User Tag List

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 135 հատից

Թեմա: Ձանձրալի օրագիր

  1. #16
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան շուտ արթնացա, որ դոզիմետրը արագ վերցնեմ, հեծանիվը վերանորոգման հանձնեմ ու դասից չուշանամ: Արագ արեցի ու դասի գնացի, չնայած էդքան էլ հավես չունեի տեսական ֆիզիկայի: Բայց դասախոսի առաջին նախադասություններից ոգևորվեցի, ու կլանված լսում էի նենց բաներ որ «սովորել» էի համալսարանում, բայց լրիվ ուրիշ, պարզ ու ֆիզիկական մեկնաբանությամբ էի հիմա լսում: Մի խոսքով ստեղ տեսական ֆիզիկան էլ ա ֆիզիկա, ոչ թե բանաձևերի կույտ:

    Ընդմիջումը եկավ ու ես նոր վերանորոգված հեծանիվով արագ հյուրանոց հասա: Արագ մի կտոր Երևանից բերած միսը կերա, ու աշխատանքի վայրը գնացի: Մտա ու պարզվեց առաջինն եմ եկել, ուսանողներ չկան, ղեկավարս էլ փորձարարական հատվածում ա, որտեղ ինձ դեռ չի կարելի: Նստած փորձում էի անվտանգության թեստերը լրացնել, որովհետև առանց դրանց չեն թողնում սարքերը տեսնեմ, էն էլ չգիտեմ ինչի էլեկտրական անվտանգության թեստը վարի տվեցի: Ստիպված պիտի վաղը գնամ, երես առ երես քննարկման մասնակցեմ:

    Լրացնում էի թեստերը, երբ բոլոր աշխատողները փորձերի կառավարման սենյակ գնացին, ինձ էլ ասեցին գնամ: Գնացի, պարզվեց ամբողջ աշխատակազմի հանդիպում ա: Ամեն մեկը նախորդ շաբաթվա իրա արածը պատմեց, նոր առաջարկ արեց ու թիմով համաձայնեցին կամ որոշեցին ուրիշ կերպ վարվել: Ոչ մի սթրես, ոչ մի կոմպլեքս, որ ղեկավարի հետ էին հանդիպում, անգամ մի քիչ բարձր էին հետը խոսում, բայց չափի մեջ: Աշխատանքից շուտ փախա, ոչ մի բան չունեի էլ անելու:

    Փախա ու գնացի ֆրանսիական գյուղերը չափչփելու: Պարզվում ա ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանը բավական երկար տեղ ձգվում ա հեծանվային ճանապարհով: Ուղիղ ճանապարհ, որի մի կողքը արագընթաց մայրուղի էր, մյուս կողքը ցորենի դաշտ: Գժական տեսարան էր:

    Ֆրանսիական ավանում, որի անունը չեմ հիշում, մի հատ էլեկտրոնիկայի մարկետ կա, գնացի փոխարինիչ-փոխանակիչ առնելու էլեկտրականության համար, որ վարդակին միանալիս ամերիկյան ստանդարտը սարքեր ֆրանսիական: Ու գները ամբողջ մարկեըում 10 անգամ էժան էին Շվեյցարիայից: Թե ոնց ա տենց լինում, ոչ մի ձև չեմ հասկացել: Բայց ահավոր մեծ խանութ էր, մի քանի «Երևան Սիթի», կամ մի երկու «Դալմա» կտեղավորվեր մեջը: Լավ ա որ չկորեցի

    Հետ գալուց հեծանիվս փչացավ էլի ու էլի երեկվա պատմությունը կրկնվեց, ուղակի էս անգամ որոշեցի մայրուղով չգնալ: Սենտ-Ժենին իմ հյուրանոցի կողքի ավանն ա: Դրան հասա մի 30 րոպե քայլելուց հետո: Դեռ միջով չէի քայլել երբեք: Ինչ շունչ ուներ, ինչ սիրուն փոքր տներ, ու մայթերին ծաղկամաններով ծաղիկներ: Կենտրոնական փողոցում էլ մի տեղ շատրվան էր, շուրջն էլ սրճարան: Գժվել էի, մինչև էդ տեսնելը չէի զգացել Ֆրանսիայի շունչը: Էհ, ռոմանԾիկա

    Քանի դեռ քո բնակավայրում ճաշ չես սարքել, լիովին քունը չի դեռ: Որոշել էի սպագետի սարքեմ, որովհետև ավելի բարդ բաների անպիտան եմ: Կողքս էլ մի Հոլոնդացի տղա իրա կոտլետներն էր տապակում, աչքի տակով էլ տանջվելուս նայում: Չդիմացավ, որոշեց ոգնել: Մի քանի անգամ փռթկացինք իմ դախության վրա, բայց վերջը լավ էր, մի քիչ անհամ էր սոուսս, թե չէ «խոհարարի» թեստն էլ կհամարեի տված:

    Արդեն 10-ն ա ժամը, իսկ իմ օրգանիզմը քնել ա ուզում: Ստեղ շատ եմ հոգնում, շատ եմ տանջվում, բայց ահավոր երջանիկ եմ: Զգում եմ, որ ամեն օրից մաքսիմալն եմ քաղում:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 02.07.2015, 00:41:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.07.2015), John (02.07.2015), Sambitbaba (29.12.2015), Smokie (08.07.2015), Աթեիստ (02.07.2015), Դատարկություն (02.07.2015), մարիօ (13.08.2015), Մուշու (02.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (06.01.2016)

  3. #17
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասերը մի քիչ ուշ սկսեցին: Գլխավոր տնօրենը պատմեց կազմակերպության ու կառուցվածքի մասին: Վերջում էլ հարց-պատասխան էր: Մի Պակիստանցի հարցնում ա, թե ոնց են համոզում էսքան կառավարությունների ֆինանսավորել իրանց նախագծերը: Էդ պրոֆեսորն էլ խնդաց, ասում ա մի հատ շատ լավ օրինակ կա, որը ճիշտ նկարագրում ա կիրառական ու ֆունդամենտալ գիտությունների համարժեք կարևորությունը: Մոմը կարելի ա անընդհատ լավացնել, տարբեր բաղադրամասերից սարքել պատրույգը, տարբեր քանակներով պարաֆին լցնել, շատ ձևափոխություններ անել, որ ավելի էֆֆեկտիվ այրվի. Էդ կիրառական գիտությունն ա: Բայց երբեք մոմը լամպ չի դառնա: Սկզբում էլեկտրականության փորձերը մենակ ֆունդամենտալ էին, ու ոչ մեկ չէր մտածում դրա կիրառության մասին, բայց դրանք բերեցին նրան, որ լամպի գյուտը եղավ: Այսինքն շատ կարևոր են թե կիրառականը, թե ֆունդամենտալը, որի օգնությամբ են մարդիկ առաջ գնում:

    Վերջում մի գերմանացի դասախոս եկավ, ու դաշտի տեսության երկար-բարակ դասախոսություն սկսեց: Լրիվ մեր համալսարանի դասախոսների նման՝ սլայդների վրա բանաձևերի կույտ էր շարել ու պատմում էր որ բանաձևից որն ա հետևում: Էլ Գերմանիա չեմ ուզում

    Անվտանգության թեստը ավարտեցի, ու արդեն փորձարարական մաս իրավունք ունեմ գնալ: Ղեկավարս էլ պատմեց թե ինչ պիտի անեմ ամառվա ընթացքում: Ես էլ վախեցա՝ շատ պատասխանատու գործ ա, ու եթե սխալ մի բան անեմ կարող ա սաղ փչացնեմ: Հետո էլ ամբողջ խմբով հավաքվեցինք փորձի գլխավոր տնօրենի մոտ՝ ուրիշ համալսարանների գործընկերների հետ սկայպով քննարկելու հաջորդ շաբաթվա պլանը: Մի կես ժամ իրար էին ողջունում, կատակներ անում ու իրար թխվածք առաջարկում Հետո սկսեցին գործնական խոսակցությունը ու մոռացան ժամանակի մասին: 2 ժամ ուշ պրծան, իսկ ես մեռած հասա տուն: Ճանապարհին ղեկավարս առաջարկեց մյուս շաբաթվանից հավելյալ աշխատել որոշ օրերին, էքսպերիմենտի վրա: Ոնց որ համաձայն եմ

    Բարի գիշեր
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 02.07.2015, 23:38:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.07.2015), Sambitbaba (29.12.2015), Աթեիստ (03.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (06.01.2016)

  5. #18
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոնժուղ միսիե, կոմա՞ սավա...

    Առավոտյան ամերիկացի դասախոսը սկսեց լեկցիան ժողովրդավարության մասին խոսալով: Ճապոնացի ղեկավարս ասում ա դրանք տենցն են, հենց չեն իմանում ինչից խոսալ, խոսում են ժողովրդավարությունից Հետո էլ պարզվեց ամերիկացիները կատակներ ունեն կանադացիների վրա, ոնց որ մենք ապարանցիների, բայց անկեղծ ասած խնդալու չէին

    Կեսօրին սկսեց ամենահետաքրքիրը. ամբողջ աշխատանքային խմբին՝ 30 հոգի, փորձի ղեկավարը հրավիրել էր պիցցա ուտելու Ժնևում Պարզվեց ինքը իտալացի ա, երբ մատուցողների հետ սկսեց իտալերեն խոսել: Մատուցողներն էլ հո մատուցող չէին, մի կրակ՝ էնքան խնդացրին, մեռանք: Ամեն անգամ փորձը մեկնարկելուց առաջ սենց հավաքվում են, նշում: Մյուս շաբաթվանից սկսում ենք. 3 շաբաթ հերթափոխով աշխատանք, անընդհատ վերահսկողություն սարքերին, իսկ երբ հակապրոտոնների փունջը ուրիշ խմբերին ա տրվում(օրվա 2/3 մասը), սարքի վերազինում ենք անելու: Մի պահ չէի հավատում, որ ես Շվեյցարիայում եմ, որ նստած եմ շատ լուրջ գիտնականների կողքին , միասին խմում ենք ու կատակներ ենք անում: Գրողը տանի, հիմա էլ չեմ հավատում:

    Կյանքում չէի պատկերացնի, որ խմբում աշխատելը էսքան կայֆ ա: Էստեղ սեփական ցանկություններդ երկրորդական են, դու որպես անհատ իրանց հետաքրքիր ես էնքան, քանի դեռ շարժվում ես ընդհանուր պլանով: Դու կարող ես առաջարկներ անել, բայց պիտի լավ համոզես: Մի խոսքով էս ամեն ինչը հույս ունեմ ավելի ա ուժեղացնելու:

    Երեկոյան համացանցի ընկերներիցս մեկին հանդիպեցի՝ մի ֆինուհու: Չգիտեմ ոնց ա ստացվել, բայց հյուսիսային ազգերը շատ հավեսն են(ու սիրուն): Ու դեռ մենակ իրանց հետ եմ հավեսով խոսում, շատ պարզ են ու հասարակ շփման մեջ, առանց ավելորդությունների կամ սառնության:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.12.2015), Smokie (09.07.2015), մարիօ (13.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (06.01.2016)

  7. #19
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրը սկսեցի հեռու ֆռանսիական խանութ գնալով: Մի քանի անհրաժեշտ իր առնելուց հետո՝ բաժակ, ափսե ու նման բաներ, ինձ լրիվ տանս տերն եմ զգում: Լրիվ ուրիշ կայֆ ա:

    Ռուսները առաջարկեցին գնալ Ժնև ու միացա իրանց: Ժնևի լճում պիտի շքերթ լիներ: Տրամվայով որոշեցինք գնալ: Էստեղ տրամվայի ճանապարհը անցնում ա մեքենաների ճանապարհի կենտրոնական մասով, բայց մի քիչ բարձր նրանից: Ռելսերի վրայով մեքենաներ չեն գնում, ինչը իսկապես անվտանգ ա դարձնում տրամվայը (Երևանում երջանկահիշատակ տրամվայներին հասնելը բարդ էր ու ոչ անվտանգ): Հասանք լիճ այն ժամանակ, երբ շքերթը սկսվում էր: Լիքը մարդիկ, բարձր երաժշտություն ապահովող մեծ մեքենաներ, որոնց վրա պարող լիքը մարդ: Իսկ ամբողջ փողոցում լիքը մարդ հետևում էր մեքենաներին ու պարում, ճվճվում ու նկարվում: Անգամ ահավոր կոմպլեքսավորված մի հայ սկսեց անկախ իրանից պարել ու ճվճվալ:

    Լճի ափից ոչ շատ հեռու մի ահռելի շատրվան կա, անգամ օդանավից էր նկատելի: Մի փոքր ուղի կա դրան հասնելու համար: Գնացինք, հավեսով թրջվեցինք ու շատրվանի վրա առաջացած ծիածանով զմայլվեցինք: Հետո իջանք դեպի լողափ: Ժնևի լիճը շատ նման ա Սևանին, կամ էլ ինձ թվաց, ուղակի ֆոնին երևացող սարերը էդպես ինձ տրամադրեցին: Ու փրկություն ա էստեղի մարդկանց համար ամառվա շոգին, որը Հայաստանի շոգին չի զիջում: Լողացանք, ու ես քար նետել սովորեց. այնպես պիտի նետես, որ քարը անդրադառնա լճի մակերևույթից մի քանի անգամ: Ռեկորդս 7-ը եղավ

    Նստած էի լճի ափին, նայում էի փոքրիկ ձկնիկներին: Չեմ էլ հիշում, որ Սևանում ձուկ տեսած լինեմ: Ու էդ մտածմունքները բերեցին որոշ գրողի տարած մարդկանց հիշելուն համալսարանից, Երևանից... Շանս չկա, ամեն ինչ լավ ա դառնալու: Սրանից հետո հենց մեկը մոտս բողոքի Հայաստանի ռեսուրսների բացակայությունից աչքը Շվեյցարիայի քարտեզն եմ մտցնելու:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.12.2015), Smokie (09.07.2015), Մուշու (05.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (05.07.2015)

  9. #20
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտը շատ սովորական էր, բայց մի փոքր շեղումով՝ առաջին անգամ լվացքի մեքենան օգտագործեցի: Հետո էլ չորացնող մեքենան, ու վերջ. արդեն տանս 100 տոկոսի տերն եմ:

    Ռուսները որոշեցին գնալ լողանալու գետում, բայց չգիտեին որտեղ կարելի կլինի լողանալ: Գուգլի քարտեզներում գտանք երկու հավանական տեղ, գետի լայնացած մասեր, որտեղ պիտի որ լիներ լողանալ, հեծնեցինք նժույգներս ու հայդա...

    Առաջին տեղը փոքրիկ լճակ էր, որի ամբողջ ափերին սեփական տներ էին, ու մոտենալ չէր լինում՝ մասնավորեցրել էին: Հայաստանում էլ ա նույնը, էստեղ էլ, բայց էստեղ ոչ մեկ ոչ մի բանից չի բողոքում, մարդիկ վստահում են իրանց կառավարությանը (երևի՞):

    Վերադարձանք հյուրանոց ու հակառակ ճանապարհով արշավեցինք՝ դեպի Ֆրանսիական մաս: Ֆերմաներ էին ճանապարհին ու սիրուն ցորենի դաշտեր: Ֆերմաներում կովեր՝ լողացրած ու մաքուր, ձիեր, շներ: Էստեղ անգամ ֆերմերներն են շատ գրագետ, ու անգլերեն նորմալ խոսում են: Ճանապարհը նորմալ բացատրեցին, խորհուրդներ տվեցին:

    Ասֆալտը վերջացավ ու սկսվեց գյուղական քարքարոտ ու զառիթափ ճանապարհը: Մենք էլ արագ իջնում էինք, լրիվ էքստրիմ: Հասանք գետի ափ, ուր մի քանի ընտանիք վրաններով ու խարույկով հանգստանում էին: Գետն էլ բարակ վտակներով գալիս էր, ու էդ տեղում խառնվում իրար: Ու շատ սառն էր, բայց էստեղի շոգին առանց մտածելու մտանք: Կյանքում գետում չլողացած մարդու համար էստրիմ էր, ու ահավոր հավես:

    Երկու-երեք ժամ անց վերադարձանք հյուրանոց, ու հայտնաբերեցի, որ մի քանի շոր լվանալուց հետո գողացել էին

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (29.12.2015), Smokie (09.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (06.07.2015)

  11. #21
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան լեկցիաներից թռա, թենիս խաղացինք, հետո մի հատ գժական թանգարան գնացինք՝ սինքրոցիկլոտրոնի թանգարանը, որը էստեղի առաջին արագացուցիչն էր: Ինձ թվաց գալու են մի ժամ գլուխ տանեն, բայց արի ու տես լուսային շոու էր՝ հենց սարքի վրա լույսերով ներքին մասերն էին պատկերում ու պատմում ինչը ոնց ա աշխատում, ու ինչ դեր ա խաղում մասնիկների արագացման մեջ:

    Հաջորդը թռա գործից: Գնացի, տեսա մարդ չկա մեր աշխատողներից, ոչ մեկ նամակներիս չպատասխանեց, ես էլ գործ չունեի հանձնարարված, թռա տուն:

    Երեկոյան իմ համար հյուրանոցի կողքը պտտվում էի, մեկ էլ մեկը եկավ, մեքենան կանգնացրեց ու վրես սկսեց մուննաթ գալ ֆրանսերենով: Քաղաքավարի ասեցի որ չեմ հասկանում, անգլերեն ասեք, կիսատ անգլերենով, ու մատներով բացատրում ա, որ յանի ինչի՞ ես ընկերուհուս նայել: Նայեցի մեքենային. մուգ ապակիների հետևից մի էակ խեղջ հայացքով դուրս ա նայում: Էդ տղեն պրծավ, ասում ա որտեղի՞ց ես, իմացավ Հայաստանից եմ, մի քանի անգամ Հայաստան ու հայ ասեց ու նստեց ավտոն գնաց, հետևից էլ հա վրես էր նայում: Մեր հյուրանոցում ա ապրում...

    Գրողը տանի, ինքնապաշտպանական բնազդս փչացա՞վ Ֆրանսիայում: Ինչի՞ մի հատ էլ ես մուննաթ չեկա, ոնց Հայաստանում ընդունված ա նման դեպքերում: Բայց էդ ավանակը հաստատ թուրք էր, ու հիմա մի տեսակ վախ կա մեջս, հանկարծ չգա գիշերը այցելության... Որ ասում եմ ինձ Հայաստանում եմ զգում, տնեցիք խնդում են:

    Երեկոյան վոլեյբոլ խաղացինք երեխեքի հետ: Ու հիմա բայ բայ:

    Հ.Գ. Էսքանի մեջ մոռացա ասել, որ սուպիկ եմ սարքել առաջին անգամ՝ բրնձով: Եվրոպացիք տեսան, մի ժամ խնդում էին, ասում եին մենակ բրնձով ու կարտոֆիլով սուպ չի դառնա

    Հ.Գ.Գ Է՜հ, էնքան խառն եմ առաջին աշխատավարձիս մասին մոռացա ասել: Քիչ ա, բայց իրենց աշխատավարձի օրն էր էսօր, մեկ շաբաթվա համար վարձատրվեցի:
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 08.07.2015, 02:12:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (24.07.2015), Աթեիստ (08.07.2015), մարիօ (13.08.2015), Յոհաննես (17.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (08.07.2015), Շինարար (09.07.2015)

  13. #22
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես. երկար սպասումներից հետո հայի հանդիպեցի: Մի տղա էր, Լիբանանից էր եկել: Մի տեսակ անսովոր էր հայերեն խոսելը, բայց նենց հավես:
    Գիշերը երեկվա պատահարից վախեցած էի ու սենյակիս դռանը պահարանը դեմ տվեցի: Ու նույնը էսօր եմ անելու: Ո՞վ իմանա ինչ կանցնի մտքներով:

    Մի թուրք մասնակցի հետ հանդիպեցի, ցեղասպանությունն էինք քննարկում: Մի քիչ խոսելուց հետո պարզվեց, որ նույն կարծիքին ենք: Բայց թուրքերից շատերը չեն կիսում իրա կարծիքը: Ասում ա ես շատ եմ փորփրել, կարդացել եմ տարբեր տեղերից:

    Էստեղ շենքերի տակերով թունելներ են գնում: Նեղ թունելներ են, որոնք բավական մութ են ու վախենալու: Էս թունելների մեջ գույություն ունի «ամառային ուսանողների տաճարը», որտեղ ամեն իրան հարգող ամառային ուսանող պիտի այցելի Մենք էլ գնացինք, երկար պտտվեցինք, մի քանի անգամ նույն տեղով անցանք, բայց չգտանք: Հետո մի տղա եկավ, որը էլի էր եղել, ասեց որ հիմա փորձեր են գնում ու էդ «տաճար» տանող ճանապարհը վտանգավոր գոտի ա: Ասեց, որ գիտի դրսով ճանապարհ: Գնացինք «տաճար», որը բունկերի նման մի բան էր: Պատերին լիքը անուններ ու երկրներ: Բայց շատ հիասթափված էինք, մի տեսակ էն չէր, լրիվ ուրիշ սպասումներ ունեինք:

    Երեկոն ռուսների հետ անց կացրինք: Թեյ էինք խմում այգում: Էսօր վերջապես հովացավ, իսկ հիմա բավական ցուրտ ա:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (24.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (09.07.2015)

  15. #23
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտյան ինչ ասես մտքիս մեջ ասեցի ղեկավարիս: Եթե խանգարում եմ թող ասի հեռու կմնամ: Եթե մի բան ա ուզում անեմ, թող բացահայտ ասի, թե չէ քաղաքավարությանը զոհ ա գնում, որ ի՞նչ անի...

    Երկրորդ կեսին նախագծիս մասին պատմեց «ճապոնահայս»: Սկզբից ահավոր վախեցա, որ տակից դուրս չենք գա, հետո էլ մտածում եմ, որ լավ առիթ ա իմ գիտելիքի շրջանակներից դուրս գալու, նոր բաներ սովորելու:

    Մի խոսքով՝ մարտահրավերն ընդունված է:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (24.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (17.07.2015)

  17. #24
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարոտել եմ տեքստ գրելուն: Մենակ գծագրեր, թվային հաշվարկներ...

    Շատ բան կա, որ անցավ գլխովս վերջին շաբաթների ընթացքում, շատ բաներ տեսա, սովորեցի, վերցրեցի կամ մերժեցի: Բայց գրողը տանի, անընդհատ համեմատում եմ Հայաստանի հետ տարբեր երկրների կրթությունը ու գոնե հիմա էդ ինձ խանգարում ա կենտրոնանալ աշխատանքիս վրա: Անընդհատ մտածում եմ ինչն ա պակասում Հայաստանում: Համագործակցությունը տարբեր համալսարանների հետ հաստատ պակասում ա: Սեմինարներ քիչ են (թեկուզ փոքր, բայց շաբաթը մեկ խմբով սեմինար ենք անում էստեղ), իսկ այ ֆինանսները ուրիշ օպերա են:

    Մի քիչ բողոքվեմ. բոլորը շաբաթ կիրակիներին գնում են Ֆրանսիաներով ու Շվեյցարիաներով ֆռֆռալու, մենակ մեր խմբի ժողովուրդն ենք, որ պիտի հերթափոխով փորձին մասնակցենք: Գրեթե առանց հանգստյան օրի ենք աշխատում: Լավ ա, չէ՞

    Մեր հարկի մի աղջկա համոզել եմ, որ էքստրասենս եմ

    Տարբեր ազգերի մասին ինչքան մանր բաներ կան պատմուն են երեխեքը: Փաստորեն Բալկաններում էլ, Կովկասի պես, վեճ ա գնում, թե որ ազգն ա տեղացի, որն ա եկել ասիաներից...

    Լիքը լեգենդներ եմ լսում: Մի քիչ խմում են, լեզուները բացվում ա ու սկսում են հիշել իրանց պապերի պատմածները

    Հ.Գ. Փաստորեն էս ինչքան եմ սիրում գրել

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (27.07.2015), Աթեիստ (31.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (28.07.2015)

  19. #25
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրերին ահավոր երազներ եմ տեսնում: Առաջին երազում սխալ ինքնաթիռ էի նստել ու տուն էի գնացել Բեռլին գնալու փոխարեն: Ու խառնվել էի ահավոր, ախր չտեսա քեզ...

    Երեկվա երազում չարքերը ինձ գողացել են ու թունելներում են պահում: Չգիտեմ ինձնից ինչ էին ուզում, բայց չէին էլ տանջում: Մի տեսակ ընկերական էին, բայց ես վատ էի զգում իրանց ներկայությունից:

    Էսօր վերջապես հայերով հավաքվեցինք: Ինչքան էի կարոտել, հավես զրուցեցինք, թեյ խմեցինք ու ծիծաղեցինք: Է՜հ

    Մի պահ Լիբանանից եկած մի տղայի հետ էս երգն էինք լսում: Չգիտեմ, ես մի պահ սարսռացի: Ու կարծում եմ ինքն էլ:

    Մի հետաքրքիր բան կա. Լիբանանից եկած հայի (Րաֆֆիի) հետ խոսում էինք ու ասեց, որ կարծես մենք մոռացել ենք պատմությունը (Հայաստանի հայերս): Չգիտեմ: Ես որ փոքր էի, երազում էի մեծ Հայաստանի մասին, հետո մի քիչ մեծացա մտածում էի Նախիջևանը վերցնելու մասին, բայց մարդիկ սպանեցին էդ մտածմունքներս: Մինչ էստեղ գալս ուղակի ուզում էի դրսում կրություն ստանալ մասին, իսկ հետո ինչ լինում էր լիներ: Բայց, ինչի՞ չերազել, երկիրը գոռգոռոցներով չի կառուցվում գրողը տանի: Ես անելիք ունեմ Հայաստանում: Չէ, հաստատ, լիքը բան կա, որ ինձնից ա կախված: Ես կրթվելու եմ, ես պահանջելու եմ:

    Ֆիզիկայի ֆակուլտետ, բռնվի, սեպտեմբերին դժգոհ մարդը վերադառնալու ա իրա բակալավրի վերջին տարին անց կացնելու քո գրկում

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (31.07.2015), Smokie (31.07.2015), Աթեիստ (31.07.2015), Նաիրուհի (07.08.2015), Նիկեա (31.07.2015), Շինարար (31.07.2015)

  21. #26
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շաբաթ Ժնևի փառատոնի փակումն էր, ու հրավառություն Ժնևի լճի վրա: Ոչ մեկս էդպիսի հրավառություն չէինք տեսել, ասում են եվրոպայի ամենամեծն ա: Ու դասական երաժշտության ուղեկցությամբ էր:

    Սկսեցին երեխեքը հեռանալ: Սկզբից Լիբանանից Րաֆֆին գնաց՝ ինձ ահավոր տխրացնելով, հետո ինձ ամենամոտ մարդը էստեղ՝ մի էստոնացի տղա: Ահավոր ծանր տարա իրանց հեռանալը: Գիտեմ, որ դժվար թե կյանքում իրանց տեսնեմ, ու էդ ավելի ա ընկճում: Էդ ամեն ինչին գումարվեց ամբողջ հանգստյան օրերին եկած անձրևը ու ամպամած երկինքը:

    Հետո էս վիճակից դուրս գալու լավ ձև գտա: Սենյակիս պատուհանները լայն բացեցի, վարագույրը գրողի ծոցը ուղարկեցի ու լույսով ողողեցի սենյակս: Ու անցավ փոքր «դեպրեսիաս»: Ու ես էլի լավ եմ, ես 2 շաբաթ դեռ ունեմ...

    Առաջին գիշերային հերթափոխիս եմ հիմա: Իմ բախտից էր, թե ինչ էր, բայց սարքերը որոշեցին հակաջրածին չբռնել: Հիմա անկապ նստած ենք, սպասում ենք հերթափոխը վերջանա: Էհ
    Վերջին խմբագրող՝ Mr. Annoying: 11.08.2015, 08:23:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), Smokie (14.10.2015), Նաիրուհի (22.08.2015), Նիկեա (11.08.2015)

  23. #27
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բռնեցի...

    Երեկ առաջին անգամ հակաջրածին «բռնեցի»: Ճիշտ ա մի հատ ընդամենը Համակարգչով պարամետրներն էինք փոխում, ու իմ հերթի ժամանակ մեկ էլ սաղ սկսեցին ինձ շնորհավորել: Հարցրեցի, ասում են միացար հակաջրածին բռնած քիչ մարդկանց «խմբակին»: Մեծ բան չեմ արել, գիտեմ, բայց մի տեսակ կայֆ ա: Անցած տարի 4 ատոմը ամենաշատն ա եղել: Ու պիտի հասնենք դրան:

    Մտովի Գերմանիայում եմ արդեն...

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Areg ak (13.08.2015), Smokie (14.10.2015), Աթեիստ (13.08.2015), Նաիրուհի (22.08.2015), Նիկեա (13.08.2015)

  25. #28
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրն էր Շվեյցարիայում

    Ահավոր սթրեսով սկսվեց, շատ դժվար էր հրաժեշտ տալը օֆիսին, լաբորատորիային ու առավել ևս հեծանիվիս: Էհ, կարոտելու եմ ձեզ:

    Մի բան կար, որ չէի ուզում որպես բողոք գրել. սկզբից ևեթ ղեկավարիս հետ հակասություններ ունեի: Մեկմեկ չափը անցնում էր, ու նույնիս թղթեր մի անգամ շպրտեց... բայց ամենահետաքրքիրը էն ա, որ որ ինչ-որ պահից սկսած փոխվեց վերաբերմունքը: Ու էդ պահը երկրորդ ղեկավարիս ժամանումն էր: Երբ իմացա իրա գալու մասին սկսեցի իրա հետ աշխատել: Ղեկավարիս ընդհանրապես չէի տեսնում, ու ինքը դրանից հաստատ դժգոհ չէր: Էդպես, համ ես էի լավ փորձ ձեռք բերում, համ ինքը իրա աշխատանքին էր նայում: Երբ երկրորդ ղեկավարս գնաց երևի հիմնական ղեկավարիս լավ բաներ էր ասել իմ մասին, ու ղեկավարս սկսեց ավելի հանգիստ հետս խոսել:

    Վերջին երկու շաբաթը մենակ իմ գործին էի: Ոչ մի ուրիշ բան: Ու բավական արդյունավետ էին, լիքը հետաքրքիր բան սովորեցի ու արեցի: Իսկ ամենաբոցը էս շաբաթվա սկզբին էր, պարզվեց որ պիտի զեկուցագիր գրեմ՝ գիտական ոճով: Այսինքն ներածություն, մեթոդներով, տեսությունով, արդյունքներով ու քննարկումով: Այ տենց սյուպրիզ: Դե, գրել էիր ուզում խնդրեմ, ինչի՞ ես կապ ընկել: Սկսի:

    Ու սկսեցի: 3 անգամ ղեկավարիս ուղարկեցի, ու մենակ 3-րդ անգամից հավանեց: Էդ էսօր էր, արդեն բավական ուշ, երբ եկել էին խմելու մեր խմբի ժողովուրդը, իսկ ես նստած դզում փչում էի: Եկավ, կանգնեց գլխիս, ասեց ինչ ես էլի մտածում, արագ ուղարկի, արի խմենք: Բա, այ տենց ախպերական սկսվեց ու ավելի ախպերական շարունակվեց: Հայկական կոնյակ էի տարել, որ իրան պիտի տայի, էն էլ ասեց արի սաղով խմենք, ու տենց էլ արեցինք: Ու ինչքան ժամանակը առաջ էր գնում ժողովուրդը ցվրվում էին տներով, ես ու ինքը մնացինք, ու արդեն հավեսով խմած էինք: Գնաց ինքն էլ շվեյցարական գինի առավ, եկավ: Ասում ա էս առել եմ, որ քեզ առանց կողմնապահության գնահատեմ հավես խմած վիճակում էնքան խոսացինք, որ ժամանակը չէինք նկատում: Ու կայֆ էր, մանրամասն բացատրեց ինչ փորձեր էր անում հետս ու մի հազար անգամ ներողություն խնդրեց, որ տենց էր պահում իրան: Ասում ա որոշել էի տեսնել, թե ինքնուրույն ինչ կարող ես անել:

    Բայց հետաքրքիր ա, ես շատ հնարավորություններ ունեի բողոքելու, կամ ղեկավարս փոխելու, բայց չարեցի, չնայած իրա հետ սկզբից չէր լինում աշխատել: Զգում էի, որ անհավանական փորձ ա էս լինելու, ու տենց էլ եղավ: Իսկ ամենակարևորը՝ ես գիտնական եմ, ֆիզիկոս: Այ տենց ինքնավստահ, այ տենց հաստատակամ: Կյանքում տենց չեմ ասել կամ մտածել: Վախեցել եմ մի քիչ մեծամիտ թվալ, բայց չէ, հիմա հաստատ կարող եմ ասել: Էս փորձը ինձ ցույց տվեց ինչ եմ ուզում ու ինչ եմ կարող անգամ լրիվ մենակ: Հա, շատ լուրջ արդյունքների չհասա, գիտական նորություն չկար արածիս մեջ, բայց որ գիտություն էր, էդ հաստատ:

    Առավոտյան Գերմանիա Իսկ ես դեռ չեմ պատկերացնում, որ վերջապես կտեսնվենք

    Հ.Գ. Հայ աղջիկները քսանամյակիս նենց մի հավեսով ուրախացրեցին, որ մոռանալ չի լինի: Էհ, ափսոս ոչ մի բան ձև փոխհատուցել չեմ կարող:

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (22.08.2015), Smokie (14.10.2015), Նաիրուհի (22.08.2015), Նիկեա (22.08.2015)

  27. #29
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքումս առաջին անգամ տուրիստ էի։ Էն էլ Գերմանիայում, էն էլ Բեռլին ու մի շաբաթով։ Ընկերուհիս ութ ամիս Բեռլինում ապրելուց ահավոր արագ էր դարձել, առաջին անգամ հետևից չէի հասցնում՝ բառի բուն իմաստով։ Ահավոր մեծ քաղաք էր, շատ հարուստ մշակույթով։ Ու լիքը բնակիչներ, ճշտապահ տրանսպորտ ու գժական թանգարաններ։

    Երգեհոն կյանքում չտեսած մարդս որոշեց գնալ երգեհոնային համերգի։ Էդ քիչ ա ընկերուհիս էլ համոզեց գնալ ջազի ու երգեհոնային երաժշտության, էն էլ կաթոլիկ եկեղեցում։ Անհավանական լավն էր ջազի ու հոգևոր երաժշության խառնուրդը։ Մի բան էլ. «Հայր մերը» արևմտահայերեն շատ սիրուն ա։ Կներեն անգլիացիները ու գերմանացիները, բայց երկու լեզվով էլ մեղմ ասած չտպավորեց։ Ու վերջում էլ ֆրանսուհի սևամորթ մի երջգչուհի սկսեց հայտնի փոփ ու ռոքնռոլ երգերը ջազի վերափոխած երգել։

    Հա, վերջին գիշերն էլ թանգարսնային գիշեր էր, ընտրեցինք ու գնացինք ֆռռալու։ Բունկերներով, գիտության, հին մշակույթի, պատմության թանգարաններում ու մի քանի թանգարան դարձրած եկեղեցիներում եղանք։ Շատ ջղայնացած էի(իսկականից, առանց կատակի) որ պատմական թանգարանի նմուշների քարտեզում Հայաստանը նշված չէր։ Բայց սխալվել էին։ Չնայած մենակ մի արծաթե մետաղադրամի համար արժե՞ր նշել։ Լիքը մետաղադրամներ էին պատին, բայց միանգամից գտա Տիգրան Մեծի մետաղադրամը։ Մի քիչ ուրախություն, հետո հուզվում ես։ Է՞դ ա մնացել իրա թագավորած ժամանակներից։ Հը՞Ն, դե եկեք կռիվ արեք թե քյաբաբ–խորովածը ումն են։

    Իսկ հրաժեշտը ընկերուհուս հետ շատ դաժան ա։ Չգիտես մեկ էլ երբ ես տեսնելու, ինչքան ժամանակով ու որտեղ։ Իսկ ամենակարևորը. ահավոր շատ ենք փոխվում. շատ ու արագ։ Բայց մի բան կայֆ ա, որ փոփոխությունները, գոնե հիմա, դուրս շատ են գալիս։

    Դե գնացի, բարով մնաք։

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (30.08.2015), Smokie (14.10.2015), Նիկեա (06.01.2016), Ուլուանա (31.08.2015)

  29. #30
    գծային չիրպ Mr. Annoying-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2014
    Գրառումներ
    309
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աջ, աջ, այ տենց, մի քիչ ներքև, հո՛պ, քիթդ արդեն դրեցիր գլխիս:

    Այ տենց, մի քանի տնկած քիթ փչացրեցին տրամադրությունս: Բայց ոչինչ, կարևորը հետ եմ եկել ԵՊՀ, ու նոր աչքերով եմ նայում համալսարանին:

    Նենց բոց ա, ուրեմն բավական փոխվել եմ ներսից, բայց լրիվ նույն ձև հագնվեցի, ոնց անցած տարի, նույն պայուսակս, նույն ճանապարհով համալսարան, նույն վիճակը դասերին, ես էլ ինձ նույն ձև էի պահում, ոնց անցած տարի՝ մինչը գնալս: Այյյ, չգիտեմ, նենց տպավորություն էր, որ ոչ մի բան չի փոխվել, ամառը չի եղել, չեմ մեծացել ու համբերատար դարձել: Չէէ, փոխվել ա պետք, մի քիչ լրջանալ, դասերն էլ լրջացնել: Բայց... ոնց որ ձեռք են առնում, ամենա-ամենա-ամենա դասախոսին բռնում, ու ամենակարևոր առարկաներից դասախոս են սարքում: Խի՞, ու ո՞նց: Չկա՞ նորմալ մեկը:

    Անցանք չբողոքվելու: Մտքովս էնքան իդեա ա անցնում, չգիտեմ որից սկսեմ: Երևի թղթի վրա գրեմ բոլորը, ու ըստ կարևորության սկսեմ: Ու իսկապես ուզում եմ սովորել, մի քանի ամիս, առանց քննության-մննության սթրեսների, ֆիզիկան վայելելով:

    Վերջ, վաղվանից աշխատանք: Բա՞ մի հատ հոդված չունենամ բակալավրում:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (14.10.2015), Նիկեա (03.09.2015)

Էջ 2 9-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18
  5. Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 04.11.2006, 14:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •