Կներեք, ֆիլմի հայերեն անունը չեմ գրում, որովհետև չգիտեմ՝ պաշտոնական անունը ոնց ա:
Տեսե՞լ եք դուք: Կարծիքնե՞ր:
Անկեղծ ասած, ես ահագին հիասթափվեցի: Իհարկե ողջունելի է, որ թուրք ռեժիսորը Ցեղասպանության մասին կինո ա նկարում, բայց ահագին թույլ էր:
Նախ սցենարն էր ահագին պրիմիտիվ: Ոնց որ Ցեղասպանության մասին նախորդ կինոներում, էստեղ էլ էլի դաժան տեսարաններ, չնայած իբր մի հոգու անձնական ողբերգությունն ա ներկայացնում, բայց էնքան պրիմիտիվ ա գնում, որ անձնականից դուրս ա գալիս, անձնականը չես տեսնում, տեսնում ես մենակ պատմական փաստեր: Դե էլ չեմ ասում, որ ինֆորմացիան բավական պրիմիտիվ ձևով ա տեղ հասցվում:
Իսկ հայկական միջավայրն էլ մի տեսակ հեչ ինքը չի՝ սկսած խոստովանահոր մոտ գնալով, վերջացրած նրանով, որ կանայք տղամարդկանց հետ սեղան են նստում ու արխային զրույց անում:
Երկրորդ՝ ամերիկյան մասը լրիվ ավելորդ էր: Չնայած էնտեղ անապատներով անցնելիս ոնց որ թե զուգահեռներ ա տանում Թուրքիայի հետ, որտև նույն կարգի բաներ են տեղի ունենում:
Էս էլ թրեյլերը.