Համաձայն մեծամասնության կարծիքի ես մուննաթով եմ խոսում (ես դրան չեմ հավատում, բայց դե միանգամից էդքան մարդ հազիվ սխալվեր կամ սուտ ասեր, թե՞ հնարավոր ա): Բնականաբար ես չեմ զգում, որ սկսում եմ մուննաթով խոսել, լավագույն դեպքում կարող ա նկատեմ ձայնիս տոնի մի թեթև բարձրանալը: Ու էս վերջերս հայտնվել են մարդիկ, որոնց համար իմ խոսելու ձևը կռիվ սկսելու հարմար առիթ է: Շատ հարմար առիթ: Բայց ես ախր շատ խաղաղասերն եմ է ու մի քիչ հանգստություն եմ ուզում:
Ինչպես՞ մուննաթով չխոսել: Ինչպե՞ս դառնալ համբերատար, գոնե մի քիչ: Ինձ համբերատար լինել սրվորեցրեք, խնդրում եմ: