Անցնում ենք երկրորդ փուլին
Հիմա արդեն ամեն մասնակից պատմվածք է ներկայացնելու՝ իր դիտարկման ու դրա վերաբերյալ ծավալված քննարկումների հիման վրա:
Ծավալային, ժանրային և այլ սահմանափակումներ չկան:
Քանի որ վեց դիտարկումներ ունենք, համապատասխանաբար ակնկալում եմ այս փուլում ունենալ վեց պատմվածք:
Պատմվածքներն ուղարկելու վերջնաժամկետը ապրիլի 25-ն է՝ մինչև օրվա ավարտը: iparika(at)gmail(dot)com
Ապրիլի 26-ին ստեղծագործությունները կդրվեն համապատասխան թեմայում՝ քննարկումների և քվեարկության համար:
Մինչ այդ դիտարկումներին ուղղված քննարկումները ցանկության դեպքում կարող են շարունակվել:
Այս թեման ևս բաց է՝ կարծիքների և նախագծին ուղղված զրույցների համար:
Սրանք էլ՝ մեր վեց դիտարկումները: Ապրեն մասնակիցները
Դիտարկում 1.
Դիտարկում 2....Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում:...
Դիտարկում 3....Քառակուսու երկրորդ կողմին երկու կանայք են նստած, մեկը տարիքով շատ մեծ՝ մոխրագույն մազերով, մյուսը մեջքով է, չի երևում, գլխին՝ վարդագույն գլխարկ: Մի պահ ձեռքը հետ է տանում, երևում է՝ սպիտակ, թմբլիկ, երտասարդ, մատնեմատի եղունգը փոքր-ինչ մյուսներից երկար, մատին՝ ծաղկի տեսքով արծաթագույն մատանի:...
Դիտարկում 4....Ժամանեց դասի առաջին մասնակիցը: Զարմանալիորեն տղա (անունը դնենք առաջին տղա): Հագին սև երկար սպորտային տաբատ է, որը գրկում է ոտքերը, վրայից՝ շատ կարճ մուգ կապույտ շորտեր: Մոխրագույն բրդե գուլպաներով է, սպիտակ մայկայով: Շիկահեր է, բայց մորուքը մուգ է: Երիտասարդ է՝ քսաննանց: Նստեց երկար նստարանին, վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել:...
Դիտարկում 5....Մածուկն այս ընթացքում մոտենում է Թրաշին ու հարցնում՝ արդյո՞ք դեռ իր մազերը լվանալու ժամանակը չէ։ Սա ցուցամատի ծայրն զգուշորեն մտցնում կապույտ կոնսիստենցիայի մեջ և աշակերտներից մեկին դիմելով ասում, որ տանեն լվանան։ Մատը զգուշորեն քսում է Հոգնած աչքերով աղջկա ուսերին գցած սրբիչին:...
Դիտարկում 6....Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը: Հագին սև ու սպիտակ զոլավոր զգեստ է, որն ընդգծում է փարթամ մարմինը: Կուրծքն ուր որ է՝ դուրս կընկնի:...
Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ:...Էս բոլորի մեջ մեկն առանձնանում է իր բարձր ձայնով ու անընդհատ սրան-նրան է կանչում իր մոտ, վարորդի կամ դիմացի աղջիկների խոսակցություններին մեջ ընկնում: ՈՒ ամբողջ ընթացքում լսվում է, բոլորը ֆիքսում են նրա անլուրջ ու ցինիկ դեմքը, բարձր գոռալը,-«Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»:...
Էջանիշներ