User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #31
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ կպատկերացներ, Հայաստանում շունչ քաշելու ժամանակ չունեմ: Գոնե սեպտեմբերն այդպիսինն ա, մնացածը չգիտեմ: Դրական լիցքավորված էի եկել, ու գոնե էս պահին լիցքաթափ չեմ լինում:

    Համալսարանում շորտիկների պատմությունը վերջն էր: Ասում են համալսարան եթե գալիս ես շորտիկով չես հարգում համալսարանդ: Ու էդ մենակ տղեքի համար ա տենց, իսկ սուպերկարճ յուբկաներով ու շորտիկներով աղջիկներին բան ասող չկա, բա սիրուն ա ախպեր ջան, բա ինչ:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (15.10.2015), ivy (05.10.2015), John (17.09.2015), Ruby Rue (17.09.2015), Smokie (14.10.2015), Նիկեա (17.09.2015), Ուլուանա (18.09.2015)

  3. #32
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամիսներ առաջ Ռուբին մի դրամաշնորհ էր գտել: Փոքր գումար էին տրամադրում Հայաստանում ինչ-որ նախագիծ անելու համար: Որոշեցինք Գորիսում դպրոցականների համար դասընթացներ կազմակերպել, փորձեր ցույց տալ ու պատմել ֆիզիկայի մասին մաքսիմալ մատչելի՝ ֆիզիկայի սաղ կայֆը ու կիրառությունները ներկայացնելով:

    Մի քանի օր առաջ Գորիսում էինք: Ռուբիի, Ավետի ու կուրսեցուս՝ Արշակի հետ ճանապարհ ընկանք: Մինչև գնալը ով իմանում էր մեր գաղափարների մասին փորձում էր հնարավորինս աջակցել: Ու բոլորը ոգևորվում էին, զարմանում, քաջալերում: Միակ հարցը որ քիչ թե շատ տանջում էր դպրոցի մթնոլորտն էր, ու մարզային դպրոցում աշակերտների հետաքրքրվածությունը ֆիզիկայի, էլ չեմ ասում փորձերի նկատմամբ: Մտածում էի սարքերը կփչացնեն, դասերին կաղմկեն, կսկսեն անկապ հռհռալ և այլ «սովորական» ու միջին վիճակագրական դպրոցներին բնորոշ բաներ:

    Մտանք դպրոց ու սկսեց զարմանքս: Բարեկարգ, սիրուն դպրոց էր: Բոլորը պատրաստակամ իրանց օգնությունն էին առաջարկում իրերը տեղափոխելու համար: Երբ դահլիճում էինք երեխեքը հետաքրքրված նայում էին պատուհաններից ու զարմանում, թե էս մարդիկ ինչ են անում: Հետո Ռուբին ներկայացրեց թե ինչ պիտի անենք ու սկսեցինք: Սկզբից կուրսեցիս սկսեց, «Ի՞նչ կլիներ, եթե չլիներ ֆիզիկան»: Իրան բնորոշ ոճով պատմափիլիսոփայական դաս անցկացրեց, մաքսիմալ ինտերակտիվ: Հետո ես սկսեցի «Ֆիզիկան և թվերը», բնականաբար հուզված, բայց ինձ կառավարելով: Ու ինչ-որ պահի սկսեց ամենակայֆը՝ ես ապրում էի էդ խաղով, լրիվ ազատ էի խոսում, առանց փոքր-ինչ կաշկանդվելու, ու զգում էի, որ փոխադարձ կապ կար երեխեքի ու իմ մեջ: Կայֆ էր: Գիտեմ, ֆիզիկա գրեթե չկար պատմածիս մեջ, ու առաջին օրվա համար դա էի ընտրել, որ դասերից հետո չձանձրանան երկար-բարակ ֆիզիկայի մասին լսելով: Բայց ես ինձնից գոհ մնացի:

    Ընդմիջման, կամ ինպես Ռուբին էր ծրագրի մեջ գրել «Սուրճի ընդմիջման» ժամանակ մի քանի անգամ հրավիրեցինք մեր փոքրիկ սեղանից օգտվելու: Բայց երեխեքը ահավոր ամաչկոտ էին: Ու մերոնք սկսեցին քաղցրավենիքը տանել երեխեքին մոտիկ: Մենակ մենք սուրճ խմեցինք, ու անցանք վերջին:

    Ընդմիջումից հետո Ռուբին ներկայացրեց մեր բլոգի մասին, հետո գիտաֆանտաստիկայի մասին մի քիչ խոսաց: Ինձ թվում էր պիտի երեխեքին հետաքրքրի, բայց ռեակցիաները շատ պասիվ էին: Ահավոր պասիվ: Եսիմ, գուցե էլի ամաչկոտությունը կար:

    Միշտ ամաչել եմ արագացուցիչներից խոսալ ու CERN-ի անունը տալ: Եսիմ, ուղակի կոմպլեքս էր մոտս: Բայց ամեն դեպքում որոշեցի երեխեքին մի քիչ արագացուցիչների ֆիզիկայից պատմել, մանավանդ որ 6 շաբաթ էդ էի լսում, մի երկու շաբաթ էլ զեկուցագիր էի գրում: Մի խոսքով, շատ տարրական կերպով ներկայացրեցի էդ ամեն ինչը, ու ոնց որ թե հասկանալի եղավ, համենայն դեպս ռեակցիան տենց թվաց:

    Հաջորդ օրը Ռուբին խոսեց կենսաֆիզիկայի ու կենսաբանության մասին, իսկ Ավետը ճարտարապետության մեջ ֆիզիկայի կիրառության: Ու էլի իմ հերթն էր՝ պիտի փորձեր ներկայացնեի, իսկ որոշներին երեխաները մասնակցեին: Ինձ թվում էր սարքերից կգողանան, կամ կփչացնեն, որովհետև մի քանի սարքից շատ ունեինք, ու բաժանել հավաքելը մի քիչ դժվար ու երկար գործ էր, կարող էին հասցնել: Բայց ոչ մի բան էլ չեղավ, երեխեքը կարծես թե շնորհակալ էին, ու հետաքրքրված փորձերով ու դրանց մեկնաբանություններով: Իսկ երբ որոշեցի իրանց մի քանի խնդիր տալ, որ սուրճի ընդմիջման ժամանակ փորձեն որոշել, շատ ակտիվ քննարկում սկսվեց: Ու էս անգամ շատերը օգտվեցին սեղանից: Սառույցը կոտրվել էր, մեզ լիքը հարցեր էին տալիս, ուզում էին ծանոթանալ հետներս:

    Փորձերի երկրորդ մասում իմ էշը քշեցի, ու որոշեցի ձեռքի տակ եղած նյութերով փորձեր ցույց տալը: Ու էլի, դպրոցական փորձարարական խնդիրներ առաջարկեցի: Ուզում էի ցույց տալ, որ կարևոր չի լաբորատորիայի սարքերի արժեքը, կարևորը միտքն ա: Ու էդ անում էի իրանց դասատուի համար: Մի խոսքով, էդ հնարքն էլ ոնց որ մարսեցի, էլի ուրախ էր անցնում ու քննարկումներով: Վերջացրեցինք, փակումը արեցինք ու գնացինք տուն՝ երեկոյան բոլորին աստղադիտման հրավիրելով:

    Քանի որ դասերը մենք անում էինք դպրոցական դասերի հաշվին՝ մասնակիցներին ազատում էին դպրոցական դասերից, մեզ թվում էր, որ քիչ երեխեք կգան աստղադիտմանը: Ոչ մի «օգուտ» չունեին դրանից: Բայց չէ, շատ էին եկել, անգամ այլ դպրոցներից ու ցածր դասարանի աշակերտներից: Ինչ դիտակով կարող էինք նայեցինք՝ Լուսինը, Սատուրնը, մի կրկնակի աստղ: Մի տատիկ ամաչում էր նայել աստղադիտակով: Գալիս հեռվում կանգնում էր, ուսումնասիրում մեզ, բայց չէր ուզում շատ մոտենալ, նայել: Ռուբին գնաց, կանչեց, ու էդ տատիկի զարմանքը տեսնել էր պետք, երբ լուսնի խառնարանները խոշորացված տեսավ: Վերջում էլ մի քիչ համաստեղություններից պատմեցի ամենահետաքրքրվածներին, ովքեր մի քիչ ցուրտ եղանակին դեռ մնացել էին: Իրանք էլ, ես էլ զարմացանք իմ վրա: Ես փաստորեն շատ եմ սիրում երեխեքի հետ աշխատել, իսկ մինչև հիմա տեղյակ էլ չեմ եղել:

    Հաջորդ օրը Տատև գնացինք ու ճոպանուղուց ահավոր վախենալով նստեցի: Ես էսքան վախկոտ չեմ եղել, հաստատ: Բայց մի տեսակ սկսել եմ վախենալ, որ ինչ-որ կարևոր բան չեմ հասցնի կյանքումս անել: Չգիտեմ

    Ոնց ա լինում, որ սյունեցիք էդքան լավն են, ռիսկով, բայց իրանց ղեկավարում են անտաղանդները: Պետք էր լսել, թե երեխեքը ոնց էին օրենքով գողերի ու գողականների մասին խոսում: Բայց մեղադրելու չի, էդ իրանց կյանքն ա, իրանց շրջապատն ա, ու ինչ տեսնում են, դա էլ ընկալում են որպես ճիշտ: Մի բան էլ, սյունեցիք իրանց հողը շատ էին սիրում, էդ իրանցն ա, իրանք դա չեն կորցրել, մնացել են ու պայքարել իրանց մի կտոր հողի ու ահավոր շատ սարեր-քարերի համար: Մի ուրիշ կապվածություն կար: Զարմացած եմ, ու արտահայտվելու ձև չեմ գտնում: Սիրահարվեցի Գորիսին, իրանց բնությանն ու մարդկանց: Ու իրանց հայրենասիրությանը, որը մենակ բառ չի, աշխատանք ա ծանր պայմաններում:

    Իսկ ամենավերջում, էս փոքր ծրագիրը վերջացավ, բայց անպայման ավելի մեծն ա պետք նախաձեռնել: Ավելի մեծ թիմով ու շատ մարզերով՝ այդ թվում Արցախ:

  4. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.10.2015), John (23.09.2015), kitty (21.11.2015), Rammstein (23.09.2015), Ruby Rue (23.09.2015), Smokie (14.10.2015), Դատարկություն (24.09.2015), մարիօ (23.09.2015), Ներսես_AM (23.09.2015), Նիկեա (24.09.2015), Շինարար (23.09.2015), Ուլուանա (23.09.2015)

  5. #33
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիզֆակում ֆիզիկայի դասերը հանգիստ կարող են կոչվել «Ֆիզիկայի մաթեմատիկական մոդելներ»: Իրականում ոչ մի ֆիզիկա չեն սովորացնում, բացարձակ ոչ մի: Վերջն ա, դպրոցից դեռ ուսուցիչս վրաս ջղայնանում էր, երբ հարցնում էր ինչ-որ երևույթ, կամ ֆիզիկայի օրենք նկարագրել, բանաձևն էի գրում: Հիմա անընդհատ բանաձև, բան: 4 տարում տենց էլ չեմ համակերպվել: Ախր ո՞նց համակերպվես, ինչի՞ն:

    Վերջերս կյանքումս առաջին անգամ անգլերենով ելույթ ունեցա: Ու շատ ուրախ եմ, որ հիմա խայտառակ վատը եղավ: Բնականաբար, առաջինը չէր կարող գերազանց լինել, ու լավ է որ բախտորոշ չէր ելույթս:

    Պատրաստվում եմ մյուս շաբաթ համալսարանում ներկայացնել թե ինչ եմ արել ամառը: Ոնց եմ դիմել, գնացել ու ինչ արդյունք գրանցել: Ինչ-որ շատ ջերմ հիշողություններ են արթնանում: Հիշեցի, որ ֆիզիկան վայելում էի, գիտնականի պես էի ապրում: Ոչինչ, շատ չմնաց: Էլի կունենամ իմ ուզած կյանքը:

    Ուզում եմ ներդրում ունենալ գիտական կյանքում Հայաստանի: Ուզում եմ մաքսիմումիս հասնեմ էստեղ, նոր դուրս գնամ: Գործեր կան, որ անհամեստաբար կարծում եմ, որ միայն ես եմ ցանկանում անել: Ուրիշ ոչ մեկին պետք չի, բայց իմ կարծիքով շատ կարևոր են: Բայց համ էլ վախենում եմ, չեմ ուզում էլի ճահճանամ: Դպրոցից հետո խրվել-մնացել էի: 3 տարի, գրողի տարած ճահճում, առանց մոտիվացիա ու պասիվ:

    Ինչքան եմ սիրում, որ ինձ չեն սիրում: Գժվում եմ էդ վիճակների համար: Մի սիրեք, ի՞նչ անեմ: Ես մեկ ա շարունակելու եմ անկեղծ խոսալ:

    Հ.Գ. Մի քանի դրսում սովորած բան կենցաղս են ներխուժել: Ռուբին քանդվեց գրանցման գրքիս վրա, տանը ինչքան համակարգիչ կա միացրել եմ իրար, ցանց եմ սարքել, մի համակարգչիս երկու էկրան եմ միացրել
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 04.10.2015, 01:18:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.10.2015), GriFFin (15.10.2015), John (06.10.2015), Smokie (16.10.2015), Նիկեա (05.10.2015)

  7. #34
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաճախ կրիա եմ: Սովորական, պատյանով: Իմ հարմարության գոտուց դուրս չեմ գալիս, անգամ եթե լավ եմ գիտակցում, որ կրիտիկական անհրաժեշտ ա: Ոչ միշտ, բայց շատ կարևոր հարցերում տենց ա լինում: Երանի հիմա շրջանցեմ, գոնե կրթությանս համար չալարեմ:

    Բարլուս դույլերով H20, ես քեզ չեմ սիրում: Մի արի դրսում: Արև գուզիմ քիչ մը: Արև, արև եկ, եկ, զիզի քարին վեր եկ:

    Ցնդում եմ: Կարևորը հետո հետ հավաքվեմ: Իսկ անքնությունը արդեն հետս ա քնում: Շատ հավատարիմ չի՝ մեկմեկ դավաճանում ա, բայց միշտ վերադառնում ա: Տեսնեմ օրը 2-3 ժամով ինչքան կձգեմ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.10.2015), kitty (21.11.2015), Smokie (16.10.2015), Նիկեա (06.12.2015)

  9. #35
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհայտ կորել է մոտիվացված մարդը: Վերջին անգամ տեսել են ԵՊՀ-ի շրջակայքում:

    Բարի գալուստ դժոխք: Այստեղ դու տանն ես: Այստեղ քեզ սիրում են: Այստեղ քեզ վառում են, մոխիր են սարքում, հետո քամուն են տալիս: Բայց չեն թողում քամին քեզ լրիվ տանի, հետ են հավաքում, սովետական էմուլսիայով կպցնում, հետո յուղաներկով ժպիտ նկարում երեսիդ, կամ ստիպում դու նկարես:

    Եթե մանկավարժությունը կարևոր առարկա ա ցույց տուր ինձ էդ, ոչ թե ուղակի ասա որ կարևոր ա: Ու ընդհանրապես, իմաստը ո՞րն ա էդ անտեր դասավանդման մեթոդները տետրի մեջ գրելու: Ի՞նչ օգուտ:

    Ոչ մեկ չի սիրում իրա արածը քննարկել: Ասում ա ես եմ արել. չե՞ս ուզում, մի՛ մասնակցի: Բարի ճանապարհ: Հաջորդ անգամ դուք չեք անի, հարց չկա

    Մոտիվացիա չկա, ոչ մի բան չեմ ուզում: Հայաստանում չեմ ուզում մնալ, չեմ ուզում դուրս գնալ: Կարդում էի Շվեյցարիայի օրագիրս ու մտածում էդ ե՞ս եմ: Ինչի՞ էր ինձ թվում, որ համալսարանում մի բան փոխելու եմ, մի բան ակտիվացնեմ, ինչ-որ սեմինար-բան, քննարկում-մննարկում: Ախր գիտություն չեմ անում, իսկ երբ չեմ անում ինքնագնահատականս ընկնում ա մեր տակի հարևանի տուն: Երևի բերածս էներգիան էսքան հերիքեց՝ մեկուկես ամիս:

    Գնում եմ քնելու: մի քանի ժամով ավելացավ քնելս՝ 5 ժամ եմ քնում արդեն: Էդ մի հարցը համարյա լուծվեց:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (15.10.2015), kitty (21.11.2015), Ruby Rue (15.10.2015), Smokie (16.10.2015), Աթեիստ (15.10.2015), մարդագայլուկ (15.10.2015), մարիօ (15.10.2015), Նիկեա (06.01.2016)

  11. #36
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ եմ ուզում:

    Ոչ մի բան: Ուզում եմ մի տարի ոչինչ չանել, ոչ մի անհանգստություն չունենալ: Դա ուրբաթ օրը, երեկոոյան: Շաբաթ ոչինչ չեմ անում ու կիրակի արդեն լիցքավորված եմ ինչ-որ բան անելու ցանկությամբ: Ու այդտեղ «հագնում եմ» անկարողության պատին: Ոչ մի բան չի լինում անել, հիմա էլ չգիտեմ մագիստրատուրայում ինչ եմ ուզում անել: Բնականաբար ոչ լազերներ: Դրանից մեղմ ասած հոգնել եմ: Նյութագիտությունն ա կայֆ, նանոկառուցվածքների ուսումնասիրություն-աճեցում, բայց ոչ մի քիմիա չգիտեմ: Էդ էլ չեղավ: Բա ի՞նչ անել: Սահմանափակվում իմ գիտելիքի պաշարիկը: Ուրիշ բան չգիտեմ, որով իմ ուղեղը կհետաքրքրվի, ու լավագույնս կդրսեվորվի:

    Ուֆ է, գնացի փուչիկ փչելու

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    kitty (27.01.2016)

  13. #37
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ անել: Գնալ ճանապարհով, որի ավարտը չես տեսնում, թե ճանապարհով որը դժվար է, դեմոտիվացնող, բայց ավարտ կա որոշակի: Թե՞ մի քիչ նրանով գնալ, քաղել մաքսիմալը, գոյատևելու դասեր, ու թռչել դեպի մյուսը:

    Դե գնում ենք, ի՞նչ խնդիր: Գնում ենք ակտիվ, չհամակերպվող կերպարով: Կռվելով, ստիպելով, մարդկանց նեղացնելով: Ուր կհասնենք չգիտեմ, բայց սենց հնարավորություն կյանքում քչերին ա տրված:

    Գնացի, գնացի կռվելու

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.10.2015), Նիկեա (27.10.2015), Ուլուանա (29.10.2015)

  15. #38
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատերազմն ավարտված է: Հաշտությունը կնքված:

    Վերջ, երևի իմ կյանքի կարևորագույն որոշումն եմ կայացրել: Եվս մեկ տարի եմ մնալու Հայաստանում, մագիստրատուրա սովորելու: Ոչ մի կիսատ թողած գործ չեմ թողնելու երբ գնամ դուրս սովորելու, ու ուզում եմ մինչև էդ մաքսիմալը անեմ Հայաստանում, ինչ կարող է անել սովորական ուսանողը:

    Եթե ես չանեմ էս, ոչ մեկ չի անի: Մնում եմ կռիվ տալու

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (07.11.2015), Նիկեա (06.01.2016)

  17. #39
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել եմ մինչև գիշերվա վեցը սկայպով իրար հետ պարապելը, մի ժամ քնելուց հետո վազելու գնալը, հետո համալսարան։ Կարոտել եմ Հալաբյանով երեկոյան քայլելը, միասին երազելը, իրար մոտիվացնելը, վիճելը։ Փոխվում ենք համ ժամանակի համ տարածության մեջ։ Ու լղոզվում ա մեր սպեկտրը, հեռանում, իջնում։ Ու արդյունքում համ իմ մաքսիմալ արժեքն ա իջնում, համ քո։ Ու ես կամաց վերանում եմ, անհետանում։ Ուրվական եմ դառնում

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (27.01.2016), Meme (07.11.2015), Ruby Rue (06.11.2015), Smokie (21.11.2015), Զաքար (06.11.2015), Լեո (06.11.2015), մարիօ (06.11.2015), Նիկեա (08.11.2015)

  19. #40
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շաբաթ ա ամեն գիշեր իրա հետ հանդիպում եմ: Գալիս հարցեր ա տալիս, որոնց պատասխանը շատ դժվար եմ գտնում: Ասում ա ինչի՞ ես ֆիզիկա սովորում: Ժամանակ էր տվել, մի օրում պիտի պատասխանեի: Հետն էլ խնդալով ասեց հանկարծ չասես մարդկությանն եմ ուզում օգուտ տալ, բլյա բլյա, ասեց պատասխանը գիտի: Երեկ էլ եկել ա , ուզում ա իմանա ես հաճույքով եմ ֆիզիկայով զբաղվում թե չէ: Ու էլի մի օր տվեց: Պիտի էսօր գիշերը հանդիպենք պատասխանեմ:

    Մոռացա ասել, անունը հենց նոր նայեցի, Սիրիուս ա: Գիշերը իմ պատուհանից ա երևում: Պատուհանիս մի փոքր մասը առանց վարագույրի ա, ընդամենը 10 րոպե եմ տեսնում իրան, հետո անցնում ա ծածկված մաս: Չգիտեմ, ես հիմա լուրջ եմ, թե ցնդում եմ, բայց շատ իրական ա թվում:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (08.11.2015), Smokie (21.11.2015), մարիօ (08.11.2015), Նիկեա (08.11.2015)

  21. #41
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ: Մի քանի խոսք իմ մասին:

    Փոփոխական տրամադրությունով եմ ապրում: Ծայրահեղությունից ծայրահեղություն: Միջինում ստացվում ա ոչինչ: Բայց քանի որ դիտարկվող ժամանակը շատ փոքր ա, անիմաստ բան ա միջինացումը, ոչ մի ֆիզիկա չկա: Հա, ֆիզիկայի բացակայության մասին. ամեն ինչ անում եմ բացի ֆիզիկայից: Բութ ու մաֆիա կազմած աղջիկների հետ եմ կռվում, անպարտաճանաչ գործընկերների, ժամկետն անց դաախաոսների: Ու այո, մեկ-մեկ ուժերս վերջանում են: Դրանից հետո սկսվում ա 2-րդ սերիան, գալիս եմ տուն ու պարզվում ա հյուրասենյակի պատուհանը որոշել են փոխեն: Ասենք ինչի՞, հե՞նց հիմա: Լավ էլի...

    Դեմոտիվացված ու մոտիվացված եմ միաժամանակ, դարձել եմ Շրյոդինգերի կատուն: Չունեմ էներգիա, բայց հսկայական իմպուլս կա (էս մեկը եսի՞մ ոնց բացատրեմ ֆիզիկայով):

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.11.2015), Դատարկություն (17.11.2015), Նիկեա (16.11.2015), Վոլտերա (17.11.2015)

  23. #42
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար ժամանակ ա Վանաձորում չեմ եղել: Սիրտս չէր քաշում: Մի բան կոտրվել էր մեջս: Ու անընդհատ տարբեր պատճառներով հետաձգում էի գնալս: Ոնց որ թե վաղը կգնամ:

    Էսքան անհավես ֆիզիկայով երբեք չեմ զբաղվել: Երբեք: Երևի սովոր եմ որ ինչ-որ մեկը կօգնի, հարցերիս կպատասխանի ու երևի դրա պատճառով ա որ հիմա մենակ ոչ մի բան չեմ կարողանում անել: Կամ ինչ-որ բան ինձ կմոտիվացնի: Սովորել ա պետք էս վիճակին, պինդ մնալ, չկոտրվել, մենակ թե չհանձնվել:

    Նենց հետաքրքիր ա: Էդքա՞ն վատն եմ, որ էս անտեր գիտական դպրոցները մերժում են:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (16.01.2016)

  25. #43
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յահու - Իտալիա, գալիս եմ

    Պարզվում ա փետրվարին իտալացիքին եմ ձանձրացնելու տեսական ֆիզիկայի դպրոց ա, բայց դա չի կարևորը. վերջապես օպտիկայի վերաբերյալ ա, ընդ որում դասերի մեծ մասը հենց իմ դիպլոմային աշխատանքի թեմայով են: Այսինքն թույն գիտելիքներ հավաքելու շանս ունեմ մինչև դիպլոմայինս գրելը:

    Ֆիզիկայի դասավանդման մեթոդներ ենք անցնում, որի դասախոսի հետ հաճախ ենք վիճում: Էսօր կուրսեցիներիցս մեկին կանչել էր, որ անորոշությունների առընչությունը ներկայացնի այնպես, ինչպես երեխաներին կներկայացներ: Կուրսեցիս սկսեց անպես, ինչպես սկսում են մեր համալսարանի դասախոսները՝ բանաձևերից: Գրեց գրատախտակին, կանգնեց կողքին ու սկսեց գրածը պատմել: Էդ դասախոսը, ով տարիքով մեծ ա, իմ հեռախոսով խաղալը տեսավ, կանչեց գրատախտակի մոտ: Ու սկսեցի կյանքս պատմել, հոտո ինչ-որ փորձեր, հասա անորոշություններին: Գրողը տանի, իմ ցինիկ պատմելու ոճը կլանում ա մարդկանց: Սաղ լսում էին, անգամ դասախոսս

    Ամենալուրջ պատճառը, որ ինձ էս տարի հետ պահեց Ամերիկա դիմելուց, ուժերիս վրա վստահ չլինելն էր: Վերջ, էս 2 միջադեպերը մոտիվացրեցին ինձ, ես էլի հին մոտիվացվածն եմ, շարունակում եմ կիսատ թողած գործերս

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kitty (29.11.2015), Smokie (04.12.2015), մարիօ (24.11.2015), Նիկեա (24.11.2015), Ռուֆուս (24.11.2015)

  27. #44
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ եմ խոսում: Գործ անել ա պետք:

    12 կետով պլան ունեմ, թե ինչ պետք ա էս շաբաթ-կիրակի անեի: Էսօր 4 կետի եմ անդրադարձել, որից 3-ն եմ արել: Ընդ որում ըստ կարևորության էի բաժանել, ու արեցի 1, 7, 9-ը: Այսինքն վաղը թեժ օր ա լինելու:

    Սկսել եմ մեր լաբորատորիայի փորձերին մասնակցել: Բնականաբար երեխայի տեղ են դնում, ու վախենում են, որ լազերները ինձ մի վնաս կտան: Խելոք կանգնած նայում եմ, բայց դե հոգիները հանում եմ հարցերով: Բայց չէի ուզենա երեխայի տեղ դնեին, մեղմ ասած: Լավ է, էս մի հարցը փակված ա, համակերպված եմ արդեն:

    Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչի՞ պետք ա ֆիզիկոս դառնամ: Ոչ մի առանձնահատուկ տվյալ չունեմ: Ոչ էլ հանճար եմ: Բայց չէ, աշխատասեր եմ, ու դա վաղը կապացուցեմ

    Երջանիկ «հանգստյան» օր պարոն

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (29.11.2015), Smokie (04.12.2015), Դատարկություն (29.11.2015), Նիկեա (29.11.2015)

  29. #45
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես էս էջի վերջին գրառումն ա:

    Էսօր ծնունդ էր: Բայց էսքան չխոսալուց հետո ո՞նց շնորհավորեմ: Համ էլ 2 հաշտության քայլ ես եմ արել, առանց խատասխանի: 3-րդը իմը չի լինի պարոն, չի լինի, նեա:

    Ծրագիրս լավ ընթացավ, 12-ից անդրադարձա 10-ին, ավարտեցի 7-ը: Մի խոսքով շատ վատ չի, ոչ էլ գերարդյունավետ:

    Գրողը տանի, եթե մի բան կատարվում ա, ինձ նորմալ մարդավարի ասա: Ինչի՞ ես ընկերներիս հարցնում: Է՞դ վիճակին ենք հասել: Ես քեզ հետ հակասություն չունեմ, ապրում եմ ինձ համար, բայց դու ոնց որ չես հաշտվում որոշումիս հետ: Ոչ մի Գերմանիա իմ սեր, Գերմանիա նիխտ:

    Գնամ, գնամ ռեժիմս պահելու: Օրը 7 ժամ քնում եմ: Կեցցեմ: Ապրես բալիկ ջան, քեզ համար շոկոլադ: Իսկ վաղվանից լարված շաբաթները սկսվում են:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (04.12.2015), Նիկեա (16.01.2016)

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •