Երբ մարդ սկսում ա տարբերակել իրան ուրիշներից: Ճիշտն ասած, ես համարում եմ, որ մեր ինքնագնահատականի ձևավորման սկզբնական փուլում ամենամեծ դերը ունեն մեր ծնողները: Սկզբում իրանք են գնահատում քեզ՝ ծնողագնահատականից ժամանակի ընթացքում սկսում ա ինքնագնահատականը: Հետո արդեն միանում ա հասարակությունը, որի միջից պիտի ընտրես էն ամենը ինչը քո համար կարևոր ա ու ձգտես դրա հիման վրա ձևավորել ինքնագնահատականդ: Ֆռեյդը ասում էր, որ նախկան մոտդ դեպրեսիա ու ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվի, որ հիմարներով չես շրջապատված: Ճիշտ բան ա ասել մարդը: Հետևի իրա խորհրդին: Պետք ա ձգտես օբյեկտիվության, գտնես մարդկանց, ովքեր քեզ ճշմարտությունը կասեն, ունենաս գաղափարներ ու ձգտես դրանց: Աշխատես ինքնուրույն լինել: Չպետք ա թույլ տաս, որ քո համար անծանոթ, անկարևոր, անադեկվատ ու քեզ ցավ պատճառող մարդիկ/երևույթները ցածրացնեն ինքնագնահատականդ: Ուշադրությունդ սևեռի կարևորի, քեզ սիրողների, քո համար հաճելի բաների վրա: Համ էլ ինքնասիրահարված մարդ լինելը վատ բան չի: Քեզ չի հետաքրքրում այլ մարդկանց կարծիքը ու դու վայելում ես քո կյանքը, ի՞նչ վատ ա որ:
Հ.Գ. Խմբեցիս ամեն առավոտ սեփական արտացոլանքին ասում ա. <<Դու վերջն ես>>: Փորձեք![]()
Էջանիշներ