Առավոտյան շուտ արթնացա, որ դոզիմետրը արագ վերցնեմ, հեծանիվը վերանորոգման հանձնեմ ու դասից չուշանամ: Արագ արեցի ու դասի գնացի, չնայած էդքան էլ հավես չունեի տեսական ֆիզիկայի: Բայց դասախոսի առաջին նախադասություններից ոգևորվեցի, ու կլանված լսում էի նենց բաներ որ «սովորել» էի համալսարանում, բայց լրիվ ուրիշ, պարզ ու ֆիզիկական մեկնաբանությամբ էի հիմա լսում: Մի խոսքով ստեղ տեսական ֆիզիկան էլ ա ֆիզիկա, ոչ թե բանաձևերի կույտ:
Ընդմիջումը եկավ ու ես նոր վերանորոգված հեծանիվով արագ հյուրանոց հասա: Արագ մի կտոր Երևանից բերած միսը կերա, ու աշխատանքի վայրը գնացի: Մտա ու պարզվեց առաջինն եմ եկել, ուսանողներ չկան, ղեկավարս էլ փորձարարական հատվածում ա, որտեղ ինձ դեռ չի կարելի: Նստած փորձում էի անվտանգության թեստերը լրացնել, որովհետև առանց դրանց չեն թողնում սարքերը տեսնեմ, էն էլ չգիտեմ ինչի էլեկտրական անվտանգության թեստը վարի տվեցի: Ստիպված պիտի վաղը գնամ, երես առ երես քննարկման մասնակցեմ:
Լրացնում էի թեստերը, երբ բոլոր աշխատողները փորձերի կառավարման սենյակ գնացին, ինձ էլ ասեցին գնամ: Գնացի, պարզվեց ամբողջ աշխատակազմի հանդիպում ա: Ամեն մեկը նախորդ շաբաթվա իրա արածը պատմեց, նոր առաջարկ արեց ու թիմով համաձայնեցին կամ որոշեցին ուրիշ կերպ վարվել: Ոչ մի սթրես, ոչ մի կոմպլեքս, որ ղեկավարի հետ էին հանդիպում, անգամ մի քիչ բարձր էին հետը խոսում, բայց չափի մեջ: Աշխատանքից շուտ փախա, ոչ մի բան չունեի էլ անելու:
Փախա ու գնացի ֆրանսիական գյուղերը չափչփելու: Պարզվում ա ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանը բավական երկար տեղ ձգվում ա հեծանվային ճանապարհով: Ուղիղ ճանապարհ, որի մի կողքը արագընթաց մայրուղի էր, մյուս կողքը ցորենի դաշտ: Գժական տեսարան էր:
Ֆրանսիական ավանում, որի անունը չեմ հիշում, մի հատ էլեկտրոնիկայի մարկետ կա, գնացի փոխարինիչ-փոխանակիչ առնելու էլեկտրականության համար, որ վարդակին միանալիս ամերիկյան ստանդարտը սարքեր ֆրանսիական: Ու գները ամբողջ մարկեըում 10 անգամ էժան էին Շվեյցարիայից: Թե ոնց ա տենց լինում, ոչ մի ձև չեմ հասկացել: Բայց ահավոր մեծ խանութ էր, մի քանի «Երևան Սիթի», կամ մի երկու «Դալմա» կտեղավորվեր մեջը: Լավ ա որ չկորեցի
Հետ գալուց հեծանիվս փչացավ էլի ու էլի երեկվա պատմությունը կրկնվեց, ուղակի էս անգամ որոշեցի մայրուղով չգնալ: Սենտ-Ժենին իմ հյուրանոցի կողքի ավանն ա: Դրան հասա մի 30 րոպե քայլելուց հետո: Դեռ միջով չէի քայլել երբեք: Ինչ շունչ ուներ, ինչ սիրուն փոքր տներ, ու մայթերին ծաղկամաններով ծաղիկներ: Կենտրոնական փողոցում էլ մի տեղ շատրվան էր, շուրջն էլ սրճարան: Գժվել էի, մինչև էդ տեսնելը չէի զգացել Ֆրանսիայի շունչը: Էհ, ռոմանԾիկա
Քանի դեռ քո բնակավայրում ճաշ չես սարքել, լիովին քունը չի դեռ: Որոշել էի սպագետի սարքեմ, որովհետև ավելի բարդ բաների անպիտան եմ: Կողքս էլ մի Հոլոնդացի տղա իրա կոտլետներն էր տապակում, աչքի տակով էլ տանջվելուս նայում: Չդիմացավ, որոշեց ոգնել: Մի քանի անգամ փռթկացինք իմ դախության վրա, բայց վերջը լավ էր, մի քիչ անհամ էր սոուսս, թե չէ «խոհարարի» թեստն էլ կհամարեի տված:
Արդեն 10-ն ա ժամը, իսկ իմ օրգանիզմը քնել ա ուզում: Ստեղ շատ եմ հոգնում, շատ եմ տանջվում, բայց ահավոր երջանիկ եմ: Զգում եմ, որ ամեն օրից մաքսիմալն եմ քաղում:
Էջանիշներ