Ի՞սկ I love you: Այ, հետ եմ գալիս սկզբին՝ լիքը հարցեր, առանց պատասխանի, անկապ, ու չեմ էլ փնտրում պատասխան: Ինձ դրանց պատասխանը չի էլ հետաքրքրում, ես ուղակի ապրում եմ հա, ու երջանիկ եմ ապրում

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.02.2016), Դատարկություն (13.01.2016), մարիօ (13.01.2016), Մուշու (13.01.2016), Նիկեա (12.01.2016), Ուլուանա (14.01.2016), Վոլտերա (13.01.2016)

  19. #55
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ջղային եմ, որոշեցի մի բան անել: Էդ էլ օրագրի հերթական գրառումն անելն ա:

    Կան մարդիկ, որ գնում են դուրս, մի քիչ սովորում, ու սկսում են՝ ախպեր լավ բան եք անում, գիտությունը առաջ եք տանում, բա ոնց: Այ որ ըտեղ լինեի, գիտե՞ք ինչ կանեի...

    ախպեր ջան, խի՞ թողեցիր ճամփի կեսից թռար: Մնայիր, իրար հետ կանեինք: Նենց չի, որ կրթության համար ես թռել:

    մյուս տեսակը, որ ստեղ ա ու «կրթության գերազանցության» ձեռը կրակն ա ընկել: Քլնգում ա դեկան-փոխդեկան-դասախոս, ասում ա նոր կրթական մոդել, ֆլան-ֆստան: Բայց, ասում եմ տեսե՞լ ես դպրոցի հայտարարությունը, կարո՞ղ ա մասնակցես, ասում ա. «ֆիզֆա՞կն եք ռեկլամելու»: Դեմքը հեգնական, աչքերը ճպճպացնելով: Գրողը տանի քեզ նմաններին, տանի, մի հեռու երկիր, ազգային կրթական ծրագիր սարքի, պահի: Արա եթե քթներիդ տակ աշխատում են մարդիկ, ու դուք դրան չեք հավատում, բայց մի քանիսի հավաստիացումներին հավատում եք, ձեզնից ի՞նչ ապագա գիտնական:

    Լավ, արդեն անցավ ջղայնությունս: Բուն նյութի մասին: Մեր կուրսում հետաքրքիր մասսա ա հավաքվել: Աշխատող, նպատակներին հասնող տպեր են: Ու շատ լավ միջավայր ա, ստեղծագործական, հավես: Ու ոգեվորվում ես էդ տենալով: Բայց մյուս կողմից. գիտես, հենց էդ կուրսը ավարտեց սաղ գնալու են, մարդա մի երկիր ա թռնելու: Ու իրանց հետևից չեն երևում հետաքրքրված մարդիկ ֆիզֆակում, ովքեր պիտի գործը շարունակեն: Բայց չենք հանձնվում եղբայր: Սկսելու ենք երեխեքին աջակցել, որ փորձ հավաքեն: Մի քանի տարի առաջ ես էլ չէի պատկերացնում, որ սենց ակտիվություններ հնարավոր են համալսարանում: Գուցե իրանք տեսնեն ու ուզեն ինչ-որ բան անե: Ու հասկանան, որ իրանց միջավայրը սարքելը իրանց ձեռքում ա:

    Հ.Գ. սիրեմ գը ֆիզֆակը: Ու բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ բան անում են անշահախնդիր: Դուք ուրիշ եք, առանց ձեզ ոչ մի ֆակուլտետ ու համալսարան արժեք չի ունենա: Չգիտեմ, շնորհակալ եմ ձեզ ափսոս, որ մեծ մասդ տենց էլ չեք կարդա գրածս

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.02.2016), Cassiopeia (16.01.2016), GriFFin (27.01.2016), kitty (16.01.2016), laro (24.01.2016), Smokie (29.02.2016), Զաքար (16.01.2016), Նիկեա (16.01.2016), Ուլուանա (17.01.2016), Վոլտերա (16.01.2016)

  21. #56
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -------
    Հաջորդ թունելին ենք մոտենում: Ես ուզում եմ համբուրել թուշը: Դե ես դա կանեմ:
    -Երեխեք, ամենաերկար թունելն ենք մտնում:
    Լավ էլի, մենակ թե կարողանամ: Ախր դժվար չի: Ինքը անգամ չի հասկանա ինչ կատարվեց: Թունելը երկար-երկար ա ու մութ, մեր մեքենայում բարձր երաժշտություն: Ես կհամբուրեմ այտը, հաստատ: Դե...
    -------

    էս ժամանակ օրագիր չէի պահում: Սրանից մի տարի հետո սկսեցի պահել, երբ կարոտը սպանում էր: Էս դեպքի մասին լրիվ մոռացել էի, ու էսօր վերհիշեցի: Ավտոբուսի մեջ մի աղջիկ ճիշտ իր օծանելիքից էր օգտագործում: Գերբնական ա հոտի պատճառով պատկերներ ու խոսակցություններ հիշելը 5-6 տարի առաջվա դեպքերից:

    Քննություններս պրծա: Ես ազատ եմ: «Ազատ» : Էն լավ ազատներից, որ ազատ են, բայց ավելի լավ ա քննություններ ունենան լիքը, մի տոննա տնային, քան սենց: Ում մտքով ինչ անցնի ինձ ասում ա անեմ: Ու մեծ մասին չեմ կարողանում մերժել: Հա ախր ո՞նց մերժես, երբ «ազատ ես»: Սուտ ինչքա՞ն ասեմ: Վանաձորո՞ւմ եմ, Վանաձո՞ր եմ գնում, մորաքրո՞ջս տանն եմ մնալու: Մի ձև էլ ունեմ, երևի կկիրառեմ. երբ էս դպրոցի ամեն ինչից կպրծնեմ, անջատվում եմ անեն ինչից: Ոչ հեռախոս, ոչ համակարգիչ: Բայց էդ դեպքում էլ հո՞ տնեցիքից չեմ փախնելու: Աաա,, երկարացնում եմ, ուղղակի հոգնած եմ ու լարված, ինձ արձակուրդ ա պետք:

    Որոշել էի էնքան ամբիոնի վարիչի կամ փոխդեկանին կպնեմ, մինչև համաձայնեն, որ ես օպտիկայի գործնականը անեմ: Ուզում եմ/էի մի բան փոխել համալսարանում, տնայիններ տալ խնդիրներ, ստուգել, քննարկումներ: Բայց, շատ եմ ընդարձակվում: Արդեն չափը անցնում ա ոչ գիտականը: Այ կրիտիկական կետին եմ մոտենում, որից հետո գիտնական չեմ դառնա: Ես էդ զգում եմ ամբողջ մարմնովս, էնքան, որ նյարդայնությունից դողում եմ մեկ-մեկ, հենց դրա մասին եմ մտածում: Հա, մուննաթ եմ վերջերս, պատճառն էլ էդ սահմանին հասնելն ա... մեկ էլ հոգնածությունս: Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր, երբ գործերը լուրջ են, բայց անկարևոր...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.02.2016), CactuSoul (18.02.2016), GriFFin (27.01.2016), Smokie (29.02.2016), Մուշու (25.01.2016), Նիկեա (24.01.2016), Ուլուանա (25.01.2016), Վոլտերա (24.01.2016)

  23. #57
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սալվե Իտալիա

    Չէի ուզում տնից դուրս գալ: Անգամ իրերս հավաքեցի հնարավորինս ուշ: Որևէ պատճառ չկար, ուղղակի ներքին զգացում էր: Բայց դե ճար չունեի, տոմսս առած էր, հյուրանոցը վերցրած:

    -Արթնացի՛, աէրոպորտ գնալու վախտն ա:
    -Հը՞ն:
    -Հե՛լ, չուշանանք:
    -Հիվանդ եմ... տաքսով գնացեք...

    Արդեն տաքսիի մեջ էինք: Առաջին անգամ էի օդանավակայան տաքսիով գնում: Ու երևի էդ էլ էր վստահ լինելու պատճառներից, որ էս ճամփորդությունը ուրիշ ա լինելու: Շատ ուրիշ:

    Օդանավակայան հասանք մնացած մասնակիցներից շուտ, գրանցումը անցա ու սպասում էի: Բացի ինձնից մի տղա ու մի աղջիկ էլ էին գալու: Էդ աղջիկը՝ Տաթևիկը, եկավ ու սյուպրիզ՝ պարզվեց իրա հայրիկին ճանաչում եմ դեռ մանկուց: Բայց իրեն ոչ մի կերպ չէի հիշում, չնայած պիտի որ փոքր ժամանակ միասին խաղացած լինեինք

    իսկ տղան տենց էլ չեկավ: Ու մեզ թվում էր ուշացել ա, քնած ա մնացել: Թռանք զզվակայան Մոսկվայով, ու հասանք Վենետիկ: Իսկ Վենետիկը ժպտում էր՝ հաճելի արև ու մեղմ, հաճելի ջերմաստիճան: Ոչ մի վատ տրամադրություն չմնաց: Վենետիկում կառնավալ էր: Մարդիկ ուրախ, ներկված, հեքիաթային շորեր հագած շրջում էին քաղաքով, երգում, գժություններ անում Շատ ափսոս, կարճ մնացինք ու համարյա չքայլեցինք քաղաքում: Արդեն գնացքի կայարանում էինք, դեպի Տրիեստ տոմս առած ու սպասում էինք գնացքին: Բայց տոմսը չէինք ակտիվացրել, ձևն էլ չգիտեինք: Մի մարդու հարցրեցինք, ինքն էլ ահավոր լուրջ մյուս մայթին գտնվող սարքը ցույց տվեց ու ձևը ասեց: Տաթևիկը երկուսիս տոմսը տարավ, որ ակտիվացնի, իսկ էս մարդը ուշադիր իրան ա նայում, ու մանր ժպտում ա: Լավ ա ուրիշ մարդուց էլ հարցրեց ու ճիշտ ձևը ասեցին, թե չէ տոմսերը չգիտեմ ինչ կարող էին լինել, իսկ մեր «ընկերն» էլ ծիծաղից մահանար

    Հասանք Տրիեստ, հեշտ գտանք մեր հյուրանոց տանող տրանսպորտը ու ճանապարհ ընկանք: Իջանք կանգառում, մի պապիկի ճանապարհը հարցրեցինք, ու մեզնից գոհ մեր ճամպրուկները բլուրն ի վեր քարշ էինք տալիս: Գնացինք ու օ՜ հրաշք, սխալ ենք եկել, պետք էր ծովափ իջնել

    Հա, ծովափին ա հյուրանոցը: Ու երբ պարզվեց պատուհանս էլ ա նայում ծովին, ես դարձա ծովատառեխ: Ադրիատիկ ծովի Իսկ երեկոյան նամակներս կարդացի ու հոգնած քնեցի իմ կոշտ, բայց հարմարավետ անկողնում:

    Առավոտյան զարմանալի հեշտ ու թարմացած արթնացա: Հայաստանում վերջին շրջանում տենց չէր եղել: Ու լավ շուտ արթնացա: Որոշել էինք նախաճաշել, էն էլ հիանալի էր ճաշարանը. «Ձեր կտրոնով կարող եք օգտվել այսքանից ու այսքանից: Բայց գիտեք, սա այսօր չկա, սա վերջացավ, իսկ սա էլ այս սեզոնին չի լինում»: Մեկ-երկու տեսակ ուտելիք մնաց Էհ, ամեն տեղ սե՞նց ա:

    Թեյեցինք, քարտեզը նայեցինք ու որոշեցինք մոտիկ մի այգի գնալ: Մի 30 րոպեի ճանապարհ: Ճանապարհից բնականաբար շեղվեցինք, ոչ ստանդարտ՝ քարտեզում չնշված ճանապարհ էինք գտել, ու իջանք դրանով: Ու էդ մեզ տանում էր ամրոց Թանգարան, այգի... ու անվճար էր կիրակի օրը Պտտվեցինք, գնացինք էլի ճանապարհը չկրկնելու սկզբունքով, ու պարզվեց էդ այգի մեր հյուրանոցից էլ կարելի էր գնալ, շատ ավելի կարճ ճանապարհով

    Պտտվեցինք, ու դեպի Տրիեստ: Իսկ ճանապարհը կարճ չէր: Ու զգում էինք՝ գնալով գնալով մերն էր դառնում քաղաքը: Ամբողջ Տրիեստով մի քանի անգամ պտտվեցինք, եկեղեցիներ մտանք, նավահանգիստ գնացինք, պատմության թանգարանը էլի անվճար էր ու այցելեցինք: Իմ խելքի մարդ ա Տաթևիկը ֆիզիկոսները երևի իրար նման են

    Հետ էինք քայլում արդեն սատկած: Ահավոր ոտքերս ցավում էին: 8 ժամ միայն քայլել էինք, մի քանի րոպե հանգստանալով: Ու ճանապարհին պլանավորում, թե հաջորդ հանգստյան օրերին ուր ենք գնալու: Հասանք հյուրանոցի մոտ, բարձրաձայն խոսելով քայլում էինք, մեկ էլ հայերեն մեկը ասում ա անունս: Մյուս հայն էր, պարզվում ա իրա թռիչքը մի օր ուշ էր մենք արդեն գլխի էինք ընկել, բայց դե վստահ չէինք: Իմ սենյակում մի հնդիկ պիտի մնար, բայց պարզվեց էդ հայ տղեն աշխատողներին լավ համոզել ա ու ինքն ա մնալու շատ ա խոսում, մնացածը ընտիր ա

    Վաղվանից դասերը սկսում են: Առաջին շաբաթը խիտ դասեր են, նախապատրաստում են հիմնական դասերին: Ու հիմնական մասնակիցները մեր բախտակից՝ վատ կրթական համակարգ ունեցող երկրներից են: Կխոսենք, կծանոթանանք, տեսնենք ինչ են անում էդ վիճակից դուրս գալու համար:

    Իտալիան ինձ լավ ողջունեց, ու ես սիրահարվեցի իրան: Ու ոչինչ որ իտալացիները հայերին ահագին նման են: Դեռ չի խանգարում ու զգում եմ, որ համ լավ հանգստանալու եմ, համ լավ սովորեմ ու աշխատեմ Հա, մի քանի սովորածս Իտալերեն բառերը շատ են օգնել, իսկ խանութում վաճառողին հասկացա, չնայած մաքուր իտալերեն էր խոսում հավես ա սենց

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.02.2016), CactuSoul (18.02.2016), John (08.02.2016), kitty (08.02.2016), laro (08.02.2016), Rammstein (08.02.2016), Ruby Rue (08.02.2016), Smokie (29.02.2016), մարիօ (09.02.2016), Ներսես_AM (09.02.2016), Նիկեա (08.02.2016), Շինարար (08.02.2016)

  25. #58
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասերը սկսվեցին: Ու էլի ամերիկացի դասախոս, ով ֆիզիկա ա պատմում անգամ էն ժամանակ երբ երկար-բարակ մաթեմատիկա ա գրում: Իսկ ես բացի դասախոսությունները գրելուց փոքր նշումներ էի անում, թե ինչ տեխնիկա ա օգտագործում ինչ-որ բաներ համոզելու համար: Հիվանդություն ա դարձել, անընդհատ պատկերացնում եմ ինձ դասախոսի փոխարեն նույն բանը բացատրելուց: Էս նշումներս Հայաստանում կնայեմ, մի օր կպատմեմ: Իսկ մեր դասախոսությունը տևեց 3 ժամ: Ու ես չէի հոգնել, ժամանակն էլ չէի զգում ոնց ա անցնում: Իսկական դասախոս, ահավոր հավես տիպ: Իսկ լաբորատորները ահավոր անկապ էին: Լրիվ երեխայի տեղ էին դրել, լազերով մի քանի հիմար փորձ ցույց տվեցին, ու մի ժամ կիսատ-պռատ բացատրում էին փորձը իրանց տեսությունով: Ահավոր ձանձրացել էի 30 րոպեում:

    Դասերից հետո որոշեցինք գնալ տարածքը ուսումնասիրելու: Ինչ-որ գինու գործարան կար ոչ շատ հեռու, սարի մյուս կողմում, երեխեքն էլ ասում էին թունել կա որի միջով կարող ենք գնալ: Բայց անձրև էր գալիս, ու ոչ մեկ չեկավ բացի մի ռուս ու մի ուկրաինացի աղջկանից, մենք էլ 3 հայերով: Գնացինք, բայց ոչ մի թունել չկար, միայն աստիճաններ դեպի վեր տանող ու խիտ մառախուղ: Չէինք իմանում հաստատ ճիշտ ճանապարհն ա թե չէ գնում էինք առաջ: Մի քանի անգամ հետ դառնալու վրա էինք, բայց սղլիկ ճանապարհով հասանք գագաթը ու լույսեր երևացին: Ինչ-որ թույն իտալական ընտանիք էր՝ կառնավալային շորերով: Իմացանք ճանապարհը, ու քայլեցինք արդեն վստահ Հասանք հիմնական ճանապարհին ու աղջիկներից մեկի հեռախոսին նամակներ եկան՝ «Բարի գալուստ Սլովենիա»: Ահավոր խնդալու էր, ոտքով հնարավոր չէր էդքան ժամանակում 15 կմ քայլել, ուղղակի աղջիկները ահագին վախեցան վերջը մի բար գտանք: Դրսում երկու հարբած հաճախորդ էին, գինու գործարանի մասին հարցրեցինք: Իրանք էլ ֆուտբոլ խաղալ էին առաջարկում, ու ոչ մի կոնկրետ պատասխան չտվեցին գինի վերցրեցինք բարից ու խմելով, բարձր տրամադրությունները աչքերիս իջանք հետ: Էլի կգնանք:

    Իսկ ինձ թվում էր շատ բան եմ արել էսօր: Փաստորեն չէ: Բայց մեկ ա, դասերը ահավոր կայֆ են, ու տրամադրված եմ սովորելու: Անգամ մաթեմատիկական վարժությունները առավոտյան շուտ արթնանալու եմ անեմ: Ես Հայաստանում մաթեմատիկայի տնային չեմ արել: Ընդհանրապես:

  26. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (10.02.2016), CactuSoul (18.02.2016), kitty (09.02.2016), laro (09.02.2016), Ruby Rue (09.02.2016), Smokie (03.03.2016), Աթեիստ (15.02.2016), մարիօ (09.02.2016), Մուշու (14.02.2016), Նիկեա (09.02.2016), Շինարար (09.02.2016)

  27. #59
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղիղ մի շաբաթ ստեղ եմ: Ու ամեն օր, ամեն դասից հետո զգում էի, որ ավելի եմ ուժեղանում, գիտելիքներս խորանում են, սկսում եմ ֆիզիկական պրոցեսները իսկապես պատկերացնել: Հա, մեկ-մեկ էլ ինձ եմ պատմում հասկացածս: Կայֆ պլաններ ունեմ հետ գալուց հետո անելու ստեղի ուսանողներից կան, որ ամառը Հայաստան են գալու, կոնֆերանսի մասնակցելու: Իրանցից մի քանիսին համոզում եմ, որ հանրային դասախոսություն ունենան: Իրանցից մեկը իրա ղեկավարի հետ ա գալու, ու եթե ավելի որոշակի ասենք օրը ու պայմանները, երևի հենց ղեկավարը կպատմի օպտիկական սարքավորումների մասին:

    Մի Ուկրաինացի տղա կա, ով իրանց օպտիկայի ուսանողական կազմակերպության նախագահն ա: Բարիագույն ու ազնվագույն տիպ ա, լիքը բան պատմեց... Ու հիմա չգիտեմ մի քանի հայ աղջիկների վրա զայրանում եմ թե ինչ եմ անում, բայց պիտի հասկանալ, թե իրանք տեղյակ են ու թաքուն օգտվում են, թե տեղյակ չեն ու ընդհանրապես սխալ պաշտոնում են: Այ ստեղ ջղային դեմք

    Ռուբին ֆիզֆակի ՈՒԳԸ նախագահ: Արյա էս ինչ հավես ա բայց մեր ռեսուրսները գնալով շատանում են, միջավայրը մեծանում ա: Աշխատելու ենք հավեսով էս կիսամյակ: Հեռվից զգում եմ, որ ֆակուլտետը սկսել ա դռռացնել: Ուխխխ

    Համարյա ամեն օր դասերից հետո մոտիկ մի քաղաք կամ գյուղ գնում էին, ֆռֆռում թանգարաններով: Շաբաթ մի շատ կայֆ տեղ գնացինք, մի քիչ հեռու Տրիեստից: Ահավոր մեծ քարանձավ էր՝ խորը, ցուրտ ու մութ, լիքը գույներով, սղլիկ աստիճաններով ու գլխներիս ջրի կաթկթոցով: Հա չէ, էլի Հայաստանի հետ էի համեմատում

    Կիրակի գնացինք Սլովինիա, մեզ մոտիկ մի ծովափնյա քաղաք՝ Կուպեր: Չնայած ահավոր վատ եղանակին ու ահավոր թրջվելուն, ահագին ուրախ անցավ ու հետաքրքիր: Գիտեինք որ մի հին ամրոց կա, էն էլ գրողի տարածը ռեստավրացված մի քանի սենյակ ուներ, ու իրականում մենակ դրսից էր ամրոց: Փոխարենը լիքը խանութներ կային ու շատ համով ուտելիք, ահավոր համով: Մի սուպիկ էլ ինձ մանկության համով սուպիկները հիշացրեց:

    Տրաքած, մեռած, ուրախ ու կարոտած գնամ քնելու: Վաղվանից դասերը շարունակվում են, ես էլ Հայաստանի գործերից ունեմ անելու: Հա, 3 ժամ ժամային տարբերությունը շատ շատ ա:

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.02.2016), CactuSoul (18.02.2016), kitty (15.02.2016), laro (15.02.2016), Ruby Rue (15.02.2016), Smokie (03.03.2016), Զաքար (15.02.2016), Նիկեա (15.02.2016), Ուլուանա (15.02.2016)

  29. #60
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասերը արդեն փոխվել են, ավելի շատ կոնֆերանսի ա վերածվել: Երկար-բարակ, ջանջալ, շատ դասախոսներ թքած ունեն իրանց կհասկանանք, կամ իրանք հետաքրքիր են թե չէ: Երևի պետք չէր էս հավես դասընթացը հարամել սենց: Վատն էլ էն ա, որ ոչ մի հետադարձ կապ չկա, մեր կարծիքը չեն հարցնում դասընթացի անցկացման կամ էլ դասախոսների մասին: Այ սենց երես եմ առել

    Հավեսագույն դասական երաժշտության համերգի էինք գնացել:

    Ահավոր ճնշող քաղաք էր Վենետիկը: Կամ ես էի տենց տրամադրված: Կամ մթնոլորտն էր տենցը: Լիքը ինֆորմացիա օդում կախված, լիքը մարդ, աղմուկ, ջրանցներ, ահավոր հոտ: Ու եթե Սուրբ Ղազար գնալու չլինեինք, ոչ էլ կգնայի Վենետիկ: Իսկ Սուրբ Ղազարը ուրիշ էր: Փոքր էր, հանգիստ: Հա, Արմենիա նավը կանգնացրած ա կղզում, ու դրա համար հարկ ա պետք մուծել պետությանը: Հինգ տարի ա կանգնացրել են: Նավը ժանգոտում ա: Նավը ստեղից տանել ա պետք: Կարելի՞ ա էդքան աներես լինել, չեմ հասկանում:

    Մարդիկ կա, որոնց հետ չեմ ուզում համագործակցել: Բայց ձև չկա: Արա բայց լինել էդքան տգետ ու միաժամանակ էդ «պաշտոնները» ունենալ: Լո՞ւրջ: Կասկածներս հաստատվում ա, որ մաֆիոզ են: Բա, լուրջ


    Ուզում եմ հանգստանալ: Բայց Հայաստանում լիքը գործ կա ինձ սպասող: Հետաձգված պրակտիկա, դիպլոմային, փորձերը, ինչ-որ անկապ օպտիկայի ուսանողական դպրոց: Ես հիմա տրաքած եմ, էս օրագրիս մի էջն էլ սենց եմ սևացնում: Անհավես եմ, ոչ էլ կարդալու եմ գրածներս: Ու ընդհանրապես, չեմ կողմնորոշվում ինչ եմ ուզում: Ոչ մի ասպարեզում: Դեռ սենց չէր եղել: էս ի՞նչ փուլ ա: Սե՞նց էլ ա լինում:

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.03.2016), kitty (23.02.2016), Smokie (03.03.2016), Նիկեա (23.02.2016), Ռուֆուս (25.02.2016), Վոլտերա (23.02.2016)

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •