User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային

    Ճիշտն ասած, սկզբում նպատակս ուղղակի համերգից առաջ տարածքի դիտարկում անելն էր, բայց ընթացքում էնքան հետաքրքիր բաներ էղան, էնքան շատ գրեցի, որ որոշեցի դիտարկածիս մի մասը հանել-գցել, մի մասն էլ ավելացնել տարածքը լքելուց հետո, հետո տեղադրել: Սա ավարտում գործ չէի անվանի, որովհետև աշխատելու տեղ կա, բայց ինքը չորով դիտարկում էլ չի: Մի խոսքով, էկեք քննարկենք, տեսնենք ինչ ա դուրս գալիս: Համ էլ քանի հիշողություններս թարմ են, սպասում եմ հարցերի: Դե անանուն մասնակցելն ընդհանրապես իմաստ չուներ


    Դիտարկում

    Վեգա: Երկուշաբթի երեկո: Համերգից առաջ: Մեծ կատարողների դեպքում երբ ասվում է, որ դռները բացվում են ժամը յոթին, նշանակում է՝ պետք է առնվազն հինգին դռների մոտ լինել բեմի մոտ լավ տեղ ապահովելու համար: Իսկ երբ ելույթ է ունենում մի խումբ, որը մեկ այլ մեծ կատարողի համերգներն բացում, կարող ես գալ յոթ անց կես, ու բարը կիսադատարկ է լինում:
    Եվ դա բար է՝ փոքր տարածքով, ցածր բեմով, անգամ նստելու տեղեր ունի ու սեղաններ, որովհետև կազմակերպիչները գիտեն, որ չկան բավականաչափ խելառ երկրպագուներ, որոնք կխցկվեն սեղանների դիմաց՝ բեմին մոտ:

    Յոթ անց կես բարում հազիվ վեց զույգ մարդ կա: Բոլորը նստած են: Զույգ ասելով բնավ նկատի չունեմ տղա-աղջիկ զույգերին, այլ մարդկանց, որոնք միասին են եկել: Ես մենակ եմ: Ուսումնասիրում եմ տարածքն ու նկատում, որ միայն բարձր սեղանների մոտ ազատ տեղ կա: Բարից լցնովի Թուբորգ կլասիկ եմ վերցնում, նստում բարձր սեղաններից մեկի մոտ՝ բարձր աթոռին: Հիմա հանդիսատեսին ուսումնասիրելու ժամանակն է:
    Բարը կամաց-կամաց լցվում է, ավելի աղմկոտ դառնում: Զույգերից մի քանիսը եռյակներ ու քառյակներ են դարձել: Միակ մենակ եկածը հիսունին մոտ մի տղամարդ է՝ կարճ կտրած ալեխառն մազերով, մի երկու օր առաջ սափրված, բարձրահասակ, ակնոցավոր, խոժոռ հայացքով: Երևում է՝ բարի մշտական հաճախորդներից է: Մեջքով հենվել է աթոռի թիկնակին, մի ձեռքին գարեջրի շիշ է: Ոտքը գցել է ոտքին ու օդում մնացած ոտքը դանդաղ օրորում է՝ երաժշտությանը համահունչ: Հատուկ Մեֆի համար. Երաժշտությունը 2010-ականների ինդի ինչ-որ մի բան է, որը ճանաչելու համար մի քիչ շատ մեծ եմ:

    Ներս է մտնում տիպիկ դանիական արտաքինով միջին տարիքի մի կին. բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Ժպտաց: Երկու ցածր աթոռ է գտնում, դնում է ուղիղ կողքս, նստում: Գլուխն ուղիղ արմունկիս տակ է:

    Բացող խումբը բեմ է բարձրանում: Տասնվեց-տասնյոթ տարեկան դանիացի տղաներ են: Դանիերեն դեպրեսիվ երգ են երգում: Վատը չեն: Դանիուհին ժպիտը դեմքին գոհունակությամբ ռիթմի հետ գլուխը թափահարում է:
    Ներս է մտնում լպստած մազերով միջին տարիքի մի տղամարդ: Դանիուհին ձեռքով է անում: Մոտենում է, նստում նրա կողքի դատարկ աթոռին:
    - Ի՞նչ կխմես,- անգլերեն հարցնում է տղամարդը:
    Կնոջ պատասխանը չի լսվում: Քիչ անց տղամարդը վերադառնում է երկու գարեջուր ձեռքին: Կորոնայի շիշը տալիս է կնոջը, ինքը լցնովի Թուբորգ է խմում: Կինը բեմի վրայի տղաներից մեկին ցույց է տալիս, ականջին ինչ-որ բան ասում:
    Երգն ավարտվում է: Հանդիսատեսը ծափահարում է: Կինը ոգևորված գոռում է:
    - Սա մեր երկրորդ համերգն է,- հայտարարում է երկար մազերով, նուրբ արտաքինով մենակատարը:
    Կինն նորից գոռում է:
    - Լա՞վն էր երգը,- հարցնում է մենակատարը:
    - Շա՜տ լավն էր,- գոռում է կինը:
    Սկսվում է երկրորդ երգը: Կինը նայում է ինձ, ժպտում է, նայում է բեմին: Երբեմն գարեջրից կում է անում, երբեմն՝ ինչ-որ բան ասում տղամարդուն, որը չի լսվում:
    Հայացքս բլոկնոտից բարձրանում է բեմին: Իրոք լավն են տղաները: Անունը ֆիքսեմ. Profeti: Դանիայում հաստատ մի օր հայտնի են դառնում:
    Հայացքս թեքում եմ հանդիսատեսին: Մեծ մասը տղաների տարիքին են: Երևի նրանց ընկերներն են:
    Մենակատարը հերթական երգը ներկայացնելիս ասում է, որ իր մայրն այն ծիծաղելի է համարում ու նայում է հանդիսատեսի խորքերը: Անկյունի բարձր սեղանի մոտ նստած միջին տարիքի կանանցից մեկը ժպտում է: Երգը Նիկոլայ Նորլունդին է հիշեցնում:
    Տղան հայտարարեց, որ վերջին երգն են կատարում, խնդրեց իրենց հետևել Ֆեյսբուքում, հետն էլ էլի բաներ ասաց, որ չհասկացա: Կինը շիշը վերցրեց և շրխկացրեց տղամարդու բաժակին: Երաժշտության տակ նրա օրորվելու ամպլիտուդը մեծացավ: Երկու մատները դրել է բերանին, ու մատնեմատին փայլում է ամուսնական մատանին:
    Կինը հեռախոսը հանեց, որ ֆոտո անի: Նայեցի էկրանին, որ տեսնեմ, թե ֆոկուսը տղաներից որի վրա է բռնում: Բայց բոլորին հավասարապես ֆիքսեց:
    Տղամարդը հեռախոսի էկրանին ինչ-որ բան է ցույց տալիս կնոջը: Ինչ-որ բան են խոսում անգլերեն, որից որսում եմ.
    - Կգրեմ նրան,- ասում է կինը:
    - Ընտանեկան հիվանդություն է,- նորից կինը:
    Տղամարդը հյուսիսամերիկյան առոգանություն ունի, բայց կոնկրետ աշխարհագրությունը չեմ կարողանում ֆիքսել: Կնոջ դանիական առոգանությունը հազիվ է զգացվում:
    Տղաները վերջացնում են, ու բարը սկսում է դատարկվել: Մինչև The Once-ի ելույթն ընդմիջում է: Բեմը վերադասավորում են:
    - She did trouble and… - կինը սկսեց ինչ-որ երգ երգել: Կոնտեքստից մի կերպ հասկանում եմ, որ տղամարդու դստեր մասին են խոսում:
    - Ես բրիտանական իքս-ֆակտորն եմ սիրում,- ասում է տղամարդը:
    Կանգնում է:
    - Հույս ունեմ՝ տղայիս լանչին կբռնացնեմ,- տղամարդը հանում է հեռախոսը և դուրս գնում:
    Նոր մարդիկ են գալիս, գրկելով ողջունում ավելի վաղ եկած իրենց ծանոթ մարդկանց:

    Խմբի կիթառահարը մտնում է բար, մոտենում կնոջը, գրկում նրան, միանում հանդիսատեսի մի այլ խմբի ու զրույցի բռնվում: Գալիս է նաև հարվածահարը: Նույնպես գրկում է կնոջը, սկսում նրա հետ զրուցել: Հարվածահարի վրայից ծխախոտի հոտ է փչում: Ձեռքին Թուբորգի շիշ է: Կանգնել են ուղիղ դիմացս, ինչը ներվայնացնող է. բեմը չեմ տեսնում:

    Մենակատարը նույնպես մոտենում է կնոջը, գրկում ու թուշը պաչում:

    Տղամարդը վերադառնում է, ինձնից թույլտվություն խնդրում, որ բաժակը սեղանին դնի: Բաժակի մեջ ջուր է: Մի քանի քայլ հետ է կանգնում, մինչ կինը զրուցում է մենակատարի հետ: Մենակատարը դեմքով դեպի ինձ է, կինը՝ մեջքով: Կնոջ ուսի վրայից նայում է ինձ ու ժպտում է:

    Տղամարդն ինձ հարցնում է, թե ինչ եմ անում: Ասում եմ, թե՝ գրելու վարժություն է, դիտարկում եմ անում: Հարցնում է՝ օգնու՞մ է: Ասում եմ՝ կերպար զարգացնելու համար լավ է:
    - Լավ, չեմ խանգարում,- ասում է ու մի քայլ հետ գնում:
    Մի քանի վայրկյան անց նորից մոտենում է.
    - Իմ մասին հո չե՞ս գրում:
    - Չէ, շատ մոտիկ եք կանգնած դրա համար,- ասում եմ ու գլուխս բարձրացնում՝ ձևացնելով, թե խորքերում կանգնածներին եմ դիտարկում:
    Կինը շրջվում է, տղամարդուն ներկայացնում մենակատարին:
    - Իմ second cousin-ն է,- ասում է:
    - Ամեն ինչ անում եմ, որ առաջինը դառնամ,- կատակում է տղամարդը:
    Սկսում են ընտանեկան կապեր քննարկել: Կինն ու տղամարդն ընդհանուր մեծ պապ ունեն:
    - Նրա հայրն իմ մոր զարմիկն է,- շարունակում է տղամարդը,- Դանիան փոքր երկիր է, բոլորը բարեկամ են:
    Զրույցից կտրտանքներ են հասնում ինձ: Տղամարդը գովում է կատարումը:
    - Կանադայից եկել եմ այստեղ, որ ձեզ լսեմ:
    Բեմ է բարձրանում The Once-ը՝ Էնդրյուն, Ջերին ու Ֆիլը: Դիտարկումը դադարեցնում եմ: Կանգնում եմ հենց իմ սեղանի դիմաց՝ բեմից ընդամենը մի մետր հեռու, առաջին շարքում:
    Համերգի ընթացքում լիքը կատակներ են հնչում, զրույց հանդիսատեսի հետ, պատմություններ: Երգացնում են հանդիսատեսին:
    Երգում եմ, պարում, արձագանքում նրանց հարցերին: Իսկ երբ հասնում են վերջին երգին ու անունը հայտարարում, բացականչում եմ: Ֆիլը զարմանում է, որ երգն իմացողներ կան: Առաջարկում է, որ ես էլ հետները երգեմ: Ծիծաղում եմ:
    Համերգից հետո խմբի դիսկն եմ գնում: Ջերին ինքնագիր է տալիս: Գրկում է ինձ:
    - Կարևոր էր իմ կյանքի այս պահին այստեղ գտնվելը,- ասում եմ:
    - Հասկանում եմ՝ ինչ ես զգում,- ասում է ու ձեռքս սեղմում,- պինդ կաց:
    Հեռանում եմ՝ մյուսներին Ջերիի հետ շփվելու հերթ տալով: Հագնում եմ կուրտկաս: Բացող խմբի մենակատար տղան կողքս կանգնած է:
    - Կանադայի՞ց ես եկել,- հարցնում է:
    - Չէ՛, այստեղ եմ ապրում:
    - Բա ո՞նց է, որ նրանց բոլոր երգերը գիտեիր:
    - Ծանոթ եմ նրանց Փասենջերի համերգից:
    - Ռիվյու՞ ես գրում:
    - Չէ, գրող եմ, ստեղծագործում եմ,- իմ ասածից ծիծաղս գալիս է,- դուք էլ էիք շատ լավը, կհետևեմ ձեզ:
    - Հա, կապի մեջ մնա,- ասում է,- ֆեյսբուքով,- ու գրկում է:
    Դուրս եմ գալիս: Վեգայի մեծ դահլիճում մեկ այլ համերգ է ավարտվել, ու դրսում լիքը մարդ կա: Անկյունում Ֆիլը կանգնած ծխում է, շուրջը ոչ ոք չկա: Մոտենում եմ:
    - Լավ տժժում էիր,- ասում է:
    - Ապրեք,- ասում եմ,- ընտիր համերգ էր: Հույս ունեմ՝ մյուս անգամ ավելի մեծ բեմերում կլինեք:
    - Սա էլ էր լավ,- ասում է,- կապի մեջ մնա,- ու գրկում է,- էլի կգաս մեր համերգներին:
    - Անպայման: Եթե Կոպենհագեն գաք:
    - Գալու ենք: Հրաշալի քաղաք է:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (15.04.2015), Sambitbaba (18.04.2015), Գալաթեա (15.04.2015), մարիօ (16.04.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Դիտարկում 6. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 26.04.2015, 10:24
  2. Դիտարկում. արտամրցութային
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 14.04.2015, 19:51
  3. Դիտարկում 3. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.04.2015, 19:48
  4. Դիտարկում 5. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 11.04.2015, 20:17
  5. Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 29
    Վերջինը: 07.04.2015, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •