User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային

    Ճիշտն ասած, սկզբում նպատակս ուղղակի համերգից առաջ տարածքի դիտարկում անելն էր, բայց ընթացքում էնքան հետաքրքիր բաներ էղան, էնքան շատ գրեցի, որ որոշեցի դիտարկածիս մի մասը հանել-գցել, մի մասն էլ ավելացնել տարածքը լքելուց հետո, հետո տեղադրել: Սա ավարտում գործ չէի անվանի, որովհետև աշխատելու տեղ կա, բայց ինքը չորով դիտարկում էլ չի: Մի խոսքով, էկեք քննարկենք, տեսնենք ինչ ա դուրս գալիս: Համ էլ քանի հիշողություններս թարմ են, սպասում եմ հարցերի: Դե անանուն մասնակցելն ընդհանրապես իմաստ չուներ

    Դիտարկում

    Վեգա: Երկուշաբթի երեկո: Համերգից առաջ: Մեծ կատարողների դեպքում երբ ասվում է, որ դռները բացվում են ժամը յոթին, նշանակում է՝ պետք է առնվազն հինգին դռների մոտ լինել բեմի մոտ լավ տեղ ապահովելու համար: Իսկ երբ ելույթ է ունենում մի խումբ, որը մեկ այլ մեծ կատարողի համերգներն բացում, կարող ես գալ յոթ անց կես, ու բարը կիսադատարկ է լինում:
    Եվ դա բար է՝ փոքր տարածքով, ցածր բեմով, անգամ նստելու տեղեր ունի ու սեղաններ, որովհետև կազմակերպիչները գիտեն, որ չկան բավականաչափ խելառ երկրպագուներ, որոնք կխցկվեն սեղանների դիմաց՝ բեմին մոտ:

    Յոթ անց կես բարում հազիվ վեց զույգ մարդ կա: Բոլորը նստած են: Զույգ ասելով բնավ նկատի չունեմ տղա-աղջիկ զույգերին, այլ մարդկանց, որոնք միասին են եկել: Ես մենակ եմ: Ուսումնասիրում եմ տարածքն ու նկատում, որ միայն բարձր սեղանների մոտ ազատ տեղ կա: Բարից լցնովի Թուբորգ կլասիկ եմ վերցնում, նստում բարձր սեղաններից մեկի մոտ՝ բարձր աթոռին: Հիմա հանդիսատեսին ուսումնասիրելու ժամանակն է:
    Բարը կամաց-կամաց լցվում է, ավելի աղմկոտ դառնում: Զույգերից մի քանիսը եռյակներ ու քառյակներ են դարձել: Միակ մենակ եկածը հիսունին մոտ մի տղամարդ է՝ կարճ կտրած ալեխառն մազերով, մի երկու օր առաջ սափրված, բարձրահասակ, ակնոցավոր, խոժոռ հայացքով: Երևում է՝ բարի մշտական հաճախորդներից է: Մեջքով հենվել է աթոռի թիկնակին, մի ձեռքին գարեջրի շիշ է: Ոտքը գցել է ոտքին ու օդում մնացած ոտքը դանդաղ օրորում է՝ երաժշտությանը համահունչ: Հատուկ Մեֆի համար. Երաժշտությունը 2010-ականների ինդի ինչ-որ մի բան է, որը ճանաչելու համար մի քիչ շատ մեծ եմ:

    Ներս է մտնում տիպիկ դանիական արտաքինով միջին տարիքի մի կին. բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Ժպտաց: Երկու ցածր աթոռ է գտնում, դնում է ուղիղ կողքս, նստում: Գլուխն ուղիղ արմունկիս տակ է:

    Բացող խումբը բեմ է բարձրանում: Տասնվեց-տասնյոթ տարեկան դանիացի տղաներ են: Դանիերեն դեպրեսիվ երգ են երգում: Վատը չեն: Դանիուհին ժպիտը դեմքին գոհունակությամբ ռիթմի հետ գլուխը թափահարում է:
    Ներս է մտնում լպստած մազերով միջին տարիքի մի տղամարդ: Դանիուհին ձեռքով է անում: Մոտենում է, նստում նրա կողքի դատարկ աթոռին:
    - Ի՞նչ կխմես,- անգլերեն հարցնում է տղամարդը:
    Կնոջ պատասխանը չի լսվում: Քիչ անց տղամարդը վերադառնում է երկու գարեջուր ձեռքին: Կորոնայի շիշը տալիս է կնոջը, ինքը լցնովի Թուբորգ է խմում: Կինը բեմի վրայի տղաներից մեկին ցույց է տալիս, ականջին ինչ-որ բան ասում:
    Երգն ավարտվում է: Հանդիսատեսը ծափահարում է: Կինը ոգևորված գոռում է:
    - Սա մեր երկրորդ համերգն է,- հայտարարում է երկար մազերով, նուրբ արտաքինով մենակատարը:
    Կինն նորից գոռում է:
    - Լա՞վն էր երգը,- հարցնում է մենակատարը:
    - Շա՜տ լավն էր,- գոռում է կինը:
    Սկսվում է երկրորդ երգը: Կինը նայում է ինձ, ժպտում է, նայում է բեմին: Երբեմն գարեջրից կում է անում, երբեմն՝ ինչ-որ բան ասում տղամարդուն, որը չի լսվում:
    Հայացքս բլոկնոտից բարձրանում է բեմին: Իրոք լավն են տղաները: Անունը ֆիքսեմ. Profeti: Դանիայում հաստատ մի օր հայտնի են դառնում:
    Հայացքս թեքում եմ հանդիսատեսին: Մեծ մասը տղաների տարիքին են: Երևի նրանց ընկերներն են:
    Մենակատարը հերթական երգը ներկայացնելիս ասում է, որ իր մայրն այն ծիծաղելի է համարում ու նայում է հանդիսատեսի խորքերը: Անկյունի բարձր սեղանի մոտ նստած միջին տարիքի կանանցից մեկը ժպտում է: Երգը Նիկոլայ Նորլունդին է հիշեցնում:
    Տղան հայտարարեց, որ վերջին երգն են կատարում, խնդրեց իրենց հետևել Ֆեյսբուքում, հետն էլ էլի բաներ ասաց, որ չհասկացա: Կինը շիշը վերցրեց և շրխկացրեց տղամարդու բաժակին: Երաժշտության տակ նրա օրորվելու ամպլիտուդը մեծացավ: Երկու մատները դրել է բերանին, ու մատնեմատին փայլում է ամուսնական մատանին:
    Կինը հեռախոսը հանեց, որ ֆոտո անի: Նայեցի էկրանին, որ տեսնեմ, թե ֆոկուսը տղաներից որի վրա է բռնում: Բայց բոլորին հավասարապես ֆիքսեց:
    Տղամարդը հեռախոսի էկրանին ինչ-որ բան է ցույց տալիս կնոջը: Ինչ-որ բան են խոսում անգլերեն, որից որսում եմ.
    - Կգրեմ նրան,- ասում է կինը:
    - Ընտանեկան հիվանդություն է,- նորից կինը:
    Տղամարդը հյուսիսամերիկյան առոգանություն ունի, բայց կոնկրետ աշխարհագրությունը չեմ կարողանում ֆիքսել: Կնոջ դանիական առոգանությունը հազիվ է զգացվում:
    Տղաները վերջացնում են, ու բարը սկսում է դատարկվել: Մինչև The Once-ի ելույթն ընդմիջում է: Բեմը վերադասավորում են:
    - She did trouble and… - կինը սկսեց ինչ-որ երգ երգել: Կոնտեքստից մի կերպ հասկանում եմ, որ տղամարդու դստեր մասին են խոսում:
    - Ես բրիտանական իքս-ֆակտորն եմ սիրում,- ասում է տղամարդը:
    Կանգնում է:
    - Հույս ունեմ՝ տղայիս լանչին կբռնացնեմ,- տղամարդը հանում է հեռախոսը և դուրս գնում:
    Նոր մարդիկ են գալիս, գրկելով ողջունում ավելի վաղ եկած իրենց ծանոթ մարդկանց:

    Խմբի կիթառահարը մտնում է բար, մոտենում կնոջը, գրկում նրան, միանում հանդիսատեսի մի այլ խմբի ու զրույցի բռնվում: Գալիս է նաև հարվածահարը: Նույնպես գրկում է կնոջը, սկսում նրա հետ զրուցել: Հարվածահարի վրայից ծխախոտի հոտ է փչում: Ձեռքին Թուբորգի շիշ է: Կանգնել են ուղիղ դիմացս, ինչը ներվայնացնող է. բեմը չեմ տեսնում:

    Մենակատարը նույնպես մոտենում է կնոջը, գրկում ու թուշը պաչում:

    Տղամարդը վերադառնում է, ինձնից թույլտվություն խնդրում, որ բաժակը սեղանին դնի: Բաժակի մեջ ջուր է: Մի քանի քայլ հետ է կանգնում, մինչ կինը զրուցում է մենակատարի հետ: Մենակատարը դեմքով դեպի ինձ է, կինը՝ մեջքով: Կնոջ ուսի վրայից նայում է ինձ ու ժպտում է:

    Տղամարդն ինձ հարցնում է, թե ինչ եմ անում: Ասում եմ, թե՝ գրելու վարժություն է, դիտարկում եմ անում: Հարցնում է՝ օգնու՞մ է: Ասում եմ՝ կերպար զարգացնելու համար լավ է:
    - Լավ, չեմ խանգարում,- ասում է ու մի քայլ հետ գնում:
    Մի քանի վայրկյան անց նորից մոտենում է.
    - Իմ մասին հո չե՞ս գրում:
    - Չէ, շատ մոտիկ եք կանգնած դրա համար,- ասում եմ ու գլուխս բարձրացնում՝ ձևացնելով, թե խորքերում կանգնածներին եմ դիտարկում:
    Կինը շրջվում է, տղամարդուն ներկայացնում մենակատարին:
    - Իմ second cousin-ն է,- ասում է:
    - Ամեն ինչ անում եմ, որ առաջինը դառնամ,- կատակում է տղամարդը:
    Սկսում են ընտանեկան կապեր քննարկել: Կինն ու տղամարդն ընդհանուր մեծ պապ ունեն:
    - Նրա հայրն իմ մոր զարմիկն է,- շարունակում է տղամարդը,- Դանիան փոքր երկիր է, բոլորը բարեկամ են:
    Զրույցից կտրտանքներ են հասնում ինձ: Տղամարդը գովում է կատարումը:
    - Կանադայից եկել եմ այստեղ, որ ձեզ լսեմ:
    Բեմ է բարձրանում The Once-ը՝ Էնդրյուն, Ջերին ու Ֆիլը: Դիտարկումը դադարեցնում եմ: Կանգնում եմ հենց իմ սեղանի դիմաց՝ բեմից ընդամենը մի մետր հեռու, առաջին շարքում:
    Համերգի ընթացքում լիքը կատակներ են հնչում, զրույց հանդիսատեսի հետ, պատմություններ: Երգացնում են հանդիսատեսին:
    Երգում եմ, պարում, արձագանքում նրանց հարցերին: Իսկ երբ հասնում են վերջին երգին ու անունը հայտարարում, բացականչում եմ: Ֆիլը զարմանում է, որ երգն իմացողներ կան: Առաջարկում է, որ ես էլ հետները երգեմ: Ծիծաղում եմ:
    Համերգից հետո խմբի դիսկն եմ գնում: Ջերին ինքնագիր է տալիս: Գրկում է ինձ:
    - Կարևոր էր իմ կյանքի այս պահին այստեղ գտնվելը,- ասում եմ:
    - Հասկանում եմ՝ ինչ ես զգում,- ասում է ու ձեռքս սեղմում,- պինդ կաց:
    Հեռանում եմ՝ մյուսներին Ջերիի հետ շփվելու հերթ տալով: Հագնում եմ կուրտկաս: Բացող խմբի մենակատար տղան կողքս կանգնած է:
    - Կանադայի՞ց ես եկել,- հարցնում է:
    - Չէ՛, այստեղ եմ ապրում:
    - Բա ո՞նց է, որ նրանց բոլոր երգերը գիտեիր:
    - Ծանոթ եմ նրանց Փասենջերի համերգից:
    - Ռիվյու՞ ես գրում:
    - Չէ, գրող եմ, ստեղծագործում եմ,- իմ ասածից ծիծաղս գալիս է,- դուք էլ էիք շատ լավը, կհետևեմ ձեզ:
    - Հա, կապի մեջ մնա,- ասում է,- ֆեյսբուքով,- ու գրկում է:
    Դուրս եմ գալիս: Վեգայի մեծ դահլիճում մեկ այլ համերգ է ավարտվել, ու դրսում լիքը մարդ կա: Անկյունում Ֆիլը կանգնած ծխում է, շուրջը ոչ ոք չկա: Մոտենում եմ:
    - Լավ տժժում էիր,- ասում է:
    - Ապրեք,- ասում եմ,- ընտիր համերգ էր: Հույս ունեմ՝ մյուս անգամ ավելի մեծ բեմերում կլինեք:
    - Սա էլ էր լավ,- ասում է,- կապի մեջ մնա,- ու գրկում է,- էլի կգաս մեր համերգներին:
    - Անպայման: Եթե Կոպենհագեն գաք:
    - Գալու ենք: Հրաշալի քաղաք է:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.04.2015), Sambitbaba (18.04.2015), Գալաթեա (15.04.2015), մարիօ (16.04.2015)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ես քեզ հաճախ եմ ասել, որ գրածներդ «չոր» են, ու որ էդ ինձ համար էդքան էլ դրական կողմ չի:
    Մտածում եմ, դիտարկումները լրիվ քո տարրն են, որովհետև հենց տենց չոր էլ պիտի գրվի, ոնց որ դու սովորաբար գրում ես: Լավ, գուցե դիտարկման դեպքում՝ մի քիչ ավելի չոր... Ինչևէ:
    Բայց ուզում եմ ասել, որ հիմա էդ տիպի շարադրանքդ հեչ չի խանգարում ինձ լիովին հաճույք ստանալ գրածներիցդ: Էս էլ հավեսով կարդացի. ամբողջ պատկերն եկավ աչքիս առաջ:
    Էն էր հավես, որ տեղ-տեղ դիտարկում էր, տեղ-տեղ՝ դիտարկման դիտարկում, տեղ-տեղ էլ՝ լրիվ պատմվածք:
    Շատ լավն էր
    Ես սենց էլ կթողնեի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (18.04.2015)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավեսն էր

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես քեզ հաճախ եմ ասել, որ գրածներդ «չոր» են, ու որ էդ ինձ համար էդքան էլ դրական կողմ չի:
    Մտածում եմ, դիտարկումները լրիվ քո տարրն են, որովհետև հենց տենց չոր էլ պիտի գրվի, ոնց որ դու սովորաբար գրում ես: Լավ, գուցե դիտարկման դեպքում՝ մի քիչ ավելի չոր... Ինչևէ:
    Բայց ուզում եմ ասել, որ հիմա էդ տիպի շարադրանքդ հեչ չի խանգարում ինձ լիովին հաճույք ստանալ գրածներիցդ: Էս էլ հավեսով կարդացի. ամբողջ պատկերն եկավ աչքիս առաջ:
    Էն էր հավես, որ տեղ-տեղ դիտարկում էր, տեղ-տեղ՝ դիտարկման դիտարկում, տեղ-տեղ էլ՝ լրիվ պատմվածք:
    Շատ լավն էր
    Ես սենց էլ կթողնեի:
    Հա, դիտարկումները լրիվ իմն են, որովհետև ես նարատիվի «կամերա» տեսակն եմ կիրառում, այսինքն՝ երբ ընթերցողին հասցնում ես մենակ էն, ինչ տեսնում, լսում, ընկալում ես զգայարաններով, չես մտնում կերպարների ուղեղի մեջ:
    Կան մարդիկ, որոնք սիրում են «ամենակարող» տեսակը, այսինքն՝ հեղինակն իմանում է, թե ինչ է կատարվում իր կերպարներից յուրաքանչյուրի գլխում, ինչ է մտածում, ինչ է զգում: Ինձ շատ են քննադատում, որ չեմ գրում, թե տվյալ կերպարը տվյալ պահին ինչ մտածեց, ինչ զգաց և այլն: Բայց դե դա նարատիվի այլ տեսակ ա, որն ինձ մոտ էնքան էլ չի ստացվում:
    Դե մեկ էլ կան զանազան պոստմոդեռնիստական ֆինտուֆլյուշկաներ, որոնք մի քիչ փորձել եմ էստեղ կիրառել, բայց ավելի շուտ հավեսի համար

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ ձյա, ու՞ր ես: Հարցեր չունե՞ս:

  8. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ ձյա, ու՞ր ես: Հարցեր չունե՞ս:
    էսօր կգրեմ Բյուր ջան… մի քանի հարց կա…

  9. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, դիտարկումները լրիվ իմն են, որովհետև ես նարատիվի «կամերա» տեսակն եմ կիրառում, այսինքն՝ երբ ընթերցողին հասցնում ես մենակ էն, ինչ տեսնում, լսում, ընկալում ես զգայարաններով, չես մտնում կերպարների ուղեղի մեջ:
    Կան մարդիկ, որոնք սիրում են «ամենակարող» տեսակը, այսինքն՝ հեղինակն իմանում է, թե ինչ է կատարվում իր կերպարներից յուրաքանչյուրի գլխում, ինչ է մտածում, ինչ է զգում: Ինձ շատ են քննադատում, որ չեմ գրում, թե տվյալ կերպարը տվյալ պահին ինչ մտածեց, ինչ զգաց և այլն: Բայց դե դա նարատիվի այլ տեսակ ա, որն ինձ մոտ էնքան էլ չի ստացվում:
    Դե մեկ էլ կան զանազան պոստմոդեռնիստական ֆինտուֆլյուշկաներ, որոնք մի քիչ փորձել եմ էստեղ կիրառել, բայց ավելի շուտ հավեսի համար
    Էդքան էլ դա նկատի չունեի՝ «չոր» գրել ասելով: Ինձ էլ է շատ դուր գալիս «ցույց տալը», բայց դա չի, որ «չոր» եմ անվանում:
    Գրելու ձևը, շարադրանքը, նախադասությունների կառուցվածքը, պատկերավորման միջոցները, դրանք են ինձ համար էն բաները, որոնք «հյութեղ» կամ «չոր» շարադրանք են տալիս:

  10. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդքան էլ դա նկատի չունեի՝ «չոր» գրել ասելով: Ինձ էլ է շատ դուր գալիս «ցույց տալը», բայց դա չի, որ «չոր» եմ անվանում:
    Գրելու ձևը, շարադրանքը, նախադասությունների կառուցվածքը, պատկերավորման միջոցները, դրանք են էն բաները, որոնք «հյութեղ» կամ «չոր» շարադրանք են տալիս:
    Բա որ դա չի, ի՞նչն ա: Մեռա լսելով, տենց էլ չեմ հասկանում՝ էդ ինչ ա: Կարո՞ղ ա ածականներ քիչ օգտագործելուց ա:

  11. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ դա չի, ի՞նչն ա: Մեռա լսելով, տենց էլ չեմ հասկանում՝ էդ ինչ ա: Կարո՞ղ ա ածականներ քիչ օգտագործելուց ա:
    Համ հա, համ չէ Բյուր: Մենակ էդ չի:
    Հեսա մտքերս հավաքեմ, փորձեմ բացատրել, իմ տեսակետն էլի, մինչև Այվը գա:

  12. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ դա չի, ի՞նչն ա: Մեռա լսելով, տենց էլ չեմ հասկանում՝ էդ ինչ ա: Կարո՞ղ ա ածականներ քիչ օգտագործելուց ա:
    Էդ էլ կա, բայց հետն էլ օրինակ պատկերավորման միջոցներ (ասենք՝ համեմատություններ) չես օգտագործում: Շաղկապների հետ էլ սեր չունես: Ու նման բաներ:
    Դրանից տեքստը դառնում է ահագին ուղիղ, միագիծ:
    Բայց դա հեչ վատ չի. ուղղակի առաջ ինձ էդ դուր չէր գալիս, հիմա հավեսով կարդում եմ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.04.2015, 21:30:

  13. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ՝ կարճ-կարճ նախադասություններդ, որ օրինակ ես էլ եմ սիրում օգտագործել, բայց քե մոտ ոնց որ ավելի շատ ա:
    Երկար նախադասությունների մեջ միտքդ հիմնականում ստորակետով ես բաժանում, որը նախադասության logical stress-ը փոխում ա: Հատու ա դառնում մի տեսակ: Չես ընկնում բացահայտիչ, տրոհվող հատկացուցիչների հետևից, որը մեղեդայնությունից զրկում ա տեքստդ, բայց մի տեսակ ուրիշ բան ա հաղորդում, դատարկ չի մնում տեղը: Եթե երաժշտության հետ համեմատեմ՝ ավելի շատ մարշի ա նմանվում, կոնկրետ շեշտերով, ռիթմով, հարվածներով...
    Էդ ամենը զուտ տեխնիկական մասն ա գրածիդ, բայց ինքը նաև բերում ա իր հետ մնացածը: Ասելիքդ էլ ա ուրիշ ձև լսվում, որ տենց ես գրում:

    Ոնց որ մեկը քեզ ասած լինի, կամ գուցե ինքդ զգացած լինես ժամանակի հետ, որ նույն բանը կարաս քիչ բառեր օգտագործելով գրես, ավել բառեր չշռայլես ու էնքան ես դա մեջդ խորացրել, որ ուրիշ ձև գրել էլ չես կարողանում կամ ուզում:

    Makes sense?

  14. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Հա, մերսի: Էս սաղ գիտեմ ու գիտակցաբար եմ անում: Բայց ինձ ասում են՝ բլոգս կամ օրագիրս չոր չեն, պատմվածքներս են չոր: Բայց ինձ թվում ա՝ էդ նույն բաները բլոգումս ու օրագրումս էլ եմ անում:

  15. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բլոգի գրածը մարդ ուրիշ աչքով է կարդում, երևի էդ է տարբերությունը:

  16. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ էլ կա, բայց հետն էլ օրինակ պատկերավորման միջոցներ (ասենք՝ համեմատություններ) չես օգտագործում: Շաղկապների հետ էլ սեր չունես: Ու նման բաներ:
    Դրանից տեքստը դառնում է ահագին ուղիղ, միագիծ:
    Բայց դա հեչ վատ չի. ուղղակի առաջ ինձ էդ դուր չէր գալիս, հիմա հավեսով կարդում եմ:
    Հըմ, դե հա, իմ կարդացած ու սիրած գրականությունն էլ ա տենց՝ կարճ նախադասություններով, առնաց պատկերավորման միջոցների: Բայց հենց համեմատությունները շատ հեշտ կարան մտնեն պատմելու դաշտ ու ավելորդ ինֆորմացիա տան ընթերցողին:

  17. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլոգի գրածը մարդ ուրիշ աչքով է կարդում, երևի էդ է տարբերությունը:
    Եսի՞մ: Ինձ ասում են՝ նույն էմոցիոնալությունը չկա պատմվածքներիս մեջ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում. արտամրցութային
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 14.04.2015, 19:51
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •