Պահանջվում են հեռախոսավար-օպերատորներներ ինտերնետ պրովայդեր հանդիսացող ընկերությունում աշխատելու համար:
Պարտականությունների մեջ է մտնում բաժանորդների զանգերի ընդունում, ինֆորմացիայի հաղորդում, անհրաժեշտության դեպքում զանգի/խնդրի փոխանցում համապատասխան բաժին:
Պահանջվող հմտություններ
1. գրագետ խոսակցական
2. համակարգչի իմացություն
3. պատասխանատվության զգացում
4. տեխնիկական կրթություն
Ողջունելի են.
1. գիտելիքներ համակարգչային ցանցի վերաբերյալ (TCP/IP, MAC հասցե, ping և այլն)
2. տարիքային սանդղակ - 20-32 տարեկան
3. ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
4. աշխատանքային փորձ նման բնագավառում
Աշխատանքային ժամերը 10.00-ից 19.00 և 14.00-ից 22.00 Երկ-Շաբ:
Փորձաշրջան ոչ ավելի, քան 15 օր - վարձատրվող:
Գիտելիքների և հմտությունների համապատասխանության դեպքում անմիջապես անցում հիմնական աշխատանքի:
Մանրամասն պայմանների քննարկումը հնարավոր է հարցազրույցի ընթացքում:
Նշված պայմաններին բավարարելու դեպքում ուղարկել CV [email protected] էլ. փոստին:
Էջանիշներ